00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարգավորիչը տուգանել է Caucasus Online-ին․ նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել

© Unsplash / Thomas JensenКабели интернета
Кабели интернета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հատուկ կառավարիչն իրավունք ունի բողոքարկել դատարանում ընկերության՝ վերջին տարվա ընթացքում կնքված գործարքները։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի ազգային կոմունիկացիոն հանձնաժողովը հատուկ ներկայացուցչի է նշանակել Caucasus Online ընկերությունում՝ օրենսդրության թույլ տված խախտումները վերացնելու նպատակով։ Տեղեկությունը հրապարակվել է հանձնաժողովի կայքում։

Հուլիսի 17-ին Վրաստանը 88 «կողմ» ձայներով  ընդունեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի փոփոխությունները, որի նախաձեռնողը կառավարությունն էր ու Վրաստանի ազգային կոմունիկացիոն հանձնաժողովը։ Փոփոխությունները թույլ տվեցին կարգավորիչին (Ազգային հանձնաժողովին) հատուկ կառավարիչների նշանակել այն ընկերություններում, որոնք իրենց պահանջները չեն կատարում։

Кабели - Sputnik Արմենիա
Վրաստանի տարածքում վնասել են Հայաստան եկող ինտերնետի մալուխը

Վրաստանի ազգային կոմունիկացիոն հանձնաժողովը վեցերորդ անգամ տուգանել է Caucasus Online-ին ու նույնիսկ պատժամիջոցներով է սպառնացել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի խախտելու դեպքում։ Օրենքի համաձայն` 5% և ավելի բաժնետոմսերի վաճառքի դեպքում կարգավորիչը պետք է տեղյակ լինի այդ մասին։

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները գրում էին, որ «Caucasus Online» ընկերության մեծածախ ինտերնետի 49% բաժնետոմսերը վաճառվել են Ադրբեջանին։ Նույն ԶԼՄ–ների տվյալներով` բաժնետոմսերը ձեռք է բերել Ադրբեջանի ղեկավարությանը մոտ կանգնած գործարար Նասիմ Հասանովը։

Միաժամանակ գործարքի և «Caucasus Online»–ի վաճառքի մասին չեն տեղեկացրել կարգավորիչին` Վրաստանի հաղորդակցությունների գծով ազգային հանձնաժողովին, ինչը փաստացի խախտում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը, որի համաձայն` 5% և ավելի բաժնետոմսերի վաճառքի դեպքում կարգավորիչը պետք է տեղյակ լինի։

Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը

Բացի այդ, «Caucasus Online»–ն արդեն տուգանվել էր «Երկաթուղու տելեկոմի» իր մասնաբաժնի վաճառքի ժամանակ թույլ տված խախտումների համար («Caucasus Online»–ն այդ ընկերությունը գնել էր 2010 թվականին, ինչը նրան թույլ էր տվել մտնել Հարավային Կովկասի տարածաշրջան, ինչպես նաև դուրս գալ Իրան և Իրաք)։

Այդ ամենից հետո Caucasus Online-ն ունենալու է նոր հատուկ կառավարիչ, որը Open Net ընկերության ղեկավար Մարիամ Սուլաբերիձեն է։ Կայքում նշվում է, որ նա այդ ոլորտում 14 տարվա աշխատանքային փորձ ունի։  

Женщины в бомбоубежище в Степанакерте готовят тушёнку на электроплитке - Sputnik Արմենիա
Առանց ինտերնետի, բայց ոչ սոված. ինչպես են կանայք Արցախի ապաստարանում «տուշոնկա» տաքացնում

Հատուկ ներկայացուցիչը կանցկացնի վերլուծություն՝ այդ թվում ֆինանսական ու իրավական ու հանձնաժողովին հաշվետվություն կներկայացնի։ Հանձնաժողովը իրավունք ունի տնօրեն նշանակել կամ գործից ազատել։ Այն նաև իրավունք ունի հարցականի տակ առնել վերջին տարվա ընթացքում ընկերության կնքած գործարքները։

Վրացական Caucasus Online ընկերությունն օպտիկական մալուխի օպերատոր է, այն անցնում է Սև ծովի հատակով դեպի Բուլղարիա։ Դա ԵՎրոպայի ու Հրաավային Կովկասի միջև ինտերնետ տրաֆիկի խոշորագույն մալուխն է։ Ընկերության գլխավոր ներդրողները վրացիներն են, որոնց մի մասը Եվրոպայում է գրանցված։

Տարբեր գնահատականների համաձայն` Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետ–տրաֆիկի շուրջ 80%–ը։ Բացի այդ, Հայաստանը ևս երկու մալուխ է օգտագործում դեպի Ռուսաստան. մեկը` ծովային, մյուսը` ցամաքային։ Տրաֆիկի մոտ 20%–ն էլ բաժին է ընկնում Իրան գնացող մալուխներին։

Ընդ որում` այստեղ հայկական օպերատորները հանդես են գալիս որպես տարանցողներ դեպի Իրան, Աֆղանստան, իսկ վերջերս` նաև Կատար։

Լրահոս
0