00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցМужчина возле разрушенного дома в городе Мартакерт (15 декабря 2020). Карабах
Мужчина возле разрушенного дома в городе Мартакерт (15 декабря 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել

Սերգեյ Մարկեդոնով, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծաբանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, Sputnik-ի համար

Բազմաբևեռայնություն․ կովկասյան տարբերակ

Ուկրաինական ճգնաժամը սկսվելուց հետո Հարավային Կովկասը դուրս մղվեց տեղեկատվական օրակարգից։ 2020 թ․-ին այն կրկին ստիպեց խոսել իր մասին։ Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան, տնտեսագետների լեզվով ասած, կտրուկ բարձրացրել է այդ տարածաշրջանի կապիտալիզացիան միջազգային ասպարեզում։

Поддерживаемые Турцией сирийские боевики готовятся выйти на линию фронта в провинции Идлиб (11 февраля 2020). Сирия - Sputnik Արմենիա
Մակրոնը, Իրանն ու Թուրքիայի զինյալները. ինչպես արցախյան պատերազմը «պայթեցրեց» աշխարհը

Հարկ է համաձայնել բրիտանացի կոնֆլիկտաբան Լորենս Բրոերսի այն փաստարկի հետ, որ ամերիկյան գլոբալ ազդեցության նվազման ֆոնին կովկասյան տարածաշրջանում ուժի ցուցադրումը «դեպի ավելի բազմաբևեռ աշխարհակարգ գլոբալ տեղաշարժի ախտանիշ է»։ Կամ, եթե օգտագործենք ամերիկացի դիվանագետ և փորձագետ Ռիչարդ Հաասի փոխաբերությունը` դեպի «անբևեռ» աշխարհ, որտեղ «յուրայինի» ու «օտարի» ծանոթ շրջանակները  ոչ թե ունիվերսալ, այլ իրավիճակային բնույթ ունեն։

Արդյո՞ք ՆԱՏՕ-ի երեք անդամների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի մոտեցումները 2020 թվականին Կովկասում տիրող իրավիճակին նույնական էին։ Եթե հետևենք ղարաբաղյան հակամարտության դինամիկայի վերաբերյալ Էմանուել Մակրոնի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռետորաբանությանը, ապա արտաքուստ այդ ամենն այնպիսի տեսք ունի, կարծես թե միմյանց ընդդիմացող երկու պետությունների առաջնորդներ բոլորովին տարբեր օրակարգեր են առաջ մղում։

Միևնույն ժամանակ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը՝ ընդհանուր ինտեգրացիոն միավորում չունեցող երկրները,  իրավիճակային փոխգործակցության պատրաստակամություն են ցուցադրում։ Առանց երկարաժամկետ պարտավորությունների։ Ի դեպ, եվրասիական շրջանակում կովկասյան հարցերի լուծման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը ևս չի փրկում լուրջ տարընթերցումներից։ Դրա վառ վկայությունը պաշտոնական Թեհրանի արձագանքն է Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահի ելույթին։

Իրանը ՀՕՊ ուժերի խոշոր զորավարժություններ կանցկացնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին

Ընդ որում, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը կորցրել է իր ազդեցությունն ու նշանակությունը, ձևականորեն պահպանվում է։ Եվ նրա երեք համանախագահները ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, պահպանում են դիրքորոշումների ընդհանրությունը, թեև այդ կառույցի անդամներից մեկը ՝ Թուրքիան, այդտեղ իր ուրույն կարծիքն ունի։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմն արդիականացրեց մի այնպիսի սյուժե, ինչպիսին է մերձավորարևելյան քաոսային իրավիճակի ազդեցությունը կովկասյան գործընթացների վրա։ Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը գրեթե չէր դիտարկվել կրոնական տարակարծության համատեքստում:

Այսօր այդ մասին ակտիվորեն խոսում են թե՛ քաղաքական գործիչները, թե՛ լրագրողները, թե՛ փորձագետները։ Կարծում եմ՝ հետազոտողները դեռ պետք է օբյեկտիվորեն գնահատեն տարբեր արմատական խմբավորումների իրական ազդեցության աստիճանը, որոնք պատրաստ են կովկասյան անկայունությունն օգտագործել իրենց նպատակների համար։ Բայց ինքնին մի հակամարտության արտածումը մյուսի մեջ արժանի է հատուկ ուշադրության։

Ադրբեջանի և Հայաստանի ֆոնին, առաջին հայացքից, կորչում է Վրաստանը։ 2020 թվականին այդ երկիրը կենտրոնացել է ներքաղաքական օրակարգի վրա։ Սակայն Ղարաբաղում սրացումն ինքնին զգալի անհանգստություն է առաջացրել Թբիլիսիում։

Президенты России и Франции Владимир Путин и Эммануэль Макрон с супругой Брижит во время встречи в резиденции президента Франции Форт Брегансон (19 августа 2019). Франция - Sputnik Արմենիա
Մակրոնը զանգահարել է Պուտինին․ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Վրացական քաղաքական դասը ոչ միանշանակ գնահատեց նաև տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերի ուժեղացումը(դա ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ առաքելության և Ադրբեջանում թուրքական ռազմական ներկայության ի հայտ գալն է)։ Պետքարտուղարի կարգավիճակում Մայք Պոմպեոյի վերջին այցը Վրաստան կապված չէր բացառապես հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Սակայն, ակնհայտ է, որ այն նպատակ ուներ հանգստացնել դաշնակցին ու հավաստիացնել, որ ամերիկացիները չեն շտապում հեռանալ Հարավային Կովկասից։

Իսկ ընդհանուր առմամբ 2020 թվականը մի շարք խնդիրներ փակեց ու բացեց նորերը։ Ոմանք, ինչպես Ադրբեջանը, կարող են տարվա արդյունքները «պլյուս» նշանով դիտարկել, ոմանք էլ, ինչպես Հայաստանը՝ «մինուս նշանով», իսկ օրինակ Վրաստանը պահպանեց այն, ինչ կար։ Սակայն հաջողությունները, ողբերգություններն ու հարաբերական ստատուս-քվոն նոր գլուխների ու նոր փորձությունների սկիզբն են։

Ադրբեջան․ կյանքը հաղթանակից հետո

Կովկասի ապագա պատմաբանները, նկարագրելով 2020թ. իրադարձությունները, հաստատ կառանձնացնեն Ադրբեջանի ռազմաքաղաքական հաջողությունները։ Հետխորհրդային պատմության մեջ նման բան դեռ չի եղել, որ 26 տարի տարածքների կորստից հետո դրանք վերադառնան «մայր պետության» վերահսկողության տակ։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանը Չեչնիայի նկատմամբ իր իրավազորությունը վերադարձրեց 6 տարի անց։

Ադրբեջանցիները պահանջել են մեկ օրում ազատել Շուռնուխ գյուղի կեսը. Գորիսի փոխքաղաքապետ

Կարելի է ավելին ասել։ Այն, ինչ ստացավ Ադրբեջանը երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում, գերազանցեց ամենահամարձակ սպասումները։ Երկար տարիների բանակցություններում խոսում էին «5+2» բանաձևի մասին, այսինքն՝ առաջին փուլում նախատեսվում էր Բաքվի վերահսկողությանը հանձնել հինգ շրջանները, մինչդեռ Լաչինի և Քելբաջարի վերադարձը հետաձգվում էր։ Բայց 2020թ. նոյեմբերին Ադրբեջանը հաստատվեց ոչ միայն բոլոր յոթ շրջաններում, այլև նույնիսկ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մի շարք տարածքներում (Շուշի, Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջանների գյուղեր)։

Ընդ որում, Բաքուն աննախադեպ ռազմաքաղաքական աջակցություն ստացավ Անկարայի կողմից՝ Արևմուտքի, Իրանի ու Ռուսաստանի միջամտության բացակայության պայմաններում (Ֆրանսիայի նախագահի առանձին հայտարարությունները չեն ազդել ռազմական գործողությունների ընթացքի և բանակցային գործընթացի վրա): Մոսկվան, երաշխավորելով իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի անվտանգությունը, միաժամանակ դեմ չէր արտահայտվում ադրբեջանական տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Ամերիկացի փորձագետ Ջեֆրի Մանկոֆի խոսքով՝ դա Մոսկվային թույլ է տվել «ամրապնդել իր դիրքը՝ որպես տարածաշրջանի գլխավոր մրցավար»:

Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу  - Sputnik Արմենիա
Չավուշօղլուն խոսել է ՀՀ–Ադրբեջան և ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին

Ղարաբաղյան իրադարձությունների ֆոնին ստվերում մնացին Ադրբեջանի Հանրապետության՝  2020թ. փետրվարի խորհրդարանական ընտրությունները։ Չչափազանցնելով դրանց քաղաքական դերը՝ հարկ է միաժամանակ նշել, որ դրանք եզրափակեցին լայնածավալ կադրային թարմացման գործընթացը, որը սկսվել էր Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններից հետո ։

Բայց որքան էլ նշանակալի լինեն հաջողությունները, հին խնդիրներին հրաժեշտ տալով՝ նոր խնդիրներ են առաջացել։ Պաշտոնական Բաքուն Ղարաբաղի կարգավիճակի հարցն ամբողջությամբ փակված է համարում։ Եվ իրոք, նոյեմբերի 10-ի Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ ոչ չճանաչված ԼՂՀ-ն, ոչ էլ Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվում։ Սակայն նախկին ԼՂԻՄ տարածքում տեղակայված են խաղաղապահներ, այլ ոչ թե Ադրբեջանի իշխանական կառույցների ներկայացուցիչները։ Եվ ռուս ղեկավարների գնահատականներով՝ կարգավիճակի հարցերի վերջնական լուծումը դեռ առջևում է։ Դա բարդ երկխոսություն և համաձայնեցում կպահանջի։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում Բաքվի և Անկարայի դաշինքը զգալիորեն ամրապնդվեց։ Սակայն ադրբեջանական իշխանությունները, ամեն կերպ առաջ մղելով ռազմավարական փոխգործակցությունը Թուրքիայի հետ, ձգտում էին ինքնուրույն գիծ վարել՝ խուսափելով ավելորդ արտաքին կախվածությունից, անգամ դաշնակիցներից։ Բարդ հարց է թուրքական ինքնության էվոլյուցիան կրոնական հիմքի ուժեղացման և աշխարհիկ հիմքի թուլացման համատեքստում։ Բաքվի համար, որը հավատարիմ է աշխարհիկ պետականությանը, դա բարդ երկընտրանք է։

Այսպիսով՝ հաղթանակը դեռ պատմության ավարտը չէ։ Ադրբեջանն ապագայում դեռ բազմաթիվ դժվարությունների է հանդիպելու։

Հայաստան․ ղարաբաղյան վնասվածք

Հայաստանում նույնպես 2020թ․-ը կմնա որպես Ղարաբաղի տարի։ Բայց այդ ընկալումը կապված կլինի կորուստների հետ։ Երկար տարիներ 1990-ականների Ղարաբաղյան հաղթանակը կոչված էր վերաձևավորելու հայ ժողովրդի իմիջը։ Պատմության դասագրքերում, մամուլում տառապյալ ժողովրդի կերպարը դուրս մղվեց հաղթող ժողովրդի կերպարով։ Եվ այս համատեքստում նոր իրողությունների ընդունումը չափազանց դրամատիկ, եթե չասենք՝ տրավմատիկ գործընթաց է։

Ձևաչափն ընտրել են Բաքուն ու Երևանը․ ինչու Իրանի ծրագիրը դուրս մնաց արցախյան գործընթացից

Զինադադարի ծանր պայմանների ընդունումը լուրջ խնդիրներ առաջացրեց Նիկոլ Փաշինյանի կառավարության համար, որը մինչև 2020-ի սեպտեմբեր, թվում էր, հաջողությամբ հաղթահարում էր ներքաղաքական բոլոր մարտահրավերները։ Առանձին թեմա է համավարակը, բայց վիրուսային սպառնալիքը  համաշխարհային բնույթ է կրում։ Եվ նույնիսկ տնտեսապես բարգավաճող տերությունները այն լիարժեք չեն հաղթահարում։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը հարաբերականորեն հաջողակ վարչապետի համար ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց։

Ավելի վաղ նրա նախորդները խոսում էին բանակցությունների ընթացքում փոխզիջումների մասին, բայց իրենց վրա չէին վերցնում դրանց իրականացման իրական պատասխանատվությունը: Բայց Փաշինյանը ստիպված եղավ բախվել ոչ միայն դրա հետ։ Կտրուկ արդիական դարձավ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման հարցը։

Հիշատակի երթ դեպի Եռաբլուր. 19.12.2020 թ. - Sputnik Արմենիա
Երթ, բախումներ և վիշտ. Եռաբլուրը` դեկտեմբերի 19–ին

Հարավային ուղղությամբ ղարաբաղյան բուֆերը դադարել է նախկին դերը խաղալ։ Եվ հիմա կառավարության ցանկացած գործողություն թե ընդդիմության, թե հանրության կողմից ուսումնասիրվելու է էլեկտրոնային մանրադիտակով։ Բայց դժվարությունն այն է, որ վարչապետի ընդդիմախոսները ևս ինչ-որ բովանդակային ծրագիր չունեն, որը իրավիճակը կվերադարձներ մինչնոյեմբերյան դրությանը։

Զինադադարի պայմանների խախտումը հղի է ռազմական գործողությունների վերսկսմամբ, ինչը ընդհանուր տնտեսական և ռազմաքաղաքական իրավիճակի պարագայում կարող է շատ դրամատիկ հետևանքներ ունենալ։ Եվ արտաքին քաղաքականության մեջ մանևրելու հնարավորությունը դժվարանում է։ ՆԱՏՕ-ն կամ ԵՄ-ն նոր ստատուս-քվոյի արմատական փոփոխության որևէ ծրագիր չունեն, այն դեպքում, երբ Դաշինքն իր շարքերում ունի Թուրքիա, իսկ Եվրամիությունը «Արևելյան գործընկերության» շրջանակներում կոոպերացիա է իրականացնում Ադրբեջանի, ինչպես և Հայաստանի հետ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Ղարաբաղում և երաշխավորում է հանրապետության սահմանների անվտանգությունը։

Այսպիսով, ապագայում փոխզիջումներ չենթադրող բաղադրատոմսեր Երևանի համար փաստացի գոյություն չունեն։

Եվ հարցն այստեղ Նիկոլ Փաշինյանի անձը չէ, ինչպիսի զգացողություններ էլ այսօր նրա հետ կապված լինեն։ Կարևոր է պարտությունից դասեր քաղել և այն հաղթահարելու ադեկվատ ռազմավարություն մշակել։

Վրաստան. ներքին քաղաքականության միջազգայնացում

Մեծ գայթակղություն կա գրելու, որ Հայաստանի և Ադրբեջանի ֆոնին Վրաստանը 2020 թվականին դուրս է մնացել մեծ միջազգային քաղաքականությունից։ Երկիրը կենտրոնացած էր խորհրդարանական ընտրությունների վրա։ Եվ բոլոր ներքին ճգնաժամերը (նախկին ու ներկա) կապված էին դրանց հետ։

Սկզբում խոսքը պատգամավորների ընտրության կարգի մասին էր։ Արդյունքում փոխզիջում գտնվեց ընտրությունների մոդելի վերափոխման մասին՝ հօգուտ կուսակցական ցուցակների։ Հետո բուն նախընտրական պայքարն էր, իսկ քվեարկությունից հետո ՝ «բոլորն ընդդեմ իշխող կուսակցության» սխեմայի հայտնվելը։ Ինչը, սակայն, չկասեցրեց ներքաղաքական գործընթացը։

Նորընտիր խորհրդարանը աշխատանքը սկսեց ոչ ամբողջական կազմով, իսկ մեծամասնության խմբակցությունն առանց ընդդիմության օգնության էլ ընտրեց խոսնակին, նրա տեղակալներին և բոլոր առանցքային հաձնաժողովների ղեկավարներին։ Ընդդիմությունը առաջվա պես կոնսոլիդացված չէ, և դա Բիձինա Իվանիշվիլիի համակարգին թույլ է տալիս համեմատաբար հաջող գոյատևել։ Կարելի է խոսել այն մասին, որ մարտավարական հաջողությունները ռազմավարական արդյունք չեն երաշխավորում։ Սակայն Վրաստանի հետխորհրդային պատմության մեջ միայն «Վրացական երազանքին» է  հաջողվել  հաղթել երեք ընտրություններում անընդմեջ։

Премьер-министр Грузии Георгий Гахария  - Sputnik Արմենիա
Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ կպահպանի թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի հետ․ Գախարիա

Բայց որքան էլ ցանկանանք վրացական քաղաքականությունն ազատ ճանաչել արտաքին ազդեցություններից, չի հաջողվի։ Սկզբի համար վերցնենք իշխանության և ընդդիմության միջև 2020 թվականի մարտին կնքված հուշագիրը։ Փաստաթղթի տեքստը կազմվել է ոչ միայն ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի մասնակցությամբ, այլև ստորագրվել է նրա նստավայրում: Նկատենք, որ ոչ թե խորհրդարանի, կառավարության կամ մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքում, այլ փաստացի այլ պետության տարածքում։

Հետագայում էլ Քելի Դեգնանը փաստացի վերածվեց ներքաղաքական վեճի գլխավոր դատավորի՝ Մոսկվայի հնարավոր ակտիվ միջամտության մասին խոսակցությունների ուղեկցությամբ, չնայած այդ թեմայով կասկածելի հրապարակումներից բացի, վրացական գործերում «Կրեմլի ձեռքի» ոչ մի իրական հաստատում չի եղել։

Այն քաղաքական գործիչները, որոնց պայքարի թեժ պահին ընդունված է «ռուսամետ» համարել, ընտրողների զգալի աջակցությունը չեն ստացել։ Իհարկե, կարելի է հիշել, որ գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժը՝ «Միացյալ ազգային շարժումը»,

Բիձինա Իվանիշվիլիին և Վրաստանի կառավարության անդամներին «Կրեմլի դրածոներ» էր անվանում։ Բայց եթե հետևենք այդ տրամաբանությանը, ապա Մայք Պոմպեոն իր ներկայությամբ և վրաց բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումով լեգիտիմացրեց Ռուսաստանի հաղթանակը ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից պետությունում։ Եվ նույնը արեցին թե Պետդեպարտամենտն ընդհանրապես, թե դեսպան Քելի Դեգնանը ՝ ճանաչելով «Վրացական երազանքի» հաղթանակը (թեև՝ վերապահումներով)։

ՌԴ-ն և Թուրքիան կարող են և պետք է անեն այնպես, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. Պեսկով

Բայց եթե հեգնանքը մի կողմ թողնենք, ապա 2020թ․-ի պատմությունը ցույց տվեց․ Վաշինգտոնի համար արտաքին քաղաքական հավատարմությունը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան տեղի ունեցած «առանձին խախտումները»։ Եվս մեկ դաս Կովկասի համար։

Այսպիսով, անցնող տարին Կովկասյան տարածաշրջանը վերադարձրեց լրատվական ժապավենների առաջին հորիզոնական, բարձրացրեց դրա նշանակությունը միջազգային գործընթացներում։ Բայց հազիվ թե նման տեղեկատվական առաջընթացն ու նման յուրօրինակ ժողովրդականությունը ուրախացնեն Հարավային Կովկասի բոլոր բնակիչներին, որը նախկինի պես մնում է Եվրասիայի ամենաանհանգիստ անկյուններից մեկը։

Լրահոս
0