Արմեն Պետրոսյան

Թուրքիայի հետ սաուդցիների հարաբերությունները լարված են. ի՞նչ կարող է դա տալ Հայաստանին

211
Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև լարված հարաբերություններին և այն հարցին, թե ինչպես պետք է Հայաստանն արձագանքի արաբական աշխարհի մի շարք երկրների ու Թուրքիայի սրված փոխհարաբերություններին։ 
Պետրոսյան. «Սաուդյան Արաբիան փորձում է ընդգծված տնտեսական հակաքայլեր անել Թուրքիայի հանդեպ»

Սաուդյան Արաբիայի միապետության թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը Թուրքիայում բնակարան գնած իր քաղաքացիներին կոչ է արել վաճառել դրանք։ Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլրահման ալ-Սաուդն իր հերթին հորդորել է բոյկոտել թուրքական ապրանքները: Իրաքի քաղաքացիներից հետո Թուրքիայում ամենաշատը բնակարան գնող օտարերկրացիները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են: 

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` վերջին տարիների ընթացքում Թուրքիայի վարչակարգի կողմից հարակից արաբական երկրներում և մերձավորարևելյան տարածաշրջանում վարած ագրեսիվ ու հավակնոտ քաղաքականությունը սրել է մրցակցությունը մի շարք դերակատարների և Թուրքիայի միջև։

«Կոնկրետ թուրք–սաուդական հարաբերություններում առկա լարվածությունը իր բարձրակետին հասավ երկու տարի առաջ, երբ Ստամբուլի սաուդական հյուպատոսությունում սպանվեց այլախոհ քաղաքական գործիչ Ջամալ Խաշոգջին, իսկ հետո երկու երկրների ամենաբարձր պաշտոնատար անձանց մակարդակով հնչեց կոշտ հռետորաբանություն, տեղի ունեցավ ուղղակի հայտարարությունների փոխհրաձգություն։ Դրանից հետո հարաբերությունները շարունակաբար սրվեցին»,– նշում է արաբագետը։

Արմեն Պետրոսյանի փոխանցմամբ` զուգահեռաբար տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի հավակնոտ քաղաքականությունը հավելյալ կերպով նպաստում է նրան, որ նշված երկու երկրների միջև հնարավոր բոլոր հարթություններում առաջանա մեծ լարվածություն։ Ըստ արաբագետի` Սաուդյան Արաբիան ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ մուսուլմանական աշխարհում լուրջ խաղացող է` հաշվի առնելով նաև այն, որ այդ երկրում են գտնվում մահմեդականների սրբավայրերը։ 

«Սաուդցիների վերջին քայլերն ավելի շուտ տնտեսական հարթությունում են տեղավորվում։ Սաուդյան Արաբիան փորձում է հասարակական ամենաստորին մակարդակից իրականացնել ընդգծված տնտեսական հակաքայլեր Թուրքիայի նկատմամբ, ու թեև գործողությունները դեռ չեն հասել միջպետական մակարդակին, բայց գործընթացներն աստիճանաբար տանում են դրան։ Առհասարակ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը որևէ հույս չի արթնացնում արաբական աշխարհում»,– նշում է արաբագետը։

Արմեն Պետրոսյանի կարծիքով`թեև արաբաթուրքական հակամարտությունն անմիջականորեն կապ չունի Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների հետ, բայցևայնպես Հայաստանը գոնե այս պահին պետք է բոլոր հնարավոր եղանակներով արաբական աշխարհի ուշադրությունը բևեռի թուրք–ադրբեջանական ագրեսիայի և մասնավորապես արցախյան ճակատում ահաբեկիչների ներգրավման վրա, ինչը հետագայում թույլ կտա արաբական երկրների հետ խորացնել կապերը հատկապես անվտանգության ոլորտում։

Թուրքիայի պատճառով օդում «գերի մնացած» նախարարը կգա Հայաստան

211
թեգերը:
Հայաստան, Սաուդյան Արաբիա, Թուրքիա
Ըստ թեմայի
Թուրքիան արգելել է իր օդային տարածքով դեպի Հայաստան անգամ հումանիտար բեռների փոխադրումը
Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է Թուրքիային
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձկանների համար. Սարգսյան
Европейский суд по правам человека

Ադրբեջանը պարտավոր է տեղեկություններ տալ հայ գերիների մասին. ՄԻԵԴ–ի վերջնաժամկետը լրացել է

283
(Թարմացված է 12:21 30.10.2020)
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին ՄԻԵԴ ներկայացրած դիմումի մանրամասները, ընթացակարգերն ու ժամկետները։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Ներկա պահին Ադրբեջանում շուրջ 2 տասնյակ հայ գերիներ կան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը այս տեղեկությունները ստանում է համացանցում ադրբեջանցիների տարածած տեսանյութերից ու լուսանկարներից։

Представитель Армении в Европейском суде по правам человека Егише Киракосян в гостях радио Sputnik
© Sputnik / Andranik Ghazaryan
Եղիշե Կիրակոսյանը

«Այսինքն` մենք տեսնում ենք, որ զինծառայողները հայտնվում են ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո։ Դրանք սովորաբար լինում են տարբեր տեսակի տեսագրությունների` հարցաքննությունների կամ ակնհայտ անմարդկային վերաբերմունքի, հարվածների տեսքով։ Եթե դրանք բոլորը հաշվենք, երևի շուրջ 20 մարդու մասին է խոսքը»,– ասաց Կիրակոսյանը։

Ինքնությունը հաստատված գերիներից 9-ի համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ` միջանկյալ միջոց կիրառելու համար։ Մյուսների համար նրանց ընտանիքների անունից դիմումներ են ներկայացրել այս ուղղությամբ աշխատող փաստաբանների խումբը, որոնք ևս իրենց գործողությունները համապատասխանեցնում են ՀՀ իշխանությունների հետ։ 

Նշված 9 գերիների վերաբերյալ ՄԻԵԴ–ը` Հայաստանի դիմումի հիման վրա, Ադրբեջանի կառավարությունից պատասխան է պահանջել իր տարածքում գտնվող անձանց պահման պայմանների, գտնվելու վայրի, առողջական վիճակի, բուժօգնության տրամադրման մասին։

9 գերիներից 5-ի մասին Ադրբեջանից պահանջված պատասխանի վերջնաժամկետը լրացել է երեկ` հոկտեմբերի 29-ին։ Եղիշե Կիրակոսյանը հույս հայտնեց, որ այսօր` հոկտեմբերի 30-ին, ՄԻԵԴ–ից որոշակի տեղեկություններ կստացվեն, և իրենք կկարողանան գերիների ընտանիքներին ինչ–որ լուր հայտնել իրենց հարազատների վիճակի մասին։

«Քանի որ մենք սկզբում դիմել էինք 5 հոգու հարցով, հետո նաև մյուսների, այդ 5 հոգու պատասխանի համար ՄԻԵԴ–ի սահմանած վերջնաժամկետը լրացել է, իսկ մյուսների համար ժամկետը լրանում է նոյեմբերի 3-ին»,– ասաց Կիրակոսյանը։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենիա Բաբայանը։

Զինծառայողների և գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ–ը զեկույց է պատրաստել

Մեկ այլ տարեց գերու` 84-ամյա Միշա Մելքումյանի մասին Ադրբեջանը նախ կեղծ լուրեր էր տարածել, թե, իբր, հայկական կողմը հրաժարվել է  ընդունել նրան, ապա հայտարարվեց, որ Միշա Մելքումյանի բժշկական եզրակացության համաձայն տարեց տղամարդու տեղափոխումն անթույլատրելի է համարվել։ Այդուհանդերձ, Հայաստանի իրավասու մարմինները միանշանակ պատրաստակամություն են հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպելու նրա վերադարձը:

Բայց հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է։

283
թեգերը:
Պատերազմ, Ադրբեջան, հայ, գերի, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
ԱՄՆ-ը Թուրքիայի համար արտադրված F-35 կործանիչները կտա Հունաստանին
Հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան
Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն ժխտում սիրիացի գրոհայինների «ներհոսքը» Արցախից Ռուսաստան
Իրանի փոխարտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

Իրանի փոխարտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

185
(Թարմացված է 08:52 30.10.2020)
Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորել Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչիին:

ԱԳ մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

«Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ` դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար»,– ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորել Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում:

Իրանի փոխարտգործնախարար Արաքչիին ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին:

Նշենք, որ մինչ այդ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչին այցելել էր նաև Ադրբեջան ու Ռուսաստան, որտեղ նույնպես արտաքին գերատեսչության ղեկավարների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակները` ներկայացնելով Իրանի առաջարկն այս հարցի շուրջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

185
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Զոհրաբ Մնացականյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արաքչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը
Այս պահին Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է Իրանի արտաքին գործերի փոխնախարարի հետ
Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է. ՊԲ
Արխիվային լուսանկար

Ռուսաստանում մտադիր են արյան մեջ շաքարի և խոլեստերինի քանակը հաշվարկող թևնոց ստեղծել

0
(Թարմացված է 13:55 30.10.2020)
«Խելացի» թևնոցի ստեղծման համար նախատեսվում է տեխնոլոգիական մրցույթ հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում ապագայում կհայտնվեն «խելացի» թևնոցներ, որոնք ի վիճակի են իրական ժամանակի ռեժիմում հաշվարկել մարդու օրգանիզմում հորմոնների վիճակի, արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակի տվյալները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռուսաստանի վենչուրային ընկերության» նորարարական ենթակառուցվածքների գծով փոխտնօրեն Միխայիլ Անտոնովը։

Նրա խոսքով՝ այդպիսի սարքի ստեղծման տեխնոլոգիական մրցույթը նախատեսվում է հայտարարել ապագայում։

«Տվիչների մրցույթի գաղափարը ենթադրում է թևնոցների ստեղծում, որոնք կարող են արագ տվյալներ հավաքել մարդու առողջական վիճակի մասին և անմիջապես հայտնել նրան շաքարի, խոլեստերինի, սթրեսի հորմանի մակարդակի բարձրացման մասին և այլն։ Ալգորիթմներն առցանց վերլուծելու են մարդու առողջության մասին տվյալները և ակնթարթորեն փոխանցելու են դրանք»,-ասել է Անտոնովը։

Նրա խոսքով՝ նախքան մրցույթ հայտարարելը մեկ տարի մանրակրկիտ աշխատանք է պետք կատարել։

Գիտնականները գտել են այն մթերքը, որն այրում է ճարպը և նվազեցնում զարկերակային ճնշումը

0
թեգերը:
գիտնական, Ռուսաստան, շաքար