Թեհրան

Իրանի կողմից կան ոչ միայն քաղաքական հայտարարություններ. Արծրուն Հովհաննիսյան

427
(Թարմացված է 21:43 06.10.2020)
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մեկնաբանել է Իրանի կողմից հնչած հայտարարությունները։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իրանի կողմից կան ոչ միայն քաղաքական հայտարարություններ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամիի հայտարարությունը, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք տեսել ենք Իրանի կողմից քաղաքական ու ռազմական գերատեսչության ներկայացուցչի մի քանի հայտարարություն։ Մենք տեսնում ենք, որ Իրանը դիմում է նաև որոշակի քայլերի ու դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով»,– ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք`Թեհրանն այսօր պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարել էր, որ դիմելու է կոշտ քայլերի, եթե հայ–ադրբեջանական ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։

«Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար, - ասել էր նա,– ցանկացած տիպի հարձակում մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների»։

Արցախցի պատգամավորն Իրանին կոչ է անում աշխատանքային խումբ ստեղծել ահաբեկիչների առնչությամբ

Նշենք, որ մի քանի օր առաջ գնդակոծությունների մասին հայտարարել էր Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Հատիբզադեն։
Պատահական արկերն ընկել էին Իրանի և Արցախի սահմանից 10-12 կմ հեռավորության վրա գտնվող Իրանի սահմանամերձ Փարվիսխանլու գյուղի տարածքում, որի հետևանքով 6-ամյա երեխա էր վիրավորվել։

427
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1501)
Ըստ թեմայի
ՌԴ ու Իրանի արտգործնախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը հակամարտության գոտում
Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ
«Բարի գալուստ դժոխք». Ադրբեջանն անտեսում է նաև Իրանի անվտանգությունը
Մարիա Զախարովա

Ռուսաստանի համար Ղարաբաղում գրոհայինների առկայությունը լուրջ խնդիր է. Զախարովա

307
(Թարմացված է 18:56 22.10.2020)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում Մոսկվան գրոհայինների հետ կապված խնդրի լուծման համար։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից զինյալներ տեղափոխելու խնդրին: Նրա խոսքով՝ այդ հարցը գտնվում է ռուսական դիվանագիտական և զինվորական կառույցների ուշադրության ներքո։

Հայտնի է, որ հակամարտության գոտի ծայրահեղականների ակտիվ տեղափոխությամբ զբաղվում է Թուրքիան, ինչի մասին բազմիցս խոսել են Մոսկվայում, Փարիզում և այլուր։

«Դա իսկապես լուրջ խնդիր է մեզ համար։ Մեր զինվորականները, փորձագետներն այդ հարցը լիարժեք վերահսկողության տակ են պահում։ Այդ աշխատանքը հրապարակային չէ, բայց վստահեցնում եմ` շատ ակտիվ ընթանում է», - ասաց նա։

Զախարովայի խոսքով՝ ռուսական դիվանագիտությունը հույս ունի, որ այն քայլերը, որոնք իրականացվում են, ուղղակի հույսեր կամ ցանկություններ չեն, այլ կոնկրետ աշխատանք:

«Հրապարակային հայտարարություններն աշխատանքի երկրորդ մասն են, առաջին հերթին լուրջ աշխատանք է տարվում, գործնական քայլեր են իրականացվում։ Մենք կապի մեջ ենք մեր այն գործընկերների հետ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ», - հավելել է Զախարովան։

Ռուսաստանը շարունակում է Արցախում արյունահեղությունը դադարեցնելու ուղիներ փնտրել. Զախարովա

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանում շատ լավ հասկանում են գրոհայինների այնտեղ ուղարկման հնարավոր հետևանքները։ Մոսկվան այդ խնդրի շուրջ հրապարակային հանդես է եկել՝ դրան կարևորությունը ընդգծելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 17:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 874 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

307
թեգերը:
ահաբեկիչ, վարձկաններ, Թուրքիա, Ադրբեջան, Մարիա Զախարովա, Ռուսաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1501)
Ըստ թեմայի
Թուրքիան նոր զորավարժություն է սկսում Ադրբեջանին սատարելու հայտարարությունից հետո
Ադրբեջանի կորուստների թիվը կարող է 10 հազարի հասնել. բողոքի ալիք է հասունանում. տեսանյութ
Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ
Սաադ Հարիրի

Սաադ Հարիրին կրկին կգլխավորի Լիբանանի կառավարությունը

95
(Թարմացված է 16:39 22.10.2020)
Լիբանանում սոցիալ-տնտեսական լարված իրավիճակն ավելի է սրվել մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո։ 

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Լիբանանի խորհրդարանը Սաադ Հարիրիին կրկին ընտրել է երկրի վարչապետ, տեղեկացնում է Reuters-ը։

Նախագահ Միշել Աունը հանձնարարել է Հարիրիին ձևավորել նոր կառավարություն:

Հիշեցնենք, որ 2016-ին վարչապետ նշանակված Հարիրին հրաժարական էր ներկայացրել 2019-ի հոկտեմբերին՝ հակակառավարական բողոքի ցույցերից հետո, սակայն պարտականությունները կատարել էր մինչև 2020-ի հունվար, երբ վարչապետ նշանակվեց Հասան Դիաբը։

Վերջինս, սակայն, չկարողացավ կառավարություն ձեւավորել ու կարճ ժամանակ անց հրաժարական տվեց։

Հավելենք, որ Լիբանանում սոցիալ-տնտեսական լարված իրավիճակն ավելի է սրվել մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո։ 

 

95
թեգերը:
Վարչապետ, Լիբանան
Ըստ թեմայի
Երևան տեղափոխվող լիբանանահայերի համար արտոնություն կսահմանվի
«Հայաստան» հիմնադրամը $412 000 կփոխանցի Լիբանանի հայկական կրթօջախներին և լրատվամիջոցներին
«Ստուգված տվյալներ չկան». Զախարովան` Արցախում լիբանանահայերին տեղավորելու մասին
Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն Ալիևին իշխանազրկելու համար. Տոնոյան

0
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչու Ադրբեջանը ռազմի դաշտից չի հավաքում իր զինվորների դիերը և ինչի կարող է հանգեցնել տեղեկատվական աղբյուրների արգելափակումը Ադրբեջանում։
Տոնոյան. Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն Ալիևին իշխանազրկելու համար

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ` ադրբեջանական բանակի զոհերի թվաքանակը թաքցնելն Ադրբեջանի համար նորություն չէ։ Այդպես էր և 2016-ի ապրիլին, երբ կրկին պաշտոնապես չհայտարարվեց զոհվածների ու վիրավորների քանակը, ուստի սա տեղավորվում է ալիևյան քարոզչամեքենայի գործողությունների, գործելաոճի տրամաբանության մեջ։

«Այս պատերազմի պարագայում ակնհայտ է, որ կորուստների ահռելի թիվը կարող է մեծացնել խուճապային տրամադրությունները։ Բաքուն ամենասկզբում որդեգրել էր բլիցկրիգի մարտավարությունը` մտածելով, որ ի զորու կլինի կարճ ժամանակմիջոցում լուծել իր խնդիրը, բայց այս պահին առերեսվում է հակառակ իրականության հետ։ Որքան երկարում են ռազմական գործողությունները ճակատում և տեղեկատվական վակուումն Ադրբեջանում, այդքան էլ մեծանում են խուճապն ու դժգոհությունը, իսկ զոհերի ու վիրավորների իրական թվաքանակը թաքցնելն արժանանում է հարաճուն քննադատության»,– նշում է իրանագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ադրբեջանը ռազմի դաշտից չի հավաքում իր զինվորների դիերը, Արտյոմ Տոնոյանն ընդգծում է, որ սպանվող զինվորն Ալիևի համար որևէ արժեք չունի, դրա համար նա հասարակության առջև բարոյական պատասխանատվություն չի կրում։

Ալիևը հայտարարել է հայկական «Յարս» հրթիռների ոչնչացման մասին. Երևանում զարմացած են

Մյուս հանգամանքն այն է, որ դիակների հավաքման ընթացքում կարող են ի հայտ գալ Ալիևի համար ոչ նպաստավոր բացահայտումներ, այսինքն` սպանվածների մեջ կարող են լինել թուրքական բանակի զինովրներ և վարձկան ահաբեկիչներ։

«Այսպես թե այնպես, Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն իր խնդիրները լուծելու, այսինքն` Ալիևին իշխանությունից զրկելու համար, որովհետև տիրող իրավիճակի պայմաններում ընդդիմության գործիքակազմն ավելի է ընդլայնվում։ Ընդդիմադիրներն ամենօրյա եթերից իշխանությանը հրահրում են և պահանջում գնալ մինչև վերջ ու չեն սահմանափակվում միայն Արցախի տարածքով, այլ խոսում են Ադրբեջանը Մեղրիով Նախիջևանին կապելու, Երևանը գրավելու մաքսիմալիստական ծրագրերի մասին, մյուս կողմից` նույն ընդդիմադիրներն ասում են, որ կանգ առնելու դեպքում Ալիևը կդավաճանի ժողովրդին ու կթքի զոհերի դիակների վրա»,– նշում է իրանագետը։

Նրա գնահատմամբ` Ադրբեջանի ղեկավարն առաանձնապես բարվոք վիճակում չէ, որովհետև իր նախատեսած կանգառը չի ներդաշնակել այն կանգառի հետ, որն իրենից պահանջելու է հասարակությունը, այսինքն` Ալիևն արդեն իսկ հայտնվել է ծուղակում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

0
թեգերը:
Պատերազմ, ընդդիմություն, Իլհամ Ալիև, Արտյոմ Տոնոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1501)
Ըստ թեմայի
Թուրքիան Արցախում սրում է իրավիճակը, ինչը չափազանց վտանգավոր է հենց Ալիևի համար. Սիվկով
Ալիևի հերթական սենսացիոն հայտարարությունը` Հայաստանն ինքն է իր եկեղեցին հրթիռակոծել
Սամվել Կարապետյանը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման օրակարգում մեկ խնդիր է դրված. Շավարշ Քոչարյան