Բաքու

Գերության մեջ գտնվող 2 լիբանանահայի Բաքուն ահաբեկչություն հոդվածով մեղադրանք է առաջադրել

396
(Թարմացված է 19:35 22.01.2021)
Հակոբ Աբրահամի Թերզիյանի և Հակոբ Հաջիրյանի դեմ քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել գերության մեջ գտնվող լիբանանահայ երկու քաղաքացիների դեմ, որոնք հայկական զինված ուժերի կողմից մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Հակոբ Աբրահամի Թերզիյանի և Հակոբ Հաջիրյանի դեմ քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:

Հակոբ Թերզիյանին և Հակոբ Հաջիրյանին մեղադրում են ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու և փոխադրելու, ահաբեկչության, կրոնական թշնամանքի և ծայրահեղականության հողի վրա օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ստեղծման, դրանց մեջ ներգրավման համար։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունն ուղարկվել է դատարան:

Նշենք, որ ադրբեջանցի հանցագործներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014-ին ներթափանցել էին Արցախ և սպանել 2 մարդու, այդ թվում՝ անչափահաս երեխայի, և դատապարտվել, Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո վերադարձրեց Ադրբեջանին:

Գերիների հարցը քննարկվում է Երևանի և Բաքվի հետ. ՌԴ պետդումայի պատգամավոր

396
թեգերը:
Մեղադրանք, Ահաբեկչություն, Ադրբեջան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
Գերիների հարցը լուծելու փոխարեն օրենքներն են փոխում. բողոքի ակցիա` ԱԺ–ի դիմաց
ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան
Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ–ը հաստատել է
Վլադիմիր Սոլովյովը

Բայց չէ՞ որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է. Սոլովյովը`Հայաստանի ապաշրջափակման մասին

169
Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները, որոնց մեջ Հայաստանին հատուկ կերպով, անգամ՝ բռնի ուժով ներքաշում են և՛ արտաքին, և՛ ներքին ուժերը (երբեմն էլ՝ երկուսը միասին), կոշտ և հստակ վերլուծում է հեռուստառադիոհաղորդավար, գրող Վլադիմիր Սոլովյովը։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Եթե պարզապես վերցնենք ու բացենք բոլոր սահմանները, ապա հարց  կառաջանա`այդ դեպքում որքա՞ն կգոյատևի Հայաստանն առհասարակ։ Եթե մի վայրկյան պատկերացնենք, որ ռուսական բանակը հեռանա, ռուս սահմանապահներ չլինեն, քանի՞ օր պետք կլինի թուրքերին, որպեսզի անկախ Հայաստանն այլևս գոյություն չունենա` թեկուզ միայն հաշվի առնելով 2 ազգերի թվաքանակի տարբերությունը։  

«Եվ ի՞նչ։ Մարդիկ կանգնելու են, գլխաշորերը թափահարեն ու գոռան՝ ուռա՜, մենք նորից Օսմանյան կայսրության մե՞ջ ենք»,-հռետորական հարց է տալիս Սոլովյովը Sputnik Արմենիա ռադիո եթերում։

Հաղորդավարի խոսքով` երբ լսում ես ոմանց, թե ինչպես և ինչ են ասում, տպավորություն է ստեղծվում, որ նրանք ինչ-որ կրիպտոթուրքեր են ։

Տնտեսությունն, իհարկե, կարևոր է, բայց գլխակորույս «ինտեգրացիան» պետք է ինչ-որ սահմաններ ունենա, թեև տրանսպորտային միջանցքները նույնպես պետք են, և էլի շատ բան է պետք։ Բայց չէ՞ որ ամենակարևորը ինչ-որ պահի ինքդ քեզ չկորցնելն է։

Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկ է արել

Իսկ առաջին հերթին, լրագրողը կարծում է, որ պետք է ինքդ քեզ հարց տաս․ի՞նչ տեղի ունեցավ։ Եվ անկեղծ պատասխանես, թե ինչպես տեղի ունեցավ, որ այսքան տարի անց պարզվեց, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմին, իսկ Հայաստանը՝ ոչ։ Չէ որ այս ամբողջ թմրության, այս ամբողջ սարսափելի ցավի մեջ այդպես էլ վերլուծություն չհնչեց։ Ոչ մի եզրակացություն առայժմ չի արվել։

169
թեգերը:
ապաշրջափակում, տարածաշրջան, Թուրքիա, Հայաստան, Վլադիմիր Սոլովյով
Սերգեյ Լավրով, Արա Այվազյան. արխիվային լուսանկար

Լավրովի այցի օրակարգում է ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման հարցը. Այվազյան

96
(Թարմացված է 18:24 05.05.2021)
ԱԳ նախարարի պաշտոնակատարի դիտարկմամբ` միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի վրա արդեն ակնհայտ է։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի օրակարգը ներառելու է նաև ԼՂ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման հարցը։ Այսօր ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խնդրեց Լավրովին փոխանցել հայկական կողմի անհանգստությունը` Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ, քանի որ ՌԴ–ն եռակողմ հայտարարության երրորդ կողմն է ու միջնորդը։

«Պետք է գոհունակությամբ նշենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ արդեն 70 ռազմագերիներ ու այլ քաղաքացիական անձինք արդեն ազատ են արձակվել։ Այս հարցը նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է ու նաև դարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների օրակարգային հարց»,– ասաց Այվազյանը։

ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ միջազգային հանրությունը ևս Հայաստանի կոչերին անարձագանք չի մնացել, և միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա արդեն ակնհայտ է։

«Դու գիտեք, որ Ադրբեջանը պնդում էր, որ այլևս խոսք չի կարող լինել ԼՂ հակամարտության մասին, որ հարցը լուծված է, ու պետք է հիմա թերթենք էջը և սկսենք նոր շրջան Հարավային Կովկասում։ Եվ  վստահաբար դուք հետևել եք, որ և՛ ՄԽ համանախագահները, և՛ տարբեր երկրների առաջնորդները, և՛ միջազգային մի շարք կազմակերպություններ շատ հստակ արտահայտվել են, որ խնդիրը լուծված չէ։ Վստահ եմ` դուք նաև հետևել եք, որ ադրբեջանական կողմը սկսել է ընդունել այս իրականությունը»,– ասաց Այվազյանը։

Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի թեման. ի՞նչ են պայմանավորվել նախագահները

Հիշեցնենք, որ ապրիլի 14–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ կարող են վերսկսել ղարաբաղյան ուղևորությունները, բայց հակամարտության կողմերը պետք է ապահովեն նրանց համար անարգել մուտքն ու երթուղիների առավելագույն ճկունությունը։

«Համանախագահները պատրաստ են վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան` ներառյալ Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ, իրենց գնահատողական և միջնորդական դերը կատարելու համար»,- ասված է ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ–ի կայքում։

Համանախագահները նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական գործունեությանն ու հնարավոր ընդլայնմանը, նրանք կողմերին կոչ են արել աջակցել նրա ջանքերին:

96
թեգերը:
Սերգեյ Լավրով, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արա Այվազյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
Ասկերանի շրջանում գետի ջուրը լցվել է հանգստյան գոտու տարածք. քաղաքացիները «գերի» են մնացել
Որ զոհվածների տեղն էլ ապրենք. հոգեբանի շնորհիվ վիրավոր տղաները կփորձեն մոռանալ մղձավանջը
Սարգսյանն ու Քոչարյանը գենետիկորեն վախ են ներարկել ազգի մեջ պատերազմի նկատմամբ. Փաշինյան
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Վազգեններին շան պես կապել ենք. Թաթոյանը ներկայացրել է հայատյացության նոր դրսևորումները

87
(Թարմացված է 00:19 06.05.2021)
Թաթոյանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի  - Sputnik. «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսպես է վերնագրել իր նոր արտահերթ զեկույցը (անգլերենով): Տեղեկությունը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Facebook–ի իր էջում։

Բաքվում ոչ միայն հայ զինվորների սաղավարտներն են. գերիների ու պուրակի հարցերը՝ ԵԽԽՎ–ում

Այս զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված, այսպես կոչված «Ռազմավարի պուրակը» ադրբեջանական ընկալումներում:

Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանականդ ընկալումների մի քանի օրինակ։

  • Վազգեններին շան պես կապել են, որ չփախչեն:
  •  Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին, անամոթներին, անբարոյականներին, դավաճաններին, խորամանկներին, դահիճներին բնորոշ բոլոր գծերը ամենայն ճշգրտությամբ պատկերել են:
  • Ռազմական ավարի պուրակը ռևանշիստների համար խրատ է, դաս, հերթական «Երկաթե բռունցքի» մասին նախազգուշացում է:
  • Հաջորդ կանգառը՝ Երևան, Զանգեզուր, Գյոյչա (Սևան):
  •  Ցանկանում եմ, որ այս ավարի ու մոդելների ցուցադրությունը երկարաժամկետ լինի, որովհետև ապագա սերունդը պետք է ճանաչի ազգի թշնամուն և ատելությամբ հիշի:
  • Ընկերներ, ասեք տեսնեմ այս մոդելների վրա անամոթների աչքերը ինչ էլ մեծ են: Կեցցեն ստեղծողները: Կարծես անօդաչուի գալուց են վախենում: Երկրորդ մոդելի դեպքում մեր պարոն Նախագահի իրավացի խոսքն է. «Ի՞նչ եք առնետի պես թաքնվել այստեղ-այնտեղ» և այլն:

«Այս զեկույցում տեղ են գտել կոնկրետ օգտատերերի, այդ թվում` հանրային գործիչների խոսքերը: Այն կոնկրետ ապացույցներով` տեսանյութերով ու լուսանկարներով ցույց է տալիս, որ պուրակը հայատյացության և թշնամանքի գեներացիայի հերթական աղբյուրն է, որ ունի պետական բացահայտ հովանավորչություն»,–գրել է Թաթոյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների, իսկ այժմ բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:

Հիշեցնենք` Բաքվում բացվել է ավար վերցված հայկական զրահատեխնիկայի «պուրակ», որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների մանեկեններ։

87
թեգերը:
Բաքու, պուրակ, զինծառայող, միջազգային կառույցներ, Ադրբեջան, Հայաստան, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ
Գլխատումներ, մահացածների նկատմամբ անարգանք․ ՄԻՊ-ը 297 տեսանյութ ու լուսանկար է վերլուծել
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են գերությունից վերադարձած անձանց