Սերգեյ Կոպիրկին

«Արդեն սովորել ենք մեղադրանքներին». ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին

370
(Թարմացված է 14:19 03.04.2021)
ՀՀ-ում ՌԴ դեսպանը կոչ է անում օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառման հարցում կողմնորոշվել Մոսկվայի պաշտոնական դիրքորոշմամբ։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ռուսաստանն արդեն սովոր է, որ որոշ քաղաքական գործիչներ հանդես են գալիս տարբեր մեղադրանքներով։ Լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով «Իսկանդերների» կիրառման հարցում Ռուսաստանի հասցեին հնչող քողարկված մեղադրանքները:

«Իսկանդերի» հնարավորություններն ու առավելությունները

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ենթադրություններ էին հայտնվել, որ Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները վկայում են, որ ադրբեջանական ԶՈւ-ի ուղղությամբ կարող էին կրակել ո՛չ հայկական տարածքից, ո՛չ էլ ՀՀ ԶՈւ-ից:

«Գիտեք, որ կարող են տարբեր կարծիքներ լինել, և մենք էլ սովոր ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ այս կամ այն ենթադրությունները և  մեղադրանքներն են հնչեցնում։ Սակայն, կարծում եմ, որ կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և որով էլ պետք է կողմնորոշվել»,–Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասել է Կոպիրկինը։

Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց շուշիում «Իսկանդերի» բեկորների հայտնաբերման մասին։ Ադրբեջանական ականազերծման գործակալության (ANAMA) պնդմամբ՝ Շուշի քաղաքում մարտի 15-ին «հայտնաբերվել են երկու հրթիռի բեկորներ»։ Սակայն Հայաստանի զինանոցում առկա են «Իսկանդեր-Է» տեսակները, իսկ Շուշիում հայտնաբերված և ավելի ուշ Բաքվում ցուցադրված բեկորները պատկանում են «Իսկանդեր-Մ»-ին։ Ըստ փորձագետների ենթադրությունների` դրանք կարող էին բերվել Սիրիայից, թուրք մասնագետների կողմից։

Идентификационный номер на обломке ракеты
© Photo : ANAMA) / Haqqin.az
«Իսկանդեր-Մ»-ի հրթիռը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, և այդ տեղեկատվությունը հաստատվել է: Պեսկովը պարզաբանել է, որ Կրեմլում տեղեկություններ չունեն, թե որտեղից կարող էր հրթիռ արձակվել, որի բեկորներն իբրև թե հայտնաբերել են ադրբեջանցի զինվորականները:

Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ «Իսկանդերն» օգտագործվել է պատերազմի վերջին օրերին։ Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս տարվա փետրվարին իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ այդ համալիրներից կրակել են Շուշիի ուղղությամբ։ Այս թեման ավելի էր զարգացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո, որն ասել է, թե հրթիռները պայթել են 10 տոկոսով։ ՌԴ ՊՆ-ն, սակայն, իր հերթին հայտարարել էր, որ «Իսկանդեր» պատերազմի ընթացքում չեն կիրառվել։

Երեկ` ապրիլի 2-ին, ՀՀ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարեց, որ Հայաստանը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի պնդումները, թե հայկական կողմը կիրառել է «Իսկանդեր», քանի որ այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:

370
թեգերը:
Արցախյան պատերազմ, Շուշի, Հայաստան, Ադրբեջան, Իսկանդեր, Սերգեյ Կոպիրկին
Ըստ թեմայի
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները
«Քաղաքական իսկանդեր», կամ հայ–ռուսական հարաբերությունների մեջ նոր սեպ են փորձում խրել
Աղդամ. արխիվային լուսանկար

«Կիևը աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին». Ուկրաինայի փոխվարչապետն այցելել է Աղդամ

33
(Թարմացված է 12:09 16.04.2021)
Մարուքյանը նշում է, որ փոխվարչապետը մոռացել է իր երկրի նախագահի կոչը` Ուկրաինային չներգրավել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր Facebook-յան գրառմամբ անդրադարձել է Ուկրաինայի փոխվարչապետի Օլեկսի Ռեզնիկովի` ապրիլի 15-ին Ակնա (Աղդամ) կատարած այցին, որի ընթացքում վերջինն իր օգնությունն է առաջարկել քաղաքի վերակառուցման գործում։

«Ռեզնիկովը նշել է, որ պատվիրակության և իր այցի նպատակն այդ տարածքների վերականգնման հարցում Ադրբեջանին օգնության ձեռք մեկնելն ու փորձի փոխանակումն է: Նա նաև ավելացրել է, որ Ադրբեջանն Ուկրաինայի բարեկամն է և գործընկերը, ու որ Կիևը միանշանակ աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին: Փաստորեն, փոխվարչապետը մոռացել է իր երկրի նախագահի կոչը` Ուկրաինային չներգրավել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ»,– գրում է Մարուքյանը` հիշեցնելով, որ 2020թ–ի աշնանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա կատարած այցի ժամանակ կոչ էր անում չեզոք դիրքորոշում ունենալ:

«Չնայած` նաև հիշում ենք, թե Զելենսկին ինչպես էր ուրախանում թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությամբ՝ մոռանալով միջազգային հանցագործություն համարվող ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների արդյունքում զոհված հազարավոր մարդկանց մասին»,– գրում է Մարուքյանը։

Ընդդիմադիր ուժի ղեկավարն այս ամենից եզրակացնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ուկրաինայի հարաբերությունները հիմնված են տնտեսական հիմքերի` ռազմական արդյունաբերության, ներդրումների և էներգետիկայի վրա:

Մարուքյանը Ուկրաինայի այսօրվա ղեկավարներին հիշեցնում է, որ Մայդանի հեղափոխությունն ընդունված է կոչել արժանապատվության հեղափոխություն:

Նա հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս կարող է արժանապատվության մասին խոսել ուկրաինացի մի պաշտոնյա, որը այդաստիճան միակամ ընդունում է պաշտոնական Բաքվի տեսակետը՝ հանուն հաջորդող տնտեսական սպասելիքների՝ մոռանալով հազարավոր զոհերի, հազարավոր վիրավորների, իրենց տունը կորցրած հազարավոր մարդկանց, հարյուրավոր անհետ կորածների, էթնիկ զտումների, քրիստոնեական մշակութային հուշարձանների ցուցադրական ոչնչացման, արգելված զինատեսակների կիրառման, ահաբեկչությունների, վարձկանների, գերության մեջ գտնվողների քաղաքացիական բնակչության ու ռազմագերիների, ինչպես նաև պատերազմական ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին:

Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները․ Լավրով

Մարուքյանը նշում է, որ յուրաքանչյուր ոք, ով ժպիտով այցելում է Ադրբեջան, հետո՝ վերջինիս կողմից բռնազավթված արցախյան տարածքներ, պետք է հիշի այդ ամենը:

33
թեգերը:
փոխվարչապետ, Ադրբեջան, Աղդամ, Ուկրաինա, Կիև
Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում

Նունե Սարգսյանի այցի պատվին Թբիլիսիի «Art Palace» թանգարանում բացվել է հայկական անկյուն

15
(Թարմացված է 11:35 16.04.2021)
Տիկին Սարգսյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում՝ ներկայացնելով իր տպավորությունները:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Встреча президента Армении Армена Саркисяна и Патриарха всея Грузии Илии II (16 апреля 2021 год), Тбилиси
© Sputnik / Aram Nersesyan
Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում

Պատմական այս շենքը հայտնի է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև վրացական մշակույթի ու արվեստի ցուցանմուշների յուրօրինակ հավաքածուներով: Այստեղ պահվում են վրացական թատրոնին, կինոյին, օպերային ու բալետին, բանահյուսությանը վերաբերող ավելի քան 300 հազար ցուցանմուշներ, այդ թվում՝ հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնող բազմաթիվ նմուշներ:

Супруга президента Нунэ Саркисян посетила музей искусств Art Palace (16 апреля 2021). Тбилиси
© Photo / official site of the President of RA / Karo Sahakyan
Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում

«Տիկին Սարգսյանը թանգարանի գլխավոր տնօրեն Գիորգի Կալանդիայի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել արվեստի տարբեր ճյուղերի պատմությունն ու զարգացումը ներկայացնող իրերին ու ցուցանմուշներին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Արմեն Սարգսյանը Թբիլիսիի Հերոսների հրապարակում ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ

Տեղեկացվում է, որ տիկին Սարգսյանի այցի կապակցությամբ թանգարանում բացվել է յուրահատուկ «հայկական անկյուն», որտեղ, մասնավորապես, ներկայացվել են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի տարբեր տարիների խաղացանկերը՝ սկսած դեռևս 19-րդ դարից, երբ այն հանդես էր գալիս որպես հայկական պրոֆեսիոնալ թատրոն։

Супруга президента Нунэ Саркисян посетила музей искусств Art Palace (16 апреля 2021). Тбилиси
© Photo / official site of the President of RA / Karo Sahakyan
Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում

Ներկայացված էին նաև մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում օգտագործված արքունական տարազները, ինչպես նաև Ախալցխայի արծաթագործության հիանալի նմուշներ և միջնադարյան Անի մայրաքաղաքի եկեղեցիների ու վանքերի արխիվային լուսանկարների հավաքածուներ:

Супруга президента Нунэ Саркисян посетила музей искусств Art Palace (16 апреля 2021). Тбилиси
© Photo / official site of the President of RA / Karo Sahakyan
Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Թբիլիսիի «Art Palace» արվեստի թանգարանում

Տիկին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի ղեկավարին՝ նման գեղեցիկ ու տպավորիչ ցուցադրության կազմակերպման համար: Նա նաև գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում՝ ներկայացնելով իր տպավորությունները և խոստանալով վերադառնալ ու ավելի շատ ժամանակ անցկացնել թանգարանում:

15
թեգերը:
Թանգարան, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Թբիլիսի, Արմեն Սարգսյան, Նունե Սարգսյան
Սիմոն Մարտիրոսյան. արխիվային լուսանկար

Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին

0
(Թարմացված է 12:40 16.04.2021)
Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանը խոստանում է առաջիկայում տեղեկատվություն տրամադրել քրգործի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթը դժբախտ պատահար է։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել Մարտիրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` հայտնելով, որ փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ համատեղ ստանձնելու են Մարտիրոսյանի պաշտպանությունը։

Ապրիլի 12-ին, ժամը 22։30-ի սահմանում Սիմոն Մարտիրոսյանն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում (որտեղով չի թույլատրվում անցնել հետիոտներին) վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 1993թ․ ծնված Կամո Ամիրխանյանին։ Վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

«Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկս ապահովագրված չի կարող լինել»,–գրել է Ասլանյանը։

Մահացու վրաերթ Երևանում. մեքենայի ղեկին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել

Նա նաև նշել է, որ այս պահին դեպքի առնչությամբ հնչող առանձին հարցերին պատասխանել չեն կարող, սակայն խոստանում են առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

 

0