«Իսկանդեր–Մ». արխիվային լուսանկար

«Բացահայտ մեղադրանք». Ալիևը հերքում է «Իսկանդեր-Մ»- ն Սիրիայից Արցախ տեղափոխելու վարկածը

291
(Թարմացված է 22:27 20.04.2021)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ ռուսական լրատվամիջոցների կողմից շահարկվող`Արցախում «Իսկանդեր-Մ»-ի բեկորների հայտնվելու վարկածները պատահական չի համարում:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն «ակնհայտ մեղադրանք» է համարում Սիրիայից «Իսկանդեր-Մ» հրթիռների մնացորդները Ղարաբաղ տեղափոխելու մասին հայտարարությունները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահն այդ մասին ասել է երկրի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկատվությունը, Բաքուն այդ կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա։ Պատասխան նամակում, ըստ Ալիևի, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմը հրթիռների արձակումը չի արձանագրել։

«Ռուսական ԶԼՄ-ներում «Իսկանդեր – Մ» հրթիռների օգտագործման (Արցախում – խմբ․) վերաբերյալ անիմաստ վարկածներ են ի հայտ գալիս։ Ես կարող եմ մի բան ասել։ Դրանք պատահական վարկածներ չեմ համարում։ Քանի որ նույնիսկ այդ վարկածներում, որը առաջ էր քաշում մամուլը, ամեն դեպքում մենք համակարգային մոտեցում ենք տեսնում։ Իբր, Ադրբեջանը Թուրքիայի հետ այդ հրթիռները («Իսկանդեր – Մ»- խմբ.) Սիրիայից է տեղափոխել Շուշի։ Սա բացահայտ մեղադրանք է մեր դեմ։ Ինչու՞մ են մեզ մեղադրում, կեղծիքի՞ մեջ։ Ինչ-որ մեկը կարող է ասել, որ Ադրբեջանը երբևէ որևէ բան կեղծել է։ Ո՛չ»- ասել է Ալիևը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Մարտի վերջին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել «Իսկանդեր» համակարգի ռազմամթերքի բեկորների հայտնաբերման մասին: Ադրբեջանական ականազերծման գործակալության (ANAMA) պնդմամբ՝ Շուշի քաղաքում մարտի 15-ին «... հայտնաբերվել են երկու հրթիռի բեկորներ»։ Բայց բանն այն է, որ Հայաստանի սպառազինության մեջ առկա է «Իսկանդեր-Է»-ն, իսկ Շուշիում և ավելի ուշ Բաքվում ցուցադրված բեկորները պատկանում են «Իսկանդեր-Մ»- ին։ Դա Բաքվում որոշ գործիչների առիթ տվեց հայտարարելու, որ «Իսկանդերներն» ադրբեջանական զինուժի դեմ Ռուսաստանի կողմից են արձակվել։ Մոսկվան ի պատասխան հայտարարել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռներ չեն կիրառվել։

Բազմաթիվ ռուս ու հայ փորձագետներ պնդում են, որ «Իսկանդերների» բեկորները կարող էին սադրանքի նպատակով բերվել թուրք մասնագետների կողմից Սիրիայից։ Սիրիայում «Իսկանդերներ Մ»- ն օգտագործվել է փետրվարի վերջին գրոհայինների դիրքերին հարվածների ժամանակ:

«Իսկանդեր Մ»–ի բեկորները Շուշի են բերվել Սիրիայից. Դավիթ Շահնազարյան

Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ «Իսկանդերները» օգտագործվել են պատերազմի վերջին օրերին։ Իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս տարվա փետրվարին հարցազրույցներից մեկում ասել էր, որ համալիրներից կրակել են Շուշիի ուղղությամբ։ Թեման զարգացում ստացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո, երբ նա ասաց, որ հրթիռները 10 տոկոսով են պայթել։ Այս արտահայտությունը լուրջ արձագանք առաջացրեց։ ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտարարեց, որ «Իսկանդերները» պատերազմի ընթացքում չեն օգտագործվել:

 

291
թեգերը:
Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Իսկանդեր, Ադրբեջան, Իլհամ Ալիև
Ըստ թեմայի
«Չեմ պատրաստվում պետական գաղտնիք բացել»․ Դավիթ Տոնոյանը՝ «Իսկանդերի» կիրառման մասին
«Արդեն սովորել ենք մեղադրանքներին». ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին
Ալիևը հայտարարել է, որ «Իսկանդերի» թեման քննարկել է Պուտինի հետ
Աննա Նաղդալյան. արխիվային լուսանկար

Գերիների ազատման հարցում միջազգային ճնշման տակ Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր

71
(Թարմացված է 18:25 07.05.2021)
Նաղդալյանը շեշտել է, որ Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ 2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց: Տեղեկությունը հայտնել է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը`  պատասխանելով տարբեր ԶԼՄ–ներին վերջին օրերին հուզող հարցերին, որոնք կապված են Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ։

«Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն»,–ասել է Նաղդալյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչեցվող մեղադրանքներին, թե Հայաստանն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չի տրամադրել` ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտել է, որ դրանք Ադրբեջանի կողմից առաջ քաշվող կեղծ օրակարգեր են։

«Գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար»,– նշել է նա:

Նաղդալյանը շեշտել է, որ Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ:

Հիշեցնենք՝ մայիսի 4–ին Ադրբեջանն ազատ արձակեց գերության մեջ գտնվող ևս երեք հայի` Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։ Երևան հասնելուն պես նրանք բուժկենտրոն տեղափոխվեցին բժշկական հետազոտություն անցնելու համար։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ գերիները վերադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում։

Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան

Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 73 գերիներ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հարևան երկրում 200–ից ավելի հայ գերի կա։ Մայիսի 3–ին հայտնի դարձավ, որ 19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրանց մեջ նաև կանայք կան։

71
թեգերը:
միջազգային կառույցներ, Ադրբեջան, Հայաստան, ռազմագերի, գերի, Աննա Նաղդալյան
Ըստ թեմայի
Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը խոսել է գերիների մասին
Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան
ԵԱՀԿ նախագահը ողջունել է հայ գերիներին ազատ արձակելու որոշումը
Արթուր Դավթյան

Ադրբեջանը ՀՀ քաղաքացիների նկատմամբ արդյունավետ հետախուզում չի կարող իրականացնել. Դավթյան

68
(Թարմացված է 12:58 07.05.2021)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ հետապնդումների ու ՀՀ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ Արցախյան պատերազմին վերաբերող քրեական գործերով ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ հետապնդումների ու հետախուզման բազմաթիվ դեպքեր կան։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նա չցանկացավ անուններ տալ` ասելով, որ դրանց մասին այս պահին հրապարակային խոսելն արդարացված չէ։

Լրագրողների դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը պարբերաբար հայ նախկին ու ներկա պաշտոնյաների նկատմամբ հետախուզման մասին հայտարարություններ է անում, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Եթե իրենք խոսում են, դա չի նշանակում, որ մենք էլ պիտի խոսենք։ Մենք խնդրին վերաբերվում ենք իրավական հարթության մեջ, և բնականաբար, մենք մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով, գալիս ենք այն հետևության, որ դրա մասին հրապարակային խոսելը չի օգնի, այլ հակառակը` կվնասի»։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, դատախազը նշեց, որ Հայաստանը դրանք անարձագանք չի թողնում և միշտ հակաքայլեր է ձեռնարկում։

«Եվ այդ հակաքայլերն արդյունք են տվել։ Եվ նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել», – ասաց Դավթյանը։

 Հիշեցնենք` 2020թ–ի նոյեմբերին Ադրբեջանը միջազգային հետախուզում էր հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Բաքվի ռազմական դատարանը Օհանյանին հեռակա կարգով կալանավորելու որոշում էր կայացրել։

68
թեգերը:
հետախուզում, Ադրբեջան, Հայաստան, դատախազ, Արթուր Դավթյան
Ըստ թեմայի
Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան
«Ես վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցն առաջիկայում կլուծվի»․ Սերգեյ Լավրով
ԵԱՀԿ նախագահը ողջունել է հայ գերիներին ազատ արձակելու որոշումը
Քիմ Քարդաշյան

Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը

428
(Թարմացված է 00:09 10.05.2021)
Քիմ Քարդաշյանի խոսքով ՝ երկու տարեկան Փսալմը ընտանիքի սիրելին է, որն իրենց կյանքում խաղաղություն է բերել:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի 9-ին դարձել է 2 տարեկան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

«Իմ փոքրիկին ես ամենաշատը հայի եմ նմանեցնում։ Նա ինձ չափից շատ հայ է թվում` պապիս պես, և հիշեցնում է հայրիկիս: Նա ամենաքաղցրիկ բալիկն է: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը»,– գրում է Քարդաշյանը։

Նա նաև նշում է, որ փոքրիկն իրենց ընտանիքին ու իրենց կյանքին հանգստություն և խաղաղություն է բերել:

«Քո բոլոր զարմիկները և եղբայրները շատ են սիրում քեզ: Դու իսկապես մեր ուրախությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում »,– գրում է նա։ 

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից Քիմը 4 երեխա ունի։

Աստղային զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է այս տարվա սկզբին:

428
թեգերը:
երեխա, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար
Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին
Քիմ Քարդաշյանը, Թանկյանը` հանուն հայ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման