Թբիլիսիում երիտասարդներն ընդվզում են պարետային ժամի դեմ

Թբիլիսիում երիտասարդներն ընդվզում են պարետային ժամի դեմ. տեսանյութ` բողոքի ակցիայից

33
(Թարմացված է 22:11 03.04.2021)
Հանրահավաքը կազմակերպել է «Ամոթ է» երիտասարդական կազմակերպությունը, որի մասնակիցներն ակտիվորեն հանդես են գալիս տեղաշարժի սահմանափակման դեմ։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Թբիլիսիում պարետային ժամի դեմ ակցիայի մասնակիցները փակել են Ռուսթավելի կենտրոնական պողոտան, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանի շենքը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան:

Հանրահավաքը կազմակերպել է «Ամոթ է» երիտասարդական կազմակերպությունը, որի մասնակիցներն ակտիվորեն հանդես են գալիս տեղաշարժի սահմանափակման դեմ, որը գործում է նոյեմբերից և կիրառվում է ժամը 21:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանք պարբերաբար անհնազանդության ակցիաներ են անցկացնում տարբեր քաղաքներում:

Մինչ խորհրդարանի մոտ հավաքվելը մասնակիցները երթով անցել են Թբիլիսիի փողոցներով։ Նրանք «Ոչ երկու հազար լարի տուգանքներին», «Կորչի պարետային ժամը» գրառումներով պաստառներ են բռնել։ Ակցիայի մասնակիցների մի մասը մոտոցիկլներով, հեծանիվներով հասել է պողոտա:

Ցույցեր Թբիլիսիում` Պոզների այցի պատճառով. հաղորդավարը ստիպված լքել է քաղաքը. տեսանյութ

Պարետային ժամը Վրաստանում գործում է 2020 թվականի նոյեմբերից, ժամը 21:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում։ Այն մտցվել է համաճարակաբանական իրադրության վատթարացումից հետո: Պարետային ժամի խախտման համար տուգանքը կազմում է 2 հազար լարի (600 դոլար)։

33
թեգերը:
Թբիլիսի, Բողոքի ակցիա, կորոնավիրուս, կարանտին, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
1192 նոր դեպք, 23 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Թիֆլիսցի տղան, կամ ինչու Արկադի Տեր-Թադևոսյանը այդպես էլ չայցելեց հայրենի Թբիլիսի
Հայաստանը կորոնավիրուսի 3-րդ ալիքի պիկում է. Սահակյանն ասաց` ինչու են AstraZeneca բերել
Սերգեյ Լավրով և Մոհամադ Ջավադ Զարիֆ. արխիվային լուսանկար

Մոսկվան և Թեհրանը հանդես են գալիս ԼՂՀ հակամարտության արդարացի կարգավորման օգտին. Լավրով

74
(Թարմացված է 12:21 13.04.2021)
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կարևորել են հակամարտության հետևանքների հաղթահարումն ու դրա երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորումն արդարության հիմքով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղում արդար հիմունքներով երկարաժամկետ քաղաքական կարգավորման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս կայուն հրադադար պահպանել։ Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման կարևորությունը և առհասարակ դրա երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ձեռքբերումը արդարացի հիմքով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների։ Մենք դիտարկել ենք այն դերը, որը կարող են խաղալ տարածաշրջանի երկրները այդ գործընթացում»,-ասել է Լավրովը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

74
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Մոհամմադ Ջավադ Զարիֆ, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Լավրովն ապրիլի 1–ին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ կքննարկի Ղարաբաղի թեման
«Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում». Լևոն Տեր–Պետրոսյան
Պուտինը բանակցություններ է վարել Էրդողանի հետ ու քննարկել Ղարաբաղի թեման
Դատարան

Թուրքիայում դատարանն ազատ է արձակել 10 պաշտոնաթող ծովակալի

11
Թուրք սպաներն ավելի վաղ հանդես էին եկել բաց նամակով, որում քննադատել էին Մոնտրեի կոնվենցիայի վերանայման հնարավորությունը:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnnik. Անկարայի դատարանն ազատ է արձակել տասը պաշտոնաթող ծովակալներին, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին Մոնտրեի կոնվենցիայի պաշտպանությանն ուղղված կոլեկտիվ նամակի համար: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին հրապարակվել էր 103 թուրք պաշտոնաթող ծովակալների նամակը, որոնք Մոնտրեի կոնվենցիան անվանում էին Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, որով վերականգնվել են վերջինիս ինքնիշխան իրավունքները Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նկատմամբ։ Նրանք հայտարարել են, որ անընդունելի են այդ համաձայնագրի վերանայման շուրջ բանավեճերը «Ստամբուլ» ջրանցքի նախագծի հետ կապված, որն անցնելու է Բոսֆորին զուգահեռ և Մարմարա ծովը կապելու է Սև ծովի հետ։

Նամակում նաև կարծիք էր արտահայտվում Թուրքիայի ներկայիս Սահմանադրության պահպանման անհրաժեշտության մասին՝ երկրի նոր հիմնական օրենքի մշակման Էրդողանի կոչերի ֆոնին, նաև դատապարտվում էին «փորձերը, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայի զինված ուժերը հեռանում են հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատգամներից»: Ապրիլի 5-ին հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը ձերբակալել է նամակը ստորագրած 10 ծովակալի։

11
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, գեներալ, Դատարան, Թուրքիա
Ըստ թեմայի
Մեծ Թուրանի հավաք էր. Էրդողանի` քարտեզը վերաձևելու քայլերը և ՀՀ իշխանություններ «սիրախաղը»
Պուտինը բանակցություններ է վարել Էրդողանի հետ ու քննարկել Ղարաբաղի թեման
«Մեր սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի անեքսիայի չճանաչումն է». Էրդողան

Ի՞նչ էին անում ռուս զինվորականները Կովկասի լեռներում և որտե՞ղ գտան «թշնամու» սուզանավը

0
(Թարմացված է 16:41 13.04.2021)
Ռուս զինվորականները լայնածավալ զորավարժություններ են անցկացնում` զրահատեխնիկայի և ավիատեխնիկայի հնարավորությունները յուրացնելով տարբեր զորավարժարաններում:

Ռուս զինվորականներն այս ամիս ընդհանուր առմամբ շուրջ 4 հազար վարժանք կանցկացնեն:

Ինչու ռուսական «Սարմատները» պետք է թռչեն մոլորակի երկու բևեռներով

Մեր տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ են փնտրել օդաչուները Կովկասի լեռներում, որտեղ հայտնաբերել են պայմանական հակառակորդի սուզանավը, ինչպես են տանկիստները Տաջիկստանում թիրախը խոցել 70 վայրկյանում։

Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ներկայացնում ենք զորավարժությունների ամենատպավորիչ կադրերը։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները

0
թեգերը:
Զորավարժություններ, տեսանյութ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար
Ինչու են ռուսական ՌԷՊ համակարգերն աշխարհում լավագույնը
Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը