ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակման միջադեպով քրեական գործ է հարուցվել երկրի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով (գույքի վնասումը կամ ոչնչացումը հոդվածով)։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ ՆԳՆ-ից կատարվածի մանրամասներ չեն հաղորդել՝ նշելով, որ կատարվածի հանգամանքները կպարզի հետաքննությունը։
Ավելի վաղ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնել էր, որ հունվարի 25-ի գիշերը անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների վրա: Միջադեպը տեղի է ունեցել Քվեմո Փոնիճալա շրջանում։ Որոշ բեռնատարների առջևի եւ կողային ապակիները կոտրվել են։
Չարագործները դեպքի վայրից դիմել են փախուստի, իսկ բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Թուրքական «ATV»-ի «Akıncı» հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա գրված է եղել Armenia (Հայաստան), գրում է Ermenihaber.am-ը։
Դեմ ենք 3-րդ երկրի միջամտությանը. Թուրքիայի արտգործնախարարը «նախատել» է հույն գործընկերոջը
Նշվում է, որ միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և Ադրբեջանում, լրատվամիջոցները շտապել են արձագանքել այդ սկանդալին՝ այն որակելով տեխնիկական լուրջ սխալ։
Չնայած սոցցանցերում հեռուստասերիալի աշխատակազմի հասցեին հնչած սուր քննադատություններին՝ «ATV» հեռուստաընկերության և հեռուստասերիալի ղեկավարությունը որևէ պարզաբանում չի տվել։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ադրբեջանի սահմանը հատելու փորձ անելու պահին Իրանի երկու քաղաքացու են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆիզուլիի շրջանի Ղազախլար գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ ուղեկալի տարածքում։
Երեկ երեկոյան սահմանապահ զորքերի «Հորադիզ» ջոկատի կարգախումբը նկատել է, որ անհայտ անձինք փորձում են հատել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը:
«Սահմանապահ ուղեկալը ոտքի է հանվել «զենք» հրահանգով, ծառայողական տարածքը փակվել է, ԻԻՀ սահմանապահները տեղեկացվել են դեպքի մասին։ Դրանից հետո ադրբեջանցի սահմանապահները նախազգուշական կրակ են բացել օդից, սակայն սահմանախախտները չեն ենթարկվել ու ձերբակալվել են», - նշված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ են` 1991 թվականին ծնված Ֆեյզի Յասեր Նարիմանը և 1993 թվականին ծնված Հուսեյնպուր Սեկքադ Հասանը։ Առաջինը ձերբակալության ընթացքում թեթև վնասվածք է ստացել։ Նրան օգնություն է ցուցաբերվել։
Արտակ Դավթյանն ընդունել է Իրանի դեսպանին. քննարկել են 2 երկրների համագործակցության հարցեր
Իրավախախտների մոտ թմրանյութի հաբեր են հայտնաբերվել ու առգրավվել։ Միջադեպից հետո ձերբակալվել են տեղի բնակիչները, որոնք դեպքի վայր են գնացել սահմանախախտների հետ հանդիպելու նպատակով։
Հայաստանն Իրանում նոր պաշտոնյա կունենա
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Միխայիլ Գալուստյանի բեմական կերպարը՝ սուպեր Ժորիկը, ռեկորդներ է սահմանում նոր՝ «Չաո-Չաո» տեահոլովակով։ Այն ընդամենը մեկ շաբաթում գրանցել է ավելի քան 30 միլիոն դիտում: Հումորիստը որոշել է Instagram-ում իր հետևորդներին ուրախացնել՝ տեղադրելով տեսահոլովակի իր տարբերակը։
View this post on Instagram
«Ընկերներ, սուպեր Ժորիկն արդեն 30 միլիոն դիտում ունի։ Շնորհակալություն նման ակտիվության համար։ Ամբողջ աշխատանքային շաբաթվա ընթացքում լիցքավորվեք այդ պարի էներգիայով»,- գրել է նա։
Օգտատերերը բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ են գրել։
«Իմ երեխաներն են ձեր դիտումներն ապահովում», «Բավական է Միշան հոնքը բարձրացնի, համարը պատրաստ է», «Դիտումներից միլիոնն իմն է», «Աստղը ցնցվա՞ծ է», «Միջին վիճակագրական վագր»։
Միշա Գալուստյանի և Սարիկ Անդրեասյանի խնդիրը լուծել է դատարանը
Հիշեցնենք, որ Միխայիլ Գալուստյանը հայտնի է դարձել ՈՒՀԱ-ում հանդես գալու տարիներին: Նա նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ Նրա կարողությունը, Forbes-ի գնահատմամբ, կազմում է տարեկան 2,2 մլն դոլար: