Իրանի սահման

Իրանցի 3 սահմանապահ զոհվել են՝ գրոհայինների մուտքն Իրան կանխարգելելիս

579
(Թարմացված է 22:38 13.11.2020)
Հաղորդագրության համաձայն՝ սահմանապահների ու գրոհայինների մարտը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Իրանցի 3 սահմանապահ զոհվել են երկրի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Արևմտյան Ադրբեջան շրջանում, գրոհայինների հետ բախման ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Իրանական պաշտոնական հաղորդագրության համաձայն` սահմանապահները կանխել գրոհայինների ներթափանցումն Իրանի տարածք։

Ղարաբաղյան հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընթացող մարտական գործողությունների ընթացքում բազմիցս նշվել է, որ Ադրբեջանի կողմից կռվում են վարձկաններ, որոնց Թուրքիան Մերձավոր Արևելքից Հարավային Կովկաս էր բերել։

Ավելի վաղ Միավորված Ազգերի Կազմակերպության փորձագետները կոչ էի արել վարձկաներին հանել տարածաշրջանից։

Վարձկանների մասին ՄԱԿ-ի աշխատանքային խմբի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը Թուրքիայի աջակցությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում հույսը դրել էր սիրիացի գրոհայինների վրա։

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումը

ՄԱԿ-ի փորձագետների խոսքով՝ գրոհայինների` պատերազմներին մասնակցելու դրդապատճառն առաջին հերթին անձնական շահն է, քանի որ նրանց մահվան դեպքում ազգականներին ֆինանսական փոխհատուցում ու Թուրքիայի քաղաքացիություն են խոստացել։

579
թեգերը:
Ադրբեջան, վարձկաններ, գրոհային, Զոհ, սահմանապահ, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Շուշին հետ վերցնելու երկու փորձ է արվել. Փաշինյան
Ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը. իրանցի գեներալ
Իրանի իշխանությունները զրահատանկային ուժեր են ուղարկել երկրի հյուսիս–արևմտյան սահման
Հայ-թուրքական սահման

Թուրքիայում կարծում են, թե Հայաստանին դա ավելի շատ է պետք․ Սաֆրաստյան

1106
(Թարմացված է 23:36 03.12.2020)
Անկարան մինչև օրս կողպած է պահում հարևան երկրի հետ 330 կիլոմետրանոց սահմանը՝ Երևանին մեղադրելով «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» համար։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան։ Թուրքիայում սկսել են խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին։ Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով՝ Արցախի հարցով պայմանավորվածությունները կարող են դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա։

Արցախի գործոնը, ինչպես հայտնի է, միշտ էլ այդ երկխոսության բացակայության պատճառներից մեկն է եղել։ Վերջիվերջո, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ձեռնարկած «ֆուտբոլային դիվանագիտությունը» ձախողվեց մեծամասամբ նաև ղարաբաղյան հակամարտության պատճառով։

Անկարան մինչև օրս կողպած է պահում հարևան երկրի հետ 330 կիլոմետրանոց սահմանը՝ Երևանին մեղադրելով «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» համար, բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում, իսկ Արցախում վերջին պատերազմի ընթացքում թուրք գեներալներն ու մասնագետները ակտիվորեն մասնակցել են ռազմական օպերացիաների մշակմանը։ Բայց արժե՞ արդյոք վստահել Մևլութ Չավուշօղլուն, ի՞նչ է թաքնված նրա ելույթների հետևում։

Ֆրանսիայի Սենատն արձանագրել է Ադրբեջանի ու Թուրքիայի իրական քաղաքականությունը. ԱԳՆ

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը չի շտապում կարգավորման վերաբերյալ հեռուն գնացող կանխատեսումներ անել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա հայտարարեց, որ հիմա ինչ-որ երկխոսության հաստատման հեռանկարների մասին խոսելը դեռ չափազանց վաղ է, դրա համար իրական հիմքեր դեռ չկան։

«Եթե դատենք, հիմնվելով տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության վրա, Թուրքիայի ներկայիս ղեկավարների աշխարհաքաղաքական տեսլականի վրա, ապա կարելի է ասել, որ Երևանի հետ հարաբերությունները լավացնելու իրական ցանկություն նրանք չունեն։ Թուրքերը երբեք հարևանների հետ հարաբերությունների քաղաքականություն չեն վարել, ելնելով ինչ-որ հույզերից և զգացմունքներից»,-ասում է փորձագետը։

Անկարան առաջնորդվում է միանգամայն հստակ աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Իսկ հաշվարկը կայանում է նրանում, որ Հայաստանն առավել հետաքրքրված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Հենց այդ պատճառով էլ Երևանն ինքը պետք է զիջումների գնա, կարծում են Թուրքիայի մայրաքաղաքում։ Հարաբերությունների կարգավորման հեռանկարը շատ հարցերում կախված է Հայաստանի զիջողականությունից։

Հայաստանի հետ երկխոսության բացակայությունը Թուրքիային չի խանգարում Հարավային Կովկասում վառ արտահայտված էքսպանսիոնիստական քաղաքականություն վարել։ Եվ հետաքրքրական է, որ դա տեղի է ունենում ՆԱՏՕ-ի լռելյայն աջակցությամբ։ Ժամանակ առ ժամանակ եվրոպական մայրաքաղաքներից Թուրքիայի ուղղությամբ հնչող «սաստումները», ագրեսիայի և ապակառուցողական գործողությունների մեղադրանքները, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության գոտում, չարժե հաշվի առնել, ասում է մեր զրուցակիցը։

ՄԻԵԴ–ը վերացրել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը

Ավելին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի համար շատ ավելի շահավետ է, որ իր առաջատար մասնակիցներից մեկն ամրանում է Հարավային Կովկասում։ Ընդ որում՝ ՆԱՏՕ-ի ռազմավարական խնդիրներից մեկը Ռուսաստանին զսպելն է, այդ թվում՝ Թուրքիայի օգնությամբ։

Ի դեպ, վերոնշյալը կիրառելի է ոչ միայն Կովկասի, այլ նաև Ղրիմի համար։ Թուրքիան երբեք չի թաքցրել իր հակառուսական դիրքորոշումը Ղրիմի միացման կապակցությամբ, ասում է Սաֆրաստյանը։

1106
թեգերը:
Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց
Ադրբեջանի մոնիթորինգի կենտրոնում Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականների թիվը հավասար կլինի
Ավելի քան 900 սիրիացի վարձկաններ հեռացել են Ադրբեջանից՝ չնայած Թուրքիայի ջանքերին
Արաքս գետն Արցախի, Ադրբեջանի ու Իրանի միջև

Իրանցի սահմանապահները ահաբեկիչների են ձերբակալել Արևմտյան Ադրբեջան նահանգում

188
(Թարմացված է 00:32 03.12.2020)
Սահմանապահերը գրոհայիններից մեծ քանակությամբ զենք, զինամթերք և կապի միջոցներ են առգրավել: 

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները 3 ահաբեկչի են ձերբակալել երկրի Արևմտյան Ադրբեջան նահանգում, տեղեկացնում է MEHR գործակալությունը։

Ձերբակալվածները պատրաստվում էին ահաբեկչական գործողություներ իրականացնել Իրանի տարածքում։

Նրանցից մեծ քանակությամբ զենք, զինամթերք և կապի միջոցներ են առգրավվել:  

Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը

Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսերին իրանցի երեք սահմանապահ է զոհվել սահմանը խախտած գրոհայինների հետ մարտի ժամանակ։

188
թեգերը:
Սահման, ահաբեկիչ, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Իրանը հարված է հասցրել հյուսիսարևմտյան սահմանի մոտ գտնվող գրոհայինների դիրքերին
Հաջորդ «նպատակը» կարող է Իրանը լինել. Թեհրանին լրջորեն անհանգստացնում են Անկարայի ծրագրերը
Իրանը Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել. Ջահանգիրի
Ռոբերտ Քոչարյան

«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան

0
(Թարմացված է 23:48 04.12.2020)
Ռոբերտ Քոչարյանի խոսքով` վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ եթե ինքը լիներ երկրի ղեկավար, ապա այս պատերազմը չէր սկսվի։ 5 -րդ ալիքի հետ հարցազրույցում Քոչարյանը նշեց, որ ինքը թույլ չէր տա դիվանագիտական այնպիսի քայլեր, որոնք ի վերջո պատերազմի հանգեցրին։ Վստահ է՝ Ալիևն էլ երբեք չէր համարձակվի պատերազմ սկսել։

«Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա: Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, շատ եմ նմանեցնում իրավիճակը՝ հակառակ պատկերով, Ադրբեջանում էլչիբեյան ժամանակներին: Երբ Էլչիբեին փոխեցին, ես շատ անտրամադիր էի այդ մի քանի օրվա ընթացքում, որովհետև մեզ համար ինքն ուղղակի նվեր էր, Աստծու պարգև էր մեզ համար: Ես միշտ մտածում էի, որ կարող է մարդ գալ, որը շատ ավելի ուրիշ կազմակերպչական ունակություններ կունենա պատերազմի համար, իրականում, այդպես էլ եղավ հետագայում»,- նշեց Քոչարյանը։

Վստահ է՝ այնուամենայնիվ, եթե պատերազմ էլ սկսվեր, ապա հաստատ չէինք պարտվի, որովհետև նման կոպիտ սխալներ թույլ չէին տրվի։ Նրա խոսքով՝ հիմա էլ պարտությունը ժողովրդի վրա է գցվում։

«Գիտե՞ք՝ վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ: Ասում էին՝ ինչ-որ մարդիկ էին փախնում․ քանի՞ հոգու են պատժել, ձեզ հայտնի՞ են նման դեպքեր. ինձ հայտնի չեն: Հրամանը չկատարողներին, դիրքերից փախնողներին, ո՞ւմ են պատժել»,- հարցրեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նշում է՝ մարդիկ դիրքերը թողնում էին իշխանության ստերի, ամեն ինչ վատ կազմակերպելու պատճառով։ Նախագահը հերքեց իշխանության պնդումները, թե իրենք ժառանգել են բանակցային վատ իրավիճակ։ Շեշտում է՝ պարզապես պետք էր ոչ թե զրոյական կետից սկսել, այլ շարունակել։

«Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանագիրն ամրացնել, որը հենց պատերազմի վերսկսման կանխարգելիչ միջոցառումներ էին ենթադրում, ոչ թե գնար ինչ-որ լիֆտերում կասկածելի ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերեր»,- նշեց Քոչարյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

0
թեգերը:
Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Պարտություն, Արցախյան պատերազմ, Ռոբերտ Քոչարյան