ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ադրբեջանական կողմը հայտնում է, որ այս պահին Նախիջևանի միջանցքի բացմանն ուղղված կոնկրետ աշխատանքներ են իրականացվում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի ու Իրանի հետ կկարողանա օգտվել Նախիջևանով անցնող նոր տրանսպորտային միջանցքից։
Ավել վաղ Ադրբեջանն առաջարկել էր Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք ստեղծել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը դրական են գնահատել գաղափարը։ Ալիևը կարծում է, որ տրանսպորտային միջանցքի բացումը կհանի Նախիջևանը արգելափակումից, միաժամանակ նոր տրանսպորտային զարկերակ կբացվի։
«Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, սակայն այդ միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության մեջ։ Այդ պատճառով միջանցքն անպայման կկառուցվի, ինչը տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի։ Այդ ճանապարհից կօգտվի ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Իրանը։ Այդ ճանապարհը հատուկ նշանակություն կունենա բազմակողմանի համագործակցության համար», - ասել է Ալիևը 2020 թվականի արդյունքներին նվիրված տեսակապի ժամանակ։
Մինչդեռ Արցախի մասին հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։
Սա սուվերեն միջանցք էլ չէ, սա մեր տարածքն է. «Իմ քայլը»՝ Սյունիք-Նախիջևան ճանապարհի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ չէր մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը նոր միջանցքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ճանապարհների վերաբացման հարցը Արցախյան կարգավորման գործընթացում միշտ եղել է այն վերջին ակորդը, որին կողմերը պետք է հասնեին միայն մնացած խնդիրները, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծելուց հետո:
Այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանն այս հեռանկարից որոշակի մտավախություններ ունի:
«Ամենամեծ խնդիրը հետևյալն է՝ Մեղրիի հատվածը վերահսկվելու է ռուս սահմանապահների կողմից, իսկ մնացած հատվածի վրա մենք որևէ ազդեցություն չենք ունենալու: Մինչև Ռուսաստան մոտ 850 կմ է, որից ընդամենը 47 կմ-ն է Մեղրիի հատվածը: Եվ Ադրբեջանը կարող է ուղղակի տարիֆային քաղաքականությամբ այնպես անել, որ այդ երկաթուղուց օգտվելը անիմաստ լինի ընդհանրապես: Իսկ քո 47 կմ-ով դու որևէ հարց չես կարող լուծել, հատկապես, որ այն քո վերահսկողության տակ չի գտնվում»,- ասաց Քոչարյանը:
Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան
Նրա խոսքով` Ադրբեջանն ունի այն, ինչին ձգտել է, ունի նաև կոմունիկացիաներից օգտվելու լծակ: Իսկ հայկական կողմը ունի հույս, որ ճանապարհները կաշխատեն, բայց չունի որևէ լծակ:
Բացի այդ, ըստ Քոչարյանի, ճանապարհների ապաշրջափակումը նաև լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության համար՝ ի դեմս ադրբեջանական ու թուրքական էժան արտադրանքի: Այդ խնդիրներին դիմակայելու ու դրանք հաղթահարելու համար, ըստ Քոչարյանի, ՀՀ իշխանությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի ներքին շուկան պաշտպանելու համար:
«Պետք է փոխվի սուբսիդավորման քաղաքականությունը, հակառակ դեպքում մենք ուղղակի անմրցունակ ենք լինելու: Հարյուրավոր, հազարավոր ֆերմերային տնտեսություններ կարող են քայքայվել և հարյուրավոր բիզնեսներ ուղղակի անիմաստ են դառնալու»,- ասաց երկրորդ նախագահը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Թուրք-սիրիական սահմանին «Իսլամական պետություն» խմբավորման 12 զինյալ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
«Նրանցից 5–ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 4–ը՝ Ուզբեկստանի, 3-ը ՝ Ղրղզստանի։ Պարզվել է, որ նրանք ԻՊ–ի անդամներ են», - գրված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գրոհայիններին բռնել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Հաթայ նահանգի Ռեյհանլի քաղաքի շրջանի անցակետում: Նրանք փորձել են հատել թուրք-սիրիական սահմանը։
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել ազատ արձակել թուրք ընդդիմադիր գործիչներին
Հիշեցնենք` «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում:
Թուրքիան թուլացրել է իր դերակատարումը, բայց չպետք է մոռանալ Էրդողանի քայլերը. Պետրոսյան
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
«Սարեր են խոստացել, բայց չեն արել». ինչո՞ւ որոշ հեռուստաընկերություններ զրկվեցին եթերից
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է` 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Մայրաքաղաքում հունվարի 28–ի գիշերը կլինի 5-7 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +1....+3 աստիճան։
Պատերազմում վիրավորում ստացած քաղաքացիները կես միլիոն դրամ աջակցություն կստանան