Սաուդյան Արաբիայի միապետության թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը Թուրքիայում բնակարան գնած իր քաղաքացիներին կոչ է արել վաճառել դրանք։ Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլրահման ալ-Սաուդն իր հերթին հորդորել է բոյկոտել թուրքական ապրանքները: Իրաքի քաղաքացիներից հետո Թուրքիայում ամենաշատը բնակարան գնող օտարերկրացիները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են:
Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` վերջին տարիների ընթացքում Թուրքիայի վարչակարգի կողմից հարակից արաբական երկրներում և մերձավորարևելյան տարածաշրջանում վարած ագրեսիվ ու հավակնոտ քաղաքականությունը սրել է մրցակցությունը մի շարք դերակատարների և Թուրքիայի միջև։
«Կոնկրետ թուրք–սաուդական հարաբերություններում առկա լարվածությունը իր բարձրակետին հասավ երկու տարի առաջ, երբ Ստամբուլի սաուդական հյուպատոսությունում սպանվեց այլախոհ քաղաքական գործիչ Ջամալ Խաշոգջին, իսկ հետո երկու երկրների ամենաբարձր պաշտոնատար անձանց մակարդակով հնչեց կոշտ հռետորաբանություն, տեղի ունեցավ ուղղակի հայտարարությունների փոխհրաձգություն։ Դրանից հետո հարաբերությունները շարունակաբար սրվեցին»,– նշում է արաբագետը։
Արմեն Պետրոսյանի փոխանցմամբ` զուգահեռաբար տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի հավակնոտ քաղաքականությունը հավելյալ կերպով նպաստում է նրան, որ նշված երկու երկրների միջև հնարավոր բոլոր հարթություններում առաջանա մեծ լարվածություն։ Ըստ արաբագետի` Սաուդյան Արաբիան ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ մուսուլմանական աշխարհում լուրջ խաղացող է` հաշվի առնելով նաև այն, որ այդ երկրում են գտնվում մահմեդականների սրբավայրերը։
«Սաուդցիների վերջին քայլերն ավելի շուտ տնտեսական հարթությունում են տեղավորվում։ Սաուդյան Արաբիան փորձում է հասարակական ամենաստորին մակարդակից իրականացնել ընդգծված տնտեսական հակաքայլեր Թուրքիայի նկատմամբ, ու թեև գործողությունները դեռ չեն հասել միջպետական մակարդակին, բայց գործընթացներն աստիճանաբար տանում են դրան։ Առհասարակ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը որևէ հույս չի արթնացնում արաբական աշխարհում»,– նշում է արաբագետը։
Արմեն Պետրոսյանի կարծիքով`թեև արաբաթուրքական հակամարտությունն անմիջականորեն կապ չունի Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների հետ, բայցևայնպես Հայաստանը գոնե այս պահին պետք է բոլոր հնարավոր եղանակներով արաբական աշխարհի ուշադրությունը բևեռի թուրք–ադրբեջանական ագրեսիայի և մասնավորապես արցախյան ճակատում ահաբեկիչների ներգրավման վրա, ինչը հետագայում թույլ կտա արաբական երկրների հետ խորացնել կապերը հատկապես անվտանգության ոլորտում։
Թուրքիայի պատճառով օդում «գերի մնացած» նախարարը կգա Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։ Ermenihaberi.am-ը գրում է, որ թուրքական մամուլն այսօր հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկապես շեշտվում է, որ նա թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:
Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 4–ին Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող մահացել է, իսկ 2-ը՝ վիրավորվել:
Ո՞վ է Օսման Էրբաշը
Թուրք գեներալ Օսման Էրբաշը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը:
Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ:
Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈւ ակադեմիան:
2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ`աջակցելով Թուրքիայի իշխանություններին:
Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։



