ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Բրիտանական Andair Ltd. ընկերությունը դադարեցրել է թուրքական «Bayraktar TB2» հարվածային անօդաչուների համար իր բաղադրիչների մատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ դրանք լայնորեն կիրառվել են Ադրբեջանի կողմից արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։
Նշենք, որ Andair Ltd. ընկերությունը «Bayraktar» անօդաչուների համար վառելիքի պոմպեր էր մատակարարում։
Andair Ltd.-ն հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը դիմել է իրենց՝ կոչ անելով դադարեցնել մատակարարումները թուրքական ընկերությանը։
Դրանից հետո ընկերությունը հետաքննություն է սկսել, ապա ամբողջությամբ հրաժարվել է մատակարարումներից և չեղյալ հայտարարել Baykar Makina ընկերության բոլոր պատվերները։
Ավստրիան դադարեցնում է «Բայրաքթար» ԱԹՍ–ներում օգտագործվող շարժիչների մատակարարումը
Նշենք, որ թուրքական անօդաչունների դետալները մատակարարում են տարբեր երկրներ՝ Կանադան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ավստրիան։ Սակայն Արցախյան պատարազմի օրերին, սփյուռքահայ կառույցների եռանդուն աշխատանքների շնորհիվ, Կանադան ու Ավստրիան հրաժարվեցին Թուրքիայի հետ համագործակցությունից։https://armeniasputnik.am/world/20201026/25070020.html
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «շատ լավ» նամակ է հղել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին, որում Անկարայի ու Փարիզի հարաբերությունները բարելավելու ցանկություն է հայտնել։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Երկու օր առաջ մենք շատ լավ ու դրական նամակ ենք ստացել Մակրոնից։ Նամակում նա հարաբերությունները զարգացնելու ու մեր նախագահի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել։ Նա նույնիսկ ձեռքով թուրքերեն ողջույնի խոսք էր գրել․ «Սիրելի Թայիփ», - Sabah թերթը մեջբերում է Չավուշօղլուի խոսքերը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջնորդը դրական է արձագանքել ֆրանսիացի գործընկերոջ նամակին։
«Մեր նախագահն ասել է․ «Հաճույքով կհանդիպենք»։ Խոսքն առաջին հերթին տեսակապի ու հեռախոսային բանակցությունների մասին է», - ավելացրել է թուրք նախարարը։
Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Ֆրանսիայի հետ՝ չնայած որոշ հարցերում առկա լուրջ տարաձայնություններին, որոնց պատճառով երկրների միջև զգալի լարվածություն է առաջացել։
Թուրքիայի ու Ֆրանսիայի հարաբերություններում սառնություն էր առաջացել ու սկսել էր աճել, քանի որ երկրները տարաձայնություններ ունեն մի շարք կոնֆլիկտային՝ Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրական ծովի ու վերջերս արդեն Արցախի վերաբերյալ հարցերում։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ. խոսել են նաև Արցախի մասին
Հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում՝ Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում, գլխատվել էր պատմության ուսուցիչ Սամուել Պատին։ Սպանությունը տեղի էր ունեցել այն դպրոցի մոտակայքում, որտեղ նա դասավանդում էր։ Դրանից հետո Մակրոնը հայտարարել էր, որ երկիրը չի հրաժարվի Մուհամադ մարգարեի ծաղրանկարներ հրապարակելուց։ Մի շարք մուսուլմանական երկրներում ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչեր էին սկսել հնչել։ Էրդողանը երկու երկրների հարաբերությունների սրացման ֆոնին կոչ էր արել Թուրքիայի բնակիչներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներից։
Էրդողանը նույնիսկ կասկածի տակ էր դրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունն այն բանից հետո, երբ նա խոսել էր «լուսավոր իսլամի» կառուցման անհրաժեշտության մասին։ Փարիզն Անկարայից հետ էր կանչել իր դեսպանին խորհրդատվությունների համար։ Էրդողանը մեղադրել էր ֆրանսիացի գործընկերոջն իսլամի դեմ «ատելության քարոզչություն» կազմակերպելու մեջ։ Դեկտեմբերի սկզբին Էրդողանը հույս էր հայտնել, որ Ֆրանսիան «հնարավորինս արագ կազատվի» Մակրոնից, նաև բազմիցս վիրավորանքներ էր հնչեցրել նրա հասցեին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Հայկական հազարավոր կրոնական և աշխարհիկ հուշարձաններն արարվել են Ադրբեջանի ստեղծումից դարեր առաջ և որևէ առնչություն չունեն ադրբեջանական ինքնության հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով հունվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով` նման հայտարարությունները գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է, և այդ պետությունը չի կարող լինել մշակութային ու կրոնական հուշարձանների պատշաճ պահպանության երաշխավորը:
«Հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է, ինչը նաև համապատասխան միջազգային իրավական գործիքների կոպիտ ոտնահարում է: Հայկական հազարավոր կրոնական և աշխարհիկ հուշարձանները արարվել են Ադրբեջանի ստեղծումից դարեր առաջ և որևէ առնչություն չունեն ադրբեջանական ինքնության հետ: Այդ հուշարձանները հայ ժողովրդից օտարելու փորձերը չունեն ոչ մի պատմական, դավանաբանական և բարոյական հիմնավորում»,– ասել է Նաղդալյանը։
Նրա խոսքով` հայկական կամ տարածաշրջանի այլ ժողովուրդների քրիստոնեական ժառանգությունն աղվանական ներկայացնելու կեղծ գիտական թեզը Ադրբեջանից դուրս որևէ լուրջ շրջանառում չունի և ընկալելի չէ միջազգային ակադեմիական հանրության համար:
Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին
«Հատկանշական է նաև, որ նախագահ Ալիևը հայտարարությունն արել է Կրթության, գիտության և մշակույթի հարցերում իսլամական կազմակերպության գլխավոր տնօրենի ներկայությամբ և փորձել է կրոնական երանգ տալ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին: Խաթարելով միջազգային հանրության ջանքերը` ուղղված Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը՝ Ադրբեջանը շարունակական խնդիրներ է ստեղծում միջազգային մասնագիտական կառույցների, նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար մուտք գործելու տարածաշրջան՝ վերջինիս մեղադրելով կողմնապահության մեջ: Այնինչ իրականում Ադրբեջանն է անպատասխանատու կերպով շահարկում կրոնական գործոնն այն պարագայում, երբ Հայաստանը մշտապես հանդես է եկել միջկրոնական երկխոսության և քաղաքակրթական համագործակցության դիրքերից՝ մշակութային ժառանգությունը համարելով համամարդկային և համընդհանուր արժեք»,– շեշտել է նա:
Նաղդալյանը վստահ է, որ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարևոր մաս՝ հաշվի առնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստերը։ Այս համատեքստում Ադրբեջանի ղեկավարությունը և պետական քարոզչամեքենան պետք է անհապաղ վերջ դնեն հայկական եկեղեցիների ինքնության յուրացման և խեղաթյուրման դատապարտելի մոտեցմանը և առնվազն ցուցաբերեն պատշաճ հարգանք մշակութային և կրոնական կոթողների նկատմամբ:
«Հայ ժողովրդի մշակութային արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը չեն նպաստում տարածաշրջանային խաղաղությանը։ Այս առումով կրոնական սրբավայրերի պատշաճ պահպանությունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր տեսակետից կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում խաղաղության համար»,–գրել է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Պետք չէ բարբարոսներից գթասրտություն ակնկալել. մշակութաբանը` ՅՈւՆԵՍԿՕ–ի առաջարկի մասին
Հավելենք, որ «աղվանացման թեզը» Ադրբեջանն առաջ է քաշել նաև Նախիջևանի հայկական խաչքարների ոչնչացումն արդարացնելու նպատակով, ինչը ցույց է տալիս հայկական հուշարձանների ինքնության ոչնչացման և խեղաթյուրման գործելակերպի վտանգավորությունը:
Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։
«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։
Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։
«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։
Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։
«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են: