00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը միակ երկիրն է, որը ի վիճակի է զսպել Թուրքիայի նկրտումները. Քոչարյան

© Photo : administration of Robert KocharyanРоберт Кочарян во время интервью телеканалам "5-ый канал", "Второй телеканал Армении" и "Еркир Медиа" (29 июля 2020).
Роберт Кочарян во время интервью телеканалам 5-ый канал, Второй телеканал Армении и Еркир Медиа (29 июля 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան միշտ էլ հավակնություններ է ունեցել Հարավային Կովկասի նկատմամբ, և միակ իրական ուժը, որը կարող է նրան զսպել, Ռուսաստանն է։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ նկրտումները կարող է զսպել միայն Ռուսաստանը։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով վերջին հայ-ադրբեջանական սրման ժամանակ Թուրքիայի դիրքորոշման մասին:

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին ցանկացած բախում կարող է վերածվել լայնածավալ պատերազմի։ Քոչարյանն ընդգծում է, որ դրանով էլ բացատրվում է Ռուսաստանի, մյուս միջնորդների արագ արձագանքը։ Այն ուղղված է «կայծը հանգցնելուն», մինչև դրա մեծ հրդեհ դառնալը: Ընդ որում, այս բախումները համեմատելի չեն ապրիլյան իրադարձությունների հետ։

Поддерживаемые Турцией сирийские боевики готовятся выйти на линию фронта в провинции Идлиб (11 февраля 2020). Сирия - Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ–ն ստուգում է թուրք վարձկանների` Արցախի դեմ պայքարում ներգրավվելու մասին լուրերը

«Մեծ պատերազմի վտանգը միշտ կա է։ Հենց դրանով է բացատրվում ԶԼՄ - ների, միջնորդների և միջազգային հանրության նման զգայուն վերաբերմունքը», - ասել է Քոչարյանը։

Հուլիսյան հակամարտության ընթացքում Թուրքիան իրեն խիստ ագրեսիվ է պահել։ Բայց Քոչարյանը չունի տեղեկություն` արդյո՞ք Անկարան է Բաքվին դրդել պատերազմական գործողությունների։

Բայց այդ ընթացքում Թուրքիայի պահվածքն ու հայտարարությունները շատ հարցեր են առաջացնում։

«Մեզ համար սա, իհարկե, խնդրահարույց է։ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար, ուստի մենք շատ ցավոտ ենք արձագանքում այս ամենին. այդ զորավարժություններին և այլն», - ասաց Քոչարյանը։

Անկարան, նրա խոսքով, միշտ հավակնություններ ունի Հարավային Կովկասում և այս իրավիճակում փորձում է ընդլայնել ազդեցությունը տարածաշրջանում:

«Եթե անկեղծ լինենք, Ռուսաստանը միակ երկիրն է, որը զսպում է կամ ի վիճակի է զսպել Թուրքիայի նման նկրտումները։ Դրա համար էլ Հայաստանին պետք է, որ Թուրքիային զսպող ռուսական գործոնն աշխատի տարածաշրջանում»,–ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Օրացույց առանց երեքշաբթիների․ Քոչարյանն անհեթեթ է համարում իր հասցեին հնչած մեղադրանքները

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Լրահոս
0