Սիրիացի գրոհայիններ

Հայաստանը Ռուսաստանին և Իրանին է փոխանցել ադրբեջանական հանցագործությունների ապացույցները

1599
Աշխատանքներ են տարվում վարձականների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում կատարված հանցագործությունների մասով ՀՀ զինդատախազությունը մշտական կապի մեջ է օտարերկրյա գործընկերների հետ։ Տեղեկությունը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը։

Մասնավորաբար ՀՀ-ն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի և Իրանի դատախազությունների հետ։ Նրանց փոխանցվել են այն փաստերն ու ապացույցները, որոնք այս պահին ՀՀ ձեռքի տակ են։

Քրեական գործերով արդեն իսկ հաստատված է այն հանգամանքը, որ վարձկաններ կան Ադրբեջանի ԶՈւ կազմում։

«Ամենօրյա աշխատանքային գրաֆիկով փորձում ենք հնարավորինս անել, որպեսզի կանխարգելվի այդ վարձկանների ներթափանցումը, աշխատանքներ են տարվում նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և հետագա միջոցառումներ կատարելու ուղղությամբ»,- նշեց Հարությունյանը։

Արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին, որ Սիրիայից և Լիբիայից վարձկան գրոհայիններ են տեղափոխվում Ադրբեջան` Արցախի պաշտպանության բանակի դեմ կռվելու համար: Վարձկաններին հակամարտության գոտի է ուղարկում Թուրքիան։

Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները: Ընդ որում` Ֆրանսիան և Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով են մտահոգություն հայտնել այդ թեմայով։

1599
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1616)
Զուգդիդի

Վրաստանում պարզել են բանկի կողոպտիչի ինքնությունը

234
(Թարմացված է 17:42 25.10.2020)
ՆԳՆ-ն դիմել է ԶԼՄ-ներին ՝ խնդրելով չտարածել կասկածյալի անունն ու լուսանկարները՝ հետաքննության ընթացքին չխոչընդոտելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պարզել է հանցագործի ինքնությունը, որը «Վրաստանի բանկի» Զուգդիդիի մասնաճյուղում պատանդներ էր վերցրել։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Գրուզիան՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին ինքնաձիգով և նռնակով զինված անհայտ տղամարդը ներխուժել էր Զուգդիդի քաղաքում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ և 43 մարդու պատանդառել։ Տղամարդը կես միլիոն դոլար և անվտանգության երաշխիքներ էր պահանջել։ Նրա երկու պահանջներն էլ կատարվել էին՝ պատանդների կյանքը չվտանգելու ու նրանց չվնասելու դիմաց։ Գումարը ստանալուց և պատանդներին ազատ արձակելուց հետո հանցագործին հաջողվել էր ճողոպրել։

«Ներքին գործերի նախարարությունը դիմում է լրատվամիջոցներին և հասարակության բոլոր ներկայացուցիչներին. եթե տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել հանցագործի ինքնությունը և նրա լուսանկարը` հասանելի, խնդրում ենք չտարածել այդ տեղեկատվությունը, քանի որ այն կխանգարի քննչական գործողություններին»,- նշված է հայտարարության մեջ:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։

Հետաքննությունը վարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով ՝ 179, 236 եւ 144 հոդվածներով՝ «Ավազակություն», «Ապօրինի զենք ձեռք բերելը, պահելը և կրելը», «Պատանդներ վերցնելը»:

234
թեգերը:
պատանդ, գողություն, Բանկ, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Կրակոցներ Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի մոտ. կան վիրավորներ
Նա փորձում է հակահայկական ալիք բարձրացնել Վրաստանում. Մելիքյանը` Թուրքիայի դեսպանի մասին
Վրաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը. Էրոյանցը` հայերի կազմակերպած ակցիայի մասին
Արխիվային լուսանկար

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ է անցկացրել

160
(Թարմացված է 16:55 25.10.2020)
Զորավարժություններում ներգրավվել են հետևակի, հրետանու ստորաբաժանումներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik.  Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել երկրի հյուսիս–արևմտյան շրջաններում, հայտնում է parstoday.com–ը։

Նշվում է, որ «Վելայաթի սիրահարները-99» իրանական բանակի մեկօրյա զորավարժություններն անցկացվեցին ազգային հզորությունն ու մարտական պատրաստությունը ցուցադրելու, ինչպես նաև երկրի հյուսիս–արևմուտքում օպերատիվ շարժունակությունը բարձրացնելու նպատակով։

Տակտիկական զորավարժությունների ընթացքում Իրանի բանակի հետևակային, ինժեներական, անօդաչու և հրետանային ստորաբաժանումները աջակցում էին մոբիլ գրոհային բրիգադին՝ առաջադրված խնդիրը գիշերային և ցերեկային ժամերին լուծելու համար։

Զինվորականները չեն նշում, թե որ երկրների սահմաններին են անցկացվել զորավարժությունները։ Ինչպես հայտնի է, Իրանը հյուսիս–արևմուտքում սահմանակից է այդ թվում Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, նշում է ՌԻԱ Նովոստին։

Իրանի ԶՈւ–ն չի հայտնում՝ արդյո՞ք զորավարժությունների անցկացումը կապված է արցախյան հակամարտության գոտում լարվածության աճի և բախումների հետ։

Ղարաբաղյան հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խոդաաֆարին քաղաքի մոտ

160
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Զորավարժություններ
Ըստ թեմայի
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը
Ինչ նպատակ են հետապնդում Իրանի զորավարժությունները. իրանագետը հավանական վարկածներ է նշել
Զգուշացնում ենք հակամարտության կողմերին պահպանել զգուշություն. ՌԴ-ում Իրանի դեսպան
Շտապօգնություն

Ավտովթար Արմավիրում. 49–ամյա վարարդը մահացել է

0
(Թարմացված է 08:36 26.10.2020)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 25-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Կարմիր կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Սեյրան Խ․) բախվել է «Daf» մակնիշի կցորդչին (վարորդ՝ Սամվել Ա․)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, վարորդ Սեյրան Խ․-ին (ծնված 1971 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ և մահացել է:

0
թեգերը:
վարորդ, Զոհ, ավտոմեքենա, ավտովթար, Արմավիր
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան
Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին
Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար