Սաիդ Խաթիբզադե

Վիեննայում «միջուկային գործարքի» շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել

26
(Թարմացված է 16:10 31.05.2021)
Ապրիլի 6-ին մեկնարկած Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում քննարկվում են գործարքի վերականգնման ու դրան ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի հարցերը:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի -Sputnik. Միջուկային գործարքի վերականգնման շուրջ Վիեննայում կայացած բանակցությունները կարող են եզրափակիչ փուլ մտնել, եթե չլուծված առանցքային հարցերը կարգավորվեն: Ամեն դեպքում առաջընթաց կա։ Tasnim-ի փոխանցմամբ` տեղեկությունը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

Խատիբզադեն նշել է, որ բանակցությունների երեք աշխատանքային խմբերում արդեն առաջընթաց է գրանցվել, այժմ «առանցքային հարցեր» են լուծվում։ Նրա խոսքով՝ Թեհրանը հետևողականորեն առաջ է ընթանում բանակցություններում ու կարծում է, որ պետք չէ այդ գործում շտապողականություն դրսևորել:

«Պետք չէ շտապել եզրափակիչ փուլի հարցում»,-նշել է Խատիբզադեն:

Նրա խոսքով, որպեսզի բանակցություններն արդյունք տան, գործարքի հետ կապված բոլոր պատժամիջոցները, որոնք սահմանել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, պետք է չեղյալ հայտարարվեն:

Ապրիլի 6-ին մեկնարկած Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում քննարկվում են գործարքի վերականգնման ու դրան ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի հարցերը:

Միջուկային գործարքի շուրջ բանակցություններում ԱՄՆ-ն ժամանակ է ձգում, իսկ Իրանը շտապում է

2015 թվականին  «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ու Իրանի միջև կնքված Համատեղ գործողությունների  համապարփակ ծրագրի երեք տարի էլ չգործեց. 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանի որոշում կայացրեց դուրս գալ պայմանագրից ու վերականգնել Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցները։

26
թեգերը:
բանակցություն, ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Եվրոպացիները փորձելու են միջուկային գործարքի ծրագրում Իրանի ու ԱՄՆ-ի դիրքերը համաձայնեցնել
ԱՄՆ-ն սթափվել է, Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի պարտավորություններին
Իսրայելն ԱՄՆ–ին ակնարկում է, որ Իրանի հարցում կարող է գնալ արկածախնդրության. Պողոսյան
Իլհամ Ալիև և Ռեջեփ Էրդողան, արխիվային լուսանկար

Կամաց-կամաց․ Ալիևի պատասխանը` հայ գերիների և քարտեզի փոխանակման մասին Էրդողանի կնոջ հարցին

436
(Թարմացված է 16:37 16.06.2021)
Հայկական կողմը 15 գերի ու դիմաց Ադրբեջանին էր փոխանցել Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները։ Գերության մեջ է պահվում մոտ 200 մարդ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի-Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ առանց Ղարաբաղի ականապատ տարածքների` հայկական կողմի մոտ գտնվող քարտեզների տարածաշրջանի ականազերծման գործընթացը կարող է 10 տարի տևել: Նա այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ավտոբուսներով համատեղ ուղևորության ժամանակ։

Ալիևից մենք վտանգ չունենք. պատերազմ անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև. Տեր-Պետրոսյան

«Եթե մենք ականապատված բոլոր տարածքների քարտեզները ստանանք, ապա դա մեզ մեծ առավելություն կտա, քանի որ հակառակ դեպքում այդ աշխատանքը հնարավոր է մի տասը տարի տևի։ Որովհետև ամեն ինչ ականապատել են», - ասել է Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Թուրքիայի նախագահի կնոջ՝ Էմինե Էրդողանի հարցին` «Բանտարկյալներ (գերիներ - խմբ.) դեռ կա՞ն», Ալիևը պատասխանել է «Կան, կան»։

- Կամաց-կամաց, կամաց-կամաց։

- Աշխատում ենք։

-Աստված տա։

Հայաստանը հունիսի 16-ին Աղդամի շրջանի 97 հազար ականների քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին։ Ալիևը պարզաբանել է, որ դրանցից 54 հազարը հակատանկային են, մնացածը՝ հակահետևակային։

Ընդ որում՝ Ադրբեջանի ղեկավարը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն երաշխավորվել է Հայաստանի փոխանցած քարտերի արժանահավատությունը:

Թուրքիան ու Ադրբեջանը «Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին» համաձայնագիր կստորագրեն

Ներկայումս Ղարաբաղում ականազերծման համար օգտագործվում է թուրքական «Մեմաթ» հակաականային տեխնիկայի 10 միավոր։ Ադրբեջանը Թուրքիայից կստանա ևս 20 միավոր նման տեխնիկա։

Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական տվյալների՝ 2020 թվականի աշնանը Արցախում պատերազմի ավարտից հետո ականի վրա տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժել է 144 զինվորական և քաղաքացիական անձ, զոհվել է 27 մարդ:

436
թեգերը:
գերի, քարտեզ, Աղդամ, Լեռնային Ղարաբաղ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Իլհամ Ալիև
Ըստ թեմայի
«Ալիևի հետ պաս տալով խաղու՞մ են»․ Սերժ Սարգսյանը՝ գերիների վերադարձի և քարտեզների մասին
«Ալիևն ու Էրդողանը Շուշի են գնում, Փաշինյանը խոսում է մեր դրոշն այրելու մասին». Սաղաթելյան
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի և Ալիևի` Շուշի կատարած այցին
Վիգեն Էուլջեքչյանը Բաքվի դատարանում

Բաքվի դատարանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

394
(Թարմացված է 11:30 14.06.2021)
Դատարանի վճռի համաձայն՝ առաջին հինգ տարիները Էուլջեքչյանը կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը կրելու է խիստ ռեժիմի գաղութում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Բաքվի դատարանը որոշել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել 20 տարվա ազատազրկման. տեղեկանում ենք Sputnik Ադրբեջանից։

Դատարանի վճռի համաձայն՝ առաջին հինգ տարիները Էուլջեքչյանը կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը կրելու է խիստ ռեժիմի գաղութում։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքվի Յասամալի դատարանում հունիսի 8-ին մեկնարկել է Էուլջեքչյանի գործով նախապատրաստական նիստը:

Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանի որոշմամբ` Վիգենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի «խոստովանական» ցուցմունքների վրա։

Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև` Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։

«Դատական գործերս ավարտվեն, կգամ». ինչ է պատմել ընտանիքին Բաքվում պահվող լիբանանահայ գերին

Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ արձակվեց։ Sputnik Արմենիան ավելի վաղ մանրամասն ներկայացրել էր Վիգեն Էուլջեքչյանի պատմությունը։

394
թեգերը:
Դատարան, դատ, Արցախյան պատերազմ, կալանք, Վիգեն Էուլջեքչյան, Ադրբեջան
Ըստ թեմայի
Լիբանանահայի միակ «մեղքը». Բաքվում դատելու են նրան որպես վարձկան
«Դատական գործերս ավարտվեն, կգամ». ինչ է պատմել ընտանիքին Բաքվում պահվող լիբանանահայ գերին
Բաքվում դատախազը պահանջել է լիբանանահային դատապարտել 20 տարվա ազատազրկման
И.о. премьер-министра Никол Пашинян с предвыборной кампанией в Ширакской области (9 июня 2021). Мец Манташ

«Հանգիստ մի հատ. դուք չեք որոշելու, թե որտեղ է թուրքը նստելու». Նիկոլ Փաշինյան

0
Նիկոլ Փաշինյանն Արենիում խոսում էր սահմանազատման մասին։ Ի պատասխան մի կին նրան հարց ուղղեց, թե ի՞նչ է լինելու` թուրքն արդեն նայում է իրենց բակերին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Քարոզարշավի շրջանակում Արենի այցելած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից մի կին հետաքրքրվեց` սահմանազատման աշխատանքների ավարտից հետո ի՞նչ է լինելու իրենց համայնքում։

«Թուրքը գալո՞ւ է, մեր բակում նստի՞։ Հեն է` մեր բակում է, նայում են մեր բակին արդեն, բաղերին»,–հարցրեց կինը։

«Հանգիստ մի հատ։ Ես ասում եմ, որ դուք չեք որոշելու, թե որտեղ է թուրքը նստելու։ Ինչ վերաբերում է նրան, որ թուրքը նայում է, ապա 30 տարի թուրքը նայում է Այգեպար, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Կիրանց, Բերքաբեր, Ճամբարակ համայնքներին։ Պետք չի խուճապ տարածել։ Էդ որ ասում եք՝ թուրքը գալու է ձեր բակում նստի, ղալաթ է անելու»,–պատասխանեց Փաշինյանը։

Նա հավելեց, թե պետք չէ նման լուրեր տարածել։

0