Արխիվային լուսանկար

Ով և ինչ է փորձում շահել կամ չկորցնել Հարավային Կովկասում. պատերազմը պատռեց դիմակները

1447
(Թարմացված է 21:12 14.10.2020)
Ղարաբաղում ընթացող պատերազմը ցույց տվեց, որ Իսրայելը Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենևին էլ երկրորդական խաղացող չէ։ Եվ հարցը միայն այն չէ, որ խաղաղ բնակչության դեմ կիրառվում են այդ թվում իսրայելական LORA ՕՏՀՀ-ներ և IAI Harop հետախուզական-հարվածային ԱԹՍ-ներ։

Պարզվում է՝ աշխարհում այնպիսի տեղ կա, որտեղ իսրայելական ԱԹՍ-ները, օրինակը՝ Orbiter-2M-ը, մարտի դաշտում պատերազմող կողմերից մեկի (Ադրբեջանի) կողմից օգտագործվում են Թուրքիայում, իսկ ավելի հստակ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելչուկ Բայրաքթարին պատկանող գործարանում արտադրվող Bayraktar TB2 ծանր հարվածային ԱԹՍ-ներին զուգահեռ։ Եվ այդ վայրը կոչվում է Արցախ։

Շատ ու տարբեր զինատեսակներ

Բացի այդ, Արցախի Պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի ամբողջ երկյանքով կիրառվում են բելառուսական «Պոլոնեզներ», տանկեր, հաուբիցներ, «Պիոն» ինքնագնացներ, զրահափոխադրիչներ և անգամ «Սու-25» գրոհիչներ (11 հատ)։ Ռուսական ռազմական տեխնիկայի մասին, որն ավելի քանի բավարար ծավալներով է ներկայացված հակամարտող կողմերի զինանոցում, խոսելու ցանկություն իսկ չկա՝ վաղուց մաշված թեմա է։ Ինչպես և իմաստ չկա խոսել հաուբիցների ռումբերի և տարբեր տրամաչափերի ՀԿՌՀ-ների հրթիռների մասին, որոնք Ադրբեջան են մատակարարվում Պակիստանից։

Մի խոսքով, ամբողջը թվարկելը երկար և տաղտկալի կլինի, ուստի միանգամից անցնենք գլխավորին։ Այն թեմային, թե այս տարիների ընթացքում ով և ինչու էր զենք մատակարարում Արցախում պատերազմող կողմերին։ Չէ՞ որ ոչ ոք այնքան միամիտ չէ, որ մտածի, թե հարցը միայն փողն է։

Ադրբեջանի սադրիչ գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի. ԱԳՆ

Սպառազինության միջազգային շուկան իրականում գոյություն ունի։ Եվ այդ շուկայում ֆինանսական հոսքերը համեմատելի են, օրինակ, թմրանյութերի կամ էներգակիրների շուկայի հետ։ Եվ այդ շուկայում կոշտ մրցակցություն է ընթանում առաջատար երկրների միջև, որոնք տիրապետում են ամենաժամանակակից տեխնոլոգիաներին, որպիսիք հարկավոր են մարդ էակին՝ իր նմանին հնարավորինս արդյունավետ ոչնչացնելու համար։ Դա հասկանալի է, և «ամենազոր» դոլարի ուժին միայն ամենամիամիտները չեն հավատում։

Սակայն չի կարելի ժխտել նաև, որ ֆինանսական բաղադրիչին զուգահեռ սպառազինությունների համաշխարհային շուկան ունի նաև հակառակ կողմը՝ աշխարհաքաղաքական շահերը։ Եվ, թերևս, պարզապես հիմարություն կլիներ կարծել, թե նման արդյունավետ լծակից, ինչպիսին վաճառվող զենքն է, չեն օգտվի։

Ահա և ստացվում է, որ հիմա Արցախում ծավալվող արյունահեղ մարտերին և մարդկային ողբերգություններին նետված հայացքը թույլ է տալիս հաշվարկել և տեսնել բոլոր այն երկրների աշխարհաքաղաքական շահերը, որոնց զենքերն այս պահին կրակում, թռչում, պայթում և վառվում են ռազմաճակատում։ Չէ՞ որ իրականում զենք վաճառող ցանկացած երկրի ֆինանսական և աշխարհաքաղաքական հետաքրքրությունների հարաբերակցությունը կարող է տատանվել զրոյից մինչև անսահմանություն միջակայքում։ Եվ այդ առումով, օրինակ, Ռուսաստանը ցուցադրական օրինակ է։

Այդ երկիրը սպառազինությունների համաշխարհային շուկայում առաջատարներից է։ Եվ յուրաքանչյուր «հաճախորդի» համար մրցակիցների հետ մշտական կոշտ մրցություն է ընթանում։ Այդ առումով օրինակ Ադրբեջանին զենքի մատակարարումը (ընդհանուր առմամբ մոտ հինգ միլիարդ դոլարի) կարելի է բացատրել մի շարք գործոններով։

Հետաքրքրությունները տարբեր են լինում՝ ֆինանսական և աշխարհաքաղաքական

Նույն այդ տանկերը, հրետանին, հաուբիցները, ՀԿՌՀ-ները և այլն Ադրբեջանը հաճույքով կարող էր գնել նաև այլ արտադրողներից և մատակարարներից, սկսած Թուրքիայից ու Պակիստանից և ավարտած նույն Բելառուսով և Ուկրաինայով։ Բացի այդ, կան չինացիները, կորեացիները, ամերիկացիները, եվրոպացիները․․․ Այդ առումով բիզնեսում մրցակիցներին զիջելը մահացու կարող է լինել։ Այլ հարց է, որ Հարավային Կովկասում, որտեղ այս բոլոր տարիներին զենք է վաճառել, Ռուսաստանը նաև շատ լուրջ աշխարհաքաղաքական շահեր ունի։

Ահա արդեն երեսուն տարի է, ինչ այդ շահերը մեծ հաշվով հանգել են երկու պետությունների՝  Հայաստանի (որը հանդես է գալիս իբրև Արցախի անվտանգության երաշխավոր) և Ադրբեջանի կոշտ հակամարտությանը։ Ահա և Մոսկվան փորձում էր հնարավորության սահմաններում հավասարակշռել իրավիճակը, հավասարություն ստեղծել Երևանի և Բաքվի միջև՝ կողմերից մեկին (Հայաստանին) զենք մատակարարելով ՌԴ ներքին գներով։

Մոսկվայում, ըստ երևույթին, հույս ունեին, որ Բաքուն կբավարարվի Ռուսաստանից գնված սպառազինությամբ։ Եվ այդ դեպքում հավասարակշռությունը պահելը բավականին հեշտ կլիներ՝ ընդամենը Հայաստանին համապատասխան քանակ մատակարարելով։

Հավանաբար հույս ունեին նաև, որ Բաքուն կասպիական նավթից ստացվող եկամուտների գոնե ինչ-որ մասն այնուամենայնիվ կծախսի սոցիալական նպատակներով։ Դե, որ մարդիկ մի փոքր ավելի լավ ապրեն։ Սակայն քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումն ակնհայտորեն ամենաքիչն էր հետաքրքրում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, և հենց դրանում էր կայանում Մոսկվայի հաշվարկների ինքնատիպ սխալը։

Միայն Իսրայելից Ադրբեջանը վերջին տարիներին կրկին գրեթե 5 միլիարդ դոլարի բարձր տեխնոլոգիական սպառազինություն է գնել։ Բավական շատ «նավթադոլար» է հոսել նաև դեպի Բելառուս և Պակիստան՝ արդեն այն ժամանակ, երբ Մոսկվան դադարեց զենք վաճառել մի երկրի, որը (Թուրքիայի ազդեցությամբ) հանկարծ սկսել էր պանթուրքական խաղեր խաղալ։

Թուրքիայի մասին այս համատեքստում խոսելն իսկ ավելորդ է։ Թուրքերն Ադրբեջանին ամենատարբեր դասերի զինամթերք են մատակարարում, ինչպես երևում է՝ նույնպես «ներքին գներով» (եթե ոչ անվճար)։ Այդ պատճառով էլ ներկայիս արցախյան պատերազմում ՀԿՌՀ-ներից, օրինակ, աշխատում են հիմնականում թուրքական T-300 Kasirga և T-122 Sakarya տեսակները։ Ինչպես երևում է՝ առնվազն այս պատերազմի համար Անկարան Բաքվին հրթիռներ մատակարարում է անվճար (կամ վարկով)։ Այն հաշվարկով, որ հետագայում հենց Թուրքիան է օգտվելու Արցախում ադրբեջանական բանակի ենթադրվող «հաղթանակներից»։

Այս ցեղասպանության համար պատասխան է տալու նաև Իսրայելի իշխանությունը. Արցախի նախագահ

Հիմա աշխարհաքաղաքականության մասին։ Թուրքիայի, ավելի ճիշտ՝ դրա նեոօսմանական (կամ  պանթուրքական, ինչպես ձեզ դուր է գալիս) կայսերական հավակնությունների հետ ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի է։ Սկզբից էլ պարզ էր, որ Անկարան մինչև ականջները կխցկվի ղարաբաղյան հակամարտության մեջ։

Մեկին «փափուկ բարձ», մյուսին՝ Հյուսիսային դարպասներ

Շատ ավելի հետաքրքիր է ստացվում Իսրայելի ֆինանսական և աշխարհաքաղաքական շահերի համադրությունը, հանուն որոնց էլ, ըստ էության, այդ երկրի իշխանությունները վերջին տարիներին ակտիվացել են Հարավային Կովկասում։ Ընդ որում՝ հատուկ ծառայությունների և զենք արտադրող կորպորացիաների մակարդակով։ Թել-Ավիվի և Բաքվի այդ ջերմ հարաբերություններում ֆինանսական բաղկացուցիչը նույնպես միանգամայն ակնհայտ է։

Վիճակագրության համաձայն Իսրայելն իր նավթի մոտավորապես հիսուն տոկոսը գնում է հենց Ադրբեջանից։ Վճարումն իրականացվում է կա՛մ կանխիկ փողով, իսկ դա մինչև վերջերս բավականին թանկ էր(մեկ բարելի համար մինչև 100 դոլար), կա՛մ զենքով։ Իսրայելական բարձր տեխնոլոգիական դրոնների, հրթիռային համակարգերի արժեքը շուկայում շատ բարձր է։ Հետևաբար նավթի դիմաց  դրանցով վճարելը ավելի ձեռնտու է։

Հետո, երբ էներգակիրների արժեքը կտրուկ նվազեց, նաև հիմա, երբ գները կամաց-կամաց, դժվարությամբ բարձրանում են, շարունակում է աշխատել վերջին տարիներին հաստատված սխեման, որից երկու կողմերի գործարարներն էլ մտադիր չեն հրաժարվել։  Առևտրում լավ եկամուտը միշտ էլ ենթադրում է, որ առևտրականները գործող մեխանիզմից կառչելու են մինչև վերջ։

Թերևս հենց այդ պատճառով էր Իսրայելի Բարձրագույն դատարանը մերժել Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի վերաբերյալ «Հրեական սիրտ» ՀԿ-ի միջնորդությունը։ Իբր ապացուցված չէ, թե Թել Ավիվի կողմից Բաքվին վաճառվող զենքն օգտագործվում է ռազմական հանցագործությունների համար։ Իսրայելցիները թող իրենք գլուխ հանեն իրենց դատարաններից։ Առավել ևս, որ այդ երկրի հանրությունը, ինչպես երևում է, մեծամասամբ հենց Ղարաբաղի կողմից է։

Իսկ աշխարհաքաղաքական նկատառումները, որոնց պատճառով էլ, ըստ էության, Իսրայելը, չնայած Թուրքիայի հետ լուրջ տարաձայնություններին, Ադրբեջանի հետ ջերմ հարաբերություններ է հաստատել, արմատապես կապված են Իրանի հետ։ Չէ՞ որ եթե Ռուսաստանի համար Հարավային Կովկասը «փափուկ բարձ է», որի համար Մոսկվան ցանկացածի կոկորդը կկրծի, ապա Իրանի համար դա Հյուսիսային դարպասն է, որով անընդհատ փորձում են ներխուժել թշնամիները։

Եվ հասկանալի է, որ Ադրբեջանն այդ առումով Իսրայելի համար համեղ պատառ է, որի վրա աչք ունի ոչ միայն նա, այլև նրա անդրօվկիանոսյան «տերը»՝ ԱՄՆ-ը։ Վերջին տարիներին Իրանին ռազմական հարված հասցնելու ամերիկացիների ծրագրերով միայն ամենաալարկոտը չի հետաքրքրվում։ Ահա և ստացվում է, որ իրենց ազդեցության, Ադրբեջանին քաղաքական վեկտոր թելադրելու իրավունքի համար միանգամից խցկվել են բոլորը՝ թե՛ թուրքերը, թե՛ իսրայելցիները։ Իսկ իրանցիների մասին խոսելն էլ ավելորդ է։ Բայց դա արդեն առանձին խոսակցության թեմա է։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

1447
թեգերը:
Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիա, Իսրայել, Ռուսաստան, Ադրբեջան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1501)
Մարիա Զախարովա

Ռուսաստանի համար Ղարաբաղում գրոհայինների առկայությունը լուրջ խնդիր է. Զախարովա

307
(Թարմացված է 18:56 22.10.2020)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում Մոսկվան գրոհայինների հետ կապված խնդրի լուծման համար։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից զինյալներ տեղափոխելու խնդրին: Նրա խոսքով՝ այդ հարցը գտնվում է ռուսական դիվանագիտական և զինվորական կառույցների ուշադրության ներքո։

Հայտնի է, որ հակամարտության գոտի ծայրահեղականների ակտիվ տեղափոխությամբ զբաղվում է Թուրքիան, ինչի մասին բազմիցս խոսել են Մոսկվայում, Փարիզում և այլուր։

«Դա իսկապես լուրջ խնդիր է մեզ համար։ Մեր զինվորականները, փորձագետներն այդ հարցը լիարժեք վերահսկողության տակ են պահում։ Այդ աշխատանքը հրապարակային չէ, բայց վստահեցնում եմ` շատ ակտիվ ընթանում է», - ասաց նա։

Զախարովայի խոսքով՝ ռուսական դիվանագիտությունը հույս ունի, որ այն քայլերը, որոնք իրականացվում են, ուղղակի հույսեր կամ ցանկություններ չեն, այլ կոնկրետ աշխատանք:

«Հրապարակային հայտարարություններն աշխատանքի երկրորդ մասն են, առաջին հերթին լուրջ աշխատանք է տարվում, գործնական քայլեր են իրականացվում։ Մենք կապի մեջ ենք մեր այն գործընկերների հետ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ», - հավելել է Զախարովան։

Ռուսաստանը շարունակում է Արցախում արյունահեղությունը դադարեցնելու ուղիներ փնտրել. Զախարովա

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանում շատ լավ հասկանում են գրոհայինների այնտեղ ուղարկման հնարավոր հետևանքները։ Մոսկվան այդ խնդրի շուրջ հրապարակային հանդես է եկել՝ դրան կարևորությունը ընդգծելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 17:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 874 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

307
թեգերը:
ահաբեկիչ, վարձկաններ, Թուրքիա, Ադրբեջան, Մարիա Զախարովա, Ռուսաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1501)
Ըստ թեմայի
Թուրքիան նոր զորավարժություն է սկսում Ադրբեջանին սատարելու հայտարարությունից հետո
Ադրբեջանի կորուստների թիվը կարող է 10 հազարի հասնել. բողոքի ալիք է հասունանում. տեսանյութ
Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ
Սաադ Հարիրի

Սաադ Հարիրին կրկին կգլխավորի Լիբանանի կառավարությունը

95
(Թարմացված է 16:39 22.10.2020)
Լիբանանում սոցիալ-տնտեսական լարված իրավիճակն ավելի է սրվել մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո։ 

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Լիբանանի խորհրդարանը Սաադ Հարիրիին կրկին ընտրել է երկրի վարչապետ, տեղեկացնում է Reuters-ը։

Նախագահ Միշել Աունը հանձնարարել է Հարիրիին ձևավորել նոր կառավարություն:

Հիշեցնենք, որ 2016-ին վարչապետ նշանակված Հարիրին հրաժարական էր ներկայացրել 2019-ի հոկտեմբերին՝ հակակառավարական բողոքի ցույցերից հետո, սակայն պարտականությունները կատարել էր մինչև 2020-ի հունվար, երբ վարչապետ նշանակվեց Հասան Դիաբը։

Վերջինս, սակայն, չկարողացավ կառավարություն ձեւավորել ու կարճ ժամանակ անց հրաժարական տվեց։

Հավելենք, որ Լիբանանում սոցիալ-տնտեսական լարված իրավիճակն ավելի է սրվել մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո։ 

 

95
թեգերը:
Վարչապետ, Լիբանան
Ըստ թեմայի
Երևան տեղափոխվող լիբանանահայերի համար արտոնություն կսահմանվի
«Հայաստան» հիմնադրամը $412 000 կփոխանցի Լիբանանի հայկական կրթօջախներին և լրատվամիջոցներին
«Ստուգված տվյալներ չկան». Զախարովան` Արցախում լիբանանահայերին տեղավորելու մասին
Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն Ալիևին իշխանազրկելու համար. Տոնոյան

0
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչու Ադրբեջանը ռազմի դաշտից չի հավաքում իր զինվորների դիերը և ինչի կարող է հանգեցնել տեղեկատվական աղբյուրների արգելափակումը Ադրբեջանում։
Տոնոյան. Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն Ալիևին իշխանազրկելու համար

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ` ադրբեջանական բանակի զոհերի թվաքանակը թաքցնելն Ադրբեջանի համար նորություն չէ։ Այդպես էր և 2016-ի ապրիլին, երբ կրկին պաշտոնապես չհայտարարվեց զոհվածների ու վիրավորների քանակը, ուստի սա տեղավորվում է ալիևյան քարոզչամեքենայի գործողությունների, գործելաոճի տրամաբանության մեջ։

«Այս պատերազմի պարագայում ակնհայտ է, որ կորուստների ահռելի թիվը կարող է մեծացնել խուճապային տրամադրությունները։ Բաքուն ամենասկզբում որդեգրել էր բլիցկրիգի մարտավարությունը` մտածելով, որ ի զորու կլինի կարճ ժամանակմիջոցում լուծել իր խնդիրը, բայց այս պահին առերեսվում է հակառակ իրականության հետ։ Որքան երկարում են ռազմական գործողությունները ճակատում և տեղեկատվական վակուումն Ադրբեջանում, այդքան էլ մեծանում են խուճապն ու դժգոհությունը, իսկ զոհերի ու վիրավորների իրական թվաքանակը թաքցնելն արժանանում է հարաճուն քննադատության»,– նշում է իրանագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ադրբեջանը ռազմի դաշտից չի հավաքում իր զինվորների դիերը, Արտյոմ Տոնոյանն ընդգծում է, որ սպանվող զինվորն Ալիևի համար որևէ արժեք չունի, դրա համար նա հասարակության առջև բարոյական պատասխանատվություն չի կրում։

Ալիևը հայտարարել է հայկական «Յարս» հրթիռների ոչնչացման մասին. Երևանում զարմացած են

Մյուս հանգամանքն այն է, որ դիակների հավաքման ընթացքում կարող են ի հայտ գալ Ալիևի համար ոչ նպաստավոր բացահայտումներ, այսինքն` սպանվածների մեջ կարող են լինել թուրքական բանակի զինովրներ և վարձկան ահաբեկիչներ։

«Այսպես թե այնպես, Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն իր խնդիրները լուծելու, այսինքն` Ալիևին իշխանությունից զրկելու համար, որովհետև տիրող իրավիճակի պայմաններում ընդդիմության գործիքակազմն ավելի է ընդլայնվում։ Ընդդիմադիրներն ամենօրյա եթերից իշխանությանը հրահրում են և պահանջում գնալ մինչև վերջ ու չեն սահմանափակվում միայն Արցախի տարածքով, այլ խոսում են Ադրբեջանը Մեղրիով Նախիջևանին կապելու, Երևանը գրավելու մաքսիմալիստական ծրագրերի մասին, մյուս կողմից` նույն ընդդիմադիրներն ասում են, որ կանգ առնելու դեպքում Ալիևը կդավաճանի ժողովրդին ու կթքի զոհերի դիակների վրա»,– նշում է իրանագետը։

Նրա գնահատմամբ` Ադրբեջանի ղեկավարն առաանձնապես բարվոք վիճակում չէ, որովհետև իր նախատեսած կանգառը չի ներդաշնակել այն կանգառի հետ, որն իրենից պահանջելու է հասարակությունը, այսինքն` Ալիևն արդեն իսկ հայտնվել է ծուղակում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

0
թեգերը:
Պատերազմ, ընդդիմություն, Իլհամ Ալիև, Արտյոմ Տոնոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1501)
Ըստ թեմայի
Թուրքիան Արցախում սրում է իրավիճակը, ինչը չափազանց վտանգավոր է հենց Ալիևի համար. Սիվկով
Ալիևի հերթական սենսացիոն հայտարարությունը` Հայաստանն ինքն է իր եկեղեցին հրթիռակոծել
Սամվել Կարապետյանը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման օրակարգում մեկ խնդիր է դրված. Շավարշ Քոչարյան