Վրաստան, արխիվային լուսանկար

Վրաստանի իշխանությունը Սվանեթիում կարանտին է հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով

88
(Թարմացված է 08:07 11.08.2020)
Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով Սվանեթիում կազմակերպվել է անհետաձգելի բուժօգնության ապահովում: Տեղում աշխատում է վարակաբանների 5 բժշկական բրիգադ:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sptnuik. Վրաստանի բարձրլեռնային Սվանեթի շրջանում կորոնավիրուսի վարակի բռնկման պատճառով Վրաստանի իշխանությունը կարանտին է հայտարարել: Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեին:

«Ներկա պահին խիստ միջոցառումների կարիք կա միայն Սվանեթիում: Երկրի մնացած հատվածներում վարակի տարածվածության վիճակագրությունը լրացուցիչ խստացումների հիմք չի տալիս: Մենք նախկինի պես թիրախավորված թեստավորում ենք իրականացնելու՝ փոքր-ինչ ավելի լայնամասշտաբ, և հետևելու ենք արդեն իսկ մշակված ռազմավարական պլանի պահանջներին»,- ասել է նախարարը:

Վրաստանի առողջապահության նախարարի խոսքով՝ Սվանեթիի շրջանում արդեն իսկ կազմակերպվել է անհետաձգելի բուժօգնության ապահովում: Տեղում աշխատում են վարակաբանների 5 բժշկական բրիգադ, որոնք մանրամասն ուսումնասիրություն են իրականացնում:

Տիկարաձեի հայտնած տվյալներով՝ վերջին 1 օրվա ընթացքում Վրաստանի այս շրջանի մի քանի բնակավայրերում կորոնավիրուսի վարակի միանգամից 17 դեպք է հաստատվել:

Նշենք, որ StopCov կայքի տվյալներով, Վրաստանում վարակվածների թիվը ներկա պահին 1 250 է:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 23-ով և հասել 40 433-ի

Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1 010, մահացել՝ 17 մարդ: Ներկա պահին մեկուսացման մեջ են 7 068-ը, հիվանդանոցներում բուժում են ստանում 242-ը:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում պաշտոնապես գրանցվել էր փետրվարի 26-ին:

88
թեգերը:
կարանտին, թեստ, համավարակ, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Ինչն է եղել 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը. նա կորոնավիրուսով չի վարակվել
Վերջին մեկ օրում ՀՀ-ում 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. ամենաերիտասարդը 54–ամյա կին է
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 20 միլիոնին. նոր տվյալներ
Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է
Աննա Նաղդալյան

Իշխանությունը հորից ժառանգած Ալիևը շահարկում է Ղարաբաղյան հակամարտությունը. ՀՀ ԱԳՆ

121
(Թարմացված է 17:17 25.09.2020)
ՀՀ արտգործնախարարությունը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթին։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Տարածաշրջանի ժողովուրդները ժառանգել են բարդ հակամարտություն, որի վերջնական հանգուցալուծումը ենթադրում է այնպիսի տարբերակի համաձայնեցում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Միայն այդ ժողովուրդների մանդատը վայելող իշխանություններն են ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու և խաղաղություն հաստատելու քաղաքական կամքը: ՀՀ ԱԳՆ-ն այսպես է պատասխանել Ադրբեջանի նախագահի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթին։

ԱԳՆ-ում նշել են, որ Հայաստանում և Արցախում ձևավորվել են իշխանություններ, որոնք ստացել են ժողովրդական քվե և պատրաստ են երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների հետ:

«Իշխանությունը հորից ժառանգած և մեկ ընտանիքի շրջանակներում այն կիսող Իլհամ Ալիևն այդպիսի առաջնորդ չէ: Նրա իշխանությունը մշտապես հիմնված է եղել հակամարտության շահարկման, սեփական հասարակությունում Հայաստանի և հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի արմատավորման, այլ ոչ թե սեփական հասարակության կարիքների լուծման վրա»,–ասված է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ Իլհամ Ալիևի օրոք է Ադրբեջանը բաց թողել «նավթային բումի» միջոցով ժամանակակից երկիր և հասարակություն կառուցելու պատմական շանսը: «Այսօր Ադրբեջանի իշխանությունն աշխարհում հանդես է գալիս որպես ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմ, որն օգտագործում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակը, սեփական ժողովրդին հարստահարելու և լռեցնելու համար»,–ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Զգուշացեք. ադրբեջանցիները խուճապ տարածող հաղորդագրություններ են ուղարկում

Ասվում է նաև, որ տարածաշրջանում գործ ունենք իշխանական մի համակարգի հետ, որտեղ արժեքները փոխարինված են անձի, դինաստիայի և սեփական հարստության պաշտամունքով, իսկ շահերը ենթադրում են ժառանգականության վրա հիմնված իշխանության պահպանումն ամեն գնով: Ցավալի է, որ այդ «ամեն գինը» վճարել և վճարում է ձայնից զրկված Ադրբեջանի ժողովուրդը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում հեռավար ելույթ ունենալիս կրկին դժգոհել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, այդ թվում`Ռուսաստանից «ապարդյուն գործունեության» համար:

Ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս` Ալիևը նաև կոչ է արել ՄԱԿ-ին «նոր օրակարգ նախապատրաստել Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելու համար»:

Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել և չի լինի բանակցությունների առարկա։ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»,- հայտարարել է նա:

Ինչպե՞ս հակազդել թուրք-ադրբեջանական տեղեկատվական մանիպուլյացիաներին. մասնագիտական կարծիք

Իլհամ Ալիևը նշել է նաև, թե Հայաստանը այս տարվա հուլիսից մինչև սեպտեմբեր ավելի քան մեկ տոննա ռազմամթերք է ստացել։ Նրա խոսքով` քանի որ Հայաստանն աշխարհի ամենաաղքատ երկրներից է, չունի միլիարդավոր դոլարներ սարքավորումներ ձեռք բերելու համար, իրենք ենթադրում են, որ Հայաստանն այդ բեռներն անվճար է ստացել։ Նա կոչ է արել բոլոր երկրներին ձեռնպահ մնալ Հայաստանին զենք մատակարարելուց։

121
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին
Դիվանագիտական սկանդալ․ Բաքվում խմբագրել են Արցախի վերաբերյալ հաղորդագրությունը
Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել. Փաշինյանը պատասխանել է Ալիևին
Թոյվո Կլաարը

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանին և Բաքվին կոչ է արել վերադառնալ բանակցություններին

44
(Թարմացված է 13:26 25.09.2020)
Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը մեկնել է Բաքու, որտեղ նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափում առանց նախապայմանների վերադառնալ բանակցային գործընթացին։

Նա այսօր ժամանել է Բաքու, որտեղ նախատեսված է հանդիպում Ադրբեջանի ղեկավարության հետ։

Twitter–ի իր միկրոբլոգում Կլաարը նշել է, որ ԵՄ–ն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն պահպանելու հարցում։ Նա ընդգծել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու կարևորությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ մեղադրել էր Հայաստանին ԼՂՀ հակամարտության կարգավորման «բանակցությունների փաստացի տապալման» համար։ Նրա խոսքով` խաղաղ գործընթաց այժմ չի ընթանում։

Զգուշացեք. ադրբեջանցիները խուճապ տարածող հաղորդագրություններ են ուղարկում

Ի պատասխան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անվանել էր «էմոցիոնալ»` նշելով, որ Երևանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները։  ՀՀ արտգործնախարարի կարծիքով` խաղաղ գործընթացը հակամարտության լուծման միակ հնարավոր ճանապարհն է։

44
թեգերը:
Տոյվո Կլաար, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
ՀԴՄ կտրոնները` Ադրբեջանի շահերի պաշտպան. զբոսաշրջիկները կօգնե՞ն հետ բերել Ղարաբաղը
Ալիևի հայտարարությունը հուզական էր. Զոհրաբ Մնացականյանը` ղարաբաղյան գործընթացի մասին
«Ղարաբաղը հեռու է, Գլենդելը՝ ոչ այնքան». Ինչ է գրում Dailynews-ը ժենգյալով հացի մասին
Արսեն Թորոսյան

Զոհրաբյանը դատի է տվել Թորոսյանին

0
Վարչական դատարանում կվիճարկվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը։ Գործը մակագրված է դատավոր Սամվել Հովակիմյանին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ և վարչական դատարանում վիճարկում է դիմակ դնելու հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

«Պահանջ` անվավեր ճանաչելու դիմակ կրելու պարտականությունը միայնակ կամ ընտանիքի անդամների հետ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցության ժամանակ դիմակ կրելու պարտականության մասով, քաղաքացու՝ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ փողոցում կամ հանրային այլ բացօթյա տարածքներում գտնվելիս», –ասված է պահանջում։

Արմեն Մուրադյանը դատի է տվել Արսեն Թորոսյանին

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում և հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել: Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրենը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարարությանը

0
թեգերը:
Դատարան, դիմակ, Արա Զոհրաբյան, Արսեն Թորոսյան, Հայաստան