Ռուբեն Մելքոնյան

Մեղրին Թուրքիայի պանթուրանական ծրագրի մեխն է. Ռուբեն Մելքոնյան

391
(Թարմացված է 14:43 07.12.2020)
Որպես նշված իրավիճակից պաշտպանվելու միջոց, Մելքոնյանն առաջարկում է իրազեկվածության բարձրացում, վերլուծական ու քաղաքական դաշտի ապատգիտացում և նոր մարտահրավերների գույքագրում։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը պետք է պատրաստ լինի պայքարելու թուրք–ադրբեջանական սպառնալիքի դեմ։ Այսօր ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ իր ելույթում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը` ներկայացնելով այն հիմնական սպառնալիքները, որոնք դեռ շարունակում են կախված մնալ Հայաստանի գլխին։

Դրանցից մեկը Մեղրիի ճանապարհն է, որը Մելքոնյանի խոսքով, Հայաստանում այնքան չի քննարկվում, որքան Թուրքիայում։

«Էրդողանն արդեն ներկայացնում է այն ճանապարհը, թե ինչպես է անցնելու Մեղրիով, ինչ ոճի ճանապարհ է լինելու և այլն»,– ասաց Մելքոնյանը` շեշտելով, որ այն Թուրքիայի պանթուրանական ծրագրի մեխն է։

Երկրորդ սպառնալիքը, ըստ Մելքոնյանի, կրոնական է։ Եվ Դադիվանքում ուդի հոգևորականի հայտնվելը, նրա համոզմամբ, դրա ապացույցն է։

Դե իսկ երրորդ սպառնալիքը կարող է դառնալ Թուրքիայի` Հայաստանի հետ սահմանները բացելու որոշումը։

«Թուրքիան վաղը կարող է հայտարարել Հայաստանի հետ սահմանները բացելու մասին։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը, և արդյո՞ք կա ծրագիր` այդ սպառնալիքը կանխելու կամ դրան պատրաստ լինելու համար»,– ասաց նա։

Ո՞վ էր արցախյան պատերազմի մեղավորը. ՌԴ–ում հարցում են անցկացրել

Որպես նշված իրավիճակից պաշտպանվելու միջոց, Մելքոնյանն առաջարկում է իրազեկվածության բարձրացում, վերլուծական ու քաղաքական դաշտի ապատգիտացում և նոր մարտահրավերների գույքագրում։

391
թեգերը:
Ճանապարհ, Մեղրի, պանթուրքիզմ, Թուրքիա, Ռուբեն Մելքոնյան (թուրքագետ)
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրին Ադրբեջանին հանձնելու լուրերին
Մեղրիի միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի, հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է. իրանագետ
«Տեքստում ո՛չ «Մեղրի» բառը կա, ո՛չ էլ «միջանցք»». ո՞ր համատեքստում է պետք դիտարկել հարցը
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էրսին Թաթարը Նիկոսիայում, 20 հուլիսի, 2021

Բաքուն ստիպված է դուրս գալ Անկարայի ղարաբաղյան «լավության տակից». ո՞րն է գինը

1283
(Թարմացված է 18:28 22.07.2021)
Թուրքիան ներքաշում է Ադրբեջանին հերթական աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ։ Բաքուն հաճույքով կհրաժարվեր, սակայն ժամանակն է վճարել Անկարայի պարտքերը ղարաբաղյան վերջին պատերազմում ցուցաբերած օգնության համար։

Վերջին տարիներին Ադրբեջանը փորձում էր խուսափել Կիպրոսի թեմատիկայից։ Բաքուն չէր ուզում փչացնել հարաբերությունները Աթենքի, եվրոպական այլ մայրաքաղաքների, ՆԱՏՕ-ի և ընդհանրապես Արևմուտքի հետ։ Սակայն վերջին արցախյան պատերազմի հետո, որում Ադրբեջանը հաղթեց շնորհիվ Թուրքիայի բաց աջակցության ու անմիջական օգնություն, իրողությունը փոխվել է։ Այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «կրտսեր եղբորից» ամեն ինչ պահանջելու բարոյական իրավունք ունի։

«Թյուրքական աշխարհը» թուրքական դիվանագիտության գլխավոր մեմն է

Անկարան անպայման կօգտվի առիթից, որ քայլ անի Կիպրոսի հյուսիսային մասի (Թուրքիայի կողմից օկուպացված) կարգավիճակի «օրինականացման» ճանապարհին։ Եվ այստեղ Ադրբեջանը կարող է դառնալ աշխարհում երկրորդ երկիրը, որը ճանաչել է, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը և պետականությունը։

Առավել ևս, որ Թուրքիան, կարծես, որոշել է լրջորեն զբաղվել թուրքական զորքերի կողմից դեռեւս 1974 թվականին գրավված Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի հարցով։ Չճանաչված հանրապետության ներկայիս ղեկավար Էրսին Թաթարի որոշումը՝ Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Վարոշա քաղաքի (նախկինում այդ տարածքը ռազմական կարգավիճակ ուներ) մասնակիբացման հետ, բարձրաձայն և ջերմ աջակցություն է գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Եվ թուրքական ողջ դիվանագիտությունը վերջին շրջանում բավական ակտիվ է գործում հենց միջազգային հանրության կողմից «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ճանաչման ուղղությամբ։ Ընդ որում` այժմ այդ գործընթացին միացել է նաև ադրբեջանական դիվանագիտությունը։ Այն օրերին, երբ Էրդողանը այցելել էր Կիպրոսի օկուպացված տարածքներ, այնտեղ էր գտնվում նաև Բաքվի պատվիրակությունը։

Սա ադրբեջանական Միլի Մեջլիսի (խորհրդարանի) պատվիրակության առաջին այցն է։ Այստեղ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության և արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սամեդ Սեիդովը մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել։ «Սա էլ է մեր հողը։ Թյուրքական աշխարհում կա Թուրքիա, Ադրբեջան, Հյուսիսային Կիպրոս»։

Թուրքական նավը մոտեցել է Կիպրոսի նավահանգստին ու կրակոցներ արձակել

Սակայն խորհրդարանական պատվիրակության այցի գլխավոր նպատակը թաքնված է Սեիդովի հետևյալ արտահայտության մեջ. «Մենք ուզում ենք, որ Հյուսիսային Կիպրոսն ուժեղ լինի։ Թյուրքական աշխարհը վեր է խոյանալու։ Դրա համար Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պետք է միասին լինեն»։

Այդ նույն «թյուրքական աշխարհ» եզրույթը հիմնական հաղթաթուղթն է, որն այժմ Էրդողանն իր թիմի հետ օգտագործում է միջազգային աշխարհաքաղաքական ասպարեզում։

Ադրբեջանը ռիսկային ընտրության առաջ է

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածը Ադրբեջանի կողմից լիարժեք պետություն ճանաչելու հարցին այս օրերին անդրադարձել է նաև ինքը՝ Էրդողանը։ «...Հուսով եմ` Ադրբեջանից Հյուսիսային Կիպրոս բարձր մակարդակի այցելությունները կայուն կլինեն ... Մենք մշտապես քննարկում ենք դա (Ադրբեջանի կողմից Կիպրոսի օկուպացված մասի ճանաչումը - հեղ.) եղբայր Իլհամ Ալիևի հետ», - ասել է Թուրքիայի նախագահը: Ինչը և պետք էր ապացուցել։

Թուրքիայից Ադրբեջանին և կոնկրետ Ալիևին առաջարկ է արվում, որից նա ամեն դեպքում չի կարող հրաժարվել։ Իրավիճակն այնքան էլ հարմար չէ պաշտոնական Բաքվի համար, չէ որ ղարաբաղյան հակամարտության կողմերն այժմ կանգնած են Արցախի կարգավիճակին վերաբերող հերթական բանակցային փուլի մեկնարկի շեմին։

Եվ որքան էլ Ալիևն ասի, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և որ ղարաբաղյան խնդիր այլևս գոյություն չունի, իրականությունը, այնուամենայնիվ, այլ է։ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերահսկողության ներքո։ Իսկ դա նշանակում է, որ Բաքուն չի կարողանալու անտեսել ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքը։

Եվ նույնիսկ աշխարհաքաղաքական տարածաշրջանային ծանր քաշայիններից մեկի՝ Անկարայի ջերմ աջակցությունը հազիվ թե օգնի։ Չէ որ Մինսկի խմբի բոլոր անդամ երկրները (Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն) արդեն բազմիցս ասել են, որ բանակցությունները պետք է ընթանան հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո։

Իսկ այդ առումով Թուրքիան կարող է «քաշել» Ադրբեջանին։ Չէ որ այն փաստը, որն օգտագործում է թուրքական կողմը՝ հիմնավորելով իր հավակնությունները Կիպրոսի պլացդարմի վրա, կարելի է հանգիստ օգտագործել նաև մեկ այլ՝ ղարաբաղյան գործընթացի համար։ Եվ դա ամենևին էլ հօգուտ Ադրբեջանի չէ։

Ահա, օրինակ, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, հիմնավորելով և աջակցելով Կիպրոսի` թուրքական զորքերի կողմից օկուպացված հատվածի ղեկավարության որոշումը, ասում է հետևյալը. «Երկուսն էլ (Կիպրոսի հակամարտության կողմերը – հեղ.) չեն կարող միասին մեկ հարկի տակ ապրել... Մենք պետք է իրատես լինենք, եթե չենք ուզում այդ վեճը մեր երեխաների վրա թողնել»: Եվ ահա այստեղ հարց է առաջանում՝ իսկ ղարաբաղյան հակամարտության կողմերը կարո՞ղ են։

Արցախյան խնդիրը հայելային արտացոլող սահմանագիծը

Միթե որևէ մեկը կարող է լրջորեն հավատալ, որ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը՝ Հայաստանը, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Ադրբեջանը կարող են հենց հիմա նույն հարկի տակ ապրել։ Երբ դեռ մեկ տարի էլ չի անցել այն արյունահեղ պատերազմից, որը նույն Անկարայի թեթև ձեռքով Բաքուն սանձազերծել էր Ղարաբաղում։

Թուրքիան կվերցնի իրեն պատկանողը. Էրդողանը` Ադրբեջանում, Սիրիայում իրենց ներկայության մասին

Փաստացի ստացվում է, որ այն հիմնավորումները, որոնք Թուրքիան բերում է միջազգային քաղաքական ասպարեզում՝ հօգուտ Կիպրոսի երկու հավասարազոր, լիարժեք և լիիրավ պետությունների բաժանման, աշխատելու են ի վնաս Ադրբեջանի դիրքորոշման, երբ խոսք լինի Արցախի կարգավիճակի մասին։ Իսկ չէ որ Էրդողանն ինքն արդեն անձամբ է անդրադարձել Կիպրոսի խնդրի ևս մեկ զգայուն կողմին, որը հայելային կերպով արտացոլվում է այն իրավիճակի վրա, որում պատերազմից հետո հայտնվել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը։ Խոսքը ժամկետների մասին է։

«Թուրքիան չունի ևս 50 տարի, որ իզուր վատնի դրանք Կիպրոսի հարցի վրա», - ասել է Թուրքիայի առաջնորդը՝ խստորեն դատապարտելով Եվրամիության դիրքորոշումը, որը կտրականապես մերժում է օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ղեկավարության տեսակետը (հարցը լուծել երկու իրավահավասար պետությունների ստեղծման ճանապարհով): Անկարան, իհարկե, աջակցում է կիպրոսցի թուրքերին ու պաշտպանում նրանց եվրոպացիների, ինչպես նաև ողջ համաշխարհային հանրության դիրքորոշումից։

Սակայն պետք է հիշեցնել թուրք առաջնորդին, որ բանակցային գործընթացը, հատկապես երկրների տարածքային նկրտումների հետ կապված, ի հակակշիռ որոնց առկա է նաև ազգային ինքնորոշման սկզբունքը, հեշտ և արագ չի լինում։ Եվ դրանք ուժի դիրքերից լուծելը, ինչպես արվեց Կիպրոսում կամ Արցախում, դեմ է միջազգային բոլոր նորմերին ու սկզբունքներին։

Եվ չեմ կարծում, որ գլոբալ աշխարհաքաղաքական ասպարեզում վարքի պայմաններ թելադրող գերտերություններից որևէ մեկն այսօր կհամաձայնի Թուրքիայի նման դիրքորոշման հետ։ Արդեն հայտնի է, որ Թուրքիայի և նրա կողմից օկուպացված Կիպրոսի մասի դիրքորոշումը դատապարտում են և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ–ն, և՛ Եվրամիությունը (առանձին՝ Ֆրանսիան), և՛ Մեծ Բրիտանիան, և՛ Իսրայելը։

Կարծում եմ, որ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն աշնանը կտրուկ կկշտամբի Էրդողանին, որը սովորության համաձայն անտեսեց Կիպրոսի վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք ժամանակին ձեռք էին բերվել հենց այդ հարթակում։ Ըստ երևույթին, այստեղ թուրք առաջնորդը հույս ունի, որ կկարողանա տակից դուրս գալ, մանևրելով գերտերությունների միջև առկա հակասությունների արանքում։ Կստացվի՞։ Բացառված չէ, եթե հաշվի առնենք, որ դա Էրդողանի համար առաջին անգամը չէ։

1283
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, Կիպրոս, Թուրքիա
Ըստ թեմայի
Սիրիայի ժողովրդի շրջանում պահպանվում է օբյեկտիվ թշնամանքը Թուրքիայի հանդեպ. Պետրոսյան
Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում. պատրա՞ստ է Հայաստանը հնարավոր զարգացումներին
Ադրբեջանն ու Թուրքիան կավելացնեն համատեղ զորավարժությունների թիվը
Դատարան

Բաքվի դատարանը 13 հայ գերիներին 6 տարվա ազատազրկման դատապարտեց

411
(Թարմացված է 18:31 22.07.2021)
Հայ զինվորականներին խիստ ռեժիմի բանտ կուղարկեն, վեց տարին լրանալուց հետո նրանք հարկադրաբար կարտաքսվեն։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Բաքվի դատարանը Ադրբեջանում դիվերսանտ համարվող 13 հայ զինվորականներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը պետք է 30 հազար եվրո վճարի Արթուր Բադալյանին

Հայ զինվորականներին մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Որոշումը վերաբերում է Հայկազ Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Դավիթ Ստեփանյանին, Լևան Թոսունյանին, Արթուր Բաղդասարյանին, Սերոբ Ավագյանին, Վարազդատ Հարությունյանին, Ժորա Մանուկյանին, Հրայր Հերաբյանին, Նարեկ Գասպարյանին, Գրիգոր Կյուրեղյանին, Աշոտ Գևորգյանին և Մարտին Աղրամանյանին։

Բաքվի դատարանը ՌԴ քաղաքացուն 10 տարվա ազատազրկման դատապարտեց 

411
թեգերը:
Բանտ, Բաքու, գերի, Ադրբեջան
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ
Ըստ թեմայի
Միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանում գտնվող գերիներին այցելելու համար. փաստաբանների պալատ
Գերիներ, Ադրբեջանի դրոշներ և հայատյացություն. Թաթոյանն ապացույցներ է ներկայացրել Լուազոյին
«Նոր գերիների փոխանակման հույս ունե՞ք». Նատալի Լուազոն հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին
Գրիգորյանն ու Լուազոն վերահաստատել են հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը
Азербайджанский пост у Сотка

Հայ–ադրբեջանական սահմանին շարունակում են անկանոն կրակահերթեր հնչել. ՊՆ

0
(Թարմացված է 23:14 23.07.2021)
Ինչ վերաբերում է սահմանի մյուս ուղղություններին, ապա իրավիճակը հարաբերական կայուն է։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմից անկանոն կրակահերթերը շարունակվում են ընդհատումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

«Ինտենսիվ փոխհրաձգություն չկա, սակայն անկանոն կրակահերթեր հնչում են»,- նշեցին նախարարությունից։

Մյուս ուղղություններում իրավիճակը նորմալ է, հարաբերական կայուն։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ինտենսիվ փոխհրաձգություն է Քարվաճառի շրջանում։

 

ՊՆ–ն հայտնե էր, որ այսօր՝ ժամը 17։00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

0