Վերին Լարս

ՀՀ քաղաքացիները մնացել են Վերին Լարսում, նրանց շարքում կանայք և երեխաներ կան․ մանրամասներ

151
(Թարմացված է 18:11 01.09.2020)
Վերին Լարս անցակետում մնացած մարդկանց մեջ քիչ չեն նաև նրանք, որոնք Ռուսաստանում անգործ են մնացել ու հիմա փորձում են Վրաստանով Հայաստան վերադառնալ։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի քաղաքացիները, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, Վերին Լարս անցակետ (ռուս-վրացական սահման) են եկել ու փորձում են ցամաքային ճանապարհով՝ Վրաստանի տարածքով, Հայաստան վերադառնալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

«21 մարդ անցակետի մոտ է։ Նրանք ութ մեքենայով են․ մեքենաները բեռնված են անձնական իրերով։ Մարդիկ կարծում էին, որ այսօրվանից թույլատրվում է անցակետով անցնել», - ասաց Թանանյանը։

Բացատրական աշխատանքից հետո քաղաքացիները հեռացել են անցակետից, այժմ նրանք Լարսից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չմի գյուղում են։ Տեղանքում փոքր խանութ ու հանրային սննդի կետ կա, որոնցից հաճախ ֆուրերի վարորդներ են օգտվում։

Մեքենաների մեջ հիմնականում այն մարդիկ են, որոնք Ռուսաստանում անգործ են մնացել ու որոշել են հայրենիք վերադառնալ, սակայն ինքնաթիռի տոմսի գումար չունեն։ Շատերի անձնագրերի ժամկետներն անցել են, մեքենաների փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն։

Հիշեցնենք՝ Վրաստանում մարտից օտարերկրացիների մուտքի արգելք է գործում։ Արգելքը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։

ՀՀ մի խումբ քաղաքացիներ ապօրինի հատել են Վրաստանի սահմանը. տեսանյութ

 «Կազբեգ» - «Վերին Լարս» սահմանային անցումը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ճանապարհն է։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ասել է, որ հանրապետության քաղաքացիները կարող են իրենց մեքենաներով ցամաքային ճանապարհով հայրենիք վերադառնալ միայն Վրաստանի կառավարության որոշման չեղարկումից հետո։

151
թեգերը:
կորոնավիրուս, կարանտին, Արտակարգ դրություն, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Վերին Լարս
Ըստ թեմայի
Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Վերին Լարսի անցակետում բողոքի ակցիա է․ Թանանյանը համոզել է հայ վարորդներին հետ կանգնել
Թուրքիա. արխիվային լուսանկար

Ռուս զբոսաշրջիկների ավտոբուսը վթարի է ենթարկվել թուրքական Անթալիայում

20
(Թարմացված է 18:46 18.09.2020)
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի հետևանքով տուժել է 7 մարդ, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես դեռ չեն հաստատում:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Անթալիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության ներկայացուցչին:

Ավելի վաղ E1.RU պորտալը հայտնել էր, որ Ալանի շրջանում, լեռնային ճանապարհի վրա ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել։ Ըստ նրանց տեղեկության` վթարի հետևանքով 7 մարդ է տուժել։ Բայց այդ տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել։

«Այո, ավտոբուսի մասնակցությամբ  վթար եղել է։ Դեպքի մանրամասները պարզվում են», - ասել է գործակալության զրուցակիցը։

Բայց Անթալիայի Ճանապարհային ոստիկանությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ուրբաթ օրը ՌԴ-ից եկած զբոսաշրջիկների ավտոբուսով վթարներ չի եղել:

«Նման վթարների մասին հաղորդում չի ստացվել», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նույն E1.RU պորտալի` զբոսաշրջիկները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, այդ թվում կոտրվածքներ, վնասվածքներ գլխի շրջանում։

20
թեգերը:
ավտոբուս, ավտովթար, Զբոսաշրջիկ, ռուս, Թուրքիա
Ըստ թեմայի
Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 26 աշխատակից թեստավորվել են
«Շենգավիթում» 30-ամյա ծննդկան է մահացել. բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել
Ի՞նչ կապ կա գարդասիլի պատվաստման և 17-ամյա աղջկա տեսողական խնդիրների միջև. մանրամասներ
Սուրբ Ախթամար

Հայերի ոսկիների հետևից. թուրք լրագրողը գրում է գերեզմանների դեմ պայքարող ասկյարների մասին

113
(Թարմացված է 15:19 16.09.2020)
Անկարայում հայկական գերեզմանատանը կատարված վերջին բարբարոսության ֆոնին լրագրող Ուզայ Բուլութը հիշեցրել է հարյուրավոր և հազարավոր հայերի, հույների, եզդիների և հրեաների սրբապղծված շիրմաքարերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Թուրք ասկյարները մինչև վերջ են գնում, երբ պայքարում են գերեզմանների դեմ։ Սակայն հենց վայրագ ասկյարները, այլ ոչ թե բոլոր թուրքերը։ Նրանցից ոմանք բացահայտ կերպով հանդես են գալիս ի աջակցություն հայերի, հույների, ասորիների և այլ ժողովուրդների, որոնց Թուրքիայում փորձում են ասիմիլացնել։

Մտավորական, ակտիվիստ Ռագըպ Զարաքօլուի նման ոմանք զրկվել են ազատությունից  ճշմարտությունը բարձրաձայնելու համար, մյուսները, ինչպես օրինակ` լրագրող Ուզայ Բուլութը, այդ մասին գրում են արտերկրից։ The American Conservative պարբերականի նրա հոդվածները վերատպել է նաև բուլղարական «Поглед» պարբերականը։

Նա հիշեցրել է Անկարայում հայկական գերեզմանատան վերջին սրբապղծությունը, որի մասին բարձրաձայնեց մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

Բուլութը գրում է, որ այս գերեզմանատունն առաջին անգամը չէ, որ ավիրում են «հայերի ոսկիների» հետևից ընկած գանձագողերը։ Սա Թուրքիայի պատմության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ նմանատիպ դեպքերից մեկն է։

Նա հիշեցնում է, որ փետրվարին ոչնչացվեցին Անկարայի մեկ այլ քրիստոնեական գերեզմանի 72 շիրմաքարերից 20-ը։ Եվս մեկը ոչնչացրեցին Տրապիզոնի (հունական քաղաք, որը Թուրքիայում խեղաթյուրված անվանում են Տրաբզոն - խմբ.) Աստվածածին կաթոլիկ եկեղեցում:

Նման «մարտեր» են ընթանում ոչ միայն քրիստոնյաների, այլև հնարավոր բոլորի դեմ։ Մարտին պղծվել էր Թուրքիայի հարավ–արևելքում գտնվող Մարդին քաղաքի Նուսայբին թաղամասի (որտեղ մինչ օրս բնակվում են եզդիներն ու ասորիները) 300 տարվա հին գերեզմանատունը։ Կոտրել էին արևի և սիրամարգի պատկերով (եզդիների կրոնի խորհրդանիշ) մարմարե սալիկները։ Մեկ ամիս անց պղծվել էր ալևիտների գերեզմանատունը։

Երբ նրանք բողոք ներկայացրին ոստիկանություն, պատասխանեցին, որ «սա առաջին հարձակումը չէ, մեղավորներին կփորձեն գտնել»։

2019 թվականի փետրվարին սրբապղծվեց Գազիանթեփ քաղաքի հրեական գերեզմանոցը։ Նման հարձակում տեղի էր ունեցել նաև 3 տարի առաջ` 2016 թվականին։ Այստեղ ոչ միայն հրեաներ են թաղված, այլև հայեր ու մուսուլմաններ։

Թուրքիայում չեն պատժում գերեզման պղծողներին, նրանց հետաքրքրում է հարցի առեղծվածային կողմը

Մեկ այլ դեպք էլ ցույց է տալիս, որ ճիշտ նույնկերպ են վարվում ոչ միայն վաղուց Աստծուն հոգին տվածների, այլև ողջերի հետ։ Միխո Իրակը, որը Թուրքիայում ապրող ասորի էր, մահացել է Բելգիայում 77 տարեկանում։ Իրակն ամբողջ կյանքը անդամավճար է վճարել Թուրքիայի կրոնական գործերով վարչությանը, որպեսզի մահից հետո նրա մարմինը հուղարկավորեն հայրենիքում։ Սակայն վարչությունը, տեղեկանալով, որ Միխո Իրակը քրիստոնյա է, հրաժարվել է իրականացնել նրա վերջին ցանկությունը։ Նրա ընտանիքն իր ուժերով է տեղափոխել Իրակի մարմինը։

Ստամբուլում 1955 թվականի հունական ջարդերի ժամանակ ջարդարարները ոչ միայն հարձակվում էին բնակիչների վրա, այլև ավերում քաղաքի ուղղափառ գերեզմանատները։

«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները

Այն հողի վրա, որտեղ այսօր գտնվում է Թուրքիան, ժամանակին ապրել ու այդ հողի տերերն են եղել բնիկ քրիստոնյաները։ XIX դարում հույները, հայերն ու ասորիները կազմում էին բնակչության մոտ 20%–ը։ 1924 թվականին, Ցեղասպանության և բռնի տեղահանության մի քանի ալիքներից հետո, նրանց թիվը նվազեց և հասավ 2%–ի։ Այսօր Թուրքիայում քրիստոնյաներն ու հրեաները միասին կազմում են բնակչության շուրջ 0,2%–ը։ Եվ հիմա` 21-րդ դարում, ոչ մուսուլմանները Թուրքիայում չեն կարող նույնիսկ խաղաղությամբ հանգչել։ Այսպես է իր հոդված եզրափակում Ուզայ Բուլութը։

113
թեգերը:
գերեզման, քրիստոնյա, հայ, Թուրք, Թուրքիա
Ըստ թեմայի
«Պապիս կնոջը թուրքը խլել է ու իր հարճը սարքել». ֆիդայի Սարգսի թոռը փնտրում է ազգականներին
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
«Ասացին, որ ես քուրդ եմ». 111 տարի ապրած մշեցի Ջեմիլն ու նրա որդի Սերոբը
Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը զինվորականների ու ազատամարտիկների է պարգևատրել

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը զինվորականների ու ազատամարտիկների է պարգևատրել

0
ՀՀ ԶՈւ բարձրաստիճան զինվորականների հետ նախագահի պարգևատրմանն են արժանացել նաև Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Անկախության տոնի առթիվ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել ՀՀ ԶՈւ զորամասերի հրամանատարներ՝ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, Արիության մեդալով՝ զորամասին հրամանատար, փոխգնդապետ Բաբկեն Ղարիբյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանը: Զորամասի հրամանատար փոխգնդապետ Արամ Ղազարյանը Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել՝ հետմահու:

Նախագահի հրամանագրով մի շարք զորամասերի հրամանատարների տեղակալներ ու ստորաբաժանումների ղեկավար բարձրաստիճան զինվորականներ պարգևատրվել են Երախտագիտության մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով ու Մարտական ծառայության մեդալով:

Զորամասի, բժշկական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Կարեն Խաչունցին նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Մխիթար Հերացու մեդալով:

Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Մակրոնը շնորհավորել է Սարգսյանին

Նախագահի հրամանագրով պարգևատրվել են նաև Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ: Ազատամարտիկ Արա Խուդավերդյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ազատամարտիկներ Վազգեն Բաբաջանյանը, Ալեքսան Ալեքսանյանը, Թաթուլ Սեփոյանը, Սամվել Հայրապետյանը, Արթուր Ուրումյանը, Արտավազդ Ամիրխանյանը, Գեղամ Խաչատրյանը, Սուրեն Հարությունյանն ու Ալեքսան Ավետիսյանը պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:

0
թեգերը:
Անկախության օր, պարգևատրում, Ազատամարտիկ, զինծառայող, Հայաստան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Օրվա կադր. «Սու»–երը տոնական թռիչք են իրականացնում Երևանի երկնքում
«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել
Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում Հայաստանի Անկախության օր է հռչակվել