Իլհամ Ալիև

Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին Մոսկվայից պատասխան են ստացել

497
(Թարմացված է 20:58 20.04.2021)
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկատվությունը:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Ադրբեջանական կողմը Ղարաբաղում «Իսկանդերների» օգտագործման վերաբերյալ իրենց նամակի պատասխանը ստացել է Ռուսաստանից։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով ՝ ռուսական պաշտպանական գերատեսչության պատասխանում հաղորդվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ «Իսկանդերներից» հրթիռներ չեն արձակվել։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նամակին։ Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը բալիստիկ հրթիռների արձակում չի գրանցել։ Իրականում դա մեր հարցման ամբողջական պատասխան չէ, քանի որ մեր հարցման մեջ հիմնական հարցն այն էր, թե ինչպես են Հայաստանի մոտ հայտնվել «Իսկանդեր-Մ» մահաբեր հրթիռները», - ասել է Ալիևը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկատվությունը: Բաքուն պաշտոնական հարցում էր ուղարկել Մոսկվա այդ թեմայով։

Հիշեցնենք` մարտի 31-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց Շուշիում «Իսկանդերի» բեկորների հայտնաբերման մասին։ Ադրբեջանական ականազերծման գործակալության (ANAMA) պնդմամբ՝ Շուշի քաղաքում մարտի 15-ին «հայտնաբերվել են երկու հրթիռի բեկորներ»։ Սակայն Հայաստանի զինանոցում առկա են «Իսկանդեր-Է» տեսակները, իսկ Շուշիում հայտնաբերված և ավելի ուշ Բաքվում ցուցադրվածը «Իսկանդեր-Մ»-ի բեկորներ են։ Ըստ փորձագետների` դրանք կարող էին բերվել Սիրիայից, թուրք մասնագետների կողմից։

Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»–ի հրթիռներ գտնելու հարցը քննարկում են զինվորականները. Պեսկով

Դրանից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում ենթադրություններ հայտնվեցին, որ ադրբեջանական ԶՈւ-ի ուղղությամբ «Իսկանդեր» է կիրառել Ռուսաստանը։

«Արդեն սովորել ենք մեղադրանքներին». ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին

497
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Իսկանդեր, Մոսկվա, Բաքու, Ադրբեջան, Իլհամ Ալիև
Ըստ թեմայի
Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը
Մենք խաղաղության մեջ չենք, մենք ունենք թշնամական պետություն մեր առջև. արցախցի պաշտոնյա
Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան
Սայիդ Խաթիբզադե

Թեհրանը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանային վեճը կկարգավորեն խաղաղ ճանապարհով

140
(Թարմացված է 19:12 14.05.2021)
Իրանն ուշադիր հետևում է վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Պաշտոնական Թեհրանը հուսով է, որ Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղ ճանապարհով կարգավորել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Իրանը ուշադիր հետևում է վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը և հուսով է, որ հակասությունները հնարավոր կլինի արագ լուծել խաղաղ ճանապարհով», - ասված է Հաթիբզադեի հաղորդագրության մեջ:

Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին` ստեղծված խնդիրը հարթելու հարցում`կողմերին կոչ անելով զերծ մնալ լարվածության խորացումից  և հարգել միմյանց սահմանները:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Սյունիքի հարցով Արմեն Գրիգորյանը խոսել է Նիկոլայ Պատրուշևի հետ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

140
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան, Սահման, Սյունիք, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
«Կոչ ենք անում պատրաստ լինել ցանկացած սցենարի». «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Վաղարշակ Հարությունյանը Ստանիսլավ Զասին է ներկայացրել ՀՀ–ի ձեռնարկած գործողությունները
Ջեյհուն Բայրամովը հայ–ադրբեջանական սահմանի լարվածությունը քննարկել է Ստեֆանո Սաննինոյի հետ
Ռամին Մեհմանպարաստը

Թեհրանը քիչ է զբաղվել Արցախի խնդրով. Իրանի նախագահի թեկնածու

131
(Թարմացված է 00:48 13.05.2021)
Ռամին Մեհմանպարաստը կարծում է, որ տարածաշրջանի երկրների, այդ թվում Ադրբեջանի և Հայաստանի անվտանգությունն Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի թեկնածու, Իրանի ԱԳՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ, Լեհաստանում, Լիտվայում և Ղազախստանում Իրանի նախկին դեսպան Ռամին Մեհմանպարաստը Sputnik Իրանին տված հարցազրույցում խոսել է տարածաշրջանում Իրանի դերի և Արցախյան խնդրում Իրանի բռնած դիրքորոշման մասին։

Իրանը պետք է մտածեր Լեռնային Ղարաբաղի մասին

Իրանը սահմանակից է Ադրբեջանի և Հայաստանի հետ և կարող էր կարևոր դեր խաղալ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում, բայց դա չարեց, չմասնակցեց Արցախի վերաբերյալ վերջին բանակցություններին։ Ռամին Մեհմանպարաստը այս հարցում կառավարության արտաքին քաղաքականության հետ համաձայն չէ։

 «Իրանն ուժեղ տարածաշրջանային խաղացող է։ Անվտանգությունը հարևան բոլոր երկրներում, այդ թվում Ադրբեջանում և Հայաստանում, մեզ համար կարևոր է, և այդ հարցը ռազմավարական բնույթ է կրում։ Իրանն անպայման պետք է մասնակցի տարածաշրջանային վեճերի և հակամարտությունների կարգավորմանը, բայց, ցավոք, միջազգային քաղաքականության ռազմավարական այդ գիծը հաշվի չի առնվել Իրանի ԱԳՆ–ի կողմից։ Կարծում եմ, որ մենք երկկողմանի հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության մի շարք հարցերում բավականաչափ ամուր և վճռական չենք գործել», – համոզված է Մեհմանպարաստը։

Նրա խոսքով`փոխարենը երկրի ղեկավարությունը դիվանագիտական ողջ ուժերը կենտրոնացրել է Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների վրա։

131
թեգերը:
Ադրբեջան, տարածաշրջան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ». դեսպան
Միջուկային գործարքի շուրջ բանակցություններում ԱՄՆ-ն ժամանակ է ձգում, իսկ Իրանը շտապում է
Մահմուդ Ահմադինեժադը կպայքարի Իրանի նախագահի պաշտոնի համար
Դավիթ Հարությունյան. արխիվային լուսանկար

Կան մոտեցումներ, որոնք տարբերվում են. Հարությունյանը` Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին

40
(Թարմացված է 14:30 15.05.2021)
Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ համագործակցում են Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ իրենց նպատակը նույնն է։ Նա չբացառեց նաև ՀԱԿ–ի հետ դաշինք կազմելը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքը չմիավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ կան որոշակի մոտեցումներ, որոնք տարբերվում են։ Այս մասին հայտնեց «Պատիվ ունեմ» նախընտրական շտաբի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ դաշինք չկազմեցին Քոչարյանի հետ։

Նշենք, որ ՀՀԿ–ն և «Հայրենիք» կուսակցությունն այսօր դաշինք կազմավորելու մասին հուշագիր ստորագրեցին։ Նրանք ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով:

«Մեր նպատակները նույնն են` ունենալ անվտանգ և զարգացող Հայաստան, հեռացնել գործող իշխանություններին։ Սակայն կան մոտեցումներ էլ, որ տարբեր են, բայց սա չի նշանակում, որ մենք չենք համագործակցում։ Մենք համագործակցում ենք, սակայն ընտրողներին նաև այլընտրանք են առաջարկել»,–ասաց Հարությունյանը։

Հարությունյանը հավելեց` այն, որ ընդդիմադիր ուժերը տարբեր ճակատներով են պայքարի գնում, ամենևին էլ չի նշանակում ուժերի փոշիացում։ Ավելին, իրենք կարծում են, որ այդպես ավելի ճիշտ և արդյունավետ է։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ–ն էլ միանա իրենց դաշինքին` Հարությունյանը նշեց, որ ոչինչ չի բացառում և միայն իշխանության կողմից ստեղծված կեղծ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունն են բացառում։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին

40
թեգերը:
«Հայրենիք» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), «Պատիվ ունեմ» դաշինք, Ռոբերտ Քոչարյան, Դավիթ Հարությունյան
Ըստ թեմայի
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը
Ի՞նչ ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը
Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»