Արմեն Սարգսյան

Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է. ՀՀ նախագահը հարցազրույց է տվել CBN News–ին

159
(Թարմացված է 16:11 16.10.2020)
Արմեն Սարգսյանը խոսել է Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության, պատերազմին կրոնական բնույթ հաղորդելու Էրդողանի մտադրությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը CBN News ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ  Թուրքիայի ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտության մեջ, որը տարածաշրջան է բերել իսլամիստ զինյալների և ահաբեկիչների, ամբողջությամբ փոխել է հակամարտության պատկերը:

Պատասխանելով հեռուստալրագրողի այն հարցին, թե կա՞ն տեղեկություններ, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստ ջիհադիստների է ուղարկում՝ կռվելու ադրբեջանցի զինվորների շարքում, ինքը կարո՞ղ է հաստատել այս լուրերը, նախագահ Սարգսյանն ասել է. «Կարող եմ դա հաստատել, և այս տեղեկությունները հաստատել են նաև միջազգային կազմակերպություններն ու անգամ տարբեր երկրների հետախուզական ծառայությունները»:

CBN News-ի լրագրող Ջորջ Թոմասը հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության նպատակներով, տարածաշրջանի համար այս պատերազմի հնարավոր հետևանքներով, ինչպես նաև՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է վերածվի կրոնական պատերազմի հին քրիստոնյա ազգի՝ Հայաստանի և մահմեդական Ադրբեջանի, Թուրքիայի միջև, նախագահ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի տարածքն է առանց բնիկ ժողովրդի՝ հայերի, ովքեր հին մշակույթ ունեն, այնտեղ են ապրել հազարավոր տարիներ:

«Թուրքիայի ներգրավվածությունը չէի անվանի կրոնական պատերազմ: Չնայած Թուրքիան փորձում է իսլամիստ զինվորականների բերել այստեղ, նրանք վարձկաններ են: Սա ինչ-որ առումով տարբեր քաղաքակրթությունների, մոտեցումների, մշակույթների հակամարտություն է: Սա հակամարտություն է, որը պետք է լուծվի դիվանագիտորեն: Այս ուժեղ մարդիկ դիմագրավում են սարսափելի թշնամուն, որը ցանկանում է ոչնչացնել մի ամբողջ քաղաքակրթություն, մշակույթ, կրոն և մարդկանց»,–պատասխանել է նախագահը:

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները փաստագրված են հենց իրենց կողմից. ՀՀ ԱԳ նախարար

Արմեն Սարգսյանն ընդգծել, որ չկանգնեցնելով Թուրքիային՝ կունենանք մեկ այլ Սիրիա, տասն անգամ ավելի մեծ, քանի որ կունենանք խիստ անկայուն Կովկաս, և միջազգային խողովակաշարը կվերահսկի Թուրքիան: «Եթե Թուրքիան չհեռացվի ընդհանուր պատկերից, շատ դժվար կլինի բանակցությունների միջոցով հասնել խաղաղ կարգավորման և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային սեղան: Հիմա Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է: Եթե սա շարունակվի, ապա տարածաշրջանի այլ հարևաններ ևս կներգավվեն»,–ասել է ՀՀ նախագահը:

Ներկայացնելով հայկական ու ադրբեջանա-թուրքական ահաբեկչական իսլամիստ խմբավորումների մոտեցումների տարբերությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայերն Արցախում վերականգնել ու պահպանել են ինչպես Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, այնպես էլ 500 մետր հեռավորության վրա գտնվող մզկիթը: Ու նա հիշեցրել է, որ նոր պատերազմի սկսվելուց հետո Շուշիում ադրբեջանցիներն առաջին հարվածեցին եկեղեցուն: «Հարվածելու ժամանակ եկեղեցում երեխաներ էին, տարեցներ, ովքեր հուսով էին, որ այդտեղ ապահով կլինեն: Այդտեղ էին նաև օտարերկրյա լրագրողներ: Սա տալիս է հակամարտության պատկերը»,–նշել է ՀՀ նախագահը:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հպարտ մարդիկ են, մարտիկներ, որոնք հազարավոր տարիներ ապրում են իրենց հողում: Սարգսյանի խոսքով`  նրանք ունեն Հայաստանի աջակցությունը, որովհետև ոչ միայն մենք՝ Հայաստանում ապրողներս, այլև ամբողջ աշխարհի հայերը, չեն կարող թույլ տալ, որ Թուրքիան կրկնի այն, ինչ իրականացրել է 105 տարի առաջ. 1,5 միլիոն հայեր կորցրել են իրենց կյանքը, հարյուր հազարավորները ստիպողաբար տարհանվել են, գնացել են անապատներ և հասել են տարբեր երկրներ՝ Լատինական Ամերիկա, ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, Ռուսաստան և շատ արաբական երկրներ: «Ցանկանում եմ ընդգծել, որ հայերը ապաստան են ստացել շատ արաբական երկրներում և արաբների կողմից ընդունվել են որպես եղբայրներ: Սա կրոնական պատերազմ չէր այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Էրդողանը կրոնական տարր չէր ավելացրել՝ այնտեղ բերելով իսլամիստ ահաբեկիչների»,–ասել է նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

159
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, ահաբեկիչ, վարձկաններ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արմեն Սարգսյան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
Ըստ թեմայի
Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա Ղարաբաղում խաղաղության վերականգնման գործում. Փաշինյան
Ռուսաստանը կարող է անկեղծ միջնորդ լինել. Արմեն Սարգսյան
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում
Ուղղաթիռ. արխիվային լուսանկար

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ

93
(Թարմացված է 20:34 04.03.2021)
Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էին լինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, 9 զինծառայող է զոհվել, ևս 4-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով Թուրքիայի ՊՆ–ին։

«Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել, կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էինինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

Վթարի զոհերից մեկը Էլյազիգում Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։
NTV հեռուստաալիքը ուղիղ եթերում ցուցադրում է կադրեր ուղղաթիռի կործանման վայրից` Բիթլիսի նահանգի դժվարամատչելի լեռնային տեղանքից։ Երևում է ինչպես են վիրավորներին տարհանում։

93
թեգերը:
Վիրավոր, Զինվոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններ. արխիվային լուսանկար

Թուրքիան և Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժությունները կանցկացնեն

451
(Թարմացված է 19:14 04.03.2021)
Ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Մարզումները կտևեն 6 շաբաթ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թուրքիայում կանցկացվեն թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջը, հրամանատարաշտաբային վարժանքները տեղի կունենան Ըսփարթա նահանգում։

Նշվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Զորավարժությունները կտևեն 6 շաբաթ։

«Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել Կարսի նահանգում։

451
թեգերը:
տարածաշրջան, Զորավարժություններ, Ադրբեջան, Թուրքիա
Ըստ թեմայի
Հայտնի է Իրանի ու Ռուսաստանի ծովային զորավարժությունների նպատակը
Իրանի ու Ռուսաստանի զորավարժությունները մեկնարկել են
Իրանի ու Ռուսաստանի ՌԾՈւ համատեղ զորավարժությունները Հնդկական օվկիանոսում
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ