Արմեն Գրիգորյանը`ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին

Ալիևի հայտարարությունը ՀԱՊԿ-ի պետության տարածքային ամբողջականության սպառնալիք է. Գրիգորյան

335
(Թարմացված է 15:02 29.04.2021)
Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին անդրադարձել է Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի– Sputnik. Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն անդրադարձել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Իր ելույթը նա տեղադրել է Facebook-ի իր պաշտոնական էջում։

Թուրք-ադրբեջանական տանդեմը, որը սանձազերծեց հազարավոր կյանքեր խլած վերջին Ղարաբաղյան պատերազմը, նպատակ ուներ արցախահայության լիակատար ֆիզիկական ոչնչացման: Զուր չէ, որ ես այս տանդեմը կոչեցի թուրք-ադրբեջանական, և ոչ ադրբեջանաթուրքական` առաջին տեղում նշելով Թուրքիային, քանի որ այս պատերազմում ամենալայն մասնակցությունն ունեին թուրքական ռազմական հրահանգիչները, թուրքական հատուկ նշանակության ջոկատները, Թուրքիայի կողմից հավաքագրված ահաբեկիչ-վարձկանները, որոնք մինչ այժմ էլ շարունակում են մնալ տարածաշրջանում: Թուրքիայի կողմից  միջազգային հարթակում նաև քաղաքական աջակցություն է ցուցաբերվել Ադրբեջանին»,–ասել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ գերեվարված հայ զինծառայողների և Ադրբեջանի կողմից պահվող այլ անձանց վերադարձի մեզ համար առաջնակարգ նշանակություն ունի: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է շահարկումներ անել այս խնդրի շուրջ և ամեն կերպ խոչընդոտում է նրանց ազատ արձակմանը՝ բերելով անհիմն փաստարկներ և գործընթացը տանելով փակուղի: «Պետք է կիրառել հնարավոր բոլոր ջանքերն այս հարցը հնարավորինս արագ լուծելու համար, և այս առումով ես  ակնկալում եմ ձեր օժանդակությունը և աջակցությունը»,–ասել է Արմեն Գրիգորյանը:

ՀՀ ԱԽՔ–ը հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելը և զինադադար հաստատելը հնարավոր եղավ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ:  Այս գործընթացում անձնական մեծ ջանք է գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք կարծում ենք, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ հիմունքներով պետք է ապահովվի ռուս խաղաղապահների ներկայությունը: Սա է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և հայ բնակչության անվտանգության ապահովման երաշխիքը»,–ասել է նա: 

ՀՀ–ն ամեն ինչ կանի Արցախի տարածքները վերադարձնելու համար. Արմեն Գրիգորյանի հարցազրույցը

Գրիգորյանն ընդգծել է, որ նախորդ տարվա պատերազմը ակներևաբար ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը փաստացի հանդիսանում է  ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորում  և թույլ է տալիս առանձին էթնիկ խմբերին ոչ միայն առանձնանալ որևէ պետությունից, երբ առկա են խտրականության, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման կամ ցեղասպանության ռիսկեր, այլ նաև բացառում է միացումը նման պետության հետ: ««Անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայեցակարգի հիմքում, որը չի կարող կարգավորված համարվել, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը»,–իր ելույթում նշել է Գրիգորյանը:

Հա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը շարունակում է ցինիկաբար (լկտիաբար) հայտարարել, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին համարում է իր երկրի քաղաքացի:

«Այս խոսքերի կեղծիքն ակնհայտ է՝ ոչ մի պետություն խաղաղ բնակիչներին չի ոչնչացնի, ռմբակոծի և հրթիռակոծի,  եթե նրանց սեփական քաղաքացիներ համարի:

Եվս մեկ աղաղակող փաստ՝ այս տարվա ապրիլի 12-ին, Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, Բաքվում բացվեց Արցախյան պատերազմին նվիրված, այսպես կոչված «պուրակ», որտեղ հայկական ռազմական տեխնիկային զուգընթաց, ցուցադրված էին հայկական զինված ուժերի  զինվորների մանեկենները, զոհված հայ զինծառայողների անձնական իրերն ու սաղավարտները: Այսպես կոչված, «պուրակի» բացման արարողությունը և Ադրբեջանի նախագահի ելույթը այդ արարողության ժամանակ ևս մեկ անգամ հստակ ցուցադրում են, որ վերոնշյալ  քայլն ուղղված է պատերազմում զոհվածների, անհայտ կորածների և գերիների հիշատակի հանրային նվաստացմանը: Կարծում եմ, որ այս զազրելի, առողջ հոգեկառուցվածքի հետ  անհամատեղելի, խեղված միջոցառման հրապարակված կադրերը, ծանր հոգենստվածք  կթողնեն ցանկացած նորմալ մարդու մոտ: Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա այդպիսի չակերտավոր պուրակ ստեղծելու  բուն գաղափարը իրական ֆաշիզմի դրսևորում է»,–ասել է Գրիգորյանը:

Նա հիշեցրել է, որ 75 տարի առաջ մեր հայրերն ու պապերը հաղթեցին ֆաշիզմը: Կարծում եմ, որ մենք՝ որպես նրանց գործի հետնորդներ, պետք է կանխենք վերոնշյալ ֆաշիստական դրսևորումների վերածնունդը:

«Ակնհայտ է, որ այդպիսի կեղծ հայրենասիրական արարքներն ուղղված են ադրբեջանական ժողովրդի գիտակցության մեջ, ի դեմս ամբողջ հայության, երդվյալ թշնամու կերպարի երկարատև ամրապնդմանը, ինչը որևիցե ձև չի կարող նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի կողմից  պետք է պատշաճ գնահատական հնչի  այսպես կոչված չակերտավոր «պուրակի» վերաբերյալ»,–ասել է Գրիգորյանը:

Նա նաև անդրադարձել է անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով:

Երևանը հույս ունի հզոր բանակ կառուցել Ռուսաստանի օգնությամբ. ԱԽՔ

«Սա ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության ուղղակի սպառնալիք, և այդպիսի դեմարշները չպետք է անտեսվեն, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ագրեսիվ նկրտումները: Կարծում եմ, որ մեր կազմակերպությունը միանշանակ դիրքորոշում պետք է հայտնի ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգությանը»,–իր ելույթում ընդգծել է ՀՀ ԱԽՔ–ը:

Անդրադառնալով համավարակի պայմաններում իրականացված ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցությանը` Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ իրավիճակն անխուսափելիորեն ազդում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու վրա, և առկա մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու նպատակով կազմակերպության անդամները պետք է ցուցաբերեն միասնական, համակարգված մոտեցում, նրբանկատ, ուշադիր վերաբերմունք ունենան միմյանց խնդիրների հանդեպ։ Նրա խոսքով` սա կլինի մեր ընդհանուր հաջողության և մեր պետությունների անվտանգության ապահովման  նպատակների իրագործման գրավականը:

335
թեգերը:
Իլհամ Ալիև, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Արմեն Գրիգորյան
թեմա:
Հայաստան և ՀԱՊԿ (54)
Ըստ թեմայի
Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին Մոսկվայից պատասխան են ստացել
ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին
Պատրուշևը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հետ քննարկել է ազգային անվտանգության սպառնալիքները
Աննա Նաղդալյան. արխիվային լուսանկար

Գերիների ազատման հարցում միջազգային ճնշման տակ Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր

31
(Թարմացված է 18:25 07.05.2021)
Նաղդալյանը շեշտել է, որ Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ 2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց: Տեղեկությունը հայտնել է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը`  պատասխանելով տարբեր ԶԼՄ–ներին վերջին օրերին հուզող հարցերին, որոնք կապված են Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ։

«Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն»,–ասել է Նաղդալյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչեցվող մեղադրանքներին, թե Հայաստանն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չի տրամադրել` ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտել է, որ դրանք Ադրբեջանի կողմից առաջ քաշվող կեղծ օրակարգեր են։

«Գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար»,– նշել է նա:

Նաղդալյանը շեշտել է, որ Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ:

Հիշեցնենք՝ մայիսի 4–ին Ադրբեջանն ազատ արձակեց գերության մեջ գտնվող ևս երեք հայի` Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։ Երևան հասնելուն պես նրանք բուժկենտրոն տեղափոխվեցին բժշկական հետազոտություն անցնելու համար։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ գերիները վերադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում։

Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան

Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 73 գերիներ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հարևան երկրում 200–ից ավելի հայ գերի կա։ Մայիսի 3–ին հայտնի դարձավ, որ 19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրանց մեջ նաև կանայք կան։

31
թեգերը:
միջազգային կառույցներ, Ադրբեջան, Հայաստան, ռազմագերի, գերի, Աննա Նաղդալյան
Ըստ թեմայի
Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը խոսել է գերիների մասին
Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան
ԵԱՀԿ նախագահը ողջունել է հայ գերիներին ազատ արձակելու որոշումը
Արթուր Դավթյան

Ադրբեջանը ՀՀ քաղաքացիների նկատմամբ արդյունավետ հետախուզում չի կարող իրականացնել. Դավթյան

57
(Թարմացված է 12:58 07.05.2021)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ հետապնդումների ու ՀՀ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ Արցախյան պատերազմին վերաբերող քրեական գործերով ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ հետապնդումների ու հետախուզման բազմաթիվ դեպքեր կան։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նա չցանկացավ անուններ տալ` ասելով, որ դրանց մասին այս պահին հրապարակային խոսելն արդարացված չէ։

Լրագրողների դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը պարբերաբար հայ նախկին ու ներկա պաշտոնյաների նկատմամբ հետախուզման մասին հայտարարություններ է անում, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Եթե իրենք խոսում են, դա չի նշանակում, որ մենք էլ պիտի խոսենք։ Մենք խնդրին վերաբերվում ենք իրավական հարթության մեջ, և բնականաբար, մենք մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով, գալիս ենք այն հետևության, որ դրա մասին հրապարակային խոսելը չի օգնի, այլ հակառակը` կվնասի»։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, դատախազը նշեց, որ Հայաստանը դրանք անարձագանք չի թողնում և միշտ հակաքայլեր է ձեռնարկում։

«Եվ այդ հակաքայլերն արդյունք են տվել։ Եվ նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել», – ասաց Դավթյանը։

 Հիշեցնենք` 2020թ–ի նոյեմբերին Ադրբեջանը միջազգային հետախուզում էր հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Բաքվի ռազմական դատարանը Օհանյանին հեռակա կարգով կալանավորելու որոշում էր կայացրել։

57
թեգերը:
հետախուզում, Ադրբեջան, Հայաստան, դատախազ, Արթուր Դավթյան
Ըստ թեմայի
Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան
«Ես վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցն առաջիկայում կլուծվի»․ Սերգեյ Լավրով
ԵԱՀԿ նախագահը ողջունել է հայ գերիներին ազատ արձակելու որոշումը
Ким Кардашьян посетила мемориальный комплекс Цицернакаберд (8 октября 2019). Ереван

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

4
(Թարմացված է 20:07 07.05.2021)
«Keeping Up With The Kardashians» շոուն 19 եթերաշրջան անց ավարտվում է։ Իրադարձությունը շատ հուզիչ է Քարդաշյան քույրերի համար։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ։

Շոուի նոր թրեյլերում հայտնվել է մի դրվագ, որում Քիմը նկարահանող խմբին հայտնում է իր ընտանիքի համար շատ կարևոր որոշման մասին։

«Չկա ավելի պարզ եղանակ դա ասելու, քան պարզապես անելն այն, ինչ հարկավոր է, քանի որ մենք բոլորիդ շատ ենք սիրում։ Ցանկանում էինք անձամբ ասել ձեզ, որ այլևս չենք նկարահանելու շոուն»,- ասել է նա։

Այդ ասածից հետո արտասվել է թե՛ Քիմը, թե՛ քույրերը, թե՛ նկարահանող խմբի անդամները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kris Jenner (@krisjenner)

«Keeping Up With The Kardashians՞ շոուն ավարտվում է 14 տարի և 19 եթերաշրջան անց։ Շոուի ավարտից և E! ցանցի հետ պայմանագրի ավարտից հետո ընտանիքը կտեղափոխվի «Disney Hulu» ալիք։

Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար

4
թեգերը:
տեսանյութ, նկարահանում, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան