Արխիվային լուսանկար

Հռոմի պապն անդրադարձել է եկեղեցիների թիրախավորմանը

149
(Թարմացված է 17:39 11.10.2020)
Պապը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին` հրադադարի շուրջ համաձայնության հասնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր նստավայրի պատշգամբից հնչեցված աղոթի վերջում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին և աղոթավայրերի թիրախավորմանը, գրում է իտալական Farodi Roma պարբերականը։

«Ես կիսում եմ այն մարդկանց ցավը, որոնք հարազատներ են կորցրել, որոնց տները, աղոթավայրերը ավիրվել են։ Ես աղոթում եմ բոլոր զոհերի համար, աղոթում եմ նրանց համար, ում կյանքին շարունակում է վտանգ սպառնալ», – ասել է Հռոմի պապը։

Պապը իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին` հրադադարի շուրջ համաձայնության հասնելու համար և կոչ է արել պահպանել այն։

Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռակոծել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ Առաջին անգամ ոչ ոք չի տուժել երկրորդ անգամ վիրավորումներ են ստացել ռուսաստանցի երեք լրագրողներ։ Նրանցից մեկը` Յուրի Կոտենոկը, Երևանի «Էրեբունի» ԲԿ–ում է, նրա վիճակը կայուն ծանր է։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

149
թեգերը:
Եկեղեցի, Պատերազմ, Արցախ, Հռոմի պապ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1628)
Ըստ թեմայի
Հայաստանը Շուշիի եկեղեցու նկատմամբ վանդալիզմի փաստով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից
Հրթիռակոծվում են նաև Մարտունին ու Շուշին
Զուգդիդի

Վրաստանում պարզել են բանկի կողոպտիչի ինքնությունը

236
(Թարմացված է 17:42 25.10.2020)
ՆԳՆ-ն դիմել է ԶԼՄ-ներին ՝ խնդրելով չտարածել կասկածյալի անունն ու լուսանկարները՝ հետաքննության ընթացքին չխոչընդոտելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պարզել է հանցագործի ինքնությունը, որը «Վրաստանի բանկի» Զուգդիդիի մասնաճյուղում պատանդներ էր վերցրել։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Գրուզիան՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին ինքնաձիգով և նռնակով զինված անհայտ տղամարդը ներխուժել էր Զուգդիդի քաղաքում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ և 43 մարդու պատանդառել։ Տղամարդը կես միլիոն դոլար և անվտանգության երաշխիքներ էր պահանջել։ Նրա երկու պահանջներն էլ կատարվել էին՝ պատանդների կյանքը չվտանգելու ու նրանց չվնասելու դիմաց։ Գումարը ստանալուց և պատանդներին ազատ արձակելուց հետո հանցագործին հաջողվել էր ճողոպրել։

«Ներքին գործերի նախարարությունը դիմում է լրատվամիջոցներին և հասարակության բոլոր ներկայացուցիչներին. եթե տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել հանցագործի ինքնությունը և նրա լուսանկարը` հասանելի, խնդրում ենք չտարածել այդ տեղեկատվությունը, քանի որ այն կխանգարի քննչական գործողություններին»,- նշված է հայտարարության մեջ:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։

Հետաքննությունը վարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով ՝ 179, 236 եւ 144 հոդվածներով՝ «Ավազակություն», «Ապօրինի զենք ձեռք բերելը, պահելը և կրելը», «Պատանդներ վերցնելը»:

236
թեգերը:
պատանդ, գողություն, Բանկ, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Կրակոցներ Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի մոտ. կան վիրավորներ
Նա փորձում է հակահայկական ալիք բարձրացնել Վրաստանում. Մելիքյանը` Թուրքիայի դեսպանի մասին
Վրաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը. Էրոյանցը` հայերի կազմակերպած ակցիայի մասին
Արխիվային լուսանկար

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ է անցկացրել

164
(Թարմացված է 16:55 25.10.2020)
Զորավարժություններում ներգրավվել են հետևակի, հրետանու ստորաբաժանումներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik.  Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել երկրի հյուսիս–արևմտյան շրջաններում, հայտնում է parstoday.com–ը։

Նշվում է, որ «Վելայաթի սիրահարները-99» իրանական բանակի մեկօրյա զորավարժություններն անցկացվեցին ազգային հզորությունն ու մարտական պատրաստությունը ցուցադրելու, ինչպես նաև երկրի հյուսիս–արևմուտքում օպերատիվ շարժունակությունը բարձրացնելու նպատակով։

Տակտիկական զորավարժությունների ընթացքում Իրանի բանակի հետևակային, ինժեներական, անօդաչու և հրետանային ստորաբաժանումները աջակցում էին մոբիլ գրոհային բրիգադին՝ առաջադրված խնդիրը գիշերային և ցերեկային ժամերին լուծելու համար։

Զինվորականները չեն նշում, թե որ երկրների սահմաններին են անցկացվել զորավարժությունները։ Ինչպես հայտնի է, Իրանը հյուսիս–արևմուտքում սահմանակից է այդ թվում Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, նշում է ՌԻԱ Նովոստին։

Իրանի ԶՈւ–ն չի հայտնում՝ արդյո՞ք զորավարժությունների անցկացումը կապված է արցախյան հակամարտության գոտում լարվածության աճի և բախումների հետ։

Ղարաբաղյան հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խոդաաֆարին քաղաքի մոտ

164
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Զորավարժություններ
Ըստ թեմայի
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը
Ինչ նպատակ են հետապնդում Իրանի զորավարժությունները. իրանագետը հավանական վարկածներ է նշել
Զգուշացնում ենք հակամարտության կողմերին պահպանել զգուշություն. ՌԴ-ում Իրանի դեսպան
Սուրեն Սուրենյանց

Շփման նոր գիծը գծվում է պատերազմում, կամ բանակցությունների բովանդակային կողմը մշուշոտ է

0
(Թարմացված է 12:46 26.10.2020)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությանն ու շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայման հեռանկարին։
Կարևոր է, թե ՌԴ քաղաքական ղեկավարությունը որքանով կարող է ազդել Թուրքիայի որոշումների վրա. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցի կարծիքով` հիմա շատ դժվար է կանխատեսել, թե երբ կվերսկսվի բանակցային գործընթացը, սակայն հստակ է այն, որ չի լինելու վերադարձ նախկին կետին, այսինքն` այլևս չեն լինելու հանդիպումներ հանդիպումների համար, քանի որ այդ ձևաչափն արդեն սպառել է իրեն։ Հենց դա է պատճառներից մեկը, որ բանակցային գործընթացը մտավ փակուղի։

Ըստ նրա` հայկական կողմն իր համար կարմիր գիծ է սահմանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի չզիջելը, իսկ Ադրբեջանը խոսում է առնվազն հինգ շրջանների վերադարձի անհրաժեշտության մասին, ինչը վկայում է, որ կողմերի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են։ Ուստի այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսի կոնսենսուս կձևավորեն միջազգային միջնորդները։ 

«Այս պահին բանակցությունների բովանդակային կողմը մշուշոտ է, տեսանելի չէ, որովհետև կողմերը ոչ միայն ունեն տրամագծորեն հակադիր մոտեցումներ, այլ շարունակում են միմյանց դեմ պատերազմել։ Այդուհանդերձ պատերազմը հյուծիչ է և ըստ էության երկու կողմերի մոտ էլ որոշակի մաշվածություն կա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հետ հրադադարի հաստատմանն առնչվող բանակցություններն արդյունք չտվեցին, ուստի համանախագահները փորձում են կոնսոլիդացված ճնշում գործադրել հակամարտության կողմերի վրա, ինչն ի վերջո կարող է բերել հրադադարի հաստատման»,– ասում է քաղաքագետը։

Սուրենյանցի գնահատմամբ` հակամարտության բացահայտ կողմ է նաև Թուրքիան, և այստեղ շատ կարևոր է ռուսական գործոնը, թե որքանով ՌԴ քաղաքական ղեկավարությունը կարող է ազդել Թուրքիայի որոշումների վրա, կամ որքանով կարող են ձեռք բերվել ռուս–թուրքական համաձայնություններ։

«Շփման նոր գիծը սովորաբար գծվում է պատերազմում։ Կա հայտնի ճշմարտություն, որ արյան գնով ձեռք բերված տարածքները գրչի ուժով չեն սրբագրվում, և ակնհայտորեն հրադադար կարող է հաստատվել այն շփման գծում, որտեղ կդադարեցվեն ռազմական գործողությունները, բայց դա չի նշանակում, որ խաղաղապահները կարող են հայտնվել հենց շփման գծի երկայնքով »,– նշում է քաղաքագետը։

ՊՆ-ն կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը

Սուրենյանցի համոզմամբ` խաղաղապահ ուժերի խնդիրը կախված կլինի նրանից, թե ինչպիսի մանդատ և կազմ կունենան, ինչպիսի ձևաչափ կգործի։ Քաղաքագետը դժվարանում է կանխատեսել` հակամարտության կողմերը հնարավորությո՞ւն կունենան միասնական դիրքորոշում մշակել խաղաղապահ ուժերի կազմի, մանդատի վերաբերյալ։ Ըստ այդմ`տվյալ հարցը կկարգավորվի, եթե որևէ կերպ վերականգնվի բանակցային գործընթացը։    

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

0
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, բանակցային գործընթաց, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Պատերազմ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1628)
Ըստ թեմայի
Անդամահատում են ու ասում` նստեք բանակցությունների. արցախցի կանայք պահանջ ունեն ԵՄ դեսպանից
Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին. Փաշինյան
«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն». կամավորները` իրենց ու վարձկանների տարբերության մասին