Զբոսաշրջիկներ

Զբոսաշրջիկները հրաժարվում են ՀՀ, Վրաստան և Ադրբեջան ուղևորություններից

94
(Թարմացված է 17:16 29.09.2020)
Զբոսաշրջային ընկերության տնօրենը նշել է, որ դեպի Հայաստան և Ադրբեջան մեկնող զբոսաշրջիկները հնարավորություն էին ունենում այցելել նաև Վրաստան՝ շրջանցելով Վրաստանի և Ռուսաստանի միջև չվերթերի բացակայությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Եթե կորոնավիրուսի համավարակը զբոսաշրջիկներին չէր խանգարում ընտրել այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, ապա ԼՂՀ–ում ռազմական հակամարտությունը հանգեցրեց նրան, որ զբոսաշրջիկները սկսեցին զանգվածաբար հրաժարվել դեպի կովկասյան երկրներ համակցված ուղևորություններից։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է «Ժարկով տուր» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Ժարկովը։

«Կորոնավիրուսի համավարակից առաջ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ էին վայելում։ Սրանք երկրներ են, որտեղ վառ արտահայտված սեզոնայնություն չկա, դա է պատճառը, որ մարդիկ այս երկրներ այցելում էին ամբողջ տարվա ընթացքում։ Ադրբեջանում տաք ձմեռներ են, սակայն նաև հիանալի լեռնադահուկային զբոսավայրեր են գործում, բացի այդ, երկու պետություններում էլ բավական հզոր էքսկուրսիոն ծառայություններ և դիտելու բաներ կան»,– մեկնաբանել է Ժարկովը։

Ժարկովի խոսքով` ԱՊՀ նախկին երկրներ, այդ թվում՝ Հայաստան և Ադրբեջան սպեցիֆիկ լսարան է մեկնում։ Նման ուղևորություններ իրականացնում են գիտակցված, և զբոսաշրջիկները դրանց նախապես են պատրաստվում։

«Դեռ Հայաստան և Ադրբեջան տուրերի համար հարցումներ չկան, քանի որ ռուսաստանցիները հասկանում են, որ մեր երկրների միջև բացակայում է ավիահաղորդակցությունը, բացի այդ, COVID-19–ի հետ կապված իրավիճակն է շարունակում լարված մնալ։ Իսկ այսօր առավել ևս որևէ մեկը չի ցանկանա մեկնել երկրներ, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունենում»,– ասել է նա։

Ադրբեջանցիները սպառնացել են Բուրգ լե Վալանսի քաղաքապետին և պահանջել հանել Արցախի դրոշը

«Կովկասի ուղղությունը միշտ էլ դժվար է եղել վաճառել, քանի որ ԼՂՀ հակամարտությունը շատ խորն արմատներ ունի։ Հատկապես հեշտ չէր առաջարկել` Հայաստան–Վրաստան–Ադրբեջան համակցված տուրերը։ Ուղևորությունները միշտ պետք էր սկսել Ադրբեջանից, քանի որ այդ երկրի տարածքում չի կարելի նույնիսկ Հայաստանից գնված մագնիս անցկացնել, իսկ հակառակը` կարելի է։ Նույնիսկ դրանում էր դժվարությունը, իսկ այսօր հակամարտության ժամանակ և որոշակի ժամանակահատված նման համակցված տուրերի մասին կարելի է մոռանալ»,– նշել է Ժարկովը։

Ըստ նրա՝ Կովկասով համակցված տուրերի ժամանակ հնարավոր էր նաև առանց խնդիր Վրաստան գնալ, քանի որ ՌԴ–ի և այդ երկրի միջև ավիահաղորդակցությունը դադարեցված է։

«Այսինքն՝ զբոսաշրջիկները ժամանում էին Ադրբեջան, մեկնում Վրաստան և ավարտում էին ճամփորդությունը Հայաստանում», – եզրափակել է զրուցակիցը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

94
թեգերը:
Ռուսաստան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Զբոսաշրջիկները սիրում են Հայաստանը (86)
Ըստ թեմայի
Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար
Աշնան վերջին Հայաստան կժամանեն նաև օտարերկրյա զբոսաշրջիկներ. Էկոնոմիկայի նախարար
Կառավարությունն աջակցություն կտրամադրի զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին
Հայաստանում կայանալիք «Սթարմուս» փառատոնը զբոսաշրջության համար խթան կարող է հանդիսանալ
ԱԹՍ Bayraktar. արխիվային լուսանկար

Հայկական զինուժը թուրքական ԱԹՍ է խոցել. տեսանյութ

151
(Թարմացված է 09:54 20.10.2020)
Ըստ մասնագետների՝ այն կարող է նաև թուրքական արտադրության այնպիսի ԱԹՍ լինել, որի առկայության մասին Ադրբեջանի ԶՈւ-ում տեղեկություններ բաց աղբյուրներում չկան։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայկական զինված ուժերը թուրքական արտադրության ԱԹՍ են խոցել։ Տեղեկությունը հայտնում է razm.info կայքը։ Ըստ մասնագետների՝ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութի կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա։

«Այն կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել»,- հաղորդում է կայքը:

Ավելի ուշը մասնագետները հավելել են, որ նույն այդ օպտիկայով զինված են նաև թուրքական արտադրության մեկ այլ` Anka ԱԹՍ-ները, հետևաբար չի կարելի բացառել նաև դրա խոցումը։

«Թեպետ Ադրբեջանի զինված ուժերում դրանց առկայության մասին տեղեկություն որևէ բաց աղբյուրում մինչ այս չի հանդիպել»,- հավելում են մասնագետները։

Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ դադարեցվում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը:

Հիշեցնենք՝ Կանադայի հայ համայնքը բողոքի ալիք էր բարձրացրել, որ Արցախում կիրառվող թուրքական ԱԹՍ–ների սենսորները կանադական արտադրության են։ Դրանից հետո Կանադայի արտաքին գործերի նախարարը հանձնարարել էր հետաքննել, թե արդյոք Արցախի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերում կանադական տեխնիկա է կիրառվում, սակայն շարունակվող հետաքննությանը զուգահեռ որոշում էր կայացվել կասեցնել Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները։

Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը:

Նշենք, որ Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք-զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

151
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Ադրբեջան, Թուրքիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Արցախի բնակչությանը ցեղասպանության են ենթարկում ԱԹՍ–ների միջոցով. գերմանացի պատգամավոր
ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Գեղարքունիքի մարզի երկու դպրոցներ են վնասվել
Վարդենիսում Ադրբեջանի ԱԹՍ–ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակն արդեն կայուն է. լուսանկար
Թեհրան

Պատերազմը քթի տակ է, կամ ինչ անել, որ Իրանն օգնի Հայաստանին

1225
(Թարմացված է 22:08 19.10.2020)
Իրանին շատ է մտահոգում, որ Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների մի մասը իր սահմանի մոտ է ընթանում։ Այդ հանգամանքը ստիպում է Թեհրանին անմասն չմնալ իրադարձություններից։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik․ Այս օրերին մեծ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հակամարտության հանդեպ Իրանի դիրքորոշմանը։ Մարտական գործողությունների մի մասն ընթանում է Իրանի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ` Արաքս գետի հովտում, Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Ընդ որում, այս ընթացքում մի քանի արկ ու խոցված ուղղաթիռ Իրանի տարածքում են ընկել, ինչը Թեհրանում անհանգստության առիթ է տվել։ Այնտեղից նույնիսկ սպառնացել են պատասխանել, եթե  ևս մեկ արկ Իրանի տարածքում հայտնվի։ Ընդ որում՝ իրանցիները չեն շտապում որևէ մեկի կողմն անցնել։ Պաշտոնապես Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» կողմնակից են, բայց գործնականում իրենց չեզոք են պահում։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Իրանն իսկապես լրջորեն անհանգստացած է իր սահմաններին մոտ ընթացող մարտական գործողություններով, հատկապես, որ դրանք կատարվում են Խուդաֆերինի ջրամբարի հարևանությամբ․ջրամբարն Իրանի հյուսիսային նահանգների համար ռազմավարական նշանակություն ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետն ասաց, որ ընդհանուր առմամբ հակամարտության հարցում երկրի դիրքորոշումը հասկանալու համար պետք է մի շարք կարևոր հանգամանքներ հաշվի առնել։

Հայտնի է, որ Իրանն այժմ գտնվում է ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների տակ։ Թուրքիան մասամբ օգնում է չեզոքացնել այդ պատժամիջոցները․խոսքը իրանական տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող էներգապաշարների մասին է։ Փորձագետը փաստում է, որ հենց այդ պատճառով Իրանը չի կարող իրեն չափազանց կտրուկ գործողություններ թույլ տալ Թուրքիայի հանդեպ, որն Ադրբեջանի դաշնակիցն է։ Իրանում տնտեսական վիճակի ցանկացած բարդացում, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է դրան հանգեցնել, կարող է երկրում ներքին դժգոհություն ծնել։ Թեհրանի ներկայիս զուսպ լինելը հենց դրանով է պայմանավորված։ Միաժամանակ, Ոսկանյանի խոսքով, իրանցիների համար ձեռնտու չէ, որ Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանը որևէ կերպ Բաքվի օգտին փոխվի։

Իրանի արտգործնախարարը ողջունում է զենքի էմբարգոյի ավարտը

Թեհրանը կարող է ռազմական միջամտություն ցուցաբերել միայն այն դեպքում, եթե Սիրիայից ու այլ երկրներից Ադրբեջան բերված ահաբեկիչներն անմիջապես սպառնան Իրանին կամ հատեն սահմանը։ Այդ դեպքում արձագանքը չափազանց կոշտ կլինի։

Պետք է նշել, որ Հայաստանում այսօր շատերն են Իրանին դիտարկում որպես հեռանկարային ռազմա-տեխնիկական գործընկեր։ Իրանի պաշտպանության ոլորտը վերջին տարիներին զգալի հաջողություն է արձանագրել մարտական ԱԹՍ-ների արտադրության գործում, իսկ ԱԹՍ-ների կարիք այժմ ռազմական գործողությունների թատերաբեմում շատ կա։ Սակայն Ոսկանյանը կարծում է, որ դժվար թե հաջողվի միանգամից ոտքի վրա դրոնների մատակարարում իրականացնել։ Նման կարևոր գործարքները որոշակի ժամանակ են պահանջում։ Բայց դա չի նշանակում, որ Երևանը հիմա չպետք է Թեհրանին մեսիջներ ուղարկի՝ ռազմա-տեխնիկական համագործակցությանը պատրաստ լինելու վերաբերյալ։ Եվ մի կարևոր գործոն, որի ճիշտ օգտագործումը կօգնի հասնել Իրանի հայամետ դիրքորոշմանը։

«Հայաստանը պետք է հայտարարի, որ պատրաստ է Իրանին մարդասիրական միջանցք տրամադրել պատժամիջոցները մեղմացնելու համար։ Ցավոք, Հայաստանը փաստացի սատարել է ամերիկյան վարչակազմի սահմանած վերջին պատժամիջոցներին, բացի դա Իսրայելում դեսպանատուն է բացել։ Այդ փաստերը որոշ անվստահություն առաջացրին իրանական հասարակության շրջանում», - ընդգծեց Ոսկանյանը։

Միանշանակ հայամետ դիրքորոշման ձևավորմանը խանգարում է նաև Իրանում առկա բազում պանթյուրքական խմբերի առկայությունը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվորեն հովանավորում է այդ խմբերին, ու թեև դրանք փոքրաթիվ են, բայց կարող են բազում խնդիրներ առաջացնել իրանական իշխանության համար։

Այնուամենայնիվ փորձագետը նշում է, որ իրանական իշխանության հետ աշխատելու հնարավորությունները սպառված չեն, համագործակցության ներուժ կա։ Առաջին հերթին դա ամերիկյան պատժամիջոցները հաղթահարելու հարցում Հայաստանի օգնությունն է, հետո ռազմա-տեխնիկական համագործակցության պատրաստությունը, ինչի մասին արդեն խոսվեց։ Բացի այդ, հիմա իսկ կարելի է ու պետք է Իրանի հետ օպերատիվ կապ ստեղծել՝ գրոհային ահաբեկիչների շարժի մասին տեղեկություն փոխանակելու համար։ Վերջիններս հիմա շատ են մոտենում Իրանի հետ սահմանին գտնվող Արաքսին` հուսալով, որ Հայաստանը կվախենա հարվածել նրանց, քանի որ իրանական կողմին պատահական հարվածելու ռիսկ կա։ Օպերատիվ կապի միջոցով կարելի է լուծել այս և այլ հարցերը։ Ոսկանյանը հույս ունի, որ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունն այժմ աշխատանք է իրականացնում այս ուղղություններով։

«Պարզապես հիշեցնեմ, որ հենց այդ ահաբեկիչներն են սպանում իրանցի կամավորներին Սիրիայում, Իրաքում։ Բնականաբար, նրանց ոչնչացումը բխում է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի շահերից», - ավելացրեց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

1225
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թեհրան
Ըստ թեմայի
Մեկ օրում Իրանի տարածքում առնվազն 8 ԱԹՍ է ընկել արցախյան հակամարտության գոտուց
ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է պաշտպանության նախարարություն
Գնդակոծություններն իրենց պատասխանը կստանան. Իրանը կրկին զգուշացնում է