Կարմիր խաչ. արխիվային լուսանկար

Ադրբեջանում Կարմիր խաչն այցելել է 4 հայ գերիների

271
(Թարմացված է 18:20 04.02.2021)
Գերիներին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։ Կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են նաև գերիների պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

Նրա տեղեկացմամբ՝ 4 գերիների թվում եղել են ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելությունները կատարել են փետրվարի 1-ին և 2-ին։

«Տեսակցությունների ժամանակ անձանց հնարավորություն ենք ընձեռել կապ հաստատել իրենց հարազատների հետ»,– տեղեկացրեց Ամատունին։ Թե քանիսն են կարողացել խոսել հարազատների հետ՝ նա չհստակեցրեց։

Զառա Ամատունու խոսքով՝ այցելության ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են գերիների պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին։

Ադամ Շիֆը պահանջում է վերադարձնել հայ գերիներին

Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել։ Ադրբեջանի իշխանությունները չեն շտապում վերադարձնել գերիներին՝ նրանցից շատերին անվանելով ահաբեկիչներ և վարձկաններ։ Հայ գերիների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Ըստ որոշ տվյալների ՝ Ադրբեջանում 120 հայ գերի կա։

271
թեգերը:
Կարմիր խաչ, հայ, ռազմագերի, գերի, Ադրբեջան
Ըստ թեմայի
Իգիթյանը կարծում է` նաև հայկական ԶԼՄ–ներն են մեղավոր, որ գերիների հարցը ԵԽԽՎ–ում անտեսվեց
Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան
Ինչ պետք է անեին ՀՀ դեսպանները գերիների հարցով, որ չեն արել. Մարուքյանի տեսակետը
Երևան—Մեղրի ճանապարհ

Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց. Փաշինյան

874
(Թարմացված է 20:45 17.04.2021)
Նիկոլ Փաշինյանը Զառիթափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է կոմունիկացիների բացման հարցին։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց։ Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով կոմունիկացիների բացման հարցին։

Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա կոմունիկացիաների բացմամբ, չնայած այսօր բոլորն ուզում են վախեցնել, թե ոնց կլինի, որ Ադրբեջանը Հայաստանով ճանապարհ ունենա դեպի Նախիջևան։

«Միջանցքի հարցը շատ է շահարկվում`  Ադրբեջանն անընդհատ հայտարարում է Զանգեզուրի միջանցքի մասին։ Մենք ասում ենք, որ համատեղ ստորագրված համաձայնագրի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ  Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտությունը չկա։ Նրանք շարունակաբար ասում ենք` մենք Զանգեզուրի միջանցք ենք ունենալու։ Լավ, հայտարարում–հայտարարում ենք` մենք էլ ուրեմն Նախիջևանի, հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու»,–ասաց վարչապետը։

Նա, դիմելով ներկաներին, նշեց, թե պատկերացրեք` Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե Հայաստանը երկաթուղի ունենա Իրանի և Ռուսաստանի հետ։

Հակառակորդ երկրի ղեկավարը սպառնում է նվաճել Զանգեզուրը․ ԵԿՄ-ն սթափության կոչ է անում

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել էր, թե ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հարցով: Նրա խոսքով` այժմ «ադրբեջանական Զանգեզուրը» խաղալու է թյուրքական աշխարհը միավորելու դեր, քանի որ այնտեղով անցնող տրանսպորտի, կապի, ենթակառուցվածքների նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը:

874
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Իլհամ Ալիև, Ադրբեջան, Նախիջևան, Զանգեզուր, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արցախում առաջիկայում նոր հենակետեր կբացվեն միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհներին
Հնարավոր էր և անհրաժեշտ էր խուսափել պատերազմից. Էդվարդ Նալբանդյանը ասել է` ինչպես
«Բացարձակ սուտ է». Նալբանդյանը` 7 շրջաններ վերադարձնելու և ոչինչ չստանալու լուրերի մասին
Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորում

Նույնիսկ եթե զիջումներով ԼՂ հարցի կարգավորման գնայինք, նորից պատերազմ էր լինելու. Փաշինյան

150
(Թարմացված է 21:38 17.04.2021)
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին շրջանում հնչող հարցին, թե ինչո՞ւ ծագեց պատերազմը, նշեց, որ այն ծագելու էր անխուսափելիորեն։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Նույնիսկ եթե զիջումների գնով հայկական կողմը փորձեր ԼՂ հարցի կարգավորմանը գնալ, նորից պատերազմ էր լինելու։ Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վերջին շրջանում շատերին հուզող հարցին` ինչի՞ հետևանք էր պատերազմը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից վարչապետն այցելել է Վայոց Ձոր և արդեն եղել Ռինդ համայնքում, զրուցել տեղի բնակիչների հետ։

«Միջնորդական շրջանակների միջև և տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որևէ լուծում` եթե անգամ Հայաստանն իր շահերից չբխող լուծման համաձայներ։ Այսինքն` չէր լինելու որևէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախկին փոխանախարար Էդվարդ Նալբանդյանն էլ Politique Internationale-ի խմբագրությունը տված հարցազրույցում հայտնել էր` պատերազմից անհրաժեշտ և հնարավոր էր խուսափել։ Նրա խոսքով` Հայաստանի նոր իշխանությունները կասկածներ էին հայտնում, որ հակամարտությունը հնարավոր է հանգուցալուծել բանակցությունների միջոցով և նույնիսկ պնդում էին, որ պատերազմն անխուսափելի է։

Ալիևը Լուկաշենկոյի միջոցով Երևանին առաջարկում էր փողով լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Բաքուն էլ, ըստ նրա, ստացավ այն, ինչը իրեն տարիներ շարունակ չէր հաջողվում՝ որպես պատերազմի պատճառ ներկայացնել Հայաստանի կողմից բանակցություններից հրաժարվելու մեղադրանքը։

150
թեգերը:
Ադրբեջան, Արցախյան պատերազմ, ԵԱՀԿ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Եթե Ադրբեջանը տեսներ, որ Հայաստանի անկումը շարունակվում է, պատերազմ չէր անի․ Փաշինյան
«Բայրաքթարի» մասերի վաճառքի հարցով պատերազմի 1–ին օրերին է հանձնարարական տրվել. Նաղդալյան
ԱԽ–ն հրապարակել է Օնիկ Գասպարյանի` պատերազմի մասին հայտարարությունների մի մասը
Քիմ և Քորթնի Քարդաշյան. արխիվային լուսանկար

«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ

0
Քիմ Քարդաշյանը գրել է, որ Քորթնին միշտ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։

Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

0
թեգերը:
Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը