Իբադուլլա Աղաևը

«Գյուղում եմ, ոչինչ չգիտեմ»․ Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը՝ COVID-19-ի իրավիճակի մասին

113
(Թարմացված է 13:10 03.07.2020)
Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Աղաևը լրագրողներին խորհուրդ է տվել երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար զանգահարել առողջապահության նախարարություն։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Աղաևը մեկնել է գյուղ և չի հետևում երկրում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ես Բաքվում չեմ, մարզում եմ։ Ոչինչ չգիտեմ։ Գյուղում եմ, այստեղ ո՛չ հեռուստացույց ունեմ, ո՛չ ինտերնետ»,-ասել է Աղաևը իրեն զանգահարած լրագրողին։

Լրագրողի նկատառմանը, թե նա գլխավոր համաճարակաբանն է, Աղաևը պատասխանել է, որ ինքը «նույնպես մարդ է»։

«Ես էլ մարզերում ազգականներ ու հարազատներ ունեմ։ Զանգեք ԱՆ»,-խորհուրդ է տվել Աղաևը։

Ադրբեջանի կառավարության որոշմամբ` երկրի շրջանների մեծ մասում, կորոնավիրուսով պայմանավորված, մինչև հուլիսի 10-ը, ժամը 06։00-ը խիստ կարանտինային ռեժիմ է գործում։ Կասեցված են բոլոր ոլորտների, այդ թվում և սպասարկման և առևտրի ոլորտի աշխատանքը, ինչպես նաև հանրային տրանսպորտի և ավտոմեքենաների տեղաշարժը։ Մարդկանց տեղաշարժը թույլատրվում է միմիայն հատուկ թույլտվություն ստանալուց հետո։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Հայաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 10 մարդ. ամենաերիտասարդը 56 տարեկան է

Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյալներով՝ հուլիսի 3-ի դրությամբ COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 10 990 249:  Համավարակի զոհ է դարձել 524 176 մարդ։

Աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանը վարակի տարածման ցուցանիշներով 55-րդ տեղում է։ Երկրում կորոնավիրուս է հայտնաբերվել 18 684 մարդու մոտ։ Մահացել է 228 վարակակիր։

113
թեգերը:
Գյուղ, կորոնավիրուս, ադրբեջանցի, Ադրբեջան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (851)
Ըստ թեմայի
Գիտնականները կորոնավիրուսը «սպանող» ռոբոտ են ստեղծել
Աֆրիկայում 350 փիղ է սատկել. պատճառներից մեկը կարող է կորոնավիրուսը լինել
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք. վարակվածների թիվը հասավ 27 320-ի
Փոթի

Աշնան սկզբին հայկական գնացքները Փոթի և Բաթումի չեն մեկնի

120
(Թարմացված է 13:10 01.08.2020)
Երկու երկրներ տեղափոխվող բեռները կկուտակվեն նավահանգիստներում, և երկաթգիծը բացվելուց հետո դրանք Հայաստան և Վրաստան կհասնեն։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Սեպտեմբերի 1-16-ը երկաթգիծը չի գործի, այսինքն` Հայաստանից գնացքները չեն կարողանա հասնել Փոթիի և Բաթումիի նավահանգիստներ։ Sputnik Արմենիային լուրը հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից։

Խնդիրն այն է, որ Թբիլիսիում երկաթուղային կամրջի շինարարություն է իրականացվում, որի կսկսի գործել սեպտեմբերի 16-ից հետո միայն։

ՀԿԵ–ից հայտնեցին նաև, որ այս ընթացքում երկու երկրներ տեղափոխվող բեռները կկուտակվեն նավահանգիստներում, և երկաթգիծը բացվելուց հետո դրանք Հայաստան և Վրաստան կհասնեն։ 

Հիշեցնենք, որ երկաթուղով են Հայաստան ներկրվում դիզվառելիք, պարենային և կենցաղային ապրանքներ, իսկ Հայաստանից Վրաստան է տեղափոխվում հանքանյութ և ոչ միայն։

Լավրովը հուսով է` Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան կարգավորել ՀԿԵ–ի հարցը

120
թեգերը:
երկաթուղի, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ), Գնացք
Ըստ թեմայի
Երևան-Գյումրի-Երևան էքսպրես էլեկտրագնացքները կվերսկսեն աշխատանքը
ՀԿԵ մանևրային ջերմաքարշի հրդեհի հետևանքով մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել
«Մասիս» մեքենայացված գծային կայանի աշխատակիցները փոխում են Ծովագյուղ-Շորժա գծերը․ Գրձելյան
Զոհրաբ Մնացականյան

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին

61
(Թարմացված է 12:04 01.08.2020)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է Ադրբեջանի նորանշանակ գործընկերոջ հետ հնարավոր շփման մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռ առիթ չի ունեցել հանդիպելու Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն սպասում է այդ հանդիպմանը: Մնացականյանն այս մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հնարավոր շփմանը։

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու մեկի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»,–ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ Հայաստանի համար այժմ շատ էական է, որ լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան և նախապատրաստվենք աշխատանքի հաջորդ փուլին:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի` արդեն իսկ նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հունվարի վերջին տեղի ունեցած հանդիպման ժամանակ բոլոր ուղղություններով ունեցել են բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք։ Մնացականյանի խոսքով` Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարի հունվարին կայացած հանդիպումից հետո պետք է անցնեին հաջորդ փուլերին, որին Հայաստանը բացարձակապես պատրաստ էր։ Ավելին, գարնանը ևս մեկ հանդիպում էր նախատեսված, որը, սակայն, համավարակի պատճառով կյանքի չկոչվեց։

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

Նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի և անարդյունավետ է։ Նրա խոսքով` շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելով:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Ալիևի հրամանագրով կրթության նախարար 47-ամյա Ջեյհուն Բայրամովը նշանակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար։

61
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ջեյհուն Բայրամով, Նախարար, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը
Քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը
55 վնասված տուն, 37 քրգործ. Ադրբեջանի արարքը պետք է գնահատվի միջազգային չափորոշիչներով
Արտավազդ Փելեշյան

Փարիզում կկայանա Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան

0
Ֆիլմի համաշխարհային պրեմիերային կհաջորդի Փելեշյանի անհատական ցուցահանդեսը, որը կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 24-ին և կտևի մինչև 2021թ-ի մարտի 7-ը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Փարիզում հոկտեմբերին կկայանա աշխարհահռչակ հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի նոր՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական «Fondation Cartier»-ի կայքը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ ներկայացնելու ենք լեգենդար ռեժիսորի ֆիլմի պրեմիերան։ «Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ»,–գրում է կայքը։

Նշվում է, որ ֆիլմը ռեժիսորի 15 տարվա աշխատանքի գագաթնակետն է։

Ըստ տեղեկության`«Բնությունն» Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է, որտեղ անդրադարձ է եղել բնությանը՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի և Համասյանի երաժշտությունը։

Փելեշյանը մրցանակ բերեց գործընկերոջը. «ՏԷՖԻ Համագործակցությունը» ամփոփեց արդյունքները

Ֆիլմի պրեմիերային կհաջորդի Փելեշյանի անհատական ցուցահանդեսը, որը կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 24-ին և կտևի մինչև 2021 թ-ի մարտի 7-ը։

Գեղարվեստական, վավերագրական և հեռուստատեսային ֆիլմերի մեծանուն ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին` Վանաձորում։ Ամբողջ աշխարհում նա Հայաստանի ու հայկականության մարմնացումն է։ Արտավազդ Փելեշյանը «Տարածական մոնտաժի» հիմնադիրն է։ Նրա համանուն գիրքը վերածվել է ուսանողների համար դասագրքի։

Փելեշյանի «Բնակիչները» շրջագայում է աշխարհով մեկ

0
թեգերը:
ռեժիսոր, հայ, Ֆրանսիա, Փարիզ, ֆիլմ, Արտավազդ Փելեշյան
Ըստ թեմայի
Արտավազդ Փելեշյանի տիեզերքը ստեղծվել է 40 տարում
Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը»
Փելեշյան. բոլոր արվեստներից առաջ ծնվել է կինոն
Փելեշյանական աշխարհի սիմֆոնիան