Իլհամ Ալիև

Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին

1052
(Թարմացված է 20:22 05.01.2021)
ՅՈւՆԵՍԿՕ–ից հայտնել են, որ սպասում են Ադրբեջանի պատասխանին` մշակութային ժառանգության պահպանության առաքելությամբ ԼՂ փորձագետներ ուղարկելու հնարավորության վերաբերյալ։  

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik.  Ադրբեջանը կարող է վերանայել համագործակցությունը ՅՈւՆԵՍԿՕ–ի հետ, եթե կազմակերպությունը չպահպանի իր «միջազգային կարգավիճակը»։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` տեսակապի միջոցով այսօր հանդիպելով երկրի նորանշանակ մշակույթի նախարար Անար Քերիմովին ու մեկնաբանելով Արցախ առաքելություն ուղարկելու վերաբերյալ միջազգային այդ կազմակերպության դիմումը։

Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ–ից հայտնել էին, որ սպասում են Ադրբեջանի պատասխանին ` մշակութային ժառանգության պաշպանության առաքելությամբ ԼՂ փորձագետներ ուղարկելու հնարավորության վերաբերյալ։  Իսկ մշակույթի գծով ՅՈւՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Էռնեստո Օտոնեն դեկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ Իրենք այդ հարցով բազմիցս են դիմել Ադրբեջանի իշխանությանը, բայց ապարդյուն։

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր համագործակցությունը ՅՈւՆԵՍԿՕ–ի հետ։ Բայց պայմանով, որ ՅՈւՆԵՍԿՕ–ն կպահպանի միջազգային իր կարգավիճակը։ ՅՈւՆԵՍԿՕ–ն որևէ երկրի մասնաճյուղ չէ։ Եթե այդ մոտեցումը գերակշռի մեր հարաբերություններում, համագործակցություն կշարունակվի։ Եթե ոչ` կարելի է վերանայել մեր համագործակցությունը։ Ամեն դեպքում, մեր մտադրությունները մաքուր են։ Երկակի ստանդարտներից, իսլամաֆոբիայից և ընտրողական մոտեցումից զերծ պետք է լինեն մեր հարաբերությունները», – ասել է Ալիևը։

Նշենք, որ Արցախում ավելի քան 3 հազար պատմամշակութային ժառանգության հուշարձան կա (ամրոցներ, վանքեր, խաչքարեր, շիրմաքարեր)։ Բոլորը վաղուց գույքագրվել են և անձնագրեր ունեն։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ընդգծել էր, որ Հայաստանն ու Արցախը միշտ հարգանք ու հոգատարություն են դրսևորել այլ ժողովուրդների և կրոնների մշակութային հուշարձանների ու արժեքների վերաբերյալ։ Այս առիթով նա ներկայացրել էր 2019 թվականին Շուշիում Գյովհար Աղայի վերին մզկիթի վերականգնման օրինակը։ Սակայն նման բան չի դիտվում Ադրբեջանի կողմից։ Նա նշել էր, որ Բաքուն տասնամյակներ շարունակ պայքարել է Արցախում հայկական մշակութային ներկայության դեմ, այդ թվում հուշարձանների զանգվածային ոչնչացման ճանապարհով։

ՀՀ ԱԳՆ պատասխանը ՅՈՒՆԵՍԿՕ–ին. Ադրբեջանը մեղադրանքը շուռ տալու քարոզչական փորձ է կիրառել

Նաղդալյանը նշել էր, որ մշակութային ժառանգության պահպանման հարցը հատուկ, առանցքային նշանակություն է ստացել արցախյան հակամարտության ներկայիս համատեքստում։ Դա նաև արտացոլվել է ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այդպես էլ ընդհանուր առմամբ միջազգային հանրության վերջին հայտարարություններում։

«Հայաստանը ողջունում է և պատրաստ է աջակցել Արցախում և հարակից շրջաններում ՅՈւՆԵՍԿՕ–ի փաստահավաք առաքելության շուտափույթ իրականացմանը», – նշել էր Նաղդալյանը։

ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ դա կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև հնարավոր բացասական իրադարձությունները կանխելուն։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

1052
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ՅՈՒՆԵՍԿՕ
Ըստ թեմայի
Ղազանչեցոցի վրա հարձակումը հնարավոր է՝ ռազմական հանցագործություն է. Human Rights Watch
Ռուս խաղաղապահներն Արցախում հայտնաբերել ու ոչնչացրել են մոտ 19 000 պայթուցիկ առարկա
Արցախում Բաքուն իր դիրքերն առաջ է տանում` խախտելով պայմանավորվածությունները. Բալասանյան

Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակ. պատահակա՞ն է զորավարժությունների վայրի ընտրությունը ՀՀ-ի մոտ

412
(Թարմացված է 23:50 20.01.2021)
Ղարաբաղում վերջին ռազմական գործողություններն արագացրել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի դե ֆակտո ռազմական միության ձևավորումը, իսկ դրանց շահերը միշտ չէ, որ համընկնում են հարևանների շահերի հետ։ Տարածաշրջանի ապակայունացումն անխուսափելի կդառնա։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Հայաստանի հետ սահմանակից Կարս գավառում հունվարի 17-ին Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հանդիսավոր կերպով դիմավորեցին ադրբեջանցի գործընկերներին, որոնք ժամանել էին «Ձմեռ-2021» համատեղ զորավարժությունների համար: Զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 1-12-ը։

«Մենք շարունակելու ենք գործել «մեկ սրտով» և «մեկ բռունցքով»՝  «երկու պետություն՝ մեկ ազգ» ըմբռնումով։ «Շարունակենք» առանցքային բառը չգիտես ինչու ասոցացվում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հետ, որտեղ Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին։ Եվ հեռանկարում նշմարվում է «երկու պետություն՝ մեկ բանակ» հայեցակարգը։

Ավելի վաղ տեղի էին ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հանդիպումները Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մուջահիդ Անվար Խանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Ադրբեջանում Պակիստանի արտակարգ և լիազոր դեսպան Բիլալ Հայեի հետ: Կողմերը քննարկել են համատեղ զորավարժությունները, ներառյալ ադրբեջանական բանակի զորաշարժերը Պակիստանի և Թուրքիայի հատուկ ծառայության ջոկատների և այլ զորքերի մասնակցությամբ: Նշվել է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մեծ ներուժի ու այն Անկարայի, Բաքվի և Իսլամաբադի շահերից ելնելով զարգացնելու մտադրության մասին։

Պետությունների բարիդրացիական հարաբերությունների զարգացման, ռազմատեխնիկական համագործակցության և բանակային փորձի փոխանակման մեջ ոչ մի դատապարտելի բան չկա, եթե արդյունքում տարածաշրջանում ռազմաքաղաքական լարվածություն չի առաջանում, և մոտակա հարևաններին ռազմական սպառնալիքներ չկան: Վերադառնալով ադրբեջանա-թուրքական «Ձմեռ-2021» համատեղ զորավարժություններին՝ կարելի է նկատել, որ տեղակայման ընտրությունը Հայաստանի սահմանների մոտ, որտեղ, Գյումրիում, գտնվում է 201-րդ ռուսական ռազմակայանը, սադրիչ է թվում։

Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն. տեսանյութ

Տպավորություն է ստեղծվում, որ Անկարան և Բաքուն լիովին բավարարված չեն Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված արդյունքներով, իսկ Իսլամաբադը պատրաստ է «եղբայրաբար» նրանց օգնել Հարավային Կովկասում ՝ Կենտրոնական Ասիայում իր ազդեցության ընդլայնման հաշվարկով:

Ուղիղ սպառնալիք

Փետրվարի 1-12-ը Կարս նահանգում կայանալիք ադրբեջանա-թուրքական զորավարժությունները խոստանում են դառնալ խոշորագույնը վերջին մի քանի տարիների ընթացքում: Զորավարժությունների սցենարը նախատեսում է համատեղ հարձակողական, այդ թվում՝ դեսանտա-գրոհային գործողությունների մշակում: Պայմանական մարտերում կներգրավվեն տանկային և հրետանային ստորաբաժանումներ, հատուկ նշանակության ջոկատներ և դիպուկահարներ: Որպես զորավարժությունների նպատակ հայտարարված են համատեղ գործողությունների ընթացքում փոխգործակցության մշակումը, գործածվող և հեռանկարային սպառազինության ու տրանսպորտային միջոցների մարտունակության ստուգումը:

Հիշեցնեմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախորդ համատեղ զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ, ընթանում էին Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց մեկուկես ամիս առաջ։ Երևանում 44-օրյա պատերազմը ադրբեջանա-թուրքական զորավարժությունների ուղղակի շարունակությունն են համարում: «Նախապատերազմական» զորաշարժերի ալգորիթմներն ու բովանդակությունը մտահոգում են թե՛ Հայաստանին, թե՛ Ռուսաստանին։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի վերջին խոստացել էր «ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերը», սակայն իրականությունն այլ է։ Հայ բնակչության անվտանգությունը բացարձակ չէ։ Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագիրն ու կարգավիճակը որոշված չեն, հեռանկարում դրանք կախված են տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունից և ադրբեջանա-թուրքական ռազմական դաշինքի հնարավորություններից:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության արդյունքում Ղարաբաղը գրեթե մեկուսացված անկլավ է մնացել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կեսից մի փոքր ավելին կազմող տարածքում (առանց Հադրութի շրջանի և Շուշի քաղաքի): Կայունությունն ու անվտանգությունը ապահովում են առավելապես ռուս խաղաղապահները։

Հնարավոր է, որ պահպանվող անորոշությունը Անկարայում և Բաքվում պատրանք է ստեղծում, թե իբր «ապստամբ տարածքը» կարելի է «սեղմել» ռազմական միջոցներով՝ անտեսելով ռուս խաղաղապահներին։ Շատերը մոռացել են 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի տարածքում «Մաքուր դաշտ» վրացական գործողության արդյունքները։

Ադրբեջանը ստացավ Արցախի մեծ մասը, բայց կորցրեց ինքնիշխանությունը. Կնյազև

Պատահական չէ, որ ամերիկյան Foreign Policy պարբերականը նշում է Հարավային Կովկասում՝ ռուս-թուրքական շահերի հատման գոտում «անսպասելի առճակատման» մեծ սպառնալիքը։ Իրադարձությունների նման զարգացումը ձեռնտու կլիներ Արևմուտքին՝ Ռուսաստանի մերձավոր արտերկրի ապակայունացման և ՌԴ-ի «զսպման» ընդհանուր ծրագրի իրագործման համար։

Ազդեցիկ թուրք ազգայնականներն իրենց հերթին երազում են վերացնել «թուրքական բաժանված աշխարհը» և Էգեյան ծովից մինչև արեւմտյան Չինաստան միասնական «թուրքական տարածք» ստեղծել: Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմական սպառնալիքները պահպանվում են։ Համեմատաբար հեռավոր Պակիստանն էլ քնած չէ ու վարում է իր ռազմաքաղաքական խաղը, որում գերակշռում են տնտեսական պատճառները։

Պակիստանյան գործոնը

Աշխարհագրորեն Բաքուն և Իսլամաբադը բաժանում է ավելի քան 2000 կմ հեռավորությունը, սակայն միավորում են հատուկ հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հիշեցնեմ՝ դեռևս Պակիստանի հիմնադիր Մուհամմեդ Ալի Ջինան բարձր կարծիք էր հայտնում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին, և Անկարան 1947 թվականին անմիջապես դիվանագիտական հարաբերություններ  հաստատեց նորաստեղծ Պակիստան պետության հետ։ Այդ ժամանակից ի վեր երկու երկրներն ավանդաբար օգնում են միմյանց միջազգային ասպարեզում և ռազմական ոլորտում։ Պակիստանը 1974 թվականից աջակցում է թուրքական ներկայությանը Հյուսիսային Կիպրոսում։

Թուրք-պակիստանյան ռազմական խորհրդատվական խումբը ստեղծվել է 1988 թ․-ին՝ ռազմական կրթության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում փորձի փոխանակման համար, իսկ 2003 թ․-ից Անկարայի և Իսլամաբադի համագործակցությունն ամրապնդում է «Բարձրագույն ռազմական երկխոսություն» կազմակերպությունը: Թուրքիան և Պակիստանը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։

Վերջին տարիներին Անկարան դարձել Է Պակիստանի բանակի համար սպառազինության երկրորդ մատակարարը Պեկինից հետո, և միայն 2018 թ․-ին Պակիստանը 1,5 մլրդ դոլար արժողությամբ 30 թուրքական T-129 ուղղաթիռ է ձեռք բերել: Թուրքիան ձգտում է միջնորդ լինել Աֆղանստանի և Պակիստանի միջև կոնֆլիկտային «ցեղային գոտում»:

Նման հարաբերություններն օրինաչափորեն անդրադառնում են Թուրքիայի ազդեցության գոտում գտնվող բոլոր երկրների վրա, Ադրբեջանն ուղղակի դատապարտված է Պակիստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության։ Այսպիսով, տիրապետելով զգալի միջոցների, ունենալով ժամանակակից կործանիչների մեծ ընտրություն միջազգային շուկայում, Բաքուն պատվիրել է պակիստանյան արտադրության երկու տասնյակ JF-17 կործանիչներ, որոնք ակնհայտորեն լավագույնը չեն իրենց դասի մեջ։

Իր հերթին Իսլամաբադը բացահայտ աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի հարձակողական գործողությանը։

Պակիստանցի մասնագետները պատրաստ են մասնակցել Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծմանը, և այնուամենայնիվ՝ Իսլամաբադը նախևառաջ շահագրգռված է տնտեսական էքսպանսիայի հարցում՝ հեռավոր նպատակակետ ունենալով Կենտրոնական Ասիայի հետխորհրդային տարածքը:

Պակիստանը հազիվ թե Հարավային Կովկասում ռազմական գործողությունների մեջ ներքաշվի. Հնդկաստանի և Աֆղանստանի հետ սահմաններին ռազմական հակամարտություններն առավել քան բավարար են: Ադրբեջանի տարածքն ու չեզոքությունն ինքնին նպաստավոր պայմաններ են ստեղծում թուրք-պակիստանյան ռազմական և տնտեսական ազդեցության ընդլայնման (Կասպից ծովով) համար։

Ալիևը Ղարաբաղում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչներ է նշանակել

Կենտրոնական Ասիայի սահմանները փաստացի բաց են։ Դեռևս 2009թ․-ին Նախիջևանում հռչակվել է Թյուրքական խորհուրդը՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ։ 2020 թվականի հոկտեմբերին կայացել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի նշանակալի այցերը Ղազախստան և Ուզբեկստան, որտեղ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել: Այդ ժամանակ ղազախական կողմը օպերատիվ կերպով հերքեց «կենտրոնա-ասիական ՆԱՏՕ»-ի ի հայտ գալու հավանականությունը։

Ադրբեջանը Չմիացած երկրների (ռազմական դաշինքներին) շարժման  անդամ է, որը միավորում է աշխարհի 120 պետություն, և նախագահ Իլհամ Ալիևը մինչև 2022 թվականը նախագահում է այդ կազմակերպությունում: Այնուամենայնիվ, Անկարայի ռազմաքաղաքական ակտիվության «նոպան»՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների ֆոնին, թույլ է տալիս ենթադրել, որ Թուրքիայի կողմից սպասվում է իր ազդեցությունն ընդլայնելու փորձերի շարունակություն։

412
թեգերը:
Հայաստան, Զորավարժություններ, Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան
Ըստ թեմայի
Թուրք–ադրբեջանական զորավարժություններ. նոր պատերա՞զմ, թե՞ քաղաքական ցուցադրություն
Ադրբեջանցիներին կարելի է, մեզ` չէ՞. արցախցիների բողոքի ակցիայի հետքերով
Իրանի ԱԳ նախարարը պատրաստվում է այցելել Հայաստան, Ռուսաստան Վրաստան և Ադրբեջան
Լեոնիդ Սլուցկին ճեպազրույցի ժամանակ. 20 հունվարի, 2021

Գերիների հարցը քննարկվում է Երևանի և Բաքվի հետ. ՌԴ պետդումայի պատգամավոր

73
(Թարմացված է 21:53 20.01.2021)
Պետդումայի պատգամավորի կարծիքով` Ռուսաստանը որպես միջնորդ անում է ամեն բան, որպեսզի գերիների հետ կապված նման միջադեպեր այլևս չկրկնվեն։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Արցախում գերիների հարցը բարձրացվել է և շարունակելու է բարձրացվել հետագայում հայ և ադրբեջանցի պատգամավորների հետ շփումների ժամանակ։ Այս մասին «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ հարթակում կազմակերպած առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց ՌԴ պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

Դեկտեմբերի սկզբին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ  և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական գերության մեջ է հայտնվել 62 հայ զինծառայող։  Բաքուն դեռ չի շտապում նրանց հանձնել` մեղադրելով ահաբեկչության և դիվերսիաների մեջ։

Սլուցկու խոսքով` հիմա պետք է խուսափել լարվածության ցանկացած կետից։

«Մենք պետք է հասկանանք, որ հիմա ցանկացած շփում, հատկապես զինվորականների միջև, հղի է արյունով և կոշտ դիմակայությամբ։  Այդ պատճառով այստեղ պետք է խոսել ոչ թե ձերբակալման, այլ արյունահեղություն թույլ չտալու մասին», – ասել է նա։

Ռուսաստանը, ըստ պատգամավորի, հանդես է գալիս որպես միջնորդ և խաղաղապահ` նման խնդիրներին առավելագույնս արագ լուծում տալու համար։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Դա ընդունելի մոտեցում չէ. Թաթոյանը՝ գերիների թիվը չհրապարակելու պատճառաբանության մասին

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

73
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, գերի, Լեոնիդ Սլուցկի
Ըստ թեմայի
Հարցը գերզգայուն է․ ինչո՞ւ չեն հրապարակում գերիների թիվը
Գերիների վերադարձ և այլ թեմաներ․ Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Դավիթ Բաբայանը գերիների հարցով դիմել է միջազգային կառույցներին
Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ես երկու պաշտոնյա կգործուղվեն Իրան

5
(Թարմացված է 19:08 21.01.2021)
Վահան Քերոբյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանն ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը կգործուղվեն Իրան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նրանց գործուղելու մասին որոշումը, որը հրապարակվել է կառավարության կայքում։

Որոշման համաձայն` պաշտոնյանները Թեհրան կմեկնեն հունվարի 22-ին և կվերադառնան ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։

Քերոբյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը պետք է ներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետություն:

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Սյունիքի մարզպետի ու գործարարների հետ

5
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Վահան Քերոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նախարարն ասել է` որ դեպքում չի երկարաձգվի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
Վահան Քերոբյանը մտադիր է զարգացնել ադամանդագործության ու ոսկերչության ոլորտները
Ազատ տնտեսական գոտին վերջապես կգործակվի՞․ էկոնոմիկայի նախարարն այցելել է Մեղրի