Էմանուել Մակրոն ու Իլհամ Ալիև

Ալիևը Մակրոնից պահանջել է ներողություն խնդրել

864
(Թարմացված է 22:23 04.10.2020)
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Փարիզը փաստեր ունի, որոնք ապացուցում են արցախյան հակամարտության գոտի Թուրքիայի կողմից սիրիացի զինյալների տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik.  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիայից պահանջում է ներողություն խնդրել նախագահ Էմանուել Մակրոնի այն խոսքերի համար, թե ԼՂՀ մարտական գործողություններ վարելու նպատակով Բաքու սիրիացի զինյալներ են տեղափոխվել։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ 300 սիրիացի զինյալներ թուրքական Գազիայնթափ քաղաքով տեղափոխվել են Բաքու։

«Վարձկաններ չկան, մենք ունենք բանակ, որը բաղկացած է 100 հազար մարտիկից։ Պահանջում եմ Ֆրանսիայից ներողություն խնդրել և պատասխանատվություն դրսևորել», – «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ  ՌԴ արտգործնախարարությունը նույնպես հայտարարել էր, որ Մոսկվան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտի ապօրինի զինյալների տեղափոխման մասին հայտարարություններով։

Մակրոնը զանգահարել է Պուտինին․ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Նշվում էր, որ ստացվող տեղեկությունների համաձայն, ԼՂՀ հակամարտության գոտի են տեղափոխվում ապօրինի զինված խմբավորումների գրոհայիններ, մասնավորապես Սիրիայից և Լիբիայից, մարտական գործողություններին անմիջական մասնակցության նպատակով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան  տվյալներ ունի ԼՂՀ–ում սիրիացի վարձկանների վերաբերյալ, և դա միայն ԶԼՄ–ներից ստացված տեղեկություն չէ։

Փաստեր կան. Զախարովան` Սիրիայից Ադրբեջան զինյալների տեղափոխման մասին

864
Ըստ թեմայի
Լեռնային Ղարաբաղի հարցով մի շարք նախաձեռնություններ կձեռնարկվեն․ Մակրոն
Մակրոնը Ղարաբաղի շուրջ բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել
Մերկելը խոսել է Փաշինյանի հետ, աջակցել Պուտինի, Մակրոնի և Թրամփի համատեղ հայտարարությանը
Սոթք–Քարվաճառ

Ինչ պետք է անել, որ Բաքուն սահմանները չգծի` ինչպես կամենա, կամ խուսափենք գալիք խնդիրներից

355
(Թարմացված է 23:43 30.11.2020)
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախկին վարչական սահմանները կարող են պետական դառնալ միայն սահմանազատումից հետո։ Գործընթացը կարող է ամիսներ և նույնիսկ տարիներ տևել։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը Սոթքում պետք է առավելագույն օգուտով գծանշի Ադրբեջանի հետ պետական սահմանը, ինչպես նաև թույլ չտա ռազմավարական առումով կարևոր տարածքների հանձնում։ Ավելին, Երևանը պետք է պահպանի զգոնությունը և մինչև սահմանազատման անմիջական գործընթացը, թույլ չտա Ադրբեջանին Հայաստանի տարածքում որևէ սահմանային անցակետ տեղադրել։ Հայ մասնագետները համոզված են, որ դա անհրաժեշտ է ապագայում լուրջ խնդիրներից խուսափելու համար։

Բայց Sputnik Արմենիային ՀՀ արտգործնախարարությունից հայտնեցին, այս պահին իրենք տեղեկություններ չունեն համապատասխան ընթացակարգի մեկնարկի մասին, որի արդյունքում պետք է իրականացվի սահմանների սահմանազատումը:

Սահմանազատմանը երկար և համալիր գործընթաց է նախորդում։ Այն պետք է իրականացվի երկու երկրներում աշխատանքային խմբերի ձևավորումից հետո միայն։ Այդ խմբերը կարող են ձևավորվել միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքի արդյունքում և միջպետական բանակցությունների հիման վրա։  Վերջում պետք է համապատասխան միջազգային փաստաթուղթ ստորագրվի։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ եթե պետական սահմանը չանցկացվի միջազգային ստանդարտներին ու պահանջներին համապատասխան, կարող է ապագայում տարբեր բախումների և կոնֆլիկտների հանգեցնել։ Այդ թեմայով մասնագետն ուշադրություն է հրավիրում բազմաթիվ խնդիրների վրա։

«Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված սահմանը ոչ թե քաղաքական էր,այլ վարչական», – ասաց Բաղդասարյանը։

Սոթքի հանքն աշխատելու է, բանակցում են աշխատելու ծավալների շուրջ․ Թագուհի Թովմասյան

Նրա խոսքով` սահմանը ժամանակ առ ժամանակ փոփոխությունների էր ենթարկվում։ Օրինակ, եթե հայկական գյուղի արոտավայրն օգտագործում էին ադրբեջանցիները, ապա մի մասն անցնում էր Ադրբեջանին, մյուսը` մնում Հայաստանին։  Իսկ այսօր խոսքը երկու պետությունների միջև պետական սահմանի մասին է, պետություններ, որոնց հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում։

Բաղդասարյանը նշեց, որ գործընթացը դժվարացնում են հայտնի հանգամանքները, որոնց ներքո պետք է իրականացվի սահմանազատումը: Ըստ նրա` ադրբեջանական կողմը լավ պատրաստված է, այդ պատճառով կարևոր է, որ հայկական կողմից աշխատանքային խումբն արդեն այսօր լրջորեն զբաղվի այդ հարցերով, այլապես Բաքուն կսկսի սահմանները գծել այնպես, ինչպես կկամենա։

Մասնագետն ընդգծեց, որ սահմանազատման հարցում նույն սկզբունքները պետք է կիրառվեն նաև Արցախում, հատկապես  հարավում և Մարտունու շրջանում, որտեղ որոշ տեղեր սահմանազատումը գյուղերն ու ճանապարհները երկու մասի են բաժանում, իսկ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների համատեղ հայտարարությունն այս պարագայում դոգմա չէ, մանրուքները կարող են տեղում հստակեցվել։

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը համակարծիք է Բաղդասարյանի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ անկախության հռչակումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններն այդպես էլ չեն փոխվել, դրանք մնացել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում անցկացրած լեկալներով։

Սոթքում կատարվածը նա գնահատում է որպես Ադրբեջանի սեփական ամբիցիաները բավարարելու փորձ։

«Կառավարությունը պետք  է քայլեր ձեռնարկի, որպեսզի անի ամեն ինչ Հայաստանի սահմանները պաշտպանելու համար», – ասաց Գրիգորյանը`  նշելով, որ Ադրբեջանն անկախության տարիներին երբեք չի քննարկել ու չի բարձրացրել Սոթքի ոսկու հանքավայրի հարցը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում են իրականացնում Սոթքի խորհրդային սահմանների հիման վրա։ Գործընթացն անցկացվում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակում։ Ընդ որում, սահմանն այդ ոչ թե աչքաչափով է գծվում, այլ GPS–կոորդինատներով։

Ջերմուկի սարերում էլ կարող են ադրբեջանցիների հետ սահմանազատման խնդիրներ լինել. պատգամավոր

Սահմանների հետ կապված խնդրի շուրջ բանավեճը սկսվեց համացանցում ադրբեջանական զինվորականներով տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում թշնամում զինվորականները հայտնվել են Հայաստանի Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրի տարածքում և պահանջել, որպեսզի աշխատակիցներն ազատեն տարածքը։ ՀՀ ՊՆ–ն սկզբում հերքեց այդ տեղեկությունը, սակայն ավելի ուշ հանդես եկավ պարզաբանմամբ։  Գերատեսչությունը հայտնեց, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները սահմանազատման աշխատանքներ են սկսել  հատուկ միջոցների կիրառմամբ (GPS) Հայաստանի և Արցախի նախկին, իսկ ներկայիս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

355
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Նիկոլ Փաշինյան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Սահման
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Սկանդալի հետքերով․ սահմանազատման վերաբերյալ բանակցությունները Բաքվի հետ դժվար են լինելու
Վրթանեսյան. «Եթե պատերազմն ավարտված չէ, սահմանազատման մասին խոսելն ավելորդ է»
Քարվաճառում դարպասը ժամանակավոր էր. սահմանազատում է արվում Սոթքի հանքավայրի տարածքով. ՊՆ
Երկրաշարժ

Երկրաշարժ` Վրաստանում. այն զգացվել է նաև Լոռու մարզում

50
(Թարմացված է 21:20 30.11.2020)
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Իսկ Հայաստանի տարածքում այն զգացվել է 2-3 բալ ոժգնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանից հայտնում են, որ այսօր` տեղական ժամանակով ժամը 19:09-ին, երկրաշարժ է գրանվել Վրաստանում, որը զգացվել է նաև Լոռու մարզում։

Մասնավորապես` ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.31⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` նոյեմբերի 26–ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք 2.4 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։

50
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Լոռի, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Երկրաշարժ
Ըստ թեմայի
«Խնդրում եմ, սիրե՛ք միմյանց». երգիչ Արամեն հանդուրժողականության կոչ է անում
Ստեփանակերտ ուղևորվող ավտոբուսները կվերսկսեն իրենց աշխատանքը
Մարտի դաշտում մենք չենք պարտվել. ինչպես ֆուտբոլիստ խաղընկերները դարձան մարտական ընկերներ

Ծուխ, կրակ, կոտրված ցուցափեղկեր. Փարիզի բողոքի ակցիաները` լուսանկարներով

0
(Թարմացված է 00:21 01.12.2020)
  • Բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ցույցերից ավերված Փարիզը
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Ցույցերից ավերված Փարիզը
  • Ցույցերից ավերված Փարիզը
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով ՝ Փարիզում փողոց է դուրս եկել 46 հազար մարդ, իսկ ամբողջ երկրում՝ 133 հազար մարդ։ Բողոքի ակցիաների կազմակերպիչները պնդում են, որ ամբողջ երկրում փողոց է դուրս եկել 500 հազար մարդ։

Ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ Ֆրանսիայում բազմահազարանոց հանրահավաքներ են տեղի ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից առաջին ընթերցմամբ հավանության արժանացած «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի դեմ: Վրդովմունք է առաջացրել է 24-րդ հոդվածը, որը օրինագծի տեքստում մտցվել է ոստիկանական արհմիությունների ճնշմամբ։

Այն տուգանքներ է նախատեսում ոստիկանների լուսանկարահանման և տեսանկարահանման համար, եթե այդ կադրերի տարածումը «սպառնում է առանձին պաշտոնյաների ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիությանը»:

Կտրուկ քննադատության է արժանացել օրինագծի ևս մեկ դրույթ, ըստ որի լրագրողները պետք է նախապես գրանցվեն` ցույցերը լուսաբանելու համար: Եվրահանձնաժողովն արդեն իր կարծիքն է հայտնել նոր դրույթի վերաբերյալ՝ զգուշացնելով, որ ԶԼՄ-ները այսուհետ էլ պետք է ազատ կատարեն իրենց աշխատանքը: Ընդդիմությունը պահանջում է, որ նախագահ Էմանուել Մակրոնը հետ կանչի փաստաթուղթը, որը դեռ պետք է ստանա Սենատի հավանությունը։

0
  • Բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Ֆրանսիացիներին որոշ օրենքներ դուր չեն եկել. բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ցույցերից ավերված Փարիզը
    © Sputnik / Dominique Boutin

    Ցույցերից ավերված Փարիզը

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Ցույցերից ավերված Փարիզը
    © Sputnik / Dominique Boutin

    Ցույցերից ավերված Փարիզը

  • Ցույցերից ավերված Փարիզը
    © Sputnik / Dominique Boutin

    Ցույցերից ավերված Փարիզը

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

  • Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում
    © Sputnik / Dominique Boutin

    Բազմամարդ բողոքի ակցիաներ Փարիզում

թեգերը:
Բողոքի ակցիա, Ֆրանսիա, Փարիզ