Արտաշես Թումանյան

Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ». դեսպան

44
(Թարմացված է 14:38 03.05.2021)
Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է տարածաշրջանային մարտահրավերների և հայ–իրանական համագործակցության մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության  «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է երկու երկրների ազգային անվտանգությանը: ISNA լրատվական գործակալությանը տված  հարցազրույցում նման կարծիք է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Իրանը, որպես տարածաշրջանային կարևոր երկիր, կարող է ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում ունենալ դրական դերակատարում: Հարցազրույցի հայերեն տարբերակը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Կուզենայի հատուկ ընդգծել Իրանի կարևոր դերակատարությունը պատերազմի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն սպառնացող երևույթների դեմ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման առումով: Դա վերաբերում է երկու երկրների ընդհանուր սահմանի և ինքնիշխանության անձեռնմխելիության ուղղությամբ իրականացված քայլերին (նախազգուշական հայտարարություններ, իրանական զինուժի տեղակայում սահմանի երկայնքով): Վերջին պատերազմից հետո, առավել քան երբևէ, ձևավորվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի գիտակցում Երևանում և Թեհրանում: Ուստի անհրաժեշտ է համապարփակ ռազմավարական երկխոսություն, որի օրակարգում ներառված կլինեն ինչպես երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմնախնդիրների ողջ համալիրը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակը»,–ասել է դեսպանը:

Նրա խոսքով`այսօր էլ չափազանց օգտակար կլիներ Իրանի ակտիվ մասնակցությունը բազմաթիվ բարդ և խնդրահարույց հարցերի կարգավորման գործում: Նա նշել է, որ կցանկանայինք տեսնել Իրանի գործուն ազդեցությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ հայ ռազմագերիների ազատման հարցում: Միաժամանակ կարևոր է ներկա պայմաններում մեծապես ակտիվացնել Հայաստան-Իրան հարաբերությունների բոլոր բաղադրիչները, որոնք ապահովում են երկու երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը:

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ–ի միջոցով ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հեռանկարը

«Հատկապես անհրաժեշտ է «ամրապնդել» Հյուսիս-հարավ տրանսպորտային և էներգետիկ առանցքը, խորացնել գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցությունը, շեշտակիորեն խթանել առևտրաշրջանառության աճը և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը: Անշուշտ, վերը նշված ոլորտներում անցած տարիների ընթացքում մեր երկու երկրների միջև համագործակցության հաջողված օրինակները բազմաթիվ են, սակայն ստեղծված տարածաշրջանային նոր իրավիճակը մեր առջև առավել ակտիվ փոխգործակցության պահանջներ է դնում»,-ասել է Թումանյանը:

Անդրադառնալով տարածաշրջանում պատերազմից հետո մնացած ահաբեկչական խմբավորումների մասին հարցին` դեսպանը նշել է, որ Արցախյան վերջին պատերազմին Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված վարձկան ահաբեկիչները պատերազմական հանցագործություններ են կատարել նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ:

Չիրացված ներուժ կա․ նախարար Պապիկյանն ու Իրանի դեսպանը հանդիպել են

Նա հիշեցրել է, որ ներկայումս, ըստ տարբեր տեղեկատվական աղբյուրների, Ադրբեջանը և Թուրքիան փորձում են նրանց բնակեցնել Արցախի տարածքում և էթնիկ զտման ենթարկված շրջաններում: Թումանյանը նշել է, որ Հայաստանը մշտապես դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և պատրաստ է համագործակցել այդ սպառնալիքի չեզոքացման և իսպառ վերացման ուղղությամբ:

44
թեգերը:
տարածաշրջան, Սահման, Արտաշես Թումանյան, Դեսպան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը փորձում է արագացնել Իրանի հետ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը
Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է
Միջադեպ իրանա-ադրբեջանական սահմանին. 2 հոգու ձերբակալել են, մեկը վնասվածք է ստացել
Կարմիր խաչ

ԿՄԽԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին օգնում է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ

57
(Թարմացված է 15:17 11.05.2021)
Հայկական կողմի տարբեր տվյալներով` Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում նրանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: Այս մասին ասված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք շարունակում ենք այցելել Ղարաբաղյան հակամարտության արդյունքում անազատության մեջ գտնվողներին, որոնց անազատությունը պաշտոնապես հաստատվել է։ Մենք օգնում ենք, որ նրանք կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ։ Սա արվում է Կարմիր խաչի ուղերձների, բանավոր հաղորդագրությունների, իսկ վերջերս նաև հեռախոսազանգերի և նախապես ձայնագրված տեսանյութերի միջոցով»,- նշված է ԿԽՄԿ-ի հաղորդագրության մեջ:

Հայկական կողմի տարբեր տվյալներով` Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 73 գերի։

Գերիների փոխանակման, ականազերծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների. Լավրով

57
թեգերը:
հայ, ռազմագերի, գերի, Ադրբեջան, Կարմիր խաչ
Ըստ թեմայի
Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան
ԵԱՀԿ նախագահը ողջունել է հայ գերիներին ազատ արձակելու որոշումը
Գերիների ազատման հարցում միջազգային ճնշման տակ Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր
Սերգեյ Լավրով. արխիվային լուսանկար

Գերիների փոխանակման, ականազերծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների. Լավրով

191
(Թարմացված է 14:16 11.05.2021)
Ադրբեջան այցելած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում անդրադարձել է Արցախյան պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների լուծմանը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի քարտեզներն Ադրբեջանին հանձնելու, գերիների փոխանակման և Ղարաբաղի խնդրով այլ հումանիտար հարցերի լուծումը կարագացվի։ Այս մասին Բաքվում իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է ականապատ տարածքների քարտեզներին, մենք սկզբունքորեն կողմ ենք, որ հումանիտար նշանակություն  ունեցող բոլոր հարցերը լուծվեն հնարավորինս օպերատիվ և առանց որեւէ նախապայմանի։ Ես նկատի ունեմ և՛ զոհվածների մարմինների վերադարձը, և՛ անհետ կորածների որոնումը, ռազմագերիների վերադարձը և այն խնդիրների կարգավորումը, որոնք, ինչպես ընդունված է ասել, կապված են պատերազմի հետևանքներին, տվյալ դեպքում ՝ ականների հետ», - ասել է Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նա նաև նշել է, որ ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հարցը քննարկել է մի քանի օր առաջ Երևանում։ Լավրով հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ առաջին նախնական քայլերն արվել են։

«Ես դրանց մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը։ Ակնկալում ենք, որ այդ գործընթացն էապես կարագացվի և թույլ կտա խնդիրը լուծել ամբողջությամբ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը Բաքու է մեկնել երեկ` մայիսի 10–ին։ Ավելի վաղ նա այցելել էր Երևան, հանդիպել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։

191
թեգերը:
ական, գերի, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Ջեյհուն Բայրամով, Բաքու, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Սերգեյ Լավրովի երևանյան այցի ամենավառ կադրերը
Փաշինյանի «չընտրությունից» մինչև Լավրով և պատվաստում․ անցնող շաբաթվա ամենավառ կադրերը
Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով
Արխիվային լուսանկար

Ղրիմում զինված ահաբեկիչ է վնասազերծվել. տեսանյութ դեպքի վայրից

0
(Թարմացված է 23:55 11.05.2021)
Գրոհայինը կրակ է բացել երեք իրավապահների ուղղությամբ, երբ նրանք փորձել են վնասազերծել հանցագործին։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ղրիմում վնասազերծվել է 49-ամյա զինյալ ահբեկիչ, որը կապ է ունեցել միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, առանց նշելու, թե կոնկրետ որ կազմակերպության մասին է խոսքը։

Նշվում է, որ ահաբեկիչը զինված է եղել։ Նա սպանվել է դիմադրություն ցույց տալու ժամանակ: Ահաբեկիչը սկսել է կրակել, երբ Անվտանգության դաշնային ծառայության 3 աշխատակիցներ օպերատիվ գործողություն են սկսել նրան վնասզերծելու նպատակով։

Իրավապահներից ոչ ոք չի տուժել:

Դեպքի հանգամանքները, ինչպես նաև դրան նախորդող իրադարձությունները, պարզվում են:

Հայաստանը հետախուզում է հայտարարել Արցախի պատերազմին մասնակցած 40 ահաբեկչի նկատմամբ

0
թեգերը:
տեսանյութ, ահաբեկիչ, Ղրիմ
Ըստ թեմայի
Հայաստանում ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը ցածր է, փողերի լվացման ռիսկը` միջինից ցածր
Թուրքիայի վարձած ահաբեկիչները կօգտագործվեն նաև ԱՊՀ մյուս երկրներում. Մելիք–Շահնազարյան 
Հիմնավորվել է` Մուհամմադ ալ-Շխերը և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին սիրիացի վարձկան-ահաբեկիչներ են