ՄԻԵԴ

ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի դիմումը. Անկարայի հիմնավորումներն անհիմն են

181
(Թարմացված է 15:44 15.10.2020)
ՄԻԵԴ–ը, փաստորեն, ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումն առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից, որոնք կխախտեն քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանված իրավունքները:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 13-ի որոշմամբ մերժել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայացրած միջնորդությունը, որով Թուրքիան պահանջում էր ՄԻԵԴ-ից վերացնել իր նկատմամբ կիրառած միջանկյալ միջոցը։  Այս մասին Facebook-ում հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա նշում է, որ ՄԻԵԴ–ը անհիմն է համարել Թուրքիայի ներկայացված ապացույցները, իսկ այդ երկրի դատարանի որոշումը՝ իրավական հիմնավորումից զուրկ։

Հոկտեմբերի 6-ին ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով ՀՀ կողմից ներկայացված՝ Թուրքիայի ուղղակի (կանոնավոր զինված ուժերի միջոցով) և անուղղակի (վարձկանների և ահաբեկիչ խմբավորումների անդամների միջոցով) ներգավվածության վերաբերյալ տարաբնույթ փաստերն ու ապացույցները, որոշում էր կայացրել կիրառել միջանկյալ միջոց բոլոր պետությունների, այդ թվում և Թուրքիայի նկատմամբ, այդպիսով փաստացի հաստատելով Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը։

Այս մերժումով, ՄԻԵԴ–ը, փաստորեն, ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումն առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից, որոնք կխախտեն քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանված իրավունքները:

Պատերազմին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ են ՄԻԵԴ ներկայացվել

«Ի վերջո կարող ենք արձանագրել, որ Թուրքիայի կողմից արգործնախարարի մակարդակով նման քայլի դիմելը և ՄԻԵԴ կողմից միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը անփոփոխ թողնելը ևս մեկ անգամ վկայում են ՄԻԵԴ-ի որոշման իրավական և քաղաքական կարևոր նշանակության մասին։

Հարկ է ընդգծել, որ նույնիսկ միջանկյալ միջոցի կիրառումից հետո, ՀՀ-ը շարունակել է և կշարունակի ներկայացնել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավվածությունը»,– Facebook-ում գրում է Կիրակոսյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հոկտեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել էր ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց է կիրառել։

Դատարանը վերահաստատել էր միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ արել ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

181
թեգերը:
Թուրքիա, Հայաստան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1632)
Ըստ թեմայի
Ե՞րբ վերջնական որոշում կկայացվի Թուրքիայի դեմ
Փաշինյանը դիվանագետներին ասել է` ինչի համար է Թուրքիան 100 տարի անց եկել Հարավային Կովկաս
Ադրբեջանը երկու զինծառայողի է գերեվարել. հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան
Զուգդիդի

Վրաստանում պարզել են բանկի կողոպտիչի ինքնությունը

237
(Թարմացված է 17:42 25.10.2020)
ՆԳՆ-ն դիմել է ԶԼՄ-ներին ՝ խնդրելով չտարածել կասկածյալի անունն ու լուսանկարները՝ հետաքննության ընթացքին չխոչընդոտելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պարզել է հանցագործի ինքնությունը, որը «Վրաստանի բանկի» Զուգդիդիի մասնաճյուղում պատանդներ էր վերցրել։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Գրուզիան՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին ինքնաձիգով և նռնակով զինված անհայտ տղամարդը ներխուժել էր Զուգդիդի քաղաքում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ և 43 մարդու պատանդառել։ Տղամարդը կես միլիոն դոլար և անվտանգության երաշխիքներ էր պահանջել։ Նրա երկու պահանջներն էլ կատարվել էին՝ պատանդների կյանքը չվտանգելու ու նրանց չվնասելու դիմաց։ Գումարը ստանալուց և պատանդներին ազատ արձակելուց հետո հանցագործին հաջողվել էր ճողոպրել։

«Ներքին գործերի նախարարությունը դիմում է լրատվամիջոցներին և հասարակության բոլոր ներկայացուցիչներին. եթե տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել հանցագործի ինքնությունը և նրա լուսանկարը` հասանելի, խնդրում ենք չտարածել այդ տեղեկատվությունը, քանի որ այն կխանգարի քննչական գործողություններին»,- նշված է հայտարարության մեջ:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։

Հետաքննությունը վարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով ՝ 179, 236 եւ 144 հոդվածներով՝ «Ավազակություն», «Ապօրինի զենք ձեռք բերելը, պահելը և կրելը», «Պատանդներ վերցնելը»:

237
թեգերը:
պատանդ, գողություն, Բանկ, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Կրակոցներ Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի մոտ. կան վիրավորներ
Նա փորձում է հակահայկական ալիք բարձրացնել Վրաստանում. Մելիքյանը` Թուրքիայի դեսպանի մասին
Վրաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը. Էրոյանցը` հայերի կազմակերպած ակցիայի մասին
Արխիվային լուսանկար

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ է անցկացրել

167
(Թարմացված է 16:55 25.10.2020)
Զորավարժություններում ներգրավվել են հետևակի, հրետանու ստորաբաժանումներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik.  Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել երկրի հյուսիս–արևմտյան շրջաններում, հայտնում է parstoday.com–ը։

Նշվում է, որ «Վելայաթի սիրահարները-99» իրանական բանակի մեկօրյա զորավարժություններն անցկացվեցին ազգային հզորությունն ու մարտական պատրաստությունը ցուցադրելու, ինչպես նաև երկրի հյուսիս–արևմուտքում օպերատիվ շարժունակությունը բարձրացնելու նպատակով։

Տակտիկական զորավարժությունների ընթացքում Իրանի բանակի հետևակային, ինժեներական, անօդաչու և հրետանային ստորաբաժանումները աջակցում էին մոբիլ գրոհային բրիգադին՝ առաջադրված խնդիրը գիշերային և ցերեկային ժամերին լուծելու համար։

Զինվորականները չեն նշում, թե որ երկրների սահմաններին են անցկացվել զորավարժությունները։ Ինչպես հայտնի է, Իրանը հյուսիս–արևմուտքում սահմանակից է այդ թվում Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, նշում է ՌԻԱ Նովոստին։

Իրանի ԶՈւ–ն չի հայտնում՝ արդյո՞ք զորավարժությունների անցկացումը կապված է արցախյան հակամարտության գոտում լարվածության աճի և բախումների հետ։

Ղարաբաղյան հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խոդաաֆարին քաղաքի մոտ

167
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Զորավարժություններ
Ըստ թեմայի
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը
Ինչ նպատակ են հետապնդում Իրանի զորավարժությունները. իրանագետը հավանական վարկածներ է նշել
Զգուշացնում ենք հակամարտության կողմերին պահպանել զգուշություն. ՌԴ-ում Իրանի դեսպան
«Սմերչ»

Հակառակորդը «Սմերչ» է կիրառել Մարտունու ուղղությամբ

313
(Թարմացված է 14:26 26.10.2020)
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Այսօր, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook սոցցանցի իր էջում։

«Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը»,–գրել է Ստեփանյանը։

Նրա խոսքով` ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:

ԱՄՆ–ի կողմից հայտարարված և այսօր ժամը 8։00–ին մեկնարկած հրադադարի 3–րդ պայմանավորվածության առաջին խախտումը գրանցվել էր առավոտյան ժամը 8:45-ի սահմաններում, երբ Ադրբեջանը հրետանային կրակ էր վարել Արցախի հյուսիս-արևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, երկրորդը9։10-ին հարավ-արևելյան ուղղությամբ, երբ հայկական դիրքերի վրա արձակվել էր հինգ հրետանային արկ։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։

Հրադադարի նախանշված ժամից հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը։ ՊԲ-ն պատասխանեց այս հայտարարությանը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, համանախագահող երկիր Ֆրասիայի միջնորդությամբ, երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել էր հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

313
թեգերը:
սմերչ, Ադրբեջան, հրադադար, Շուշան Ստեփանյան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1632)
Ըստ թեմայի
«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն». կամավորները` իրենց ու վարձկանների տարբերության մասին
Հաղթում ենք նաև միջազգային օլիմպիադաներում. հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել
Ադրբեջանի դեմ քրգործ հարուցելու համար գերմանահայ իրավաբանները դիմել են դաշնային դատախազին