Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիաս

Թուրքիան մասնակցում է արցախյան հակամարտությանը. Հունաստանի արտգործնախարար

288
(Թարմացված է 22:16 08.10.2020)
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը մեկնաբանել է թուրքական իշխանությունների քաղաքականությունը տարածաշրջանում։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան մասնակցում է արցախյան հակամարտությանը, նրա վարքագիծը Միջերկրական ծովում և Կիպրոսում հակասում են միջազգային իրավունքին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Բրատիսլավայում իր սլովակ գործընկեր Իվան Կորչոկի հետ հանդիպումից հետո։

Ինչպես նշել է Դենդիասը, նա իր սլովակ գործընկերոջը ներկայացրել է Արևելյան Միջերկրածովում տիրող իրավիճակը, տարածաշրջանում Թուրքիայի ապօրինի պահվածքի մանրամասները և այն, թե ինչպես է Թուրքիան անտեսում միջազգային իրավունքը։

«Մենք նաև հնարավորություն ենք ունեցել զրուցելու Լեռնային Ղարաբաղի մասին, այն մասին, թե որքանով դա կարող է վտանգավոր լինել։ Կարևոր տարր կա, որը մշտապես առկա է մեր տարածաշրջանի շուրջ առաջացող ճգնաժամերի դեպքում, և դա Թուրքիան է։ Թուրքիան ներխուժել է Սիրիա, Թուրքիան ներխուժել է Իրաք, Թուրքիան ջիհադիստներ է ուղարկել Լիբիա, և հիմա Թուրքիան նաև մասնակցում է արցախյան հակամարտությանը։ Թուրքիան դառնում է մեր տարածաշրջանում կայունության խախտողը», – ընդգծել է Հունաստանի արտգործնախարարը։

Նրա խոսքով` Բրատիսլավայում նա կարճ հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Հունաստանի նախարարը հույս է հայտնել, որ Անկարան կփոխի իր քաղաքականությունը։

Ադրբեջանում Հունաստանի դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների համար

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից Ադրբեջան  վարձկաններ է տեղափոխել` նպատակ ունենալով նրանց օգտագործել Արցախի և Հայաստանի դեմ։  Տեղեկության համաձայն` նրանց 1500-2000 դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տվյալները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունը, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։ Ֆռանսիան և Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության գոռում ընթացող մարտական գործողություններում սիրիացի զինյալների ներգրավվածության վերաբերյալ։

288
թեգերը:
Արցախ, տարածաշրջան, Թուրքիա, Հունաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1770)
Ըստ թեմայի
Էրդողանը` բոլորի դեմ. Թուրքիան աշխարհաքաղաքական փորձարկում է անում
Ադրբեջանի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնողը Թուրքիան է. Փաշինյանը` «Spiegel»–ին
Հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել Փարիզում Թուրքիայի դեսպանատան առաջ

Արցախը հրապարակել է ադրբեջանցիների քայքայվող դիակների կադրերը

916
(Թարմացված է 13:04 29.10.2020)
Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ հայտարարված հումանիտար հրադադարը։

Արցախի պաշտպանության բանակը ռազմաճակատում մնացած ադրբեջանական դիակների տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ինչ աղետալի վիճակ է ստեղծվել դրանց պատճառով։

Դեռ հոկտեմբերի առաջին տասնօրյակում հայկական կողմը հայտարարել էր, որ  ռազմաճակատի որոշ հատվածներում համաճարակային կրիտիկական իրավիճակ է ստեղծվել` կապված հակառակորդի անթիվ դիակների հետ։

Պաշտոնական հայտարարությունների համաձայն` սանիտարական լուրջ խնդիր է առաջացել, քանի որ արդեն դիերի քայքայման պրոցես է սկսվել։

Նշենք, որ Ադրբեջանը միակողմանի հրաժարվել էր դիակների փոխանակման առաջարկից և երեք անգամ անընդմեջ խախտել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց փոխանակման նպատակով հայտարարված հումանիտար հրադադարը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

916
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, տեսանյութ, Դիակ, ադրբեջանցի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1770)
Ըստ թեմայի
Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված
Հարավում հակառակորդի հիմնական նպատակը Մեղրին է. Անդրանիկ Քոչարյան
Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արակչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը
Աբբաս Արակչին

Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արակչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը

328
(Թարմացված է 12:56 29.10.2020)
Իրանն առաջարկել է տարածաշրջանային մոտեցում ճգնաժամի լուծմանը՝ տարածաշրջանում առանցքային դերակատարություն ունեցող երկրների մասնակցությամբ, ու Ռուսաստանն այդ երկրների թվում է։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Իրանի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արակչին այսօր բանակցությունների համար Մոսկվա ժամանելուն պես ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել, որ արդյունավետ չի գործում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման հարցում։ Նա նշել է, որ Իրանն իր ծրագիրն է առաջարկում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մինսկի խմբի ստեղծման պահից գրեթե 30 տարի է անցել, ու այդ խումբը չի կարողացել ղարաբաղյան հարցի համար լուծում գտնել և ապացուցել է իր անկարողությունը։ Այդ խմբի որոշ երկրներ ընդհանրապես մեր տարածաշրջանում չեն ու այդ ճգնաժամի հետ ոչ մի կապ չունեն, ԵԱՀԿ ՄԽ-ի ոչ արդյունավետ լինելը գործնականում ապացուցված է», - դեսպանատան Telegram-ալիքը մեջբերում է նրա խոսքերը։

Արակչին ընդգծել է, որ Իրանն առաջարկում է  տարածաշրջանային մոտեցում ճգնաժամի լուծմանը՝ տարածաշրջանում առանցքային դերակատարություն ունեցող երկրների մասնակցությամբ, ու Ռուսաստանն այդ երկրների թվում է։

«Իրանի հիմնական նպատակն է օգնել վերջ դնել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին։ Իրանի ծրագրի յուրահատկությունը խնդրին տարածաշրջանային մոտեցում և իրատեսություն ցուցաբերելն է», - ավելացրել է իրանցի դիվանագետը։

Ավելի վաղ Ակարչին բանակցություններ է ունեցել Բաքվում, Մոսկվայում հանդիպումներ անցկացնելուց հետո նա ծրագրում է նաև Երևան ու Անկարա այցելել։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

328
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Մոսկվա, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1770)
Ըստ թեմայի
Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի «Սմերչը»․ տեսանյութ
ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար
Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված

Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից

0
(Թարմացված է 15:09 29.10.2020)
Տեսանյութում երևում է, թե ինչ իրարանցում է տիրել բուժհիմնարկում ու ինչ սարսափ են վերապրել բուժանձնակազմն ու պացիենտները` Ադրբեջանի հրթիռակոծության ժամանակ։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը բացառիկ տեսանյութ է հրապարակել հոկտեմբերի 28-ին հրետակոծված Ստեփանակերտի հիվանդանոցից։ Տեսանյութը նկարահանվել է հենց հրետակոծության պահին։

Դրանում երևում է, թե ինչ իրարանցում է տիրել բուժհիմնարկում ու ինչ սարսափ են ապրել բուժանձնակազմն ու պացիենտները։

Կադրերում սարսափահար, լացող ու աղոթող կանայք են, միջանցքներում` հնարավոր ամենաանվտանգ տարածքներում պատսպարված մարդիկ։

Իսկ այդ նույն պահին վիրահատարանում բժիշկները չեն ընդհատում կատարվող վիրահատությունը` իրենց կյանքը ստորադասելով վիրավոր զինվորի կյանքը փրկելու իրենց առաքելությանը։

Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը

Նշենք, որ Ադրբեջանը երեկվանից հարվածներ է հասցնում Ստեփանակերտին` հերթական անգամ թիրախ դարձնելով քաղաքացիական օբյեկտները։

Հարվածների հետևանքով ավերվել է Ստեփանակերտի ծննդատունն ու դրա հարևանությամբ գտնվող հիվանդանոցը։ Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
հրթիռակոծություն, ծննդատուն, վիրահատություն, Ստեփանակերտ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1770)
Ըստ թեմայի
Մեր պատասխանը Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծությանը. Երևանում նոր արցախցի է ծնվել
Ադրբեջանը 5 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ
Ներկա պահին թշնամին «Սմերչով» հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը