ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջաններում 4.7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել, նշված է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են դեկտեմբերի 15-ին, ժ. 00.58-ին։
Էպիկենտրոնը Վան քաղաքից 46 կմ դեպի հյուսիս է, որտեղ բնակվում է 371 հազար մարդ։ Օջախը 9 կմ խորության վրա է։
Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել։ Զոհերի թիվը հասել էր 114-ի։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրարի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին է հանձնել Երևանին:
«Մենք նրանց վերադարձրեցինք բոլոր գերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվեց ավելի քան 1000 դիակ», - ասել է նա ՝ ավելացնելով, որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:
Միևնույն ժամանակ, Ալիևը հույս ունի, որ չնայած Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը նա որակել է իբրև «երկրի ներքին գործ», Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության բոլոր դրույթները կյանքի են կոչվելու:
Ալիևը դժգոհել է, թե հայկական կողմն Ադրբեջանին չի տվել ականապատ տարածքների քարտեզները, ինչն իրենք որակում են իբրև պատերազմական հանցագործություն:
Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի ունենք ադրբեջանական կողմում, սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց ոչ պաշտոնական տվյալներով մինչև 300 հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ գերության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Պաշտոնական Թեհրանը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնությունից և զսպվածություն դրսևորել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբձադեն։
«Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության և բռնությունից խուսափելու կոչ է արել», – ասվում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հաթիբձադեն հայտարարել է նաև, որ Իրանում ուշադիր հետևում են Հայաստանում դեպքերի զարգացմանը։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։
Վերջին 33 տարիներին նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները որևէ որոշում չեն ընդունել, որով Սումգայիթում իրականացրած գործողությունները որակվեն որպես ցեղասպանություն, և դա է պատճառը, որ հայերին զուտ հայ լինելու համար սպանում ու խոշտանգում են նաև մեր օրերում։
«Եթե այդ զրկանքները, այդ ողբերգությունը կրող պետությունը չի ընդունում այդպիսի որոշումներ, որոշումները չի տարածում և չի աշխատում հասցեական թե՛ առանձին պետությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, ո՞վ պետք է դրան արձագանքի»,- ասաց նա։
Ալավերդյանի խոսքով` թշնամական Ադրբեջանում ճիշտ հակառակն է արվում` ադրբեջանական կողմը հետևողականորեն շարունակում է իր իսկ նախաձեռնած ցեղասպանությունը քողարկել և դրանք հերքող «փաստեր» հավաքագրել։ Իսկ նման իրավիճակում մեղադրանքի սլաքները միջազգային հանրության ուղղությամբ թեքելը, մեղմ ասած, տեղին չէ։
«Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում, բոլոր պետություններում այն լեզվով է տարածում սուտն ու կեղծիքը, որով խոսում են այդ պետություններում, բոլոր միջազգային կոնֆերանսներին Ադրբեջանը գալիս է մի տրցակ նյութերով, ու ոչ միայն տպագիր, այլև տեսանյութերով, ու տարածում դրանք ամենուր»,- նշեց Ալավերդյանը։
Նրա խոսքով` հայկական կողմը ոչ թե մեկ, այլ հարյուր-հազարավոր այդպիսի տրցակներ, բազմաթիվ ապացույցներ կարող է ներկայացնել ոչ միայն տեսանյութերի, հեռուստառեպորտաժների, այլև դատավճիռների տեսքով, որոնք ընդամենը պետք է հավաքագրել և միջազգային հարթակներում ներկայացնել։ Սակայն մեր երկրում չգիտես ինչու՝ իշխանությունները ոչ միայն փաստահավաք խումբ չեն ստեղծում, այլև ամեն տարի, երբ խնդրով մտահոգ քաղաքացիները դիմում են պատկան մարմիններին Սումգաիթյան ջարդերը դատապարտելու և դրանց իրավական որակում տալու հարցով, նրանց դիմումներն անարձագանք են մնում։
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։