ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. 2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Տեղեկացվում է, որ Արթուր Սուքիասյանը և Ահմադ Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք առաջնություններում և ունեցել բարեկամական հարաբերություններ։
«Պատիվ ունեմ, որ կյանքում ճանաչել եմ նրա նման լեգենդի». զոհվել է մարզիկ Գարիկ Արևիկյանը
Հունվարի 13-ին իրանցի մարզիկն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանին է հանձնել իր ոսկե մեդալը՝ Արթուր Սուքիասյանի ընտանիքին փոխանցելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Բաքվի արվարձաններից մեկում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ Է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող բժիշկներին։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԻՆ-ը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում․ փլատակների տակ կարող են մարդիկ լինել:
«Այս պահին տուժել է ութ մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է»,- լրագրողներին հայտնել են բժիշկները:
Փլատակների տակից դուրս են բերվել 6 մարդ։
Որոնողա-փրկարարարական աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ պայթյունի ալիքից կոտրվել են մոտակա տների լուսամուտների ապակիները։
Ֆիզուլիում ևս մեկ ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակման միջադեպով քրեական գործ է հարուցվել երկրի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով (գույքի վնասումը կամ ոչնչացումը հոդվածով)։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ ՆԳՆ-ից կատարվածի մանրամասներ չեն հաղորդել՝ նշելով, որ կատարվածի հանգամանքները կպարզի հետաքննությունը։
Ավելի վաղ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնել էր, որ հունվարի 25-ի գիշերը անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների վրա: Միջադեպը տեղի է ունեցել Քվեմո Փոնիճալա շրջանում։ Որոշ բեռնատարների առջևի եւ կողային ապակիները կոտրվել են։
Չարագործները դեպքի վայրից դիմել են փախուստի, իսկ բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։