ԵՐԵՎԱՆ, , 25 օգոստոսի – Sputnik. Մոտ 60 օսիացի ու հայ վարորդներ ակցիա են անցկացնում «Վերին Լարս» անցակետի մոտակայքում ռուսական կողմից ու մտադիր են փակել ճանապարհը։ Սակայն հայ վարորդներին համոզել են չմասնակցել ապօրինի գործողություններին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
«Վարորդներն ասացին, որ վրացական Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս տուգանել է իրենց Վրաստանի տարածքում կայանելու համար։ Նրանց խոսքով՝ առանց հասկանալու մոտ երկու հազարի լարի (մոտ 650 դոլար) տուգանում են»,- ասաց նա։
Վարորդները բողոքում են, որ պատժամիջոցները կիրառվում են եթե նույնիսկ խախտումը կատարվում է օբյեկտիվ պատճառներով։ Օրինակ, եթե մեքենան փչացել է, ու վարորդը պարզապես չի կարող տեղից շարժվել, կամ եթե առողջական խնդիրներ են առաջացել։ Նրանք պնդում են, որ այդ ամենը զանգվածային բնույթ է կրում։
Թանանյանի պարզաբանմամբ՝ օս վարորդները հայերի հետ որոշել են ուշադրություն հրավիրել այդ խնդրի վրա։ Նա նշեց, որ անձամբ հանդիպել է հայ վարորդների հետ ու համոզել, որ չմասնակցեն ապօրինի գործողություններին։
Դեսպանատանը կից մաքսային կցորդի խոսքով՝ ինքը խնդրի մասին արդեն տեղեկացրել է համապատասխան մարմիններին։
Պետք է նշել, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանը փակելու պահից Վրաստանը տեղափոխության նոր կանոններ է սահմանել բեռնատարների վարորդների համար, որոնք գործում են Վրաստանի տարածքում արտակարգ դրության ռեժիմի ընթացքում։
Մասնավորապես՝ բեռնատարների վարորդները հայ-վրացական սահմանի մաքսային ընթացակարգերն անցնելուց հետո պետք է կանգ չառնելով հասնեն նշանակետին՝ «Վերին Լարս» անցակետ։
Կանգ առնել թույլատրվում է միայն հատուկ հատկացված վայրերում (STOP POINT), ապահովագրություն ձևակերպելու համար սահմանված կետերում, մաքսակետերում գտնվող կայանատեղիներում։
Սահմանված կանգառներում վարորդը կարող է բենզին լիցքավորել, զուգարանից օգտվել քարտ կամ սնունդ գնել։ Առողջական կամ մեքենայի անսարքության հետ կապված խնդիրների դեպքում վարորդը պետք է զանգահարի 112 հեռախոսահամարով։
Բեռնատարը պետք է ժամանման պահից սկսած 24 ժամվա ընթացքում լքի Վրաստանի տարածքը, իսկ եթե մեքենան անցնում է Կազբեգով, ապա թույլատրվում է մինչև 48 մնալ Վրաստանի տարածքում։ Մաքսատանն անցկացրած ժամանակը հաշվի չի առնվում։
Կանոնները խախտելու դեպքում 3 հազար լարի (մոտ հազար ԱՄՆ դոլար) տուգանք է սահմանված։ Բացառություն են կազմում եղանակով պայմանավորված չնախատեսված (օրինակ՝ Կոբ-Գուդաուր հատվածը փակ է, կամ փակ է Լարս տանող ճանապարհը – խմբ) կամ արտակարգ իրավիճակները։
Սահմանված կանոնները խախտելու դեպքում բեռնատարը պետք է անհապաղ հեռանա Վրաստանի տարածքից։ Հակառակ դեպքում վարորդը 14 օրով պետք է կարանտինի մեջ մնա, իսկ տրանսպորտային միջոցը տարհանվի տուգանային հրապարակ։
Նշվում է նաև, որ վարորդները պարտավոր են բժշկական դիմակ ու ձեռնոց դնել, ցանկալի է վճարումներն էլ քարտով անել։
Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
«Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու նախագիծը ժամանակակից իրողություններում ու 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությամբ նախատեսված տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում չի կորցրել իր կարևորությունն ու նշանակությունը։ Ավելին, տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտի մասնագետները շարունակում են պնդել, որ ճանապարհը կարևոր է ոչ միայն Երևանի համար։
Դեռ երկու տարի առաջ նախագիծը հետաքրքրեց Չինաստանի գործընկերներին։ Փորձագետներն այն ժամանակ նշեցին, որ նախագծի իրականացման պարագայում ճանապարհը կարող է դառնալ «Նոր մետաքսի ճանապարհ» գլոբալ նախագծի մի մասը։
Նախագծի իրականացումն ու ավտոճանապարհի շահագործումը թույլ կտան Հայաստանին կարևոր տարանցիկ հանգույց դառնալ, որը կձևավորի Պարսից ծոց–Սև ծով միջանցքը, և երկիրը դուրս կբերի տրանսպորտային շրջափակումից։
Այս նախագծի կարևորությունը Երևանում հասկանում էին իշխանափոխությունից և՛ առաջ, և՛ հետո։ Իսկ օրերս Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարվել էր 2021 թվականին Թալին–Լանջիկ և Լանջիկ–Գյումրի հատվածի կառուցման մասին։
Հասկանալու համար, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ավտոմայրուղու շինարարության նախագծի իրականացման շրջանակում, մենք դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Գերատեսչության ճանապարհային դեպարտամենտից մեզ պատասխանեցին, որ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը լայնածավալ նախագիծ է, որը բաղկացած է 5 տրանշից։
«Աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են Տրանշ-1–ում. կառուցվել է Երևան–Աշտարակ, Երևան–Արտաշատ 31-կիլոմետրանոց ճանապարհը և 2016 թվականին հանձնվել շահագործման», – ասացին դեպարտամենտում։
Գերատեսչությունից նշեցին, որ ներկա պահին Տրանշ-2-ի անավարտ աշխատանքների ծավալի գնահատում է իրականացվում (Աշտարակ-Թալին 42 կմ երկարությամբ ճանապարհահատված)։ 2021 թվականի վերջին կապալառուի միջազգային մրցույթ կհայտարարվի։
Ապաշրջափակում չի կարող լինել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել․ փորձագետ
Դեպարտամենտից հիշեցրին, որ նշված տրանշով զբաղվում էր իսպանական Corsan Corviam Construccion S.A. ընկերությունը, որը 2018 թվականին դադարեցրեց շինարարական աշխատանքներն ու հեռացավ հայաստանյան շուկայից։ 2019 թվականի հուլիսին ընկերության հետ պայմանագիրը խզվեց կապալառուի կողմից պայմանագրի բազմաթիվ խախտումների, ինչպես նաև նրա անվճարունակության պատճառով։
2019 թվականի նոյեմբերին Միջազգային առևտրային պալատ դիմում էր ներկայացվել կապալառուի դեմ արբիտրաժային քննություն սկսելու մասին։ Գործընթացը շարունակվում է։
Գերատեսչությունից պարզաբանեցին, որ ներկա պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում Տրանշ-3-ում (Թալին–Լանջիկ` 18,7 կմ, Լանջիկ–Գյումրի` 27,5 կմ, ճանապարհների ընդհանուր երկարությունը` 46,2 կմ)։ Բացի այդ, նախագծման աշխատանքներ են տարվում 3 ենթահատվածից բաղկացած Տրանշ-4–ի շրջանակում Քաջարան–Ագարակ հատվածում։
«Նախագծի շինարարության ավարտի մասին կարելի է հստակ հայտարարել` տրանշներում ֆինանսական աղբյուրների ճշգրտումից և շինարարության մեկնարկից հետո», – հայտարարեցին դեպարտամենտում։
Ներկա պահին շինարարական աշխատանքներ են ընթանում Թալին–Լանջիկ, Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածներում։ Կապալառուն չինական Sinohydro Corporation ընկերությունն է։ Արդեն իրականացվել են հիմքի և ենթահիմքի աշխատանքները։ Ճանապարհի որոշ հատվածներ պատրաստ են ասֆալտապատման համար, գործընթացը կմեկնարկի 2021 թվականին։
Տրանշ–3-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին - 2023 թվականի սկզբին։
Հայաստանի տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը տրանսպորտային միջանցքը Երևանի համար կարևոր է համարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ ճանապարհի նշանակությունը չի փոխվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարությունների համատեքստում։
«Ճանապարհը ապաշրջափակման հարցի հետ անուղղակիորեն է կապված, այդ մայրուղին իր գործառույթն ունի, այն սկսել են կառուցել և այն գործելու է», – ասաց Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ իսկզբանե «Հյուսիս–Հարավ»–ը նախատեսված էր որպես տարանցիկ և կենտրոնական մայրուղի հայկական բեռների տեղափոխման համար, որը հնարավորություն կտա Իրանին, Վրաստանին, Հայաստանին կոմունիկացիոն կապ ունենալ։
Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի. Փաշինյան
Մայրուղին նախևառաջ նախատեսված է տարանցման համար և, ըստ էության, շարունակում է այդպիսին մնալ։ Ըստ նրա` միջանցքի գործարկումը թույլ կտա աշխուժացնել տրանսպորտային լոգիստիկան։ Ճանապարհը թույլ կտա Իրանից և Հայաստանից բեռներին անմիջապես ելք ապահովել դեպի վրացական Փոթի և Բաթում նավահանգիստներ։
«Այստեղ ուղիղ ճանապարհ կլինի դեպի ծով Վրաստանի տարածքով, ինչը կարևոր է ինչպես Երևանի, այնպես էլ Թեհրանի համար։ Ճանապարհը կապելու է Պարսից ծոցն ու Սև ծովը», – ասաց Հովհաննիսյանը։
Փորձագետն ընդգծեց, որ ավտոճանապարհը ծովայինից բավական կարճ է։ Իսկ լոգիստիկայում առանձնակի տեղ ու դեր ունեն ժամանակի և ծախսի գործոնները։
«Հյուսիս–Հարավ» նախագիծն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենալայնածավալ նախագծերից մեկն է։ Ճանապարհը կկրճատի տարածությունը իրանական սահմանից մինչև վրացական սահման 550 կմ–ից մինչև 490 կմ և կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրարի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին է հանձնել Երևանին:
«Մենք նրանց վերադարձրեցինք բոլոր գերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվեց ավելի քան 1000 դիակ», - ասել է նա ՝ ավելացնելով, որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:
Միևնույն ժամանակ, Ալիևը հույս ունի, որ չնայած Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը նա որակել է իբրև «երկրի ներքին գործ», Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության բոլոր դրույթները կյանքի են կոչվելու:
Ալիևը դժգոհել է, թե հայկական կողմն Ադրբեջանին չի տվել ականապատ տարածքների քարտեզները, ինչն իրենք որակում են իբրև պատերազմական հանցագործություն:
Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի ունենք ադրբեջանական կողմում, սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց ոչ պաշտոնական տվյալներով մինչև 300 հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ գերության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։
Creating the city of Starbase, Texas
— Elon Musk (@elonmusk) March 2, 2021
Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):
Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։
Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում



