Մևլութ Չավուշօղլուն

Հույս ունենք, որ Հայաստանը չի խախտի հրադադարը. Չավուշօղլուն` եռակողմ հայտարարության մասին

260
(Թարմացված է 20:11 08.01.2021)
Չավուշօղլուն հայտարարել է, թե այսպիսով Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն և կայունություն կստեղծվի:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Արցախում պատերազմի ժամանակ Անկարան Բաքվին օգնել է՝ ելնելով «մեկ ազգ, երկու պետություն» իրողությունից։ Ermenihaber–ի տեղեկացմամբ` նման հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալիացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։

Նա խոսել է նաև եռակողմ հայտարարության ու հետպատերազմյան զարգացումների մասին` նշելով, որ Թուրքիան աջակցում է Ռուսաստանի միջամտությամբ ստորագրված հայտարարությանը։

«Այս պայմանագրից հետո Ադրբեջանի որոշած տեղերում համատեղ մշտադիտարկման կենտրոն ենք կառուցում: Դիտարկման կենտրոնների նպատակը հրադադարը վերահսկելը և խախտում լինելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելն է: Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի խախտի հրադադարը»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաև հույս է հայտնել, որ կկարգավորեն Հայաստանի հետ մեր հարաբերությունները: «Ե՛վ Թուրքիա-Հայաստան, և՛ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները կկարգավորվեն: Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը տարածաշրջանում գտնվողներից ամենաշատը կօգտվեն այդ կարգավորումից»,–հայտարարել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը:

Չավուշօղլուն ասել է` ինչպես են Թուրքիան և Ֆրանսիան փորձում կարգավորել հարաբերությունները

Չավուշօղլուն հայտարարել է, թե այսպիսով Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն և կայունություն կստեղծվի:

260
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Մևլութ Չավուշօղլու
Ըստ թեմայի
Ադրբեջան ՀՀ քաղաքացիների առանց վիզայի մուտքի թույլտվությունը 28 տարվա վաղեմություն ունի
Արմեն Սարգսյանը կոչով դիմել է իրավասու մարմիններին
Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Արցախում խաղաղապահների ներկայության փոխարեն. Մինասյան
Մոհամադ Ջավադ Զարիֆ

Իրանի ԱԳ նախարարը պատրաստվում է այցելել Հայաստան, Ռուսաստան Վրաստան և Ադրբեջան

16
(Թարմացված է 17:08 20.01.2021)
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ինքը ցանկանում է այցելել այն երկրները, որոնք կարող են օգնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մտադիր է այցելել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան: Նրա շրջագայությունը պլանավորվում է հաջորդ շաբաթ, հայտնում է Fars գործակալությունը։

«Հաջորդ շաբաթ ես պլանավորում եմ այցելել Կովկաս և Ռուսաստան», - հայտնել է Զարիֆը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ինքը ցանկանում է այցելել այն երկրները, որոնք կարող են օգնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում:

Ընդ որում, Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի նշել Հարավային Կովկասի երկրներ և Ռուսաստան այցերի ճշգրիտ ամսաթիվը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Զարիֆը Մոսկվա կայցելի հունվարի 26-ին:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

16
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Ըստ թեմայի
ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին Այվազյանը խոսել է Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչների հետ
Ադրբեջանցիներին կարելի է, մեզ` չէ՞. արցախցիների բողոքի ակցիայի հետքերով
Ադրբեջանը հայ ռազմագերուն զրկել է կյանքի իրավունքից. պատգամավորը` Արա Այվազյանին
Գեղարքունիք

Լարսը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ Հայաստանում ո՞ր ճանապարհներն են փակ

33
(Թարմացված է 10:55 20.01.2021)
Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը և Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ 

Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան քաղաքներում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ձյունը ե՞րբ կդադարի. եղանակի տեսություն

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

33
թեգերը:
Լարս, Ճանապարհ, Հայաստան, եղանակ
Ըստ թեմայի
Ինչպես չկորցնել հիշողությունը և սուր միտք ունենալ. գիտնականները տարրական միջոց են գտել
«Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում

Հայաստանն և Ռուսաստանը կվերացնեն ելքի և մուտքի փոխադարձ արգելքները. Մհեր Գրիգորյան

0
(Թարմացված է 21:13 20.01.2021)
Մհեր Գրիգորյանի խոսքով` կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունն ինչ–որ քայլեր է իրականացնում, որպեսզի ՌԴ–ի հետ սահմանները բացվեն, քանի որ գաղտնիք չէ, որ արտագնա աշխատանքի ամենաշատը հենց այնտեղ են գնում։

«Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, սակայն չհաջողվեց։ Դրանից հետո ռուսական կողմի հետ նախաձեռնել ենք հարցի մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են»,–ասաց փոխվարչապետը։

Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն այդ մասին 2020-ի դեկտեմբերի 27-ին արդեն իսկ որոշումն ընդունել է, հիմա սպասում են նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել։ Գրիգորյանի խոսքով` կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կբացի սահմանը Հայաստանի համար

Նա հույս հայտնեց, որ վերոհիշյալ համակարգը կաշխատի, ու մեր հայրենակիցները հնարավորություն կստանան առանց որևէ սահմանափակումների հատել սահմանը։

0
թեգերը:
Սահման, արգելք, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում ովքեր ու երբ առաջնահերթ կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ. ԱՆ-ն տեղեկացնում է
Իրանի ԱԳ նախարարը պատրաստվում է այցելել Հայաստան, Ռուսաստան Վրաստան և Ադրբեջան
Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները քննարկել  են անվտանգության հետ կապված հարցեր