Կարո Փայլան

Կարո Փայլանը Թուրքիայի մեջլիսին առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

103
(Թարմացված է 16:13 26.04.2021)
Փայլանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի հայ ժողովրդի ապրած մեծ ողբերգությունը կոչվի իրական անունով։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի- Sputnik. Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի մեջլիսի նախագահությանն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Տեղեկությունը հայտնում է «Ակոսը»։ Օրինագծով առաջարկվում է նաև ցեղասպանության պատասխանատուների անունները ջնջել հանրային վայրերից և փոփոխություն կատարել Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում:

Փայլանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի հայ ժողովրդի ապրած մեծ ողբերգությունը կոչվի իրական անունով։ Նշվում է, որ Հայոց ցեղասպանությունից տուժածները 106 տարի անց պետք է հասնեն արդարության:

Նշենք, որ Կարո Փայլանն ապրիլի 24-ին ուղերձ էր հղել, որում նշել էր, որ Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնել հնարավոր է միայն Թուրքիայում: «Եթե Թուրքիան առերեսվի Հայոց ցեղասպանության հետ, այլևս կարևոր չի լինի, թե ինչ կասեն մյուս պետությունների խորհրդարանները: 106 տարի է՝ ժխտվում է Հայոց ցեղասպանությունը, և այդ պատճառով այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա է շարունակում մնալ»,-նշել էր Փայլանը:

Մեր ընդհանուր Կարսը և Սղերդը. ինչպես կարող է թափ առնել Ցեղասպանության ճանաչման պայքարը

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը,  Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրախորհրդարանը, Հռոմի պապը:

2021թ. ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

103
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, խորհրդարան, Թուրքիա, Կարո Փայլան
Ըստ թեմայի
20 մլն դոլար ու ավետարանի 8 էջ. ինչ փոխհատուցում է ստացել ցեղասպանության ենթարկված հայը
Իսրայելը կարող է ԱՄՆ–ից հետո ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սատանովսկի
Շվեյցարիայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Սայիդ Խաթիբզադե

Թեհրանը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանային վեճը կկարգավորեն խաղաղ ճանապարհով

142
(Թարմացված է 19:12 14.05.2021)
Իրանն ուշադիր հետևում է վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Պաշտոնական Թեհրանը հուսով է, որ Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղ ճանապարհով կարգավորել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Իրանը ուշադիր հետևում է վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը և հուսով է, որ հակասությունները հնարավոր կլինի արագ լուծել խաղաղ ճանապարհով», - ասված է Հաթիբզադեի հաղորդագրության մեջ:

Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին` ստեղծված խնդիրը հարթելու հարցում`կողմերին կոչ անելով զերծ մնալ լարվածության խորացումից  և հարգել միմյանց սահմանները:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Սյունիքի հարցով Արմեն Գրիգորյանը խոսել է Նիկոլայ Պատրուշևի հետ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

142
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան, Սահման, Սյունիք, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
«Կոչ ենք անում պատրաստ լինել ցանկացած սցենարի». «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Վաղարշակ Հարությունյանը Ստանիսլավ Զասին է ներկայացրել ՀՀ–ի ձեռնարկած գործողությունները
Ջեյհուն Բայրամովը հայ–ադրբեջանական սահմանի լարվածությունը քննարկել է Ստեֆանո Սաննինոյի հետ
Ռամին Մեհմանպարաստը

Թեհրանը քիչ է զբաղվել Արցախի խնդրով. Իրանի նախագահի թեկնածու

131
(Թարմացված է 00:48 13.05.2021)
Ռամին Մեհմանպարաստը կարծում է, որ տարածաշրջանի երկրների, այդ թվում Ադրբեջանի և Հայաստանի անվտանգությունն Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի թեկնածու, Իրանի ԱԳՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ, Լեհաստանում, Լիտվայում և Ղազախստանում Իրանի նախկին դեսպան Ռամին Մեհմանպարաստը Sputnik Իրանին տված հարցազրույցում խոսել է տարածաշրջանում Իրանի դերի և Արցախյան խնդրում Իրանի բռնած դիրքորոշման մասին։

Իրանը պետք է մտածեր Լեռնային Ղարաբաղի մասին

Իրանը սահմանակից է Ադրբեջանի և Հայաստանի հետ և կարող էր կարևոր դեր խաղալ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում, բայց դա չարեց, չմասնակցեց Արցախի վերաբերյալ վերջին բանակցություններին։ Ռամին Մեհմանպարաստը այս հարցում կառավարության արտաքին քաղաքականության հետ համաձայն չէ։

 «Իրանն ուժեղ տարածաշրջանային խաղացող է։ Անվտանգությունը հարևան բոլոր երկրներում, այդ թվում Ադրբեջանում և Հայաստանում, մեզ համար կարևոր է, և այդ հարցը ռազմավարական բնույթ է կրում։ Իրանն անպայման պետք է մասնակցի տարածաշրջանային վեճերի և հակամարտությունների կարգավորմանը, բայց, ցավոք, միջազգային քաղաքականության ռազմավարական այդ գիծը հաշվի չի առնվել Իրանի ԱԳՆ–ի կողմից։ Կարծում եմ, որ մենք երկկողմանի հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության մի շարք հարցերում բավականաչափ ամուր և վճռական չենք գործել», – համոզված է Մեհմանպարաստը։

Նրա խոսքով`փոխարենը երկրի ղեկավարությունը դիվանագիտական ողջ ուժերը կենտրոնացրել է Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների վրա։

131
թեգերը:
Ադրբեջան, տարածաշրջան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ». դեսպան
Միջուկային գործարքի շուրջ բանակցություններում ԱՄՆ-ն ժամանակ է ձգում, իսկ Իրանը շտապում է
Մահմուդ Ահմադինեժադը կպայքարի Իրանի նախագահի պաշտոնի համար
Արխիվային լուսանկար

Պատվաստված քաղաքացիներն առանց թեստ հանձնելու կարող են մուտք գործել Հայաստան

0
Մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Այն քաղաքացիները, որոնք կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը (կանաչ անձնագիրը), այսինքն երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա: Այս մասին տեղեկանում ենք սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում արված գրառումից։

«Պատվաստում չստացած քաղաքացիները ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն առավելագույնը 72 ժամ վաղեմության կորոնավիրուսի բացասական թեստի արդյունքը հաստատող փաստաթուղթ»,–նշված է գրառման մեջ։

Ի դեպ, մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է:

Հիշեցնենք, որ հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ, 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։

Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

«Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը հասել է Հայաստան

0
թեգերը:
թեստ, Հայաստան, պատվաստումներ, կորոնավիրուս