Իրանական նավերը Պարսից ծոցում լողում եմ ամերիկյան նավերի մոտակայքում. արխիվային լուսանկար

Հայտնի է Իրանի ու Ռուսաստանի ծովային զորավարժությունների նպատակը

343
Իրանի բանակի ռազմածովային ուժերի ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ Ռուսաստանի հզոր ռազմածովային նավատորմի զորավարժությունների անցկացումը հստակ ուղերձ ունի։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային զորավարժություններն ուղղված են Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածի անվտանգության պահպանմանը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի բանակի հրամանատարի տեղակալ Հաբիբուլահ Սայարին։

«Այս զորավարժությունները երկրի հարավում կլինեն Իրանի և Ռուսաստանի երկրորդ զորավարժությունները, որոնց նպատակը Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասի անվտանգությունը պահպանելն է», – ըստ Իրանի բանակի կայքում տեղադրված հայտարարության՝ նշել է  Սայարին։

Իրանի բանակի ռազմածովային ուժերի ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ Ռուսաստանի հզոր ռազմածովային նավատորմի զորավարժությունների անցկացումը հստակ ուղերձ է պարունակում, հավելել է նա, նշելով, որ իրանական նավատորմը խոշոր ծովային տերությունների մակարդակի է։

Միևնույն ժամանակ զինվորականը չի նշել զորավարժությունների անցկացման ժամանակահատվածը։

Ավելի վաղ Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր Հնդկական օվկիանոսում փետրվարի կեսերին բազմակողմանի ռազմածովային զորավարժությունների անցկացման ծրագրերի մասին։ Դրանց ընթացքում նախատեսվում է, այդ թվում, փոխգործակցություն մշակել որոնողափրկարարական գործողությունների և նավագնացության անվտանգությունն ապահովելու միջոցառումների անցկացման ժամանակ։

Ի՞նչ սպասել թուրք-ադրբեջանական զորավարժություններից

343
թեգերը:
Զորավարժություններ, Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Աննախադեպ իրավիճակին համարժեք քայլեր. ինչու է Իրանը որոշել ՀՕՊ զորավարժություններ սկսել 
Թուրք–ադրբեջանական զորավարժություններ. նոր պատերա՞զմ, թե՞ քաղաքական ցուցադրություն
Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակ. պատահակա՞ն է զորավարժությունների վայրի ընտրությունը ՀՀ-ի մոտ
Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ–ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել

32
(Թարմացված է 22:16 25.02.2021)
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանում ուշադիր հետևում են Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Պաշտոնական Թեհրանը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնությունից և զսպվածություն դրսևորել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբձադեն։

«Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության և բռնությունից խուսափելու կոչ է արել», – ասվում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաթիբձադեն հայտարարել է նաև, որ Իրանում ուշադիր հետևում են Հայաստանում դեպքերի զարգացմանը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

32
թեգերը:
Իշխանություն, ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Հեղաշրջում, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը զանգել է Վլադիմիր Պուտինին
Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը
Վիգեն Սարգսյանն ասել է` որոնք ենք այս իրավիճակի հնարավոր ելքերը
Մեվլութ Չավուշօղլուն

Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը

1218
(Թարմացված է 15:37 25.02.2021)
Չավուշօղլուն Բուդապեշտում պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում ԶՈւ ԳՇ–ի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Թուրքիան խստորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս մասին այսօր` փետրվարի 25-ին, Բուդապեշտում Հունգարիայի արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:

Թուրքական ԱԳ գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Անկարան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնի բռնազավթելու փորձերին:

«Սա վերաբերում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,– ասել է Չավուշօղլուն` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում ԶՈւ ԳՇ–ի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

1218
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հեղաշրջում, Մևլութ Չավուշօղլու, Հայաստան, Թուրքիա
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
«Ամեն ինչ նորմալ է». Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները դուրս չեն եկել փողոց
Բանակի ղեկավարությունը վստահեցնում է` հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից
Ազատության հրապարակը բազմամարդ է․ մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
ՄԱԿ. արխիվային լուսանկար

Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ

0
(Թարմացված է 22:39 25.02.2021)
Իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և երկխոսության միջոցով քաղաքական հակասությունների լուծման կոչ են անում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, երկխոսություն սկսել լարվածության թուլացման և քաղաքական հակասությունների լուծման համար»,- ասել է Դյուժարիկը։

Նա ընդգծել է, որ իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

0
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Իրանի ԱԳՆ–ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները