Լևենթ Գյուլթեքինը

Թուրքական «Halk TV»-ի թղթակից, քրդական ծագումով լրագրող Գյուլթեքինը հարձակման է ենթարկվել

54
(Թարմացված է 15:13 09.03.2021)
Լրագրողի վրա հարձակման պատճառն այն է, որ վերջինս իր հաղորդումներից մեկում քննադատել էր Թուրքիայի քաղաքական առաջնորդներին։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Թուրքական «Halk TV»-ի թղթակից, քրդական ծագումով լրագրող Լևենթ Գյուլթեքինը Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող գլխամասի դիմաց մի խումբ անձանց կողմից հարձակման է ենթարկվել: 

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, այս մասին Գյուլթեքինը գրառում է արել Twitter-ում: 

«25 հոգանոց ավազակային խումբը հարձակվել է ինձ վրա հեռուստաընկերության դիմաց: Հիմա լավ եմ, քիչ հետո այդ մասին կպատմեմ եթերում»,–գրել է նա: 

Ավելի ուշ եթերում Գյուլթեքինը հրապարակել է անվտանգության տեսախցիկների կողմից արձանագրված հարձակման պահի տեսագրությունը։ Ավազակախումբը հարձակումից անմիջապես հետո դիմել է փախուստի:  Լրագրողը միջադեպի կապակցությամբ ոստիկանության բաժնում հանցագործության մասին հաղորդում է տվել:

Ձերբակալվել է Նախիջևանի կրթության նախկին նախարարը

Նշվում է, որ լրագրողի վրա հարձակման պատճառն այն է, որ վերջինս իր հաղորդումներից մեկում քննադատել էր Թուրքիայի քաղաքական այն առաջնորդներին, որոնք մասնակցել էին նախկին վարչապետ, «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանի մահվան տարելիցի կապակցությամբ կազմակերպված արարողությանը:

Գյուլթեքինի քննադատությունը բացասական արձագանք էր գտել սոցցանցի թուրք օգտատերերի շրջանում:

 

54
թեգերը:
քուրդ, ծեծ, Լրագրող, Թուրքիա
Մևլութ Չավուշօղլուն

Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից. Թուրքիայի արտգործնախարար

426
(Թարմացված է 14:21 20.06.2021)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Անկարան արտահերթ ընտրությունները Հայաստանի ներքին գործն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի -Sputnik. Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը դասեր կքաղի անցյալից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունները։

«Մենք Հայաստանում ընտրությունները համարում ենք այդ երկրի ներքին գործը։ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում, որը հեռարձակել է նրա Twitter-ում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

426
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Թուրքիա, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը
Ոսկյա իրեր

Հայաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են Վրաստանում ոսկու մաքսանենգության համար

56
(Թարմացված է 16:09 18.06.2021)
Քննության տվյալներով՝ ձերբակալվածները կարողացել են «Սարփի» անցակետով ավելի քան կես կիլոգրամ ոսկյա իրեր տեղափոխել Թուրքիայից Վրաստան։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Հայաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են Վրաստանում՝ Թուրքիայից մեծ խմբաքանակ ոսկյա իրերի մաքսանենգության համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը։

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները գաղտնի կերպով Թուրքիայից չհայտարարագրված թանկարժեք իրեր են տեղափոխել Վրաստան «Սարփի» սահմանային անցակետով:

Առգրավվել են 508,66 գրամ կշռող ոսկյա իրեր։ Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցել է 56 253 լարին (17,8 հազար դոլար):

Քրեական գործը հարուցվել է «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ» հոդվածով։ Հանցանքը պատժվում է ազատազրկմամբ ՝ 8-11 տարի ժամկետով:

56
թեգերը:
մաքսանենգություն, Ոսկի, Ձերբակալություն, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Նիկոլ Փաշինյան

Բոլոր ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվեցին. Փաշինյանի կուսակցությունը հաղթեց

242
(Թարմացված է 08:29 21.06.2021)
Վերջին տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոշոր տարբերությամբ առաջ անցավ մյուսներից։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ամփոփվեցին բոլոր 2008 ընտրատեղամասերի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 687 251 քվե (53.92%),

«Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  50 416 (3.96),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 647 (1.54)։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

242
թեգերը:
քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
«Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր». Փաշինյանը շտաբում է, ՔՊ-ն տոնում է հաղթանակը
Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել