Վերին Լարս

Վերին Լարսում մոտ 300 բեռնատար է կուտակվել

123
(Թարմացված է 18:22 24.12.2020)
Վերին Լարս անցակետի մասին Sputnik Արմենիային տեղեկություններ է հաղորդել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական կողմից Վերին Լարս անցակետում մոտ 300 բեռնատար է կուտակվել, որը մոտ  5 կիլոմետրանոց հերթ է առաջացրել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։

Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Վերին Լարսի անցակետում բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել:

«Այս պահին հերթն այնքան էլ մեծ չէ, մոտ 300 բեռնատար է կուտակվել ։ Դրանց թվում են նաև ոչ միայն հայկական համարանիշերով մեքենաները։ Պատճառը վատ եղանակային պայմաններն են, նաև վրացական կողմից փակ է հատվածը», — ասել է Թանանյանը։

Նա տեղեկացրեց, որ արդեն սկսվել է մաքսային ձևակերպումների համար համապատասխան փաստաթղթերի հավաքագրումը։ Դա թույլ կտա վարորդներին ճանապարհը բացելուց հետո արագ անցնել բոլոր ընթացակարգերը։

Թանանյանը խոսքով` նախնական տվյալներով ճանապարհը վաղը կբացվի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ համար փակ է Կոբի-Գուդաուրի ճանապարհի միջազգային նշանակության Մցխեթա–Սթեփանցմինդա-Լարս հատվածը:

123
թեգերը:
հերթեր, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան, բեռնատար, Վերին Լարս
Բաքվի արվարձանում պայթյունի հետևանքով 8 մարդ Է տուժել

Բաքվի արվարձանում պայթյունի հետևանքով 8 մարդ է տուժել. տեսանյութ

127
(Թարմացված է 00:11 26.01.2021)
Պայթյունը տեղի է ունեցել բնակելի շենքում։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Բաքվի արվարձաններից մեկում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ Է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող բժիշկներին։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԻՆ-ը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում․ փլատակների տակ կարող են մարդիկ լինել:

«Այս պահին տուժել է ութ մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է»,- լրագրողներին հայտնել են բժիշկները:

Փլատակների տակից դուրս են բերվել 6 մարդ։ 

Որոնողա-փրկարարարական աշխատանքները շարունակվում են։

Նշենք, որ պայթյունի ալիքից կոտրվել են մոտակա տների լուսամուտների ապակիները։

Ֆիզուլիում ևս մեկ ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա

 

127
թեգերը:
պայթյուն, Բաքու
Ըստ թեմայի
Ադրբեջանի տիրապետության տակ անցած արցախյան տարածքում բուլդոզերավար է պայթել ականի վրա
Մեղրիում ականի պայթյունի հետևանքով հրշեջ–փրկարարներից մեկը կորցրել է ոտքը
Ջաբրայիլում ականի վրա ևս մեկ ադրբեջանցի է պայթել. վնասվածքները ծանր են
Բեռնատարներ

Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակման միջադեպով գործ է հարուցվել

203
(Թարմացված է 18:46 25.01.2021)
Վրաստանի իրավապահ մարմիններն աշխատում են, որպեսզի պարզեն Քվեմո Փոնիճալա շրջանում հայկական բեռնատարների հետ կապված միջադեպի բոլոր հանգամանքները:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակման միջադեպով քրեական գործ է հարուցվել երկրի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով (գույքի վնասումը կամ ոչնչացումը հոդվածով)։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ ՆԳՆ-ից կատարվածի մանրամասներ չեն հաղորդել՝ նշելով, որ կատարվածի հանգամանքները կպարզի հետաքննությունը։

Ավելի վաղ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնել էր, որ հունվարի 25-ի գիշերը անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների վրա: Միջադեպը տեղի է ունեցել Քվեմո Փոնիճալա շրջանում։ Որոշ բեռնատարների առջևի եւ կողային ապակիները կոտրվել են։

Չարագործները դեպքի վայրից դիմել են փախուստի, իսկ բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն:

203
թեգերը:
Քրեական գործ, ադրբեջանցի, բեռնատար, հայկական, Վրաստանի Հանրապետություն
Մերկասառույց

10 մեքենաներ արգելափակվել էին ձյան մեջ․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել

0
(Թարմացված է 00:04 26.01.2021)
Արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

0
թեգերը:
ավտոմեքենա, ձյուն, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն
Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները