Աբդուլռահիմ Մուսավի

Իրանն ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

280
(Թարմացված է 22:58 27.10.2020)
Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներից երկու բրիգադ արդեն տեղակայվել է երկրի հյուսիս-արևմտյան սահմանում։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Իրանն ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը երկրի հյուսիս-արևմուտքում `Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանին: Տեղեկությունը հայտնել է Իրանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլռահիմ Մուսավին, տեղեկացնում է Tasnim գործակալությունը:

«Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող մարտերը նաև Իրանի սահմանի մոտակայքում են: Իրանի ղեկավարությունը բազմիցս մտահոգություն է հայտնել Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ: Մենք չենք հանդուրժի որևէ սպառնալիք մեր սահմաններին», - ասել է Մուսավին:

Նշենք, որ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներից երկու բրիգադ արդեն տեղակայվել է երկրի հյուսիս-արևմտյան սահմանում` Խոդա Աֆարինի և Ջուլֆայի շրջաններում, այն բանից հետո, երբ արկերը մի քանի անգամ ընկել են Իրանի տարածք:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Իրանի զինված ուժերի հրամանատար Աբդուլռահիմ Մուսավին ասել էր, որ իրանական բանակը վճռականորեն պայքարելու է իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

280
թեգերը:
Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ), Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
Ըստ թեմայի
Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր, բայց հաջողություն չի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան
Ինչու թշնամին չի կարողանում առաջ գնալ. Արծրուն Հովհաննիսյանը 3 հանգամանք առանձնացրեց
Թրամփը հիասթափված է. Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը խախտվել է
Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆն ու Սերգեյ Լավրովը

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

89
(Թարմացված է 15:42 24.11.2020)
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ներկա իրադրությունը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադարի հասնելու նպատակով ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը, ինչպես նաեւ ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը», - նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել այլ առանցքային թեմաների շուրջ, այդ թվում՝ Սիրիայում, Պարսից ծոցի գոտում, Եմենում և Աֆղանստանում տիրող իրավիճակը:

Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային հարթակներում Ռուսաստանի եւ Իրանի փոխգործակցությանը, ներառյալ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) խնդիրը:

ՀՀ դեսպանն ու Իրանի փոխարտգործնախարարը խոսել են տարածաշրջանային ուժերի դերակատարումից

«Ընդգծվել է Մոսկվայի եւ Թեհրանի հավատարմությունը ԳՀՀԾ-ի բոլոր մասնակիցների շուտափույթ վերադարձին ձեռքբերված պայմանավորվածության վերաբերյալ իրենց բոլոր պարտավորությունների կատարմանը, որը հավանության է արժանացել ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևով: Նախարարները ռուս-իրանական բազմապլանային գործընկերության ընթացիկ նախագծերի շուրջ «ժամացույցներն են համապատասխանեցրել» ՝ կենտրոնանալով առեւտրատնտեսական և հումանիտար ոլորտների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

89
թեգերը:
Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Արցախ
Ըստ թեմայի
Հայաստանը տվյալներ չունի Իրանի տարածքում հայ զինծառայողների գտնվելու վերաբերյալ
Հայաստանի դեսպանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են ԼՂ նոր խնդիրները
Իրանը կստուգի հայ զինվորների ներկայության մասին փաստերը. դեսպանատուն
Սեյրան Օհանյան

Բաքուն գեներալ Սեյրան Օհանյանին մեղադրում է ցեղասպանության համար

1071
(Թարմացված է 17:38 23.11.2020)
Ադրբեջանի իշխանություններն իրենց ցինիզմով արդեն անցնում են բանականության բոլոր սահմանները: Մարդասպանի Սաֆարովի պաշտպանները հիմա էլ Արցախի հերոս Սեյրան Օհանյանին են անցել։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Բաքվի դատարանը հեռակա կարգով կալանավորեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ Սեյրան Օհանյանի նկատմամբ:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103–րդ հոդվածով` ցեղասպանություն։

Ավելին` Բաքվի ռազմական դատարանը հեռակա կարգով անգամ կալանքի որոշում է կայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ։

Մարդասպանի Սաֆարովին հերոսացնող  Ադրբեջանի իշխանությունների ցինիզմը, փաստորեն սահման չունի։ Անցնում են բանականության բոլոր սահմանները` նրանք հիմա էլ որոշել են աշխարհով մեկ «ցեղասպանություն» աղաղակել` սեփական ցեղասպան քաղաքականությունը քողարկելու համար։

Շուշիի անկման պատճառներից մեկը հակառակորդի թվային առավելությունն է եղել. Սեյրան Օհանյան

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 1992թ–ին Շուշի բերդաքաղաքն ազատագրողներից մեկն է եղել։ Նա իր մասնակցություն է բերել նաև Արցախյան վերջին պատերազմին։

1071
թեգերը:
Ձերբակալում, Սեյրան Օհանյան, Ադրբեջան, Բաքու
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
«Հեռացե՛ք, մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը». Թևան Պողոսյանը` իշխանություններին
Օգնեք գտնեմ եղբորս դիակը. միջադեպ` Գեղամ Մանուկյանի ճեպազրույցի ժամանակ
Անհետ կորած զինծառայողների հարցով քննարկում կլինի. ի՞նչ են խոստանում ծնողներին
Արցախ

Ինչու է Արևմուտքը դժգոհ ղարաբաղյան կարգավորումից

0
(Թարմացված է 00:31 25.11.2020)
ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկսնիսը վերլուծում է, թե ինչպե՞ս են փոխվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերերն Արցախում պատերազմից հետո։

Ֆրանսիայի արտգործնախարարը մանրամասներ է ներկայացրել մարդասիրական առաքելության մասին, որը Ֆրանսիան կազմակերպել է Արցախի բնակիչներին օգնելու համար։ Խոսքը տարարածաշրջան բժիշկներ և բժշկական-վիրաբուժական սարքավորումներ ուղարկելու մասին է։

ԱՄՆ-ը, իր հերթին, սահմանափակվել է հինգ միլիոն դոլար հատկացնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ոչ պետական այլ կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերում հակամարտության վերջին սրման արդյունքում տուժած մարդկանց։

Փարիզի և Վաշինգտոնի կողմից ղարաբաղյան այս կարգավորման վերաբերյալ ոգևորության ակնհայտ բացակայությունն ինչպես հռետորաբանության, այնպես էլ գործողությունների առումով, հաստատում է, որ Սերգեյ Լավրովը ճիշտ էր, երբ ասում էր, որ նրանք «խոցված ինքնասիրությունն» են ցուցադրում։

Նույն բանի մասին է խոսել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հեգնանքով նկատելով, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան «թեև ուշացումով, բայց այնուամենայնիվ հայտնեցին իրենց դրական վերաբերմունքը ձեռք բերված համաձայնության հանդեպ»։

Եվ, համաձայն ձևավորված ավանդույթի, բառերի ընտրության հարցում ձևականություններից զերծ մնաց Անկարան։ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ Արևմուտքը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի և Եվրամիության, 30 տարի շարունակ անընդունակ է եղել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «հստակ և իրատեսական առաջարկներ» առաջ քաշել, մինչդեռ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացան հասնել փոխհամաձայնության։

Անմիջապես սկսեցին գրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները ցավոտ պարտություն դարձան Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար, որոնք Ռուսաստանի հետ միասին այդ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ որոնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ են։

Եթե հավատանք The National Interest-ի լրագրողներին, Արևմուտքն այս անգամ բաց է թողնել բառացիորեն ամեն ինչ։ Արևմուտքի համար անսպասելի էին թե՛ մարտական գործողությունների վերսկսումը, թե՛ ստորագրված համաձայնությունը, որի համաձայն տարածաշրջան են մտել ռուս խաղաղապահները։

Պարբերականը տեղի ունեցածի մեղքը բարդում է ամերիկյան հետախուզության վրա, որը, նրա տեղեկություններով, չի կարողացել անգամ տեղեկություններ ստանալ Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին, որի արդյունքում ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում նկատելիորեն թուլացել են։

Սակայն իրականում իրավիճակը շատ ավելի բարդ է, քանի որ «հետախուզությունը վատ է աշխատել» դիրքորոշումը թույլ է տալիս թաքցնել այս ամբողջ պատմության մեջ ԱՄՆ-ի շատ ավելի մասշտաբային ձախողումը։

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար

Ղարաբաղյան կարգավորումը, չնայած հակամարտության հարաբերականորեն լոկալ բնույթին, նշանավորում է գլոբալ քաղաքական համակարգի փոփոխությունների սկզբունքորեն նոր փուլը։ Սա առաջին անգամն էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան միանգամից բոլոր մասնակից կողմերի համար անպետք ու անցանկալի գործընկերներ դարձան։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում արևմտյան հեգեմոնիայի կարևորագույն գիծը նրա ամենահասությունն ու ամենուր պահանջված լինելն էր։ Ցանկացած իրավիճակում, ցանկացած հակամարտությունում (ամենատարբեր երկրներում նույնիսկ` ներքաղաքական) միշտ գտնվել են ուժեր, որոնք հղում են արել Արևմուտքին, դիմել են դրա աջակցությանը,  օգնություն փափագել և հաճախ այս կամ այն ձևով ստացել այդ օգնությունը։

Որպես տվյալ մոտեցման ցայտուն օրինակ կարելի է հիշել 2014 թվականի գարնանը Ղրիմում տեղի ունեցած դրվագը, երբ ուկրաինացի զինվորականները «Ամերիկան մեզ հետ է» գոչյուններով փորձեցին «գրոհել» ռուսական ռազմական օբյեկտի վրա։ Դա իհարկե ծիծաղելի է թվում, բայց միևնույն ժամանակ շատ հստակ արտոցոլում է զգալի թվով մարդկանց մտածելակերպը, այդ թվում` բարձրաստիճան, ամբողջ աշխարհով` Բելառուսից մինչև Վենեսուելա, Սիրիայից մինչև Հոնկոնգ։

Ավելին, նման իրավիճակը նպատակաուղղված աջակցվում է Արևմուտքի կողմից, որը բնականաբար, փորձում է վերջին ատյանի ճշմարտությունը դառնալ և տիրապետել աշխարհի ցանկացած խնդրի և հակամարտության վրա վետո դնելու իրավունքին։ Դա նրա աշխարհաքաղաքական գերակայության ամենագլխավոր բաղկացուցիչներից մեկն է։

Արցախյան հակամարտության ներկայիս փուլը բացառիկ էր նրանով, որ Արևմուտքը բացառվեց միանգամից բոլոր մասնակից կողմերի կողմից։  Դա էլ ավելի է հստակեցնում, որ բանակցային գործընթացը հեշտ չէր, ինչը արտացոլվում էր նաև ներգրավված պետությունների պաշտոնական հաղորդագրություններում, որոնք տեղ–տեղ բավական կտրուկ էին։

Սակայն համաշխարհային ավանդույթի համաձայն` սեփական դիրքերն ամրապնդելու համար ԱՄՆ–ին և Եվրոպային ներքաշելու փոխարեն, բոլորը համերաշխորեն հակված էին այն համոզմունքին «որ խնդիրն ինքներս մեր մեջ կկարգավորենք»։

Եվ իսկապես կարգավորեցին` պոստֆակտում Արևմուտքին մնացյալ աշխարհի հետ կանգնեցնելով ձեռք բերված և արդեն նույնիսկ գործարկման մեջ դրված պայմանավորվածությունների փաստի առաջ։

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Այդպիսով, շատ մեծ հարված էր հասցվել ԱՄՆ–ի ազդեցության և համաշխարհային համակարգում հատուկ կարգավիճակին հավակնելուն։  Իսկ ինչպես ցույց է տալիս պրակտիկան, առաջին, առավել ևս հաջողված փորձից հետո, անկասկած, կհետևեն մյուսները:

Որևէ զարմանալի բան չկա, որ ամերիկացիները նախընտրում են տեղի ունեցածը բարդել սեփական հետախուզության պատահական ձախողման վրա։ Դա ավելի հեշտ է և հարմար, քան գիտակցելը կամ առավել ևս հանրայնորեն խոստովանելը, որ իրականում ԼՂ կարգավորումը հերթական տեկտոնական տեղաշարժն է համաշխարհային քաղաքական համակարգում, որը ԱՄՆ–ին ու Արևմուտքին աստիճանաբար զրկում է բացառիկ կարգավիճակ ունենալուց։

0
թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, Արևմուտք, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Քարվաճառի վերջին հայկական օրը. կադրեր` լքված հայոց միջնաբերդից
Պուտինն ու Էրդողանը կրկին քննարկել են ԼՂ-ի հայտարարության կատարման ընթացքը
«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ