Ահաբեկիչներ

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

294
(Թարմացված է 10:09 14.10.2020)
РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ արտգործնախախարը խոսել է տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական դերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին Ադրբեջանին միակողմանի աջակցությունն է ու տարածաշրջանն ահաբեկիչներով լցնելը։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Կարծո՞ւմ եք` Թուրքիան կարող է ինչ-որ դերակատարություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է դա լինել։ Թուրքիան արդեն հիմա ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում, սակայն դա արտահայտվում է Հարավային Կովկասն ապակայունացնելով` Ադրբեջանի ագրեսիային միակողմանի աջակցությամբ և տարածաշրջանում ահաբեկիչ գրոհայինների ներդրմամբ ։

«Մեզ նման ակտիվ մասնակցությունը բացարձակապես պետք չէ, մենք բացարձակապես չենք կարող ընդունել նման քայլերը կամ առավել ևս ողջունել դրանք», - հայտարարել է Մնացականյանը:

Նշենք, որ երեկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ համաձայն սիրիական աղբյուրի` առաջիկա օրերին Թուրքիան 400 -ից ավելի սիրիացի ահաբեկիչներ է պատրաստվում Ադրբեջան ուղարկել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից Ադրբեջան վարձկաններ է տեղափոխել` նպատակ ունենալով նրանց օգտագործել Արցախի և Հայաստանի դեմ։ Տեղեկության համաձայն` նրանց 1500-2000 դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին հերթական ապացույցը

Այս տվյալները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունը, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։ Ֆրանսիան և Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության գոտում ընթացող մարտական գործողություններում սիրիացի զինյալների ներգրավվածության վերաբերյալ։

294
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, վարձկաններ, ահաբեկիչ, Թուրքիա, Զոհրաբ Մնացականյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1768)
Ըստ թեմայի
Զինադադարի պայմանավորվածությունը կորցնելը վտանգավոր է. Մնացականյանի հարցազրույցը РБК–ին
Թշնամին վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները. ՊԲ–ն նոր տվյալներ է հայտնել
Մենք չենք կարող զանգել ԼՂՀ և աջ ու ձախ հրամաններ տալ․ Մնացականյան

Արցախը հրապարակել է ադրբեջանցիների քայքայվող դիակների կադրերը

789
(Թարմացված է 13:04 29.10.2020)
Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ հայտարարված հումանիտար հրադադարը։

Արցախի պաշտպանության բանակը ռազմաճակատում մնացած ադրբեջանական դիակների տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ինչ աղետալի վիճակ է ստեղծվել դրանց պատճառով։

Դեռ հոկտեմբերի առաջին տասնօրյակում հայկական կողմը հայտարարել էր, որ  ռազմաճակատի որոշ հատվածներում համաճարակային կրիտիկական իրավիճակ է ստեղծվել` կապված հակառակորդի անթիվ դիակների հետ։

Պաշտոնական հայտարարությունների համաձայն` սանիտարական լուրջ խնդիր է առաջացել, քանի որ արդեն դիերի քայքայման պրոցես է սկսվել։

Նշենք, որ Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց փոխանակման նպատակով հայտարարված հումանիտար հրադադարը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

789
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, տեսանյութ, Դիակ, ադրբեջանցի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1768)
Ըստ թեմայի
Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված
Հարավում հակառակորդի հիմնական նպատակը Մեղրին է. Անդրանիկ Քոչարյան
Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արակչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը
Աբբաս Արակչին

Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արակչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը

312
(Թարմացված է 12:56 29.10.2020)
Իրանն առաջարկել է տարածաշրջանային մոտեցում ճգնաժամի լուծմանը՝ տարածաշրջանում առանցքային դերակատարություն ունեցող երկրների մասնակցությամբ, ու Ռուսաստանն այդ երկրների թվում է։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Իրանի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արակչին այսօր բանակցությունների համար Մոսկվա ժամանելուն պես ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել, որ արդյունավետ չի գործում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման հարցում։ Նա նշել է, որ Իրանն իր ծրագիրն է առաջարկում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մինսկի խմբի ստեղծման պահից գրեթե 30 տարի է անցել, ու այդ խումբը չի կարողացել ղարաբաղյան հարցի համար լուծում գտնել և ապացուցել է իր անկարողությունը։ Այդ խմբի որոշ երկրներ ընդհանրապես մեր տարածաշրջանում չեն ու այդ ճգնաժամի հետ ոչ մի կապ չունեն, ԵԱՀԿ ՄԽ-ի ոչ արդյունավետ լինելը գործնականում ապացուցված է», - դեսպանատան Telegram-ալիքը մեջբերում է նրա խոսքերը։

Արակչին ընդգծել է, որ Իրանն առաջարկում է  տարածաշրջանային մոտեցում ճգնաժամի լուծմանը՝ տարածաշրջանում առանցքային դերակատարություն ունեցող երկրների մասնակցությամբ, ու Ռուսաստանն այդ երկրների թվում է։

«Իրանի հիմնական նպատակն է օգնել վերջ դնել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին։ Իրանի ծրագրի յուրահատկությունը խնդրին տարածաշրջանային մոտեցում և իրատեսություն ցուցաբերելն է», - ավելացրել է իրանցի դիվանագետը։

Ավելի վաղ Ակարչին բանակցություններ է ունեցել Բաքվում, Մոսկվայում հանդիպումներ անցկացնելուց հետո նա ծրագրում է նաև Երևան ու Անկարա այցելել։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

312
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Մոսկվա, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1768)
Ըստ թեմայի
Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի «Սմերչը»․ տեսանյութ
ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար
Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված
ՀՀ պաշտպանության նախարարություն

Երկու Սու-25–ի վերաբերյալ տեղեկությունը սուտ է. ՀՀ ՊՆ

0
(Թարմացված է 14:56 29.10.2020)
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Հայաստանի պաշտպանության նախարարության արձագանքը չի ուշացել։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հայտնում է, որ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռ է ոչնչացրել, ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունը։

«ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է»,– Facebook–ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
ինքնաթիռ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Բաքուն Երևանին մոտ 30 դի է հանձնել
Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո
Թուրքիայի գլխավորած ադրբեջանական զորքի և ահաբեկիչների նպատակը էթնիկ զտումներն են. Փաշինյան