Բուժաշխատողներ, արխիվային լուսանկար

Տարածաշրջանի որ երկրում ինչ իրավիճակ է․ կորոնավիրուսի տարածվածությունը՝ թվերով

167
(Թարմացված է 21:41 18.05.2020)
Մահացածների համամասնությունը ընդհանուր հաստատված դեպքերի հետ ամենաբարձրը Իրանում է՝ 5.76%։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի-Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Facebook-ի իր պաշտոնական էջում հետաքրքիր վերլուծական վիճակագրություն է ներկայացրել։ Այն ցույց է տալիս տարածաշրջանի երկրներում կորոնավիրուսի տարածվածությունը, մահվան ելքերն ու այն, թե որ երկրներում են առողջացածների թվի ամենաբարձր ցուցանիշները։ Վիճակագրությունը ներառում է մայիսի 18-ի տվայլները՝ տոկոսային հարաբերակցությամբ։

Վարակվածների համամասնությունը բնակչություն թվի հետ համադրած %-ով՝

Հայաստան - 0.16%

Վրաստան - 0.01%

Ադրբեջան - 0.03%

Թուրքիա - 0.17%

Իրան - 0.14%

Ռուսաստան - 0.21%

Մահացածների համամասնությունը ընդհանուր հաստատված դեպքերի հետ %-ով՝

Հայաստան - 1.25%

Վրաստան - 1.71%

Ադրբեջան - 1.19%

Թուրքիա - 2.77%

Իրան - 5.76%

Ռուսաստան - 0.93%

Բուժվածների համամասնությունը հաստատված դեպքերի հետ %-ով՝

Հայաստան - 41.8%

Վրաստան - 61.6%

Ադրբեջան - 61.5%

Թուրքիա - 73.58%

Իրան - 78.09%

Ռուսաստան - 24.1 %

Հիշեցնենք՝ վերջին տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4823 դեպք, նրանցից 2019-ը առողջացել են, փաստացի բուժվողները 2718-ն են։ Գրանցվել է մահվան 61 դեպք։ Կորոնավիրուսով հիվանդներ ունեցող երկրների ցանկում Հայաստանը 63-րդ տեղում է։

Տարածաշրջանում վարակակիրների ամենամեծ թիվը Ռուսաստանում է, որտեղ գրանցվել է 290 678 դեպք, 2722 մարդ մահացել է, 70 209-ը՝ առողջացել։ Վարակակիրների թվով Ռուսաստանն այս պահին ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է։

Worldometers համաշխարհային վիճակագրական կայքի տվյալներով՝ կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թիվ ունեցող երկրների տասնյակը եզրափակում է Իրանը՝ 122 492 վարակակիրներով․ նրանցից 95 661-ն առողջացել են, գրանցվել է 7057 մահվան դեպք։

Տասնյակում Թուրքիան զբաղեցնում է իններոդ հորիզոնականը, որտեղ կորոնավիրուսի ընդհանուր վարակակիրների թիվը 149 435 է, մահացել են 4140-ը, առողջացել՝ 109 962-ը։

Նորքի տուն–ինտերնատի տարեցներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ

Հարևան Ադրբեջանում կորոնավիրուսով վարակակիրները 3387-ն են, 40-ը մահացել են, 2055-ը՝ առողջացել։

Տարածաշրջանում վարակվածների ամենացածր ցուցանիշը Վրաստանում է. այստեղ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 701 դեպք, նրանցից 12-ը մահացել են, 432-ը՝ առողջացել։

COVID 19-ի և մարդկանց չիպավորելու մասին կեղծ լուրեր տարածողներով կզբաղվեն իրավապահները

167
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, կորոնավիրուս, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (701)
Ըստ թեմայի
Վերջին մեկ օրում Հայաստանում հինգ մարդ է մահացել կորոնավիրուսից
Արցախում ավելանում են կորոնավիրուսով հիվանդները. նրանց թիվն արդեն 24 է
Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել
«Փաշինյանին օգնության եկավ կորոնավիրուսը». Մինասյանը շարունակում է տեսաուղերձների շարքը
Հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք

Կյանքեր փրկելով. հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք

21
(Թարմացված է 12:35 26.05.2020)
Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Հալեպում երեկ` մայիսի 25-ին, կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին:

Ինչպես տեղեկացնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից, Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվել է, որ մաքրվել է երկու ականադաշտ՝ մոտ 51000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 200 զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ: Հալեպի իշխանություններին հանձնվել են նաև ականազերծված տարածքների քարտեզները, ստորագրվեցին հանձնման-ընդունման վկայականները:

Церемония передачи разминированных территорий армянской гуманитарной миссии властям Сирии (25 мая 2020). Алеппо
Հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք

Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Ահմեդ Յասինը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հակամարտող կողմերի հաշտեցման Հալեպում տեղակայված ռուսական կենտրոնի ղեկավարությունը, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով հյուրերին` Արկադի Տոնոյանը համառոտ ներկայացրեց ականազերծման գործառույթները և ընթացիկ տարում կատարված աշխատանքները, վստահություն հայտնեց դրանց շարունակականության վերաբերյալ.

«Գարնանը սկսված աշխատանքների արդյունքում, անգամ համաճարակային սահմանափակումների պայմաններում, հայ սակրավորները միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծել են մոտ 5 հեկտար հողատարածք. հայտնաբերել և վնասազերծել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ»,–ասաց նա:

Փոխնահանգապետ Ահմեդ Յասինը կարևորեց կենտրոնի աշխատանքները և հույս հայտնեց, որ ականազերծման գործընթացի ակտիվացումը կնպաստի Հալեպի ժողովրդի վերադարձին իրենց բնակավայրեր։

«Ամենամյա ականազերծման աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, իսկ գլխավորը` նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը»,–ասաց նա:

Սիրիայի ժողովուրդը գնահատում է հայերի աշխատանքը. ի՞նչ է արել մեր առաքելությունը ապրիլին

Այսպիսով, Հումանիտար առաքելություն իրականացնող խումբն իր գործունեության ամբողջ ընթացքում Հալեպի իշխանություններին օգտագործմանն է հանձնել 142.000 քառակուսի մետր ականազերծված տարածք:

Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

21
թեգերը:
Հալեպ, ական, Սակրավոր, հայ, Սիրիա
Ըստ թեմայի
Զինյալները Սիրիայի Էբլա հնագույն քաղաքի պեղումների տարածքից ոսկի են հափշտակել 
Ասադի «հրաժարականի» լուրերի ֆոնին․ Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում
Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտնել է` երբ է նախատեսվում Դամասկոս–Երևան չվերթը
Եկատերինա Տիկարաձեն

Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ

256
(Թարմացված է 22:25 25.05.2020)
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն անդրադարձել է հայ գործընկերոջ` Արսեն Թորոսյանի հայտարարությանը, որը երկու երկրներում աղմուկ էր բարձրացրել։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն մտադիր է կապ հաստատել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ` կապված Հայաստանի հանրային խորհրդի նիստում նրա բարձրացրած հարցերի հետ։ Այս մասին Տիկարաձեն ասել է Rustavi 2 հեռուստաալիքի եթերում։

Տիկարաձեն Թորոսյանի հայտարարությունները չհիմնավորված և հարցեր առաջացնող է անվանել։

Հիշեցնենք, որ  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային խորհրդի նիստում խոստովանել էր, որ Վրաստանում կիրառված և մինչ օրս գործող սահմանափակումներն ավելի արդյունավետ էին և ավելի խիստ։ Սակայն նա կասկած էր հայտնել վարակվածների հաշվարկի մեթոդաբանության հարցում`նշելով, որ Հայաստանում հակահամաճարակաբանական համակարգն ավելի զարգացած է, քան հարևանների մոտ։

Թորոսյանի խոսքերը լուրջ իրարանցում էին առաջացրել Վրաստանում, բժշկական հանրությունը ներողություն էր պահանջել։

Ավելի ուշ Հայաստանի առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով պաշտոնական Թբիլիսիին իր ափսոսանքն էր փոխանցել Թորոսյանի հայտարարության հետ կապված։

«Իտալական սցենարից խուսափել չի հաջողվի». փորձագետը՝ Հայաստանում COVID-19–ի իրավիճակի մասին

«Մենք համավարակի շրջանում բազմիցս շփվել ենք հեռախոսով։ Խորհրդակցել ենք, համեմատել մեր երկրների իրավիճակը։ Եթե նրա մոտ հարցեր կային, Թորոսյանը կարող էր կրկին դիմել հաղորդակցման այդ ձևին և կստանար իր բոլոր հարցերի պատասխանները», -ասել է Տիկարաձեն։

Նրա խոսքով` ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել այն արդյունքները, որոնց Վրաստանը հասել է կորոնավիրուսի դեմ պայքարում։

Նա նշել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը միայն թվերը չեն հաստատում, այլև հասարակական գնահատականը։

Նա ընդգծել է, որ այդ տեսանկյունից Թորոսյանի հայտարարությունը որոշակի կասկածներ և հարցեր է ծնում` ստիպելով մտածել նրա խոսքերի իսկության մասին։

«Մտադիր ենք նրա հետ հեռախոսազրույց ունենալ, մանրամասն պարզելու համար, թե որն է եղել նման հայտարարության պատճառը», – ասել է Տիկարաձեն։

Նախարարն ընդգծել է, որ անկախ քաղաքական գործիչների և հանրության` էքսպրես թեստեր անցկացնելու կոչերի, իրավասու մարմիններն ընտրել են PCR թեստավորումը, ինչը, ըստ նրա, բացառում է պաշտոնական վիճակագրության հետ կապված ցանկացած կասկած։

Մայիսի 25-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի 7113  դեպք է գրանցվել, Վրաստանում` 731։

256
թեգերը:
թեստ, Նախարար, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ
Ինչպես կարելի է կորոնավիրուսից 95 % պաշտպանվածության երաշխիք ունենալ. 3 կանոն վարչապետից
Կորոնավիրուսը Ուհան է վերադարձել. 10 օրվա ընթացքում COVID-19-ի 189 վարակակիր է բացահայտվել
Ալաշկերտ ֆուտբոլային ակումբ, արխիվային լուսանկար

ՀՖՖ-ն 2-ական միլիոն դրամով տուգանել է հայկական 9 ակումբներին

0
ՀՖՖ-ն ֆուտբոլային թիմերին տուգանել է ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և ֆեդերացիայի կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայկական «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբ, «Շիրակ», «Փյունիկ», «Ուրարտու», «Նոա», «Վան», «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները տուգանվել են 2-ական միլիոն դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբների տուգանել է 2-ական միլիոն դրամով»,- նշված է հաղորդագրության մեջ:

0
թեգերը:
Տուգանք, ՀՖՖ, Փյունիկ, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հայաստան