Ամստերդամ

Նիդեռլանդների խորհրդարանը պահանջում է պարզել Արցախում Թուրքիայի ներկայության հարցը

83
(Թարմացված է 21:13 07.10.2020)
Խորհրդարանը պահանջում է կառավարությունից ԵԱՀԿ-ի շրջանակում հետաքննել Թուրքիայի կողմից սիրիացի գրոհայիններին Ղարաբաղ ուղարկելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի վերաբերյալ երկու բանաձև է ընդունել։ Փաստաթղթերի տեքստերը Twitter-ի իր էջում հրապարակել է խորհրդարանի պատգամավոր Ջոել Ֆորդեվինդը։

Պետք է դադարեցվի Թուրքիայի միջամտությունը. Ֆրանսիայի արտգործնախարարի կոշտ հայտարարությունը

Բանաձևերից մեկում խորհրդարանը պահանջում է կառավարությունից ՆԱՏՕ-ի խորհրդի միջոցով կոչ անել Թուրքիային չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը, հաշվի առնելով, որ Թուրքիան ու Ադրբեջանն անտեսում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կոչերն ու չեն դադարեցնում մարտական գործողությունները։

​Երկրորդ բանաձևում խորհրդարանը պահանջում է կառավարությունից ԵԱՀԿ-ի շրջանակում հետաքննել թուրքական վարձկանների՝ ղարաբաղյան գոտի տեղափոխելու հարցը։

Հատկանշական է, որ որպես ապացույց նիդիռլանդացի պատգամավորները հիմնվում են ֆրանսիական ու ռուսական հետախուզության տվյալների վրա։

Հայերը Բրյուսելում Եվրամիության դրոշի կողքին հայկական եռագույնն են բարձրացրել

«Հաշվի առնելով Ֆրանսիայի ու Ռուսաստանի հատուկ ծառայությունների տվյալներն այն մասին, որ Թուրքիան Սիրիայից ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղի վիճելի անկլավ, որ շատ աղբյուրներ, այդ թվում՝ Reuters-ն ու Guardian-ը, հիշատակում են զանգվածային կերպով սիրիացի գրոհայինների՝ Ադրբեջան տեղափոխելու մասին, խորհրդարանը կոչ է անում Նիդեռլանդների կառավարությանը ԵԱՀԿ շրջանակում հետաքննություն պահանջել», - նշվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Ֆորդեվինդը դեռ 2018  թվականի փետրվարին Օսմանյան Թուրքիայում հայերի ու այլ ժողովուրդների (հույների ու ասորիների) ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախաձեռնողներից էր։ Բանաձևին կողմ էին քվեարկել նաև թուրքական ծագում ունեցող պատգամավորներ Զինի Օզդիլն ու Դիլան Եսիլգեզյուն։

83
թեգերը:
Թուրքիա, Արցախ, Նիդեռլանդներ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1810)
Ըստ թեմայի
ՄԻԵԴ–ը հաստատել է Թուրքիայի ներգրավման փաստը. որը կարող է լինել հաջորդ քայլը
Արցախի թեմայով բանակցություններ կանցկացվեն Ժնևում և Մոսկվայում
Էրդողանը` բոլորի դեմ. Թուրքիան աշխարհաքաղաքական փորձարկում է անում
Европейский суд по правам человека

Ադրբեջանը պարտավոր է տեղեկություններ տալ հայ գերիների մասին. ՄԻԵԴ–ի վերջնաժամկետը լրացել է

276
(Թարմացված է 12:21 30.10.2020)
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին ՄԻԵԴ ներկայացրած դիմումի մանրամասները, ընթացակարգերն ու ժամկետները։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Ներկա պահին Ադրբեջանում շուրջ 2 տասնյակ հայ գերիներ կան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը այս տեղեկությունները ստանում է համացանցում ադրբեջանցիների տարածած տեսանյութերից ու լուսանկարներից։

Представитель Армении в Европейском суде по правам человека Егише Киракосян в гостях радио Sputnik
© Sputnik / Andranik Ghazaryan
Եղիշե Կիրակոսյանը

«Այսինքն` մենք տեսնում ենք, որ զինծառայողները հայտնվում են ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո։ Դրանք սովորաբար լինում են տարբեր տեսակի տեսագրությունների` հարցաքննությունների կամ ակնհայտ անմարդկային վերաբերմունքի, հարվածների տեսքով։ Եթե դրանք բոլորը հաշվենք, երևի շուրջ 20 մարդու մասին է խոսքը»,– ասաց Կիրակոսյանը։

Ինքնությունը հաստատված գերիներից 9-ի համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ` միջանկյալ միջոց կիրառելու համար։ Մյուսների համար նրանց ընտանիքների անունից դիմումներ են ներկայացրել այս ուղղությամբ աշխատող փաստաբանների խումբը, որոնք ևս իրենց գործողությունները համապատասխանեցնում են ՀՀ իշխանությունների հետ։ 

Նշված 9 գերիների վերաբերյալ ՄԻԵԴ–ը` Հայաստանի դիմումի հիման վրա, Ադրբեջանի կառավարությունից պատասխան է պահանջել իր տարածքում գտնվող անձանց պահման պայմանների, գտնվելու վայրի, առողջական վիճակի, բուժօգնության տրամադրման մասին։

9 գերիներից 5-ի մասին Ադրբեջանից պահանջված պատասխանի վերջնաժամկետը լրացել է երեկ` հոկտեմբերի 29-ին։ Եղիշե Կիրակոսյանը հույս հայտնեց, որ այսօր` հոկտեմբերի 30-ին, ՄԻԵԴ–ից որոշակի տեղեկություններ կստացվեն, և իրենք կկարողանան գերիների ընտանիքներին ինչ–որ լուր հայտնել իրենց հարազատների վիճակի մասին։

«Քանի որ մենք սկզբում դիմել էինք 5 հոգու հարցով, հետո նաև մյուսների, այդ 5 հոգու պատասխանի համար ՄԻԵԴ–ի սահմանած վերջնաժամկետը լրացել է, իսկ մյուսների համար ժամկետը լրանում է նոյեմբերի 3-ին»,– ասաց Կիրակոսյանը։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենիա Բաբայանը։

Զինծառայողների և գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ–ը զեկույց է պատրաստել

Մեկ այլ տարեց գերու` 84-ամյա Միշա Մելքումյանի մասին Ադրբեջանը նախ կեղծ լուրեր էր տարածել, թե, իբր, հայկական կողմը հրաժարվել է  ընդունել նրան, ապա հայտարարվեց, որ Միշա Մելքումյանի բժշկական եզրակացության համաձայն տարեց տղամարդու տեղափոխումն անթույլատրելի է համարվել։ Այդուհանդերձ, Հայաստանի իրավասու մարմինները միանշանակ պատրաստակամություն են հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպելու նրա վերադարձը:

Բայց հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է։

276
թեգերը:
Պատերազմ, Ադրբեջան, հայ, գերի, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1810)
Ըստ թեմայի
ԱՄՆ-ը Թուրքիայի համար արտադրված F-35 կործանիչները կտա Հունաստանին
Հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան
Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն ժխտում սիրիացի գրոհայինների «ներհոսքը» Արցախից Ռուսաստան
Իրանի փոխարտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

Իրանի փոխարտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

185
(Թարմացված է 08:52 30.10.2020)
Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորել Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչիին:

ԱԳ մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

«Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ` դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար»,– ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորել Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում:

Իրանի փոխարտգործնախարար Արաքչիին ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին:

Նշենք, որ մինչ այդ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչին այցելել էր նաև Ադրբեջան ու Ռուսաստան, որտեղ նույնպես արտաքին գերատեսչության ղեկավարների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակները` ներկայացնելով Իրանի առաջարկն այս հարցի շուրջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

185
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Զոհրաբ Մնացականյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1810)
Ըստ թեմայի
Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արաքչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը
Այս պահին Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է Իրանի արտաքին գործերի փոխնախարարի հետ
Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է. ՊԲ
Արխիվային լուսանկար

Ռուսաստանում մտադիր են արյան մեջ շաքարի և խոլեստերինի քանակը հաշվարկող թևնոց ստեղծել

0
«Խելացի» թևնոցի ստեղծման համար Ռուսաստանում նախատեսվում է տեխնոլոգիական մրցույթ հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում ապագայում կհայտնվեն «խելացի» թևնոցներ, որոնք ի վիճակի են իրական ժամանակի ռեժիմում հաշվարկել մարդու օրգանիզմում հորմոնների վիճակի, արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակի տվյալները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռուսաստանի վենչուրային ընկերության» նորարարական ենթակառուցվածքների գծով փոխտնօրեն Միխայիլ Անտոնովը։

Նրա խոսքով՝ այդպիսի սարքի ստեղծման տեխնոլոգիական մրցույթը նախատեսվում է հայտարարել ապագայում։

«Տվիչների մրցույթի գաղափարը ենթադրում է թևնոցների ստեղծում, որոնք կարող են արագ տվյալներ հավաքել մարդու առողջական վիճակի մասին և անմիջապես հայտնել նրան շաքարի, խոլեստերինի, սթրեսի հորմանի մակարդակի բարձրացման մասին և այլն։ Ալգորիթմներն առցանց վերլուծելու են մարդու առողջության մասին տվյալները և ակնթարթորեն փոխանցելու են դրանք»,-ասել է Անտոնովը։

Նրա խոսքով՝ նախքան մրցույթ հայտարարելը մեկ տարի մանրակրկիտ աշխատանք է պետք կատարել։

0