Սիրիա. արխիվային լուսանկար

Ադրբեջանը վարձկաններին ստիպել է ռազմական գործողություններ ձեռնարկել Հորադիզի շրջանում

2505
(Թարմացված է 13:55 19.10.2020)
Հումանիտար զինադադարից հետո ադրբեջանական կողմի` խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրած հանցագործությունները որակվել են որպես միջազգային ահաբեկչություն։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Մարդասիրական զինադադարի հայտարարությունից հետո Ադրբեջանի ԶՈւ–ն ստիպել է վարձկաններին ակտիվ ռազմական գործողություններ ձեռնարկել Հորադիզի շրջանում, նաև ստիպել են այդ վարձկաններին կրել ադրբեջանական համազգեստ։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը։

«Հաշվի առնելով քրեական գործով ձեռք բերված մի շարք փաստական տվյալներ, որոնք մասնավորապես վերաբերում են հումանիտար հրադադարը խախտելուց հետո գործողությունների բնույթին ու վտանգավորության աստիճանին, նաև` երկրի ներսում իրավիճակի ապակաթյունացմանն ուղղված հանցագործություններին` խաղաղ բնակչության վրա հարձակում, սպանություն, հրկիզում, մենք ՀՀ ՔՐ. օր. 389-րդ հոդվածի` միջազգային ահաբեկչության հատկանիշներով, հարուցել ենք քրեական գործ»,– ասաց Մարտիրոսյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Չնայած դրան, հոկտեմբերի 18–ին Արցախի ՊԲ–ն տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։

Այսօր ՌԻԱ Նովոստին գրել էր, որ անցած ուրբաթ ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը ինքնորոշման իրավունքի ամենածայրահեղ եղանակն է

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

2505
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Հորադիզ, ահաբեկիչ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, վարձկաններ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
Ըստ թեմայի
Թեհրանը պատասխան կտա, եթե իր տարածք նույնիսկ սխալմամբ արկ ընկնի. Իրանի ԱԳՆ
ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա անող արցախցիներին հազարավոր հայաստանցիներ միացան. լուսանկարներ
Ինքնաթիռն անցել է Թուրքիայի օդային տարածքով ու ամերիկահայերի օգնությունը հասցրել Հայաստան
Ուղղաթիռ. արխիվային լուսանկար

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ

93
(Թարմացված է 20:34 04.03.2021)
Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էին լինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, 9 զինծառայող է զոհվել, ևս 4-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով Թուրքիայի ՊՆ–ին։

«Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել, կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էինինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

Վթարի զոհերից մեկը Էլյազիգում Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։
NTV հեռուստաալիքը ուղիղ եթերում ցուցադրում է կադրեր ուղղաթիռի կործանման վայրից` Բիթլիսի նահանգի դժվարամատչելի լեռնային տեղանքից։ Երևում է ինչպես են վիրավորներին տարհանում։

93
թեգերը:
Վիրավոր, Զինվոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններ. արխիվային լուսանկար

Թուրքիան և Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժությունները կանցկացնեն

451
(Թարմացված է 19:14 04.03.2021)
Ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Մարզումները կտևեն 6 շաբաթ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թուրքիայում կանցկացվեն թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջը, հրամանատարաշտաբային վարժանքները տեղի կունենան Ըսփարթա նահանգում։

Նշվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Զորավարժությունները կտևեն 6 շաբաթ։

«Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել Կարսի նահանգում։

451
թեգերը:
տարածաշրջան, Զորավարժություններ, Ադրբեջան, Թուրքիա
Ըստ թեմայի
Հայտնի է Իրանի ու Ռուսաստանի ծովային զորավարժությունների նպատակը
Իրանի ու Ռուսաստանի զորավարժությունները մեկնարկել են
Իրանի ու Ռուսաստանի ՌԾՈւ համատեղ զորավարժությունները Հնդկական օվկիանոսում
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ