Արաքս գետը

Թեհրանը հերքում է. ռուսական զենքը Իրանի տարածքով Հայաստան չի մատակարարվել

142
(Թարմացված է 17:18 07.09.2020)
Վերջերս տեղեկություններ են տարածվում, որ Իրանի և Միջին Ասիայի տարածքով ռուսական սպառազինություն է մատակարարվում Հայաստան։ Սակայն այդ տեղեկությունները միայն Երևանում չէ, որ հերքում են։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Բաքվում Իրանի դեսպանությունը հերքել է Իրանի տարածքով Հայաստան ռուսական սպառազինության մատակարարելու մասին հաղորդումները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ադրբեջանական որոշ ԶԼՄ-ները գրել էին, որ Իրանի «Նորդուզ» սահմանային անցակետով ռուսական սպառազինություն է մատակարարվում Հայաստան։

«Որոշ լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» սահմանային անցակետով Հայաստան է մատակարարվում ռուսական զենք և ռազմական տեխնիկա։ Հայտարարում ենք, որ դրանք ստահոդ և անհիմն հաղորդումներ են։ Դրանք տարածվում են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները խաթարելու նպատակով»,- հայտարարել է դեսպանատան ներկայացուցիչը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Գաջիևը անհանգստություն էր հայտնել Ռուսաստանի կողմից «Հայաստանը ինտենսիվ զինելու» կապակցությամբ։

Դեռևս օգոստոսի սկզբին Բաքվում հայտարարել էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող ռազմական բեռների հարցը։

«Բանակ–2020» և սպառազինություն. Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունենալու

Ըստ այդ հաղորդումների` Ալիևն ասել է, որ Տավուշի սահմանին հուլիսյան իրադարձություններից հետո Ռուսաստանից Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքներով Հայաստան տեղափոխվող ռազմական բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան։

Ռուս ռազմական օդաչուները Հայաստանի երկնքում օդային մարտեր են իրականացրել

 

142
թեգերը:
դեսպանատուն, սպառազինություն, Զենք, Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը ռուսական նոր զենք ունի. լուսանկարներ
«Ողջույն, զենք». Հայաստանն ինչի համար կծախսի ռուսական վարկը
Ի՞նչ տեսք ունի ռուսական նոր զենքը
Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ
Վրաց-թուրքական սահման

Սամցխե Ջավախքի հայերը փակել են Թուրքիայի հետ սահմանը. ո՞րն է նրանց պահանջը

17
(Թարմացված է 03:01 30.09.2020)
Այս պահին ցուցարարները հեռացել են: Նրանք մտադիր են հայ-վրացական սահմանի բացման հարցը լուծել այլ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի Sputnik. Սամցխե Ջավախքի տարածաշրջանից հարյուրավոր հայեր ի նշան բողոքի մի քանի ժամով փակել են վրաց-թուրքական սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

Ցուցարարները Վրաստանի իշխանություններից պահանջել են բացել հայ-վրացական սահմանը ՝ հումանիտար բեռը Ղարաբաղ հասցնելու համար և թույլատրել կամավորների մեկնումը Արցախ։ Բացի այդ, ցուցարարները կասկածներ են հայտնել, որ Թուրքիան Վրաստանի տարածքով ռազմական բեռ է հասցնում Ադրբեջան։

Նշենք, որ նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակի բռնկման պահից երկու երկրների միջև սահմանը փակ է։ Բացառություն են կազմում բեռնափոխադրումները։

«Սա մեզ համար առանձնակի ցավոտ է». Վրաստանի պատրիարք Իլյա II–ը դիմել է Երևանին և Բաքվին

Պետրոսյանը նշել է, որ ցուցարարները հասկացել են՝ արմատական (ռադիկալ) միջոցներով հարցը չի կարող լուծվել, և որոշել են չվնասել հայ-վրացական հարաբերությունները:

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի տարածքը չի կարող օգտագործվել որևէ երկրի ռազմական շահերից ելնելով, և, որ դրանով է պայմանավորված Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցման արգելքը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Պաստառներ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

 

17
թեգերը:
Բողոքի ակցիա, Սահման, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Որտե՞ղ են տեղավորվել Արցախից տարհանված մարդիկ. ԱՀ պետնախարարը մանրամասներ է հայտնում
Автомобильный пункт пропуска Верхний Ларс

Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն. Վրաստանում մեկնաբանել են ռազմական տարանցման արգելքը

464
(Թարմացված է 01:59 30.09.2020)
Վրաստանը թույլ չի տվել Հայաստանի և Ադրբեջանի զինուժի համար բեռների փոխադրումն իրականացնել իր տարածքով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի տարածքը չի օգտագործվելու որևէ երկրի ռազմական կարիքների համար, այդ մասին Հայաստանն ու Ադրբեջանն իրազեկված են։ Վրացական Առաջին ալիքի հետ զրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։

«Խոսքը վերաբերում է Վրաստանի տարածքը որևէ երկրի ռազմական կարիքների նպատակով տարանցման համար օգտագործելուն։ Մենք դրանց կոշտ «ոչ» ենք ասում։ Այս մասին գիտեն մեր հարևանները և հարգանքով են վերաբերվում մեր դիրքորոշմանը»,– նշել է Սեսիաշվիլին։

Նա ընդգծել է, որ Վրաստանը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ է ցանկացած սցենարի: Սեսիաշվիլին շեշտել է, որ Թբիլիսին կողմերին հրադադարի կոչ է անում:

«Սա մեզ համար առանձնակի ցավոտ է». Վրաստանի պատրիարք Իլյա II–ը դիմել է Երևանին և Բաքվին

Նրա խոսքով` տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը Վրաստանի շահերից է բխում:

464
թեգերը:
Զենք, Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. ՊԲ հրամանատարի տեղակալ
«Դա անհնար է». Փաշինյանն ասաց` ինչ է պետք բանակցությունների համար
Որտե՞ղ են տեղավորվել Արցախից տարհանված մարդիկ. ԱՀ պետնախարարը մանրամասներ է հայտնում