Սերգեյ Նարիշկին

Նարիշկինի հայտարարությունից հետո Ալիևը փոխել է անզիջում տոնայնությունը

3935
(Թարմացված է 16:40 09.10.2020)
Վարձկան գրոհայինների առկայության փաստը Ղարաբաղում վերջապես ստիպեց տարածաշրջանում շահեր ունեցող խոշոր խաղացողներին ուշքի գալ։ Ձախողված բլիցկրիգը սպառնում է Բաքվի համար խնդիրներ ստեղծել ոչ միայն մարտի դաշտում, այլև գլոբալ քաղաքական ասպարեզում։

Ռուսաստանը շատ ավելի մեծ լծակներ ունի. Արցախում առաջիկա օրերին սպասում են ՌԴ–ի արձագանքին

Ինչու հանկարծ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը սկզբում բանակցությունների մասին անգամ չէր ակնարկում ու պնդում էր «պատերազմ մինչև հաղթական ավարտ», սկսեց խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմի փոփոխման մասին։ Իսկ արժե՞ խոսել համանախագահների ցանկը Թուրքիայով համալրելու առաջարկին՝ Երևանի ու Մոսկվայի արձագանքի մասին։

«Նարիշկինի ցանկը» պետք է հիշողություններ արթնացնի

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինի սենսացիոն հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղի մարտական գործողությունների տարածքում մերձավորարևելյան գրոհային վարձկաններ կան, միջազգային քաղաքական ասպարեզում պայթած ռումբի էֆեկտ ունեցավ։ Ճիշտ է, մինչ այդ եղել էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնական հայտարարությունները։ Ասադը նույնիսկ Ղարաբաղի մարտի դաշտում սպանված գրոհայինների հստակ թվեր էր նշել։

Սակայն այդ ամենը միջազգային հանրության ականջի կողքով էր անցնում՝  առանց ազդեցություն թողնելու։ Բանն այն է, որ հավանաբար ռեֆլեքս էր գործում՝ Մակրոնը, ինչպես և Սիրիայի նախագահ Ասադը,  իր խնդիրներն ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հավանաբար նույնիսկ Ռուսաստանում ու Իրանում, էլ չենք խոսում Եվրոպական երկրների մասին, կարծում էին, որ այդ երկուսից չպետք է օբյեկտիվություն ակնկալել։

Սակայն Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկչական կազմակերպությունների հնչեղ  ու հայտնի անվանումները, որոնք թվարկել էր Նարիշկինը, պետք է որ սառը ցնցուղի ազդեցություն թողած լինեն` «Ջեբհաթ ան Նուսրա» (արգելված է ՌԴ-ում ու մի շարք այլ երկրներում), «Ֆիրքաթ ալ Համզա», «Սուլթան Մուրադ»։

Դրանք ոչ միայն Մերձավոր Արևելքի հետ առնչվող քաղաքական գործիչների ու դիվանագետների, այլև շարքային քաղաքացիների մոտ պետք է հիշողություններ առաջացնեն այն մասին, թե ինչպես ընդամենը հինգ տարի առաջ Մոսկվան որոշեց արձագանքել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքին ու ռուսական ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈւ) մեծ զորակազմ ուղարկել Սիրիայի տարածք։ Այն ժամանակ միայն խիստ արևմտամետ կողմնորոշում ունեցողներն էին վիճարկում Կրեմլի գործողությունները։

Տրամաբանությունը չափազանց պարզ է։ Կենսական անհրաժեշտություն կար դադարեցնել համաշխարհային ահաբեկչության (հենց նույն «Իսլամական պետության» (արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում –խմբ․)) աճող ալիքը Ռուսաստանի պետական սահմանի հեռավոր մատույցներին։ Ռուսական ՌՏՈւ-ն փայլուն է կատարել ու կատարում իր խնդիրը․ արդեն հսկայական տարածքներ է վերադարձրել Սիրիայի օրինական ղեկավարի վերահսկողության տակ։ Դրանից առաջ այդ տարածքները լեփ-լեցուն էին տարատեսակ գրոհայիններով։ Ռուսական հասարակությունը գոնե հիմա պետք է դա հիշի։

Մինչդեռ հիշողության մեջ պետք է թարմ լինեն նաև 25 տարվա վաղեմության իրադարձությունները, երբ 1994 թվականի նման ջիհադիստ վարձկանների ալիքը, պարտվելով ղարաբաղյան պատերազմում, տարածվեց ռուսաստանյան Հյուսիսային Կովկաս, ու թե հետո ինչեր եղան այնտեղ։

Իրանը տասը օր դիմացավ, բայց ամեն ինչ սահման ունի․․․

Ընդհանրապես ներկայիս ղարաբաղյան պատերազմում վարձկան գրոհայինների առկայության հարցը առանձին ուշադրության է արժանի։ Իրականում այդ իրադրությունը պայթյունավտանգ էֆեկտ է ստեղծում ոչ միայն զուտ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մեջ։ Նույնիսկ լուրջ սխալ կլինի գնահատել դա որպես էֆեկտ տարածաշրջանային գործընթացների վրա։

Չէ որ ջիհադիստների մասնակցությունը նույնիսկ աննշան հակամարտության մեջ ակնհայտ ու աշխատող գործիք է՝ գերտերությունների շահերի շփման կետում աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական հարթություններում գլոբալ տեղաշարժերի հասնելու համար։ Տվյալ դեպքում այս գործիքից օգտվում է ոչ այդքան Ադրբեջանը, որքան Թուրքիան, որը չի թաքցնում եթե ոչ համաշխարհային տիրապետության հասնելու (Անկարան դեռ շատ հեռու է դրանից), ապա առնվազն կոնկրետ կայսերական դիրքեր զբաղեցնելու իր նկրտումները։

Այդ առումով ստեղծված իրավիճակին պետք է ուշադիր լիներ ոչ միայն Մոսկվան, այլև Թեհրանը։ Չէ՞ որ Հարավային Կովկասում ստեղծվող իրավիճակն առնչվում է իրանական շահերի հետ ոչ միան գլոբալ ամբիցիաների առումով, որոնցով Անկարան է հանդես գալիս միջազգային քաղաքական ասպարեզում։ Գրոհայինները առկայությունը, որոնց թուրքերը հասցրել են բառացիորեն Իրանի շեմի մոտ, պետք է շատ անհանգստացնի այդ երկրի ղեկավարությանը։

ՌԴ–ի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարներն Արցախի մասին համատեղ հայտարարությունն են արել

Նույն Թեհրանն արդեն վաղուց ամեն ինչ անում է համաշխարհային ահաբեկչության ալիքները զսպելու համար՝ ֆինանսավորում է ջիհադիստ գրոհային-վարձկանների դեմ պատերազմը Սրիայում ու Լիբիայում, զենք ու սպառազինություն է մատակարարում, իր կամավորականներին է ուղարկում այդ պատերազմի դաշտ։

Ու հանկարծ պարզվում է, որ Թուրքիան սողոսկելու տեղ է գտել ոչ թե հեռվում՝ Միջերկրական ծովում ու Մերձավոր Արևելքում, այդ հենց Իրանի «քթի տակ»։ Օգտագործելով Ղարաբաղն ու ղարաբաղյան հակամարտությունը, կարողացել է հազարավոր «պատերազմի շներ» հասցնել Իրանի հյուսիսային սահմանների մոտ։ Թե ինչպես է դրան արձագանքելու Թեհրանը, արդեն պարզ է։ Իրանական դիվանագիտությունը սովորաբար դանդաղ է պատրաստվում, բայց արագ է գործում։

Իրանի իշխանությունները տասը օր համբերելով, քանի դեռ մինչև իրենց սահմանից երևացող տարածքում դաժան մարտեր էին ընթանում, կարծես որոշեցին գործի անցնել։ «Իրանը թույլ չի տա իր սահմանին մոտենալ ահաբեկիչներին, որոնց դեմ մենք տարիներ շարունակ կռվել ենք․․․ Դա անընդունելի է, ինչի մասին մենք ուղղակիորեն հայտարարել ենք մեր հարևան երկրներին», - ասել է Իրանի նախագահ Հասնա Ռոհանին։

Ալիևի հայտարարությունների հռետորաբանությունը սկսել է փոխվել

ՌԴ և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆն էլ հասցրել են հեռախոսազրույց անցկացնել ու կարծիքներ փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ։

«Ընդգծվել է դրա մեջ Սիրիայից ու Լիբիայից ապօրինի զինված ձևավորումների գրոհային ծայրահեղականների ներգրավվածության վտանգավորությունը։ Արձանագրվել է, որ դիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չկա, ու սկիզբը պետք է դառնա հրադադարն առանց նախապայմանների», - նշված է հաղորդագրության մեջ, որը ՌԴ ԱԳՆ-ն տարածել էր հեռախոսազրույցից հետո։

Ընդհանուր առմամբ պետք է հասկանալ այսպես․ Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով ընթացող արյունահեղ մարտերի տասներորդ օրը տարածաշրջանային խոշոր դերակատարները վերջապես ուշքի են եկել ու սկսում են գործել։

Իրականում հիմք կա ենթադրելու, որ առաջիկա օրերին առվազն միջազգային ասպարեզում Թուրքիան ու Ադրբեջանը լուրջ խոսակցությունների մեջ են ընկնելու։ Առաջին հերթին այն թեմայով՝ ինչու են Ռուսաստանի ու Իրանի կողմից անբաժան կերպով վերահսկվող տարածաշրջան թողել «պատերազմի շներին»՝ վարձկան ջիհադիստներին։

Մոսկվան ու Թեհրանն իսկապես կարող են մի կողմ քշել ոչ միայն Բաքվին, այլև Անկարային, ինչպես դա պարբերաբար լինում է սիրիական պլացդարմում, ասենք՝ Աստանայի ձևաչափի շրջանակում։ Իրականում Ապշերոնում արդեն կարծես սկսել են գիտակցել, որ ձախողված բլիցկրիգը, որի վրա հույս էին դրել՝ ներգրավելով վարձկան գրոհայինների, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։

Համենայնդեպս հենց Ռուսաստանի ԱՀԾ տնօրեն Նարիշկինի սենսացիոն հայտարարությունից հետո կայացան Ալիևի խոսակցությունները Ռոհանիի ու Պուտինի հետ։ Լավ է՝ ՌԴ նախագահին զանգահարելու առիթ կար։ Պետք էր շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ․․․ Ձեռքի հետ էլ իրավիճակը ստուգել, քանի որ մինչ այդ Ալիևը գլուխ էր գովում, որ Պուտինին չի զանգել։ Իհարկե առանց դրա էլ էին Ղարաբաղի մասին խոսել։ Մանրամասները հայտնի չեն, բայց Ալիևի հայտարարությունների տոնայնությունը լրջորեն փոխվել է։

Եթե ավանտյուրայի սկզբում Ադրբեջանի նախագահը պնդում էր՝ ոչ մի բանակցության մասին խոսք անգամ լինել չի կարող ու որ «սա պատերազմ է մինչ հաղթական ավարտ», ապա այժմ խոսքը ղարաբաղյան կարգավորման երաշխավոր երկրների ցանկի փոփոխության, Թուրքիայի՝ ԵԱՀԿ ՄԽ ներառման մասին է։

Դե իսկ այն մասին, թե բուն Թուրքիայի դերակատարությանն ու համանախագահների կազմում նրա հավանական հայտնվելուն ինչպես կարող են արձագանքել Երևանում ու Ստեփանակերտում կարծում եմ՝ նույնիսկ չարժե խոսել...

3935
թեգերը:
Պատերազմ, Արցախ, տարածաշրջան, ահաբեկիչ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)
Ըստ թեմայի
ՄԻԵԴ–ը հաստատել է Թուրքիայի ներգրավման փաստը. որը կարող է լինել հաջորդ քայլը
Պետք է դադարեցվի Թուրքիայի միջամտությունը. Ֆրանսիայի արտգործնախարարի կոշտ հայտարարությունը
Նիդեռլանդների խորհրդարանը պահանջում է պարզել Արցախում Թուրքիայի ներկայության հարցը
Ահաբեկիչներ

Արցախում իսլամիստ գրոհայինների ներկայության նոր ապացույցներ կան․ France 24-ի տեսանյութերը

307
(Թարմացված է 00:46 22.10.2020)
Ֆրանսիական հեղինակավոր France24 պարբերականը տեսանյութեր է հավաքել Ադրբեջանի գրոհայինների ճամբարներից, ինչպես նաև սպանվածների փոխարեն նոր գրոհայինների հավաքագրումից։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները կտրականապես ժխտում են, որ գրոհայիններ են ներգրավված Ղարաբաղյան հակամարտության գոտում, բայց հենց իրենք էլ տեսանյութեր են նկարում։ Դրանք արդեն տարածվել են համացանցի արաբական հատվածում, գրում է France 24-ը։ Այդ տեսանյութերից առնվազն չորսը ճիշտ տեղորոշվել են, իսկ գրոհայինների ներկայությունը հաստատվել։ 

Առաջին տեսանյութը նկարահանվել է Ադրբեջան ուղարկվող վարձկանների մարզումային ճամբարում և տարածվել է մարտական գործողությունների սկզբից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Telegram-ալիքներից մեկում։ Տեսանյութում լսելի է, թե ինչպես են գրոհայններն արաբերեն խոսում Հալեպի և Իդլիբի մարտերի մասին։ Ընդ որում՝ նրանք խոսում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում տարածված առոգանությամբ, ինչը France 24-ի հետ զրույցում հաստատել են սիրիացի լրագրողները։

Այս տեսանյութի հիման վրա «Obretix» մականունով օգտատերը, որը գեոլոկացիայի մասնագետ է, տեղորոշել է, որ ճամբարը գտնվում է Սիրիայի՝ Թուրքիայի կողմից գրավված շրջաններում, Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Հավար Քիլիս գյուղի մոտակայքում։ Գյուղը հիմնել է «Ազատ սիրիական բանակը» 2016 թվականին։ Նկատենք, որ այն ժամանակ նրանց անվանում էին Ասադին «չափավոր ընդդիմություն», իսկ հիմա արդեն այստեղ վարձկան գրոհայիններ են մարզում։

Այդ գրոհայիններն արդեն մասնակցել են ռազմական գործողությունների։

«Եփրատի վահանը», որն իրականացնում էր Թուրքիան ընդդեմ Սիրիայի օրինական իշխանությունների՝ Բաշար ալ-Ասադի։

Երկրորդ տեսանյութը սիրիացի օգտատերերի շրջանում հայտնվել է սեպտեմբերի 27-ին։ Դրանում երևում են բեռնատարներ, որոնց թափքերում գրոհայիններ են նստած։ Տեղի բնակիչները նրանց աջակցող կոչեր են գոռում, իսկ գրոհայինները թափահարում են ինքնաձիգները և գոչում. «Մեզ մարգարեն է առաջնորդում»։ Հենց այդ կոչն էին օգտագործում Սիրիայի այսպես կոչված չափավոր ընդդիմության գրոհայինները։ 

Օգտատերերը մեծ ճշգրտությամբ տեղորոշել են տեսանյութում երևացող վայրը․դա Հորադիզ քաղաքի գլխավոր փողոցներից մեկն է՝ Իրանի սահմանից ոչ հեռու, Արցախի հետ շփման գծում։

«Ես այս վայրի լուսանկարներ չգտա, բայց արբանյակից երևացող օբյեկտներով 90% տեղորոշել եմ այն»,-նշում է Leon L. օգտատերը։

Լուսանկարներում նա նշել է ճանապարհին մոտ հավանական վայրը, որտեղից նկարահանվել է տեսանյութը և արբանյակից երևացող աշտարականման շինությունը, որը նրա համար ուղենիշ է ծառայել։

Երրորդ տեսանյութում վարձկաններն իրենց «ընկերներին» կոչ են անում միանալ իրենց Ադրբեջանում ։ Այդ տեսանյութը հոկտեմբերի 3-ին հայտնվել է Հալեպի մի քանի տեղական կայքերում։

Չորրորդ տեսանյութում, որը նկարել է «ալ-Ֆարուք» խմբի «Համզա» ջոկատից մի գրոհային, և որը սոցցանցերում պտտվում է հոկտեմբերի 10-ից, երևում են հայ զինվորների մարմինները։ Այդ տեսանյութը նկարած «մարդը» հայերին խոզեր է անվանում։

Bellingcat ռազմական կայքի մասնագետ Ալեքսանդ Մաքքիվերը տեղորոշել է տեսանյութի վայրը․դա Չոջուկ-Մարջանլի գյուղն է՝ Վարազաթումբ (Լելե-Թեփե) բարձունքի մյուս կողմում, Ջաբրայիլի շրջանում։

Ըստ Բրիտանիայում տեղակայված Syrian Observatory for Human Rights կայքի՝ մինչև հոկտեմբերի 1-ը Ադրբեջանում առնվազն 134 վարձկան է զոհվել, նրանցից 92-ի մարմինները հետ են բերել։ Միևնույն աղբյուրը հաստատում է, որ ընդհանուր առմամբ պատերազմի սկզբից ի վեր Ադրբեջան է հասցվել 2050 գրոհային՝ մոտ 400 հոգանոց խմբերով։

France 24-ը չի կարողացել ստուգել այս տվյալները, բայց մեջբերում է բրիտանական The Independent թերթի տեղեկությունները, որի թղթակիցները կարողացել են շփվել Ադրբեջան մեկնած գրոհայինների հետ։ Պարբերականի տվյալներով՝ վարձկաններին սկսել են հավաքագրել դեռևս հուլիսից, նրանց խոստացել են 1200-1500 դոլար աշխատավարձ, և սա այն դեպքում, երբ Սիրիայում բնակչության 83%-ն ապրում է ծայր աղքատության մեջ։

Լրագրող Ֆաննի Ալյարկոնը, որը Մերձավոր Արևելքի թեմայով է գրում Intelligence Online պարբերականի ֆրանսիական խմբագրության համար, մեկնաբանել է գրոհայինների առկայության փաստը։

«Թուրքիայի համար զինված հակամարտություններում նման գրոհայիններ օգտագործելը սովորական բան է դարձել։ Նրանք էժան են և մարզված։

Թուրքիան նրանց օգտագործում էր նաև 2017-19թթ․Սիրիա ներխուժելու ժամանակ»,-նշում է նա` կրկին ընդգծելով, որ այդ գրոհայինները պատկանում էին այսպես կոչված «չափավոր ընդդիմությանը», որին աջակցում է ՆԱՏՕ-ն (ծանոթագրությունը France 24-ինն է՝ խմբ․)։

«Բայց երբ 2017թ․-ին Թուրքիան սկսեց օգտագործել նրանց, այդ զորքերում գաղափարախոսությունը անհետացավ։ Հիմա նրանց մոտիվացիան փողն է»,-նշում է նա։

France 24-ը մեջբերում է նաև իսրայելա-ամերիկացի հետազոտող Էլիզաբեթ Ցուրկովի մեկնաբանությունը, որը ի դեմս գրոհայիններից մեկի ճանաչել էր 23-ամյա Մուսթաֆա Կանտիին։

«Ես խոսել եմ Ադրբեջանում և Լիբիայում գտնվող շատ սիրիացի գրոհայինների հարազատների հետ։ Բոլորն ասում են, որ նրանք գնացել են Թուրքիայի շահերի համար կռվելու բացառապես ծայրահեղ աղքատությունից դրդված»,-գրել է Ցուրկովը իր Twitter-ում։

Եվ վերջապես, France 24-ը ներկայացնում է տեսանյութ Սիրիայի հյուսիս-արևմուտքից, որի իրական լինելը հաստատում է տեղական Afrin Post պարբերականը։ Դրանցում երևում են հավաքագրողները, որոնք  գյուղերում զրուցում են տեղի բնակչության հետ, հատկապես` պատերազմից տուժածների։

Նկարահանվել է նրանցից մեկի՝ շեյխ ալ-Հադիդի խոսակցությունը Ջանդարիս գյուղում՝ Աֆրինից ոչ հեռու։ Նա գնացել է Արցախում սպանված գրոհայիններից մեկի հուղարկավորությանը, որպեսզի զբաղվի նոր մարդկանց հավաքագրմամբ։

«Ումման(մուսուլմանների հանրույթը՝ խմբ․) հիմա վտանգված է, մեր պատերազմն Ադրբեջանում հիմա ճիշտ այնպիսին է, ինչպեսին Մերձավոր Արևելքում։ Լիբիայում և Ադրբեջանում պատերազմելը մեր պարտքն է»,-ասում է շեյխը։

Հղում անելով արաբական Stepnews գործակալությանը՝ France 24-ը նշում է, որ հավաքագրմանը մասնակցում են թուրքական հատուկ ծառայությունները, որոնք էլ հենց նշանակում են գրոհայինների ստորաբաժանումների հրամանատարների։

307
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, փող, Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, վարձկաններ, ահաբեկիչ
Ըստ թեմայի
Երևի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ. ՊՆ–ն վարձկանների է նկարահանել Արցախում
Ադրբեջանը վարձկաններին ստիպել է ռազմական գործողություններ ձեռնարկել Հորադիզի շրջանում
«Իսկական գազաններ են»․ վարձկանների չստացված «արձակուրդը» Ղարաբաղում 
Ֆուաթ Օքթայ

Եթե Ադրբեջանը ցանկանա, Թուրքիան Լեռնային Ղարաբաղ զորք կուղարկի. Ֆուաթ Օքթայ

196
(Թարմացված է 00:07 22.10.2020)
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության գոտի զորքեր ուղարկելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան Լեռնային Ղարաբաղ զորք կուղարկի այն դեպքում, եթե Ադրբեջանը ցանկանա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CNN Turk հեռուստաալիքին։

«Պատերազմի առաջին օրվանից մեր նախագահը ներկայացրել է իր դիրքորոշումը։ Թուրքիան չի երկմտի (զորք ուղարկելու հարցում – խմբ.), մեր նախագահը` առավել ևս», – հայտարարել է Օքթայը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից Ադրբեջան վարձկաններ է տեղափոխել` նպատակ ունենալով նրանց օգտագործել Արցախի և Հայաստանի դեմ։ Տեղեկության համաձայն` նրանց 1500-2000 դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տվյալները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։

Ֆրանսիան և Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մտահոգություն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող մարտական գործողություններում սիրիացի վարձկանների ներգրավվածության վերաբերյալ։

Բացի այդ, Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս և բացահայտ հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի աջակցմամբ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

196
թեգերը:
Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստան, զորք, Թուրքիա, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)
Ըստ թեմայի
Ադրբեջանական մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր. Հովհաննիսյան
Երբեմն թշնամին խոցում է բուժօգնության ավտոմեքենաները. Հովհաննիսյան
Հադրութում հայ գերիներին գնդակահարած հանցագործներից մեկը ոչնչացվել է. Razm.info
ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական մանիպուլյատիվ հայտարարությունը

176
(Թարմացված է 01:07 22.10.2020)
ՀՀ ԱԳՆ կոչ է անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը:

«ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը: 

Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–ասված է հաղորդագրության մեջ: 

ՀՀ ԱԳՆ կոչ է անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ այս պահին անիմաստ է խոսել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու մասին, հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն աջակցում է բանակցությունների միջոցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա հարցի կարգավորմանը:

Նշենք, որ հոկտեմբերի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր ուղիղ միացման ժամանակ ասել էր, որ Ղարաբաղյան հիմնահարցի դիվանագիտական լուծման մասին այս փուլում խոսելն անիմաստ է։ «Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։ Բոլոր հույսերը, առաջարկները, թե պետք է Արցախյան հիմնահարցի առնչությամբ դիվանագիտական լուծում գտնել, ըստ էության, պետք է ավարտված համարել»,–ասել էր վարչապետը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

176
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)
Ըստ թեմայի
Թշնամին հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ
Հադրութում հայ գերիներին գնդակահարած հանցագործներից մեկը ոչնչացվել է. Razm.info
Եթե Ադրբեջանը ցանկանա, Թուրքիան Լեռնային Ղարաբաղ զորք կուղարկի. Ֆուաթ Օքթայ