Հայ–թուրքական սահման

Եղել է, որ գյուղացին վիրավորվել է. ինչպես էին ապրում հայ–թուրքական սահմանին 90–ականներին

199
(Թարմացված է 20:19 12.02.2021)
Այժմ սահմանների անվտանգության հարցն արդիական է ինչպես երբեք, հատկապես Արցախյան պատերազմից հետո։ Թե ինչ դժվարությունների միջով էին անցնում 90-ականներին Թուրքիայի հետ սահմանակից շրջանների բնակիչները, լավ է հիշում նախկին սահմանապահը։ Նա այդ օրերի մասին պատմել է մեզ։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Թուրքիային սահմանակից հայկական տարածքները պարբերաբար գնդակոծվել են թուրքերի և քրդերի հակամարտության պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց Ռուսաստանի Անվտանգության դաշնության ծառայության պահեստային փոխգնդապետ Լև Ազատխանյանը` հիշելով անհանգիստ 90-ականները։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանն ինքնուրույն և անկախ պետականություն կառուցելու ուղի է ընտրել։ Միաժամանակ, նրա խոսքով, ցանկացած պետության գլխավոր գերակայություններից մեկն անվտանգության ապահովումն է, այդ թվում` սահմանի։

Այն պայմաններում, երբ երկրի տնտեսության բոլոր ջանքերը, մարդկային ռեսուրսներն ուղղվել էին Արցախի պաշտպանությանը, Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի պաշտպանությունը, սահմանապահի խոսքով, ուժերից վեր էր երկրի համար։ Այդ բարդ պայմաններում 1992թ-ի սեպտեմբերի 30-ին պայմանագիր ստորագրվեց Մոսկվայի և Երևանի միջև Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին։

«90-ական թթ-ին ռուս սահմանապահները պահպանել են Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետական սահմանները բարդ քաղաքական ու տնտեսական իրադրության պայմաններում։ Արաքսից այն կողմ հաճախ են կրակոցներ լսվել։ Թուրքիայի սահմանամերձ շրջաններում կառավարական զորքերը կռվել են Քրդստանի Բանվորական կուսակցության անդամների դեմ։ Հաճախ գնդակոծվել է նաև հայկական տարածքը», — պատմում է Ազատխանյանը։

Նրա խոսքով` մի անգամ «Ջրառատ» սահմանային ուղեկալում գնդակը դիպել է սահմանապահներից մեկի ավտոմեքենայի ապակուն, մի քանի գնդակ` ջրմուղ աշտարակին, ևս մի քանիսը սուլելով անցել են սահմանապահների գլխի վրայով, որոնք այդ ժամանակ զբաղվել են տնտեսական աշխատանքներով, գնդակներից մեկն անցել է զինվորի գլխավերևով ու կոտրել ճյուղը։

Դեպք է եղել, երբ մի քանի գնդակներ հասել են Մարգարա գյուղի բնակիչների մեկի դռանը և պատուհանի շրջանակին։ Գյուղի մյուս բնակիչը մեջքից վիրավորվել է։

Մի անգամ «Արազափ» սահմանային ուղեկալի տարածքում գնդակոծության տակ են ընկել հենց սահմանապահները։ Դրանք եզակի դեպքեր չեն եղել։

«Նախարարի ասածը թերի է և խոցելի». Մելքոնյանը` հայ-թուրքական սահմանը բացելու մասին

«Մենք ստիպված էինք պետական սահմանի հսկողությունն իրականացնել սահմանապահների կարիքների անբավարար ֆինանսավորման պայմաններում։ Սահմանային ենթակառուցվածքի օբյեկտները պահելու, նյութական միջոցներ առաքելու (տեխնիկայի համար վառելիք, ածուխ, փայտ, անձնակազմի համար սննդամթերք) հարցում շատ բարդություններ են եղել, ուշացրել են դրամական վճարները», — հիշում է Ազատխանյանը։

Նրա խոսքով` բնակավայրերում, այդ թվում` սահմանային ուղեկալներում մշտապես անջատել են էլեկտրաէներգիան։ Այդ ժամանակ Ռուսաստանի տարբեր շրջաններից զինվորներ և սերժանտներ են զորակոչել Հայաստան։ Այդ բարդ տարիներին շատերը կամավոր են եկել Հայաստան։

Փոխգնդապետը նշում է, որ սահմանապահները տեղի բնակիչների հետ հաղթահարել են 90-ականների բոլոր դժվարությունները։ Բարեբախտաբար, սահմանամերձ շրջանների բնակիչները գիտակցել են սահմանների հսկողության կարևորությունը և փորձել են ակտիվ մասնակցություն ունենալ այդ հարցում։

Բնակչության առավել ակտիվ հատվածից ստեղծվել են կամավոր ժողովրդական ջոկատներ (սահմանապահների աջակցության խմբեր), որոնք անմիջականորեն մասնակցել են պետական սահմանի պահպանությանը սահմանապահ ջոկատների կազմում։

«Չնայած գյուղացիների համար բարդ ժամանակներին` նրանք օգնել են մեզ սահմանին ինժեներային շինություններ կառուցելու, դրանք վերանորոգելու և պահելու հարցում։ Սննդով օգնել են անձնակազմին։ Անհատույց թարմ մթերք են մատակարարել։ Դպրոցականները մեկնել են սահմանային ուղեկալ, ծանոթացել զինվորականների կենսակերպի հետ, ուսումնասիրել զենքերը», — պատմում է Ազատխանյանը։

Մի անգամ 1995թ-ին «Մարգարա» սահմանային ուղեկալի մոտ աշխատել է էլեկտրական-ազդանշանային համալիրի հատվածներից մեկը։ Ուղեկալն արագ արձագանքել է «Ի զեն» հրամանով։

Տագնապային խումբը նկատել է սահմանախախտի հետքերը և սկսել է հետապնդել նրան։ Տեղեկացվել են փոխկապակցված կառույցները, այդ թվում` կամավորների ջոկատները։ Փորձելով սպրդել հետապնդումից` սահմանախախտը հասել է Վարդանաշեն գյուղի ծայրամաս, որտեղ նրան բռնել են տեղի բնակիչները։ Պարզվել է, որ սահմանախախտը զինված գրոհային է, որն անցել է Արաքս գետը և փորձել է թափանցել Հայաստան։

Սահմանապահներն էլ իրենց հերթին են օգնել գյուղի բնակիչներին, որոնք հատկապես շոգ եղանակին իրենց հողատարածքները ոռոգելու խնդիր են ունեցել։ Ցերեկային ժամերը չեն բավականացրել, իսկ գիշերը սահմանին անհանգիստ իրադրության պատճառով բարդ է եղել ապահովել բնակիչների անվտանգությունը։

«Սահմանապահ ջոկատի հրամանատարությունը մասնավոր որոշումներ է ընդունել գիշերային ժամերին աշխատանքի անվտանգությունն ապահովելու համար։ Մենք լրացուցիչ հերթապահություն էինք սահմանում, հսկում տեղի բնակիչների աշխատանքի շրջանները, որպեսզի նրանք կարողանային անվտանգ աշխատել, բերք աճեցնել, հավաքել ու իրացնել այն», — պատմում է Ազատխանյանը։

Ռուս սահմանապահները հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին ծառայություն են իրականացնում Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանային զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագրի համաձայն, որը կնքվել է Երևանում 1992թ-ի սեպտեմբերի 30-ին։

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանային ջոկատ` Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ-անցակետ ունի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

199
թեգերը:
սահմանապահ, սահմանամերձ գյուղեր, Հայաստան, Սահման, Թուրքիա
Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ–ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել

37
(Թարմացված է 22:16 25.02.2021)
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանում ուշադիր հետևում են Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Պաշտոնական Թեհրանը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնությունից և զսպվածություն դրսևորել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբձադեն։

«Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության և բռնությունից խուսափելու կոչ է արել», – ասվում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաթիբձադեն հայտարարել է նաև, որ Իրանում ուշադիր հետևում են Հայաստանում դեպքերի զարգացմանը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

37
թեգերը:
Իշխանություն, ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Հեղաշրջում, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը զանգել է Վլադիմիր Պուտինին
Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը
Վիգեն Սարգսյանն ասել է` որոնք ենք այս իրավիճակի հնարավոր ելքերը
Մեվլութ Չավուշօղլուն

Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը

1237
(Թարմացված է 15:37 25.02.2021)
Չավուշօղլուն Բուդապեշտում պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում ԶՈւ ԳՇ–ի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Թուրքիան խստորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս մասին այսօր` փետրվարի 25-ին, Բուդապեշտում Հունգարիայի արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:

Թուրքական ԱԳ գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Անկարան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնի բռնազավթելու փորձերին:

«Սա վերաբերում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,– ասել է Չավուշօղլուն` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում ԶՈւ ԳՇ–ի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

1237
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հեղաշրջում, Մևլութ Չավուշօղլու, Հայաստան, Թուրքիա
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
«Ամեն ինչ նորմալ է». Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները դուրս չեն եկել փողոց
Բանակի ղեկավարությունը վստահեցնում է` հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից
Ազատության հրապարակը բազմամարդ է․ մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում

0
(Թարմացված է 23:28 25.02.2021)
Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը ներկա է եղել ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրենը, այլև Վիտալի Բալասանյանն ու մեկ այլ պաշտոնատար անձ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Artsakhpress.am-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։

Ավանեսյանը տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

«Հանրապետության նախագահը, ինչպես և հայտարարել էր, շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, և նրա միջնորդական ջանքերն ուղղված են ճգնաժամի հաղթահարմանը՝ սահմանադրական, խաղաղ ու քաղաքակիրթ եղանակներով: Հատկապես ընթացիկ պայմաններում ապակայունությունը, արյունահեղությունն ու ատելությունը հայրենիքը տանելու են պարզապես կործանման ճանապարհով»,- շեշտել է Ավանեսյանը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

0
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Զինված ուժեր, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին