Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիան պատրաստ է աջակցել Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությանը․ Էրդողան

189
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանին անվանել է տարածաշրջանային համագործակցության բանալի և պատրաստակամություն հայտնել աջակցել ցանկացած եռակողմ ձևաչափի։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Անկարան պատրաստ է աջակցել Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի նախագահը Վրաստանին անվանել է տարածաշրջանային համագործակցության բանալի և պատրաստակամություն հայտնել աջակցել ցանկացած եռակողմ ձևաչափին։

«Թուրքիան Վրաստանին տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի։ Մենք հավատում ենք, որ կարող ենք անցկացնել տարբեր աշխատանքներ, որոնք կուժեղացնեն և կավելացնեն կարևորությունը և խաղաղությունը մեր տարածաշրջանում։ Այս ամենի շրջանակներում շատ կարևոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը։ Թուրքիան աջակցում է ցանկացած եռակողմ համագործակցության՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան, թե Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա», - ասել Է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ որոշում է կայացվել ամենակարճ ժամկետում Վրաստանի մասնակցությամբ բարձրագույն ռազմավարական խորհուրդ անցկացնելու մասին:

Վրաստանը բացել է ցամաքային սահմանները. ինչ պետք է իմանալ ճանապարհ ընկնելուց առաջ

Վրաստանի վարչապետն իր հերթին հույս է հայտնել, որ երկու հանրապետությունները կկարողանան ավելի շատ համատեղ նախագծեր իրականացնել և խորացնել համագործակցությունը: Ղարիբաշվիլին Էրդողանին հրավիրել է Թբիլիսի։

189
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
Հունիսի 1-ից ինչպես և ինչքան գումարով կարելի է ՀՀ–ից Վրաստան հասնել. սահմանի հատման կարգը
Վրաստանի առողջապահության նախարարը պատվաստումից հետո հիվանդացել է կորոնավիրուսով
Մևլութ Չավուշօղլուն

Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից. Թուրքիայի արտգործնախարար

25
(Թարմացված է 14:21 20.06.2021)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Անկարան արտահերթ ընտրությունները Հայաստանի ներքին գործն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի -Sputnik. Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը դասեր կքաղի անցյալից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունները։

«Մենք Հայաստանում ընտրությունները համարում ենք այդ երկրի ներքին գործը։ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում, որը հեռարձակել է նրա Twitter-ում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

25
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Թուրքիա, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը
Ոսկյա իրեր

Հայաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են Վրաստանում ոսկու մաքսանենգության համար

56
(Թարմացված է 16:09 18.06.2021)
Քննության տվյալներով՝ ձերբակալվածները կարողացել են «Սարփի» անցակետով ավելի քան կես կիլոգրամ ոսկյա իրեր տեղափոխել Թուրքիայից Վրաստան։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Հայաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են Վրաստանում՝ Թուրքիայից մեծ խմբաքանակ ոսկյա իրերի մաքսանենգության համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը։

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները գաղտնի կերպով Թուրքիայից չհայտարարագրված թանկարժեք իրեր են տեղափոխել Վրաստան «Սարփի» սահմանային անցակետով:

Առգրավվել են 508,66 գրամ կշռող ոսկյա իրեր։ Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցել է 56 253 լարին (17,8 հազար դոլար):

Քրեական գործը հարուցվել է «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ» հոդվածով։ Հանցանքը պատժվում է ազատազրկմամբ ՝ 8-11 տարի ժամկետով:

56
թեգերը:
մաքսանենգություն, Ոսկի, Ձերբակալություն, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստանի» ընտրողին հրաժարվել են 26 համարի քվեաթերթիկ տալ. Սանասարյան

9
(Թարմացված է 14:32 20.06.2021)
Իրենց կուսակցության քվեաթերթիկի բացակայության մասին ավելի վաղ հայտնել էր  ՀԴԿ-ի վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. 3/11 Կ. Ուլնեցու փ. 76 16 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ,  վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը։

«Երկրորդ անգամ քվեաթերթիկը պահանջելուց հետո պատճառաբանել են, որ 25 ուժ է մասնակցում, և 26 համար չկա։ Քաղաքացին պատրաստ է բացատրություն տալ։ Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»,-նշել է Սանասարյանը։

Հիշեցնենք, որ իրենց կուսակցության քվեաթերթիկի բացակայության մասին ավելի վաղ հայտնել էր  ՀԴԿ-ի վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

«Լռության օր է». Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ. տեսանյութ

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

9
թեգերը:
Ընտրություններ, Դավիթ Սանասարյան
Ըստ թեմայի
Հանուն հասարակության հաշտեցման. Սերժ Սարգսյանը կատարեց իր ընտրությունը
Դատախազությունը հիշեցնում է` քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը