ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի –Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանից մեկնող բեռնատարները մոտավորապես 10 օր հետո կկարողանան օգտվել «կանաչ միջանցքից» ։ Հենց այդ ժամանակ է սպասվում Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի արտահանումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանը, Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են «կանաչ միջանցք» ապահովել դեպի ԵՍՏՄ երկրներ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակով։
«Հայաստանից մեկնող բեռնատարները կկարողանան օգտվել «կանաչ միջանցքից», երբ դրա անհրաժեշտությունը լինի։ Իսկ անհրաժեշտություն կլինի արդեն 10 օրից», – ասաց Թանանյանը։
Նրա խոսքով` հենց այդ ժամանակ է նախատեսվում Հայաստանից գյուղմթերք մատակարարել Ռուսաստանի քաղաքներ։ Խոսքը, մասնավորապես, մրգի մասին է։
Թանանյանը նշեց, որ կողմերի միջև պայմանավորվածություն կա, որ մեծ հոսքի դեպքում հայկական բեռները կանցնեն «կանաչ միջանցքով»։ Հերթերը կանխելու համար հատուկ երթուղի է կազմակերպվելու. «Բագրատաշենի» անցակետից 30 բեռնատար կհասնեն «Վերին Լարս», այնտեղից էլ արդեն «կանաչ միջանցքով» առանց հերթերի և լրացուցիչ խոչընդոների կանցնեն մաքսակետը։
Թանանյանը կոչ արեց մատակարարներին և վարորդներին ունենալ անհրաժեշտ փաստաթղթերի բացառապես նվազագույն փաթեթ (համայնքի վարչակազմից ստացած տեղեկանքից մինչև բանկային փոխանցում)` հսկիչ անցակետերում ուշացումներից խուսափելու համար։
Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան
Նա նաև նշեց, որ SARS-CoV-2 կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակն ապրանքների տեղաշարժի վրա չի ազդել։ Միայն նվազել է պատվերների քանակը։ Հյուրանոցները նախկին ծավալով չեն գործում, Հայաստանից էկզոտիկ մրգերի պահանջարկը փոքրացել է և այլն։
Միևնույն ժամանակ «Սպայկա» ընկերության (Հայաստանից միրգ և բանջարեղենի խոշորագույն արտահանող) նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը կարծում է, որ դեռ վաղ է դատել «կանաչ միջանցքի» արդյունավետության մասին։
Նա նշում է, որ միջանցք միշտ պետք է լինի հայկական բեռնատարների համար, անկախ սեզոնից և հոսքից։
Ըստ նրա` մաքսայինները նախկինում էլ որևէ խոչընդոտ չէին առաջացնում հայկական բեռնատարների համար. չէին ուշացնում, արհեստականորեն սպասարկումը չէին դանդաղեցնում։ Այդ իսկ պատճառով, խնդիրը փոքր–ինչ այլ հարթությունում է։ Բաղդասարյանը նշեց, որ մինչև միջանցք դեռ հասնել է պետք, հաղթահարել Վրաստանում եղանակով պայմանավորված հերթերն ու խոչընդոտները։
Նա չբացառեց, որ ամեն դեպքում միջանցքն էլ ավելի կարագացնի հայկական բեռնատարների անցումը, և կարևոր դեր կունենա այդ հարցում։
«Սակայն պակաս կարևոր չէ նաև գոյացող հերթերի կրճատումը ոչ միայն անցակետերում, այլև վրացական կողմում` չեզոք գոտում», – ասաց նա։
Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենց ընկերությունը մտադիր է ապրանքների մեծ հոսքի մատակարարում սկսել հունիսի 25-ից։ Այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե գործնականում ինչպես է այդ ամենն աշխատում։
Փոփոխություններ Վրաստան–Հայաստան բեռնափոխադրումների հարցում․ դեսպանատան պարզաբանումը
Նշենք, որ միայն Հայաստանից «Վերին Լարսով» բեռնափոխադրողները տարեկան առնվազն 10 հազար երթուղի են իրականացնում երկու ուղղությամբ։ Գործող ճանապարհն այսօրվա դրությամբ գրեթե միակն է Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների տեղափոխման համար։ «Վերին Լարսին» այլընտրանքային մյուս 8 ճանապարհները փակ են քաղաքական դրդապատճառներով։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Թուրքական «ATV»-ի «Akıncı» հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա գրված է եղել Armenia (Հայաստան), գրում է Ermenihaber.am-ը։
Դեմ ենք 3-րդ երկրի միջամտությանը. Թուրքիայի արտգործնախարարը «նախատել» է հույն գործընկերոջը
Նշվում է, որ միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և Ադրբեջանում, լրատվամիջոցները շտապել են արձագանքել այդ սկանդալին՝ այն որակելով տեխնիկական լուրջ սխալ։
Չնայած սոցցանցերում հեռուստասերիալի աշխատակազմի հասցեին հնչած սուր քննադատություններին՝ «ATV» հեռուստաընկերության և հեռուստասերիալի ղեկավարությունը որևէ պարզաբանում չի տվել։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ադրբեջանի սահմանը հատելու փորձ անելու պահին Իրանի երկու քաղաքացու են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆիզուլիի շրջանի Ղազախլար գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ ուղեկալի տարածքում։
Երեկ երեկոյան սահմանապահ զորքերի «Հորադիզ» ջոկատի կարգախումբը նկատել է, որ անհայտ անձինք փորձում են հատել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը:
«Սահմանապահ ուղեկալը ոտքի է հանվել «զենք» հրահանգով, ծառայողական տարածքը փակվել է, ԻԻՀ սահմանապահները տեղեկացվել են դեպքի մասին։ Դրանից հետո ադրբեջանցի սահմանապահները նախազգուշական կրակ են բացել օդից, սակայն սահմանախախտները չեն ենթարկվել ու ձերբակալվել են», - նշված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ են` 1991 թվականին ծնված Ֆեյզի Յասեր Նարիմանը և 1993 թվականին ծնված Հուսեյնպուր Սեկքադ Հասանը։ Առաջինը ձերբակալության ընթացքում թեթև վնասվածք է ստացել։ Նրան օգնություն է ցուցաբերվել։
Արտակ Դավթյանն ընդունել է Իրանի դեսպանին. քննարկել են 2 երկրների համագործակցության հարցեր
Իրավախախտների մոտ թմրանյութի հաբեր են հայտնաբերվել ու առգրավվել։ Միջադեպից հետո ձերբակալվել են տեղի բնակիչները, որոնք դեպքի վայր են գնացել սահմանախախտների հետ հանդիպելու նպատակով։
Հայաստանն Իրանում նոր պաշտոնյա կունենա
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել 50-ից ավելի անձի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բոլորն էլ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ են ու, այսպես ասած, քրեական հեղինակություններ։ Կայքի տեղեկություններով՝ այսօր Երևանում իրականացվել է «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» հատուկ գործողությունը։
Կազմակերպված գործողության շրջանակներում 5 տասնյակից ավելի անձինք բերման են ենթարկվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից։
Նրանցից շատերը քրեական աշխարհում հայտնի են իրենց մականուններով։ Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում են «Կացինը», «Կաղինը», «Պնդուկը», «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշը» ու «Իքիբիրը»։